Օրվա լրահոսը
«ՔԱՆԻ ԴԵՌ ՀՆՉՈՒՄ ԵՆ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ»
Ստեփան Լուսիկյանի հիշատակին Այսօր հայրս՝ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը, կլիներ 55 տարեկան, արդեն տասը տարի է, ինչ նա մեզ հետ չէ… Տարիներն անցնում են ակնթարթային արագությամբ, եւ երբ մի պահ կանգնում ու ետ ես նայում՝ հասկանում ես, որ անցյալ չկա, այն ինչ-որ առանձին հարթության մեջ չէ, այն քո մտքերում է, հոգում ու հիշողություններում: Հայրս էլ է
ՆԱԶԱՐԲԱԵՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է որակել նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի ընդունած սահմանադրական լրամշակումը՝ վճռելով, որ խորհրդարանի ընդունած օրենքը՝ Սահմանադրության փոփոխության մասին, չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, որ այդպիսով՝ հանրաքվեի անցկացման հարցում վերջին խոսքը վերապահվում է Նուրսուլթան Նազարբաեւին, որը, Սահմանադրության համաձայն, կարող է
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳԵՆԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԱԾ ԴԻՆ
Ռուսաստանը Սմոլենսկի ավիաաղետի գործով գենետիկ փորձաքննություն կանցկացնի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ռուսաստանի կառավարությունը 9,8 միլիոն ռուբլի է հատկացրել անցյալ տարվա ապրիլին «Տու-154» ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերված Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի մարմնի մնացորդները գենետիկ փորձաքննության ենթարկելու համար: Գումարը, որը հատկացվել է ՌԴ կառավարության պահուստային ֆոնդից, ստանալու է երկրի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը: Հիշեցնենք,
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԽԱԲԵԼ ԷՐ ԻՐ ԼՍԱՐԱՆԻՆ
Չինաստանի պետական հեռուստաալիքը «բռնվել է «պլագիատի մեջ»: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հունվարի 23-ին լուսաբանելով Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի զորավարժությունները, հեռուստաալիքը օգտագործել էր Թոմ Կրուզի մասնակցությամբ 1986թ. նկարահանված «Լավագույն հրաձիգը» (Top Gun) ամերիկյան ֆիլմի կադրերը: Չին հեռուստադիտողներին երկրի ռազմաօդային ուժերի սպաների զեկույցները մատուցվել էին հիշյալ ֆիլմի օդային մարտերի կադրերով համեմված ռեպորտաժ: Հեռուստաալիքի ներկայացուցիչը չի
ԱՄՆ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է «Կասպից ծովի ափին նավթով հարուստ նախկին խորհրդային այդ երկրում» ահաբեկչական սպառնալիքի առկայության մասին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, «ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակումների պոտենցիալ սպառնալիքը բավական բարձր է»: Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիները «պետք է պահպանեն զգոնությունը՝ հատկապես հասարակական վայրերում»,- ասված
Իրանը նոր արտգործնախարար ունի
Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) հունվարի 30-ին քննարկման էր ներկայացրել երկրի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը եւ 146 «կողմ», 60 «դեմ» եւ 25 «ձեռնպահ» ձայներով հաստատել նրա նշանակումը: Այդ նիստին, «Արաքս» շաբաթաթերթի մատուցմամբ, ներկա են եղել խորհրդարանի պատգամավորներից 243-ը: Նախագահ Ահմադինեջադը Մեջլիսում ունեցած իր ելույթում ասել է. «Այսօր մենք հզոր,
ԵԳԻՊՏՈՍԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է
Այս օրերին, հիմնականում տարանցիկ չվերթներով, իրականացվում է Եգիպտոսում գտնվող օտարերկրացիների զանգվածային տարհանում: Այդ նպատակով Կահիրե ինքնաթիռներ են ուղարկել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Թուրքիան, Ադրբեջանն ու Նոր Զելանդիան: BBC-ի մատուցմամբ, Կահիրեի օդանավակայանում կուտակվել են մի քանի հազար ուղեւորներ, որոնք ուզում են որքան հնարավոր է արագ լքել այդ երկիրը: Եգիպտոսում արդեն յոթերորդ օրն է, ինչ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի
ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մոսկվայում փետրվարի 3-ին կայանալու է Հայկական ջազի փառատոնի երեք ծրագրված համերգներից առաջինը: Ինչպես տեղեկացնում է yerkramas.org-ը, այն կայանալու է «Դուրով» արտ-ակումբում՝ կհնչեն նաեւ անվանի վոկալիստ եւ կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանի ստեղծագործությունները: Փառատոնի երկրորդ օրը՝ փետրվարի 10-ին ելույթ է ունենալու փառատոնի հայտնություն, երգչուհի Սաբինա Վատանովան: Փետրվարի 17-ին կայանալու է «Միրայֆ» խմբի ելույթը՝ մենակատարը երգչուհի Մարիա Մերաբովայի հետ:
ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մասնակցել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձեւավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունն էր: Ըստ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածությունը եւ քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է
ԶՐՊԱՐՏԱՆՔ՝ ԸՍՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ
«Առավոտում» օրերս տպագրված «Էլ ի՞նչ գիտության վարկ» հարցազրույցում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ, ՀՀ նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանը հայտնել է, թե «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոս օծվելու համար քվեարկվել է «Բնական գիտությունների» եւ ոչ թե «Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների» բաժանմունքում», նաեւ հավելել, որ իր «ձեռքի տակ» են 1991թ. սկսած
«Որ չկարկամեն պատերազմի գույժից»
Երեկ Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարելիցի առիթով «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր ԵՊՀ զոհված ազատամարտիկների 26 մայրերի: ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով, միջոցառումը հնարավորություն է՝ մեծարել զոհված ազատամարտիկների ծնողներին. «Իհարկե, ինչպիսի միջոցառում էլ լինի, չի կարող «զբաղեցնել» այս մայրերի զավակների տեղը: Նաեւ փաստ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ՞Ն Է ՃԻՇՏ, ԹԵ՞ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Կամ՝ ինչպես մերժել որոշ թեմաներ Ներկայումս գիտնականների շրջանում բազում առարկություններ կան գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման առնչությամբ: Ըստ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի՝ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) ՀՀ պետբյուջեից ֆինանսավորման շրջանակներում տարբեր մասնագիտությունների գծով 2 տարի ժամկետով 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ներկայացրած թեմաները մրցութային կարգով կընտրի եւ կֆինանսավորի: Արդեն ավարտվել է թեմաների ընտրության
Նամակ՝ հայոց վարչապետին
Անցած շաբաթասկզբին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այցելել էր մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզական բարձրագույն վարպետության դպրոց եւ նվիրել հեռուստացույց ու DVD նվագարկիչ: Դպրոցի տնօրեն, ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մարզպետին ասել էր, որ դպրոցը մեքենայի կարիք ունի, որ կարողանա հավաքներին սեփական մեքենայով գնալ: Շաբաթավերջին Աշոտ Գիզիրյանը կրկին այցելել էր մարզադպրոց եւ նվիրել «Շեվրոլե» միկրոավտոբուս:
Սոցիալական բունտ
Սոված ժողովրդին գաղափարախոսությունը չի հետաքրքրում Սովորաբար մենք հակված ենք Հայաստանը տեսնել քաղաքական պայքարի թատերաբեմում ու ցանկացած կանխատեսում կամ հաշվարկ կատարում ենք՝ նկատի առնելով քաղաքական ուժերի դասավորվածությունը կամ արտաքին ազդակները: Իհարկե, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ներանձնական հարաբերություններին, սակայն ինձ թվում է՝ Հայաստանի տիպի երկրներում, որտեղ ազգաբնակչության կեսից ավելին կանգնած է աղքատության եզրին, քաղաքական հաշվարկներն այլ
«ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾԱ՞ՐՔ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ»
Ջերմուկի այգին հատվում է քաղաքապետի հրամանով Այս հարցն է տալիս «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպությունը եւ նկատում, որ Ջերմուկ առողջարանային քաղաքի զբոսայգում հատված ծառերի պատմությունը չի ավարտվել: Ջերմուկի քաղաքային զբոսայգում զանգվածային ծառահատումների մասին ահազանգը եղել է 2010 թվականի դեկտեմբերի 3-ին: Հաղորդվեց, որ ավելի քան 100 ծառ է հատվել: Ջերմուկի քաղաքային այգին հիմնադրվել է 1950-ական թվականներին՝ ճահիճների
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ
Հունվարի 30-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի ունեցան Իջեւանի տարածաշրջանի երկու գյուղերում, երկուսում էլ վերընտրվեցին գործող գյուղապետերը: Լուսահովտում 2007 թվականից համայնքը ղեկավարող, հանրապետական Արայիկ Սարհատյանը հաղթեց իր հեռավոր ազգական, նախկին գյուղապետ, անկուսակցական Վոլոդյա Սարհատյանին. իսկ Սարիգյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը՝ ստանալով 446 քվե, առավելության հասավ անկուսակցական, ներկայումս չաշխատող, 243 քվե ստացած Գագիկ Մադաթյանի նկատմամբ:
Պատրաստվում են վճարե՞լ
Ըստ Կապանում շրջող լուրերի, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը կվճարի 2005-2009 տարիների համար գիշերային աշխատավարձերը: Մեղավորը Ռոբերտ Ֆալետտա՞ն էր: 2010 թվականի մայիսի 20-ին եւ հունիսի 10-ին «Առավոտը» անդրադարձել է Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության աշխատողներին չվճարված գիշերային աշխատավարձերին: Ընկերությունը աշխատողների գիշերային աշխատավարձը չէր վճարել 2005-2009 հատվածում: Ավելին, երբ աշխատակիցները պահանջել էին վճարել,
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ
Հայաստանի մարզերում կան վթարներ, ձնածածկ ու փակ ճանապարհեր Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունները կանխատեսում էին, որ հունվար-փետրվարի սահմանագլխին Հայաստանում հինգ օր շարունակ տեղումներ են լինելու, առավելապես ձյան, տեղ-տեղ՝ ձնախառն անձրեւի տեսքով: Վերջին երեք օրերի եղանակը ճիշտ կանխատեսումների տրամաբանության մեջ է: Փորձեցինք պարզել, թե ՀՀ մարզերում որքանո՞վ էին պատրաստ ձյանը, որքանո՞վ էին լուրջ վերաբերվել օդերեւութաբանների
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ԳԱԶԻՑ
Հունվարի 28-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի 3-րդ բնակարանից գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ագիլի Ֆահիմեն, Արիա եւ Արտին Հուսեյն Ալի Փահլեւանիները: Բժիշկների կողմից Արիա Հուսեյն Ալի Փահլեւանիի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Ագիլիի եւ Արտինի վիճակները՝ միջին եւ բավարար: Հունվարի
Ունենալ, դեռ չի նշանակում՝ տնօրինել
«Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները քրեական դատավարության ընթացքում» թեմայով Ծաղկաձորում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ լրատվամիջոցների, հատուկ քննչական ծառայության քննիչների, դատախազների մասնակցությամբ: Միջոցառումն իրականացվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ: «ՏԱ խնդիրներն ընդհանուր բնույթի հանցագործություններով քրեական դատավարության ընթացքում» թեմայով բանախոսներից մեկը՝ Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը անդրադարձավ «Տեղեկատվություն ունեցող» եւ «տեղեկատվություն տնօրինող»
Դրամանենգություն, խարդախություն, գողություն
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց երեք երիտասարդների նկատմամբ: Հունվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման էին ենթարկել Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Նորիկի Ղեւոնդյանին եւ Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Կարապետի Սարգսյանին ու 23-ամյա Էդգար Ռադիկի Մարտիրոսյանին: Պարզվել
ԴԱՏԱԽԱԶԸ ՄԱՍՆԱԲԱԺԻՆ ՈՒՆԻ՞ «ԷԼԻՏ ՇԱՆԹԻՑ»
Ազգականին խոշտանգողն ազատության մեջ է Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, սկսվեց Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, տուժող Հովհաննես Եղիազարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջինիս շահերի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը վերաքննիչ բողոքում պահանջում են վերացնել ու բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. դեկտեմբերի 24-ին կայացրած դատավճիռն ամբողջությամբ: Վճիռը կայացրել
Պայթյուն՝ գազի արտահոսքից
Հունվարի 30-ին Գյումրի քաղաքի Ջամբուլի փողոցի թիվ 12 տանը տեղի է ունեցել պայթյուն: Տան խոհանոցի տարածքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է խոհանոցը, հարավային հատվածի պատին առաջացել են մեծ ճեղքեր: Պայթյունի հետեւանքով բնակիչը՝ Տիգրան Մազմանյանը ստացել է դեմքի եւ մատների այրվածքներ եւ տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ Տ. Մազմանյանը
Նոր պաշտոնյաներ
Երեւանի քաղաքապետարանում նոր կադրային փոփոխություններ են սպասվում: Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասեցյանին կփոխարինի «Էյ Ի Ջի» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Մհերյանը: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ նշանակումը տեղի կունենա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում: Տեղեկատվության եւ հասարակայության հետ
Նախագահականից «տշո՞ւմ են»
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող 2 կանանց նախագահական ապարատի նամակների բաժնի աշխատակիցը շատ կոպիտ եւ անվայել վերաբերմունք է ցուցաբերել: Լարիսա Օհանյանն ու Սուսաննա Գրիգորյանն առավոտյան ժամը 9-ից «Պարոն նախագահ, մենք սպասում ենք ձեր համաձայնությանը, որպեսզի մեր խնդրին լուծում տան» պաստառով սպասում էին Սերժ Սարգսյանին: Նրանք արդեն մի քանի տարի է՝ չեն ստանում
40 հոգու կարող ենք ապաստան տալ
Մնացածը պետք է մի քանի ամիս սպասեն Եգիպտոսում այս օրերին տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստանի շուրջ 15 քաղաքացի «թեժ գծով» կապ է հաստատել Կահիրեում մեր երկրի դեսպանատան հետ եւ հայտնել, որ ցանկանում են վերադառնալ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, իրենք պարբերաբար տեղեկություններ են ստանում
«ԱՄՈԹԻՑ ՈՒ ՎԱԽԻՑ ԵՄ ԱՐԵԼ»
Արդարանում է իր մահացած նորածնին պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցրած կինը Երեխան մահացա՞ծ էր ծնվել, թե՞ մայրը սեփական ձեռքերով նրան խեղդեց: Մինչ այս հարցերի պատասխանը կպարզեն իրավապահ մարմինները, ներկայացնենք 9 ամիս շարունակ իր հղիությունը բոլորից թաքցրած վանաձորցի Սիրվարդ Ստեփանյանի հետ մեր զրույցը: Օրերս այս կնոջ հետ տեղի ունեցած պատմությունը ցնցել էր ողջ հանրապետությունը: Նրան գտել էին
Հետեւողական են լինելու
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գնահատելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության եւ Ճանապարհային ոստիկանության՝ ավտոշուկաների հարակից փողոցների տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը եւ խցանումները վերացնելու ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը, նաեւ առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից նախորդ շաբաթ բացօթյա անօրինական առեւտրի կանոնակարգումը, շեշտեց, որ այդ աշխատաոճը լինելու է խիստ հետեւողական: Քաղաքապետը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել այդ վայրերում
Մետաղներն էժանացել են
ՀՀ ֆինանսների նախարարությունը այս շաբաթվա համար սահմանել է թանկարժեք մետաղների 1գ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները ՀՀ դրամով՝ ոսկի՝ գնման գին՝ 14264,35(-512,96), բացթողնման գին՝ 15504,73(-557,56), արծաթ՝ գնման գին՝ 290,29(-17,97), բացթողնման գին՝ 315,53(-19,53), պլատին՝ գնման գին՝ 19283,53(-502,92), բացթողնման գին՝ 20960,36(-546,65):
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ` ՀԱԿԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽ
Հունվարի 29-ին emPer0rshiP անունով հակերական խումբը կոտրել էր Smart Systems ընկերության՝ Կանադայում տեղադրված սերվերը: Ըստ ԶԼՄ-ների՝ հարձակումներից տուժել են ընկերության հոսթինգից օգտվող 295 կայքերը: «Առավոտի» հետ զրույցում Smart Systems-ի հիմնադիր Ստեփան Ասլանյանը տեղեկացրեց, որ «կոտրված» կայքերի քանակն իրականում 190 է. «Շրջանառվող թիվը, թե 295 կայք է կոտրված, անգրագետ մեկնաբանում է, ցույց են տվել դոմեյնների ցանկը,