Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ «Ժառանգության» եւ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները նախանձելի լավ էին

Նոյեմբեր 03,2011 14:49 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ժառանգության» եւ ոստիկանության «նախանձելի հարաբերությունների» մի դրվագ

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է Հայաստանում կատարվող պաշտոնանկությունները նախագահի Մոսկվա այցով եւ այնտեղից «դաբրո» ստանալով չեն պայմանավորված: «Ես մտածում եմ՝ Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն կա, էն մեկն ա, թե՝ էս մեկը: Մեկ է, կարծես թե խնդիրներ չի ունենում Մոսկվան մեր նախագահների հետ,- ասում է Լարիսա Ալավերդյանը,-

ես կապում եմ նրա հետ, թե էստեղից ինչ ազդակ է գնում, եւ Ռուսաստանի համար մեծ հաշվով, թե որ մեկը կլինի՝ մեկ է»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի  հավանական հաջորդին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ մարդը պետք է լինի մեկը, «ով ավելի հստակ է իրեն դրսեւորել որպես կատարող, ում մտքով չի անցնի ինքնուրույն գործոն դառնալ»:

«ժառանգություն» խմբակցության քարտուղարը խոսեց նաեւ ոստիկանությունում կատարված փոփոխությունների մասին: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ «Ժառանգության» հարաբերությունները, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախանձելի են, լավ էին: «Մենք ամեն անգամ փորձում էինք օգնել ոստիկանապետին եւ ոստիկանությանը պահպանել օրինականություն, դրանից լավ բան ես չգիտեմ»,- ասում է նա: Ոստիկանապետի պաշտոնում  Վլադիմիր Գասպարյանի նշանակումը տիկին Ալավերդյանը դրական է գնահատում. «Ես հույսս դնում եմ ոչ թե նրա վրա,  թե Վլադիմիր Գասպարյանը ինչ կանի, այլ նրա վրա, որը միջազգային պրակտիկան ցույց է տվել՝ երբ որ փոփոխություն է տեղի ունենում, այդ արանքում, այդ առաջին ժամանակահատվածում պետք է որոշ հարցերում (հասարակության օգնությամբ է, ճնշմամբ է, թե ինչ է) դրական փոփոխություններ են տեղի ունենում : Հետո ոտին տեղ անելուց հետո, գնում են այն բացասական գործընթացները, որոնք ներհատուկ են մեզ նման երկրներին»: 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930