Օրվա լրահոսը
Ուժեղացնել «պիրատության» դեմ պայքարը
Կոչ են անում գործարարները Աշխարհի գրեթե բոլոր շատ թե քիչ զարգացած երկրներում գործում են ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանող օրենքներ: Թե ինչքանով են պաշտպանված մեր երկրում ստեղծագործողները, ձայնա եւ տեսասկավառակների ձայնագրությամբ զբաղվող տնտեսվարողները եւ ընդհանրապես սպառողները՝ պատմեցին «Ադամս փրոդաքշն» ընկերության ներկայացուցիչ Շավարշ Ղարիբյանը եւ «Հայ Ֆայ» ստուդիայի տնօրեն Արտաշես Բոստանջյանը, ովքեր երեկ «Հայացք» մամուլի ակումբում հրավիրած
ՕՐԵՆՔԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԻ՞Ն Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ
Առանց համարժեք տեղ հատկացնելու՝ բացօթյա առեւտուրն արգելելը ՀՅԴ-ի սրտով չէ «Օրենքում այդ մասին լրացումներ են կատարվել 2007 թվականին, սակայն, չգիտես ինչու, նոր է սկսել արգելքը գործել: Հարց է առաջանում՝ իսկ մինչեւ այդ ինչո՞վ էին զբաղված տարածքային ինքնակառավարման մարմինները: Նրանք դրսեւորել են անգործությո՞ւն: Եթե այդպես է, ինչո՞ւ նրանց պատասխանատվության չեն ենթարկել, կամ եթե այդպես չէ, ուրեմն
ՊԱՐԶՎԵԼ Է ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ
Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպքերը՝ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ 2011թ. մարտի 30-ին տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստում քննարկվեցին 2009-2010թթ. ընթացքում ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակների վերաբերյալ
«ՈՎ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ…»
«Մեզանում զարմանալիորեն բոլորը զբաղված են ոչ իրենց գործով. կառավարության անդամները կթվորուհիներին սովորեցնում են կով կթել, ոստիկանները բանկ են թալանում, ի դեպ, երկու դեպքում էլ՝ անհաջող, դա էլ չեն կարողանում անել: Ընդդիմության խոշորագույն զանգվածի ղեկավարները հավաքում են ժողովրդին ու ուղարկում են նորից տուն: Անորոշությունը մեծ խնդիր է. փորձենք այս անորոշության մեջ բերել որոշ ռացիոնալ տարր»,- երեկ
ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-2
Մարզային հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում հանդիպում են դպրոցական դասագրքից փոխադրություն հիշեցնող տեքստեր՝ տվյալ մարզի «բարեբեր այգիների եւ անուշահամ մրգերի» մասին: Անհայտ է, թե ինչ կապ ունի սա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով մրցույթի հաղթողին որոշելու սահմանված չափորոշիչների հետ: Այս անգամ եթեր կտա՞ն թեկնածուներին Գեղարքունիքի մարզում թվային հեռարձակում իրականացնելու համար 2010 թվականի հոկտեմբերին միավորվեցին Գավառ, Սեւան եւ
«ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»
«Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ են, ժամանակավրեպ՝ անցած բաներ են: Ի՞նչ է նշանակում, երբ պետությունը ասում է, որ կոչնչացնի քաղաքացիական ինքնաթիռը: Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա, բայց ես կարող եմ անել իմ հայտարարությունը: Այդ թռիչքի առաջին ուղեւորը ես եմ լինելու, ես՝ Հայաստանի Հանրապետության նախագահս: Շվեյցարիան ամբողջովին մեզ կպաշտպանի»,- հայտարարել է
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ը»
Սկիզբը՝ Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, ո ր շատերը կփորձեն տապալել այս երկխոսությունը, եթե, իհարկե, այն կա, շատերը կփորձեն հեռահար նպատակներով նենգափոխել այն, շատերը կնետվեն Ազատության հրապարակ՝ բոցաշունչ ելույթներով նսեմացնելու այդ գործընթացը: Այս ամենում նա նկատի չունի Րաֆֆի Հովհաննիսյանին, որի հացադուլի առիթով ինչ մեկնաբանություններ ու գուշակություններ ասես՝ չտարածվեցին՝ «միստիկական-դավանաբանականից մինչեւ եսասիրական-արկածախնդրական»: Մինչդեռ նա վստահ է, որ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հանցագործությունների բուն էությունը, այսինքն՝ հիմնական իմաստը, այդպես էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ Եվրոպա՝ իրենց հետեւից թողնելով արյան եւ այրված քաղաքների խանձահոտ՝ թուրքերը
Առաջ չգիտեին, իսկ հիմա գիտե՞ն
Հատվածներ երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի բանավեճից: Վարող. Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը: ՀՀԿ-ի կողմից այս գործողության նկատմամբ ոչ միանշանակ գնահատականներ կան, ինչպե՞ս եք գնահատում, պրն Ալեքսանյան: Լեռնիկ Ալեքսանյան. Դա հասարակության ուշադրությունը հրավիրելու, խնդիրները եւս մեկ անգամ հնչեցնելու համար ակցիա էր, որը կատարվեց… Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն
«ԿՈՎԱԿԹՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ PR Է»
Արամ Կարապետյանն «արհեստական» է համարում «երրորդ ուժի» գաղափարը – Ճի՞շտ են խոսակցությունները, որ ՆԺԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն փակ հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում: Հնարավո՞ր է նոր քաղաքական միավորի ստեղծումը: – ՆԺԿ-ն բոլոր ընդդիմադիր հատվածների հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Մենք մասնակից ենք ՀԱԿ-ի բոլոր գործողություններին, ՀՅԴ-ի միջոցառումներին, ընկերական հարաբերություններ ունենք «Ժառանգության» ղեկավարության հետ: Մենք
ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՍԽԱԼԸ ՉՈՒՂՂԵՑ
Ընդդիմադիր բռնցքամարտիկը դեռ անազատության մեջ է Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի պաշտպանի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ս. Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին ավելի վաղ կայացված որոշումը: Հիշեցնենք, որ ընդհանուր
ՀԱՄ ՎԹԱՐՎԵԼ Է, ՀԱՄ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Երեկ երեկոյան Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթի փողոցում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց միմյանց են բախվել BMW-318 մակնիշի 25 ՏՕ 401 համարանիշի, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 19 ՍՍ 120 համարանիշի եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 09 ՍՍ 399 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում «Տոյոտա Պրադոն» շուռ է եկել: Ուղեւորներին մեքենաներից դուրս բերելու համար վթարի
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԸ
Երգչուհի Լեդի Գագան առաջ է անցել բոլորից ու «Twitter» միկրոբլոգային ցանցում արդեն ունի 9 մլն հետեւորդ: Նա շատ ակտիվ օգտագործում է սոցցանցերն իր առաջխաղացման համար, եւ առաջինն էր «YouTube»-ում, ում ալիքը դիտվեց մեկ միլիարդ անգամ: «Twitter»-ում երգչուհին գրում է իր նոր երգերի, ձայնագրությունների մասին: Ճապոնիայի երկրաշարժից հետո նա «Twitter»-ում հայտնեց ապարանջանների վաճառքի ակցիա, որից ստացված
Հայ մանուկների պաստառը՝ Լոնդոնում
Ճապոնիան վերջին աղետից առաջ աշխարհի 100-ից ավելի երկրների էր դիմել՝ միավորված ապրելու կոչով, եւ հանդես եկել յուրահատուկ նախաձեռնությամբ: Աշխարհի հազարավոր մանուկներ Ճապոնիայի կողմից տրամադրված 1 մետր լայնություն եւ 5մ երկարություն ունեցող պաստառի վրա արված նկարների միջոցով պետք է արտահայտեին իրենց ցանկությունները, երազանքներն ու մտորումները: Բոլոր երկրներից ուղարկված պաստառները հաջորդ տարի միացվելու են եւ ներկայացվելու 2012
Միջոցառումների շարքը սկսվեց
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, սկսել է խոշոր միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառումների շարքը երեկ մեկնարկեց ՊՆ 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց արծիվների» 56 գրասենյակներից ժամանած անդամները: Հնչեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներ, եղան պարգեւատրումներ: ՀՀ սպորտի եւ
ԻՆՉՊԵ՞Ս Է «ԱՆԱՐԱՏ» ԿԱԹԻՑ ԱՐԱՏԱՎՈՐ ՊԱՆԻՐ «ԾՆՎՈՒՄ»
Վարչապետի վերահսկողական ծառայության «մանրադիտակի» տակ հայտնվել է հայկական պանիրը. լաբորատոր ուսումնասիրությունները հայտնաբերել են մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր աղիքային ցուպիկի խմբի եւ այլ մանրէներ, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական ցուցանիշների անհամապատասխանություն թե՛ տեխնոլոգիական ստանդարտներին եւ թե՛ մակնշմանը: ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր վերահսկողականի բացահայտումների մասին եւ խոստացել, որ եթե իրավիճակը չշտկվի,
«Միկա»-«Բանանց»՝ 3:3
Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մեկ խաղ, որում տանտիրոջ կարգավիճակում հանդես եկող «Միկան» ընդունեց «Բանանցին»: Ավանդաբար սկզբունքային մրցակիցների այս դիմակայությունը եւս անցավ անզիջում պայքարում եւ ի վերջո ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3:3: Հարկ է նշել, որ «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի թիմը առաջին խաղակեսից հետո պարտվում էր 1:3 հաշվով եւ միայն խաղավարտին մրցավարի ավելացրած
Մեկնարկը՝ «արծաթով»
Դորտմունդում սկսված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը 74 կգ քաշային կարգում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նա եզրափակիչ գոտեմարտում միավորներով զիջեց աշխարհի կրկնակի չեմպիոն՝ ռուսաստանցի Դենիս Ցարկուշին: Նույն օրը 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց մոլդովացի Միկոլայ Սեբանին եւ անմասն մնաց պարգեւից: Երեկ ազատ ոճայիններն
Մեր մրցակիցները չեն հաղթում
Մինչ Հայաստանում ընթանում են բուռն քննարկումներ՝ Ռուսաստանի հավաքականի հետ ոչ-ոքին հաղթանա՞կ է, թե՞ պարտություն ու արդյո՞ք մեր ընտրանին շանսեր ունի՝ Եվրո 2012-ի ուղեգիր նվաճելու, ֆուտբոլային Եվրոպայում հերթական խաղային օրն էր: Մեր ընտրական խմբի համար մարտի 29-ը խաղերից ազատ էր, սակայն՝ Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցների օրակարգում ընկերական հանդիպումներն էին: Մարտի 26-ի արդյունքներով ընտրական խումբը գլխավորող երեք
ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ՝ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ապրիլի 11-17-ը Եվրոպայի ուժեղագույն ծանրորդները կհավաքվեն Կազանում՝ որոշելու Հին աշխարհամասի 2011 թվականի չեմպիոններին ու մրցանակակիրներին: Երեկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում հրապարակեց այն ծանրորդների անունները, որոնք Կազանի մրցահարթակում պաշտպանելու են Հայաստանի մարզական դրոշի պատիվը, ինչպես նաեւ ներկայացրեց մարզաձեւում վերջերս կատարված արմատական փոփոխությունները: Ըստ այդմ, մեր կանանց հավաքականը համալրված է լինելու երեք
Չիկոն ու իր «Ռիթմ եւ շարժումը»
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Չիկոն, թմբուկային գործիքների մասին գիրք է գրել՝ «Ռիթմ եւ շարժում» խորագրով, որի շնորհանդեսը կայացավ օրերս՝ «Նարեկացի» արվեստի միությունում: Ինչպես նշեց Ա. Թութունջյանը, գիրքը նախատեսված է երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների հարվածային գործիքներ նվագող ուսանողների եւ մասնագետների համար. «Գիրքը
Ինքնանպատակ ատեստացիա
Կամ «քննվում» են օպերային թատրոնի մեներգիչները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր շուրջ 55 մեներգիչների ատեստացիայի վերջին օրն է: Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ 2009թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարտադրվել է թատրոններին անցկացնել դերասան-դերասանուհիների ատեստավորում, որի գործառույթը եւ անհրաժեշտությունը նորություն չէ, քանի որ խորհրդային տարիներին նաեւ արվեստի օջախներում էին անցկացնում որակավորման
«ԿՈՇՄԱՆԻ ԳՐԱԾԻՑ ԿՈՇՄԱՐ ԱՊՐԵՑԻ»
Աղմուկ՝ Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի շուրջ Վերջերս հայաստանցի կինոռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի գերմանացի համապրոդյուսեր Սահար Կոշմանը «Ռեգնումին» տված հարցազրույցում դժգոհել էր, թե Հայաստանում տաղանդավոր մարդիկ շատ են, բայց նրանց խանգարում է կինոարտադրության խորհրդային մոդելը: Կոշմանն օրինակ էր բերել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարները համագործակցության պայմանագրեր ստորագրելուց առաջ չեն
ՍԻՐԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է «ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆԸ» ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ
APA-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի Ազգային ժողովում ունեցած իր ելույթում, որը նվիրված էր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերլուծությանը: Այդ դավադրության նպատակը, երկրի նախագահի ասելով, Սիրիայի փլուզումը, իսրայելական ծրագրերի իրականացման ճանապարհի վերջին խոչընդոտներից ձերբազատվելն է: Ասադն ասել է, թե այդ դավադրությունը դատապարտված է անհաջողության, բայց փորձերը
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՏԱՐԻ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Չորեքշաբթի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, թե Կոսովոյում այս տարվա փետրվարին նախագահ ընտրված Բեջեթ Պակոլին (նկարում), հնարավոր է, որ մարտի 30-ին հայտարարի իր հրաժարականի մասին։ Ըստ News. am-ի, գործակալությունը վկայակոչելով Պրիշտինայի իր աղբյուրները, սկանդալային միլիարդատերն այս քայլին է գնում՝ կատարելով Կոսովոյի Սահմանադրական դատարանի որոշումը: Պակոլիի խոսքով, իրեն դեռ պաշտոնապես չեն ծանուցել դատարանի որոշման մասին եւ ինքը սպասում
ԼՈՆԴՈՆԻՑ ՍՏԱՄԲՈՒԼ ՌՈՒՄԲ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է Մեծ Բրիտանիայից Թուրքիա թռչող UPS ընկերության կողմից ցրիչ ինքնաթիռում հայտնվել ռումբի կաղապարը, որը տեղադրված է եղել հարսանեկան տորթի տուփի մեջ: BBC-ի մատուցմամբ, UPS-ի ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել փաթեթով, որում եղել է ժամացուցային մեխանիզմ, լար եւ դետոնատոր: Փաթեթը ընկերության գրասենյակ է բերել Թուրքիայից եկած մի
ՆԱՏՕ-ն Լիբիայում «Ալ-Քաիդայի» եւ «Հզբոլլահի» «հետքեր» է նկատել
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ, դաշինքի հետախուզության տվյալներով, Քադդաֆիի լիբիացի հակառակորդների ճամբարում կան «Ալ-Քաիդայի» ու «Հզբոլլահի» ներկայության նշաններ, սակայն ընդդիմության առաջնորդները նրան «պատասխանատու են թվում»: Այդ մասին հաղորդում է panarmenian, net-ը: Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է հակակառավարական ուժերի ու նրանց առաջնորդների մասին հստակ պատկերացում կազմելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պարզաբանում է այդ
Յամայկայի բնակիչը 200 մլն դոլար էր յուրացրել
Յամայկայի 41-ամյա բնակիչ Դեւիդ Սմիթը (նկարում) խոստովանել է, որ խարդախության միջոցով 200 մլն դոլար է յուրացրել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ դատախազությունը՝ հավելելով, թե Սմիթը խոստովանել է իր մեղքը նաեւ փողերի լվացման մեջ: Հետաքննության տվյալներով, կասկածյալի զոհ են դարձել հենց իր ներդրումային հիմնադրամի հաճախորդները: Նա վերջիններիս՝ արժեթղթերի շուկայում արտարժույթի վաճառքից մեծ շահույթներ է
«ՖՈՒԿՈՒՍԻՄԱ 1»-Ի 4 ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ
Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմային էլեկտրակայանի չորս ռեակտորները, որոնք վնասվել են այդ երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով, շահագործումից դուրս կբերվեն: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱԷԿ-ի սեփականատեր TEPCO ընկերության ներկայացուցիչը: Հինգերորդ եւ վեցերորդ ռեակտորների ճակատագիրը կորոշվի տեղի բնակչության հետ խորհրդակցություններից հետո: Վերջին երեք շաբաթների ընթացքում TEPCO-ն փորձում է վերահսկողության տակ առնել ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, բայց