Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ՔԻ՞Չ Է

ՀՀ պետական բյուջեի նախագծով Լոռու մարզին ճանապարհաշինարարության համար 2,499 միլիարդ դրամ է հատկացվել, որից 1,282 միլիարդը՝ ինժեներական կառույցների պահպանման եւ շահագործման համար: 2,88 միլիարդ էլ Լոռին ստացել է Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Սարչապետ, Ստեփանավան, Սպիտակ, Ջրաշեն, Տաշիր բնակավայրերի խմելու ջրի մատակարարումը բարելավելու համար: Գումարի մի մասը պետբյուջեից է, մնացածը վարկ է՝ դոնոր կազմակերպություններից: Դոնորները կօգնեն նաեւ

ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԽԱՂԱԼՈՒ ԵՎ ԾԻԾԱՂԵԼՈՒ

Երեկ Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էր, ինչի առիթով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել էր աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված Երեւանի «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Պարոն Յիրիկյանը կենտրոնի բոլոր երեխաների համար նվեր էր տարել՝ գրքեր, որոնցում բառերի ընտրությունը, դրանց համադրումը ու գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն այս երեխաների ուշադրությունը եւ տրամադրեն սովորելու: Ռ.

Ծառայություններ են մատուցում

Այն, որ մեր երկրում 2012-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու եւ այդ թեժ մթնոլորտն ապահովելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որեւէ քաղաքական վերլուծաբան կասկածի տակ չի դնում: Այդ մասին են վկայում նաեւ այսօր արդեն գրեթե ամեն քայլափոխի բացված ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գրասենյակները՝ կուսակցությունների նախագահների՝ ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի մեծադիր լուսանկարներով: Չնայած ընտրություններին

8 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ

Պարզ չէ, թե ով է փոխհատուցելու.  ամեն ինչ կախված է դատարանի որոշումից Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից անցումում տարածք վարձակալելը, պարզվում է, Արաբկիրի թաղապետարանի թույլտվությամբ բավականին հեշտ գործ է: Նրանք ոչ մի դիմում չեն մերժում ու անգամ մեկ տարածքը հատկացնում են մի քանի քաղաքացու: Այդպիսի գործարքներ եղել են հատկապես 3-4 տարի առաջ, երբ Արաբկիր վարչական շրջանի

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՆԻ՞Ր

Կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պանրի անվտանգության խնդիրներին. «Վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության տեսչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում եւ հայտնաբերել լրջագույն խնդիրներ»,- հայտարարեց վարչապետը։ Թե ինչ խնդիրներ են եղել դրանք, վարչապետը չմանրամասնեց։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, սակայն, վարչապետի վերահսկողության ծառայության ուսումնասիրությունները բացահայտել են, որ Երեւանի խանութներում վաճառվող պանրի մեջ մանրէների առկայության ցուցանիշը

ՅԻՐԻԿՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ»

Տարբեր ոլորտներում ամենաներկայանալի գործիչներին գնահատելու, երկրի զարգացման հարցում նրանց ներդրումը կարեւորելու եւ արձանագրած հաջողությունները խրախուսելու նպատակով Luxury ամսագիրը Հայաստանում սկսել է իրականացնել իր ձեւաչափով նախադեպը չունեցող մրցանակաբաշխություն՝ «Տարվա մարդիկ»: Ավելի քան 500 հավակնորդների միջեւ ընտրություն կատարելու համար նախ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն: Նախագծի երկրորդ փուլում 22 հոգուց բաղկացած ժյուրին կատարել է հավակնորդների նախնական ընտրություն՝ յուրաքանչյուր

Ում «բիոմասսան» է շատ

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ թեպետ ՀՅԴ ներկայացրած ԸՕ օրինագիծը ԱԺ մեծամասնությունը մերժեց, բայց դա չի նշանակում Դաշնակցության պարտություն, քանի որ. «Մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չհնչեց: Բոլորը տեսան, որ մենք ճիշտ ենք, բայց մատների քանակը հաղթեց. սա աննորմալ երեւույթ է, սա չի ժողովրդավարությունը, ժողովրդավարությունը նա չի, որ ում

Սյունիքում մկները ծառերին են անցել

Այս տարի հանրապետությունում մկնանման կրծողներն աննախադեպ ակտիվացել են: Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի տեղեկացմամբ, կրծողները բոլոր մարզերում էլ հասցրել են մեծ չափերի վնասներ տալ: Թե ինչու են տարեցտարի կրծողներն ավելի աշխուժանում, պարոն Մանուչարյանի պարզաբանմամբ, որովհետեւ գյուղացիները հիմա հույսները դրել են միայն թունաքիմիկատների վրա: Մինչդեռ նախկինում նրանք գործի էին դնում ավանդական մեթոդները, որոնք

ՊԱՆՐԱՅԻՆ «ԿԱՏԱՍՏՐՈՖԱ»

Պանրագործների միության նախագահի խոսքով՝ թանկ ապրանքի արտահանումը «հանաք մասխարա չէ» Այս տարի բարձր ինքնարժեքով ու պահանջարկից ավելի մեծ քանակի պանիր ենք ունենալու, ահազանգում է Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ կանխատեսելով, որ պանրի շուկայում «կատաստրոֆիկ» վիճակ է սպասվում. «Մարդիկ ունենալու են ապրանքներ, որոնց լիկվիդային արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան թե իրականում պետք էր»: Սպասվող

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ՝ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՏՔ ՉԴՐԱԾ

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ երեկ, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում, որի գործող անձինք, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլասերներ են: Օդանավակայանի գծային ոստիկանության աշխատակիցները վայրէջքից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ վեց քաղաքացիների, որոնք հասարակական կարգը խախտելով՝ միմյանց հայհոյել են, հարվածներ հասցրել՝

«Նա փորձում է խաբել»

Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Սկիզբը՝ – Բայց գնաճը համաշխարհային բնույթ ունի: – Իհարկե, Ֆինլանդիայում կարագը թանկանում է 7 տոկոսով, հաջորդ օրը Հայաստանում թանկանում է 27 տոկոսով, որովհետեւ մեր օլիգարխը՝ իր հետ միասին, պետք է լափի + 20 տոկոս: – Ծաղկաձորում նախագահը շատ ուղիղ «մեսիջ» ուղարկեց ընդդիմությանը, որ ինքը պատրաստ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵԱՀԿ ՄԽ ԶԵԿՈՒՅՑԸ

Դրանից գոհ են հայաստանցի ու ադրբեջանցի իշխանական պատգամավորները, բայց ոչ ԼՂՀ-ի օրենսդիրները Մարտի 23-24-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Համանախագահների՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ու դիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի

Ծեծել են ու գնացել թաղման

«Առավոտի» տեղեկություններով, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության օպերատիվ խումբը հետախուզում է հայտարարել երկու սեւ գույնի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ: Երեկ, ժամը 15:15-ի սահմաններում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի եւ Նանսենի փողոցի խաչմերուկում՝ Գայի արձանի հարեւանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր է մեկնել Նոր Նորքի ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվում

ԵԹԵ ԽՈՍՏԱՆԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե իր 15 պահանջներից որի՞ բավարարման դեպքում կդադարեցնի հացադուլը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ասաց, թե չի ուզում եզրերի բառախաղ անել՝ պահանջների եւ ակնկալիքների միջեւ, բայց կուսակցության պահանջներն ամրագրվել են խորհրդի մարտի 13-ի նիստում, իսկ նախորդ ճեպազրույցում ներկայացված այդ 15 կետերն ուղղակի հանրամատչելի ձեւով

«ՆԿԱՐՎԵԼՈՒ» ԵՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ»

Երեւանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մայրաքաղաքի հասարակական 10 վայրերում կտեղադրվեն տեսադիտական համակարգեր: Նախ, միջոցների սահմանափակության պատճառով տեսախցիկները կտեղադրվեն Կենտրոն համայնքում, որտեղ նկատվում են ժողովրդի ամենամեծ կուտակումները: Մինչեւ կիսամյակի ավարտը՝ տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Ազնավուրի, Սախարովի, Հանրապետության հրապարակներում, Օպերայի, Մատենադարանի, Մաշտոցի պողոտայի տարածքներում: Այսինքն՝ բոլոր հնարավոր հանրահավաքային տարածքներում: Նազարյանի

Ծառուկյանը դիմելու է Սերժ Սարգսյանին

Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով «Մոսկվայի տանը» Լոնդոն-2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է մի շարք հարցերի: Գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը՝ նա ասել է. «Ես տնտեսության մասին արդեն երեք տարի է՝ ասում եմ, որ կան խնդիրներ, տնտեսական ճգնաժամ,

ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է, ԻՆՉ ԼՍՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեւան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունն այս տպավորությունը փոխանցել է զրույցի ընթացքում: Այն կհնչի՞ նաեւ ԵԽԽՎ մոնիթորինգի առաջիկա նիստի ընթացքում, երբ Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը:   ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ երեկ Փարիզում գումարված նիստի օրակարգում 9-րդ հարցը Հայաստանն էր: Նշենք, որ օրակարգում էր նաեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի նախագիծը, Ռուսաստանի հարցով համազեկուցողների՝

ՀՈՐԴՈՐԵՑԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ եւ դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասաց. «Մենք Ձեր պակասը զգում ենք»: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները երեկ, օրվա երկրորդ կեսին, այցելեցին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Առաջինը հրապարակ մտան ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի հորդորը՝

ԱՆՍՊԱՍԵԼԻ «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ»

   Մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրապարակել են 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Զեկույցը որոշակի վերապահումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական են գնահատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանական պատգամավորները՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն՝ գտնելով այնտեղ իրենց հարմար կետեր: Պարոն

Մարտի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ

ՖԻԼՄԵՐ՝ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԽՑԻԿԻ

«YouTube» վիդեոհոսթինգը թողարկել է նոր պորտալ՝ YouTube.com/create, որտեղ հնարավոր է պատրաստել հոլովակներ «GoAnimate», «Stupeflix» կամ «Xtranormal» ծրագրերով: «YouTube»-ի ներկայացուցիչների խոսքով՝ նպատակն այն է, որ բոլոր օգտագործողներին հնարավորություն տրվի ակտիվ լինել կայքում, քանի որ ոչ բոլորն ունեն տեսախցիկ եւ նկարելու հնարավորություն:

ԼՈՐԻ ՁՎԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լորի ձվերը սննդանյութերով ավելի հարուստ են, քան հավկիթները: 5 լորի ձուն քաշով հավասար է մեկ հավկիթի: Այն պարունակում է 5 անգամ ավելի կալիում, 4,5 անգամ շատ երկաթ, 2,5 անգամ շատ վիտամին B1 եւ B2, քան հավկիթը: Լորի ձվերում ավելի զգալի են վիտամին A-ն, նիկոտինաթթուն, ֆոսֆորը, պղինձը, կոբալտը եւ մի շարք այլ միկրոէլեմենտներ, քան հավկիթում: Հավկիթում

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ունե՞ք խնդիրներ՝ կապված լսողության հետ Յուրաքանչյուր պատասխանին՝ «այո»- 4 միավոր, «երբեմն»- 2 միավոր, «ոչ»- 0 միավոր: 1. Գտնվելով մեծ հավաքույթում, ձեզ հետ հաճա՞խ է պատահում, որ խնդրեք կրկնել ասածը: 2. Դժվարությա՞մբ եք ընկալում «փսփսոցը»: 3. Ընտանիքի անդամները բողոքո՞ւմ են, որ դուք շատ եք բարձրացնում հեռուստացույցի ձայնը: 4. Դուք հաճա՞խ չեք լսում հեռախոսի կամ էլ դռան

Apple-Ի ՂԵԿԱՎԱՐԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ

Կալիֆոռնիա նահանգի դատարան է հրավիրվել «Apple» ընկերության հիմնադիր ու ղեկավար Սթիվ Ջոբսը, ով կպատասխանի «iTunes» երաժշտական ծառայության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին: Դեռեւս 2004թ. ընկերությունն արգելափակեց այն երաժշտական ֆայլերի նվագարկումը, որոնք բեռնվում էին RealNetworks կայքից: Դատական հայցում նշվում է, որ «Apple»-ն այդպիսով ստեղծեց երաժշտական մոնոպոլիա եւ զրկեց օգտագործողներին ընտրության հնարավորությունից:

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Տորոնտոյի համալսարանի գիտնականները փաստում են, որ բարձր պաշտոն ունեցող մարդիկ առավել շատ հոգեբանական դժվարություններ հաղթահարելու խնդրի առաջ են կանգնած: Տարբեր մասնագիտություններ ունեցող 1800 մարդկանց օրինակով կարելի է պնդել ու ապացուցել բարձր պաշտոններ ունեցող մարդկանց սպառնացող ռիսկերը, որոնք մինչ այդ չէին էլ արծարծվել: Մարդիկ, ովքեր կանոնակարգում են ուրիշների աշխատանքային պարտականությունները, պատասխանատու են նրանց աշխատավարձի համար, ինչպես

Տարիներ են պետք աղետը մոռանալու համար

Հոգեբանների դիտարկումները Ճապոնիայի աղետը, բացի տնտեսական եւ այլ հետեւանքներից, նաեւ խոր հոգեբանական բացասական ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրաշարժ ապրածների, այլեւ չապրածների վրա: Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, խոսելով այդ ազդեցության մասին, նշեց. «Ճապոնիայի երկրաշարժի լուսաբանումներից տեսնում ենք, որ ամեն ինչ ներկայացվում է ոչ խուճապային ֆոնի վրա, որը թվում է, թե տարօրինակ

ՍԵՐԻԱԼՆԵՐԻՑ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ

60-70 տարեկան շատ կանայք սկսել են գրանցվել ամուսնական գործակալություններում «Նա պետք է լինի բարոյական, մաքրասեր, համեստ, կանացի». սա ծանոթության եւ ամուսնական գործակալություններում գրանցված տղամարդկանց հիմնական պահանջն է՝ իր ապագա երկրորդ կեսից: Իհարկե, բոլոր ժամանակներում տղամարդկանց նաեւ խիստ հետաքրքրում են կանանց արտաքին տվյալները, մասնավորապես՝ բարեմասնությունները, աչքերն ու ոտքերը: Ինչպես պարզեցինք մի քանի նման գործակալությունների հետ զրույցում՝

Ռուսները, կարծես, այնքան էլ ինքնավստահ չեն

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կընդունի «B» խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն: Հետաքրքրությունն այդ հանդիպման հանդեպ երկու երկրներում էլ աննախադեպ է: Մասնավորապես, ռուսաստանյան մամուլի հրապարակումները վկայում են, որ այնտեղ գերազանցապես անհանգիստ մթնոլորտ է տիրում: Եթե Եվրո 2012-ի վիճակահանությունից հետո այնտեղ, հավանաբար, մտածում էին, թե

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Արթուր Նազարյան, armsport.am Հավասար հնարավորությունների խաղ է: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի առնվազն չպարտվելու: Պետք է նշել, որ այս պահի դրությամբ երկու հավաքականներն էլ ունեն խաղային պրակտիկայի խնդիր, սակայն երկու թիմում էլ առանցքային ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում: Բացի այդ, Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին երեք խաղերում 7 միավոր է վաստակել ու այդ

Քաղմասից մինչեւ քծնանք

«Առավոտի» երեկվա համարում «Կինոդիտում, ծեծկռտուք, քաղմաս» հրապարակմամբ անդրադարձել էինք չորեքշաբթի օրը «Նարեկացի» արվեստի միությունում երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն՝ Հայաստան» եւ «Դհարմայի անիվը՝ Թեղուտ» վավերագրական կինոնկարների ցուցադրութանը, դրան հաջորդած լեզվակռվին, որի արդյունքում կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը եւ սցենարիստ Գոռ Առաքելյանը հայտնվել էին քաղմասում: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին պատմող 36 րոպեանոց «Հասցեն՝ Հայաստան» ֆիլմը հենց սկզբից

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031