Օրվա լրահոսը

49-ամյա Էվանդեր Հոլիֆիլդը դեռ երազում է

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան մտադիր է ավարտել աշխարհի բացարձակ չեմպիոնի կարգավիճակում եւ երազանքն ի կատար ածելու համար պատրաստ է մենամարտել այսօրվա առաջատարներից մեկի հետ: Նա լրատվամիջոցներին մասնավորապես ասել է. «Ես կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներից ցանկացածին: Նրանք մտածում են միայն իրենց հոնորարների մասին: Այդ պատճառով

«Իմպուլս»-«Ուլիս» հանդիպման վայրը փոխվել է

Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով ֆուտբոլասերներին տեղեկացնում էր, որ ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը կայանալու է Աբովյանի քաղաքային ստադիոնում: Պատճառը Իջեւանի «Արնար» ստադիոնի խոտածածկի խիստ անմխիթար վիճակն է:

Բոդիբիլդինգ նշանակում է մարմնակերտություն

Մայր թատրոնում անցկացված բոդիբիլդինգի՝ Գագիկ Ծառուկյանի գավաթի երրորդ խաղարկությանը մասնակցեցին հիմնականում Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 27 ներկայացուցիչներ: Բոդիբիլդինգը համեմատաբար վերջերս է սկսել հանրապետությունում զարգացման իրական թափ հավաքել: Ու ինչպես ցույց տվեց մրցումը, մարզված մարմին ունենալու ցանկություն արդեն ունի նաեւ գեղեցիկ սեռը, որի ներկայացուցիչը հանդես եկավ ցուցադրական մրցելույթով: Իսկ տղամարդկանց մասնակցությամբ հիմնական պայքարն անցավ հետեւյալ

Ժամանակը կարծես կանգ է առել

Մաշտոցի պողոտայի շատրվանների այգուց դեպի Մանկական երկաթուղի տանող ստորգետնյա ուղին Երեւանի ամենամեծ գետնանցումն է՝ ամենաերկարը եւ ամենակեղտոտը: Երեխաների հետ այստեղից անցնող մի երիտասարդ հայրիկ մեզ հետ զրույցում նեղսրտեց՝ գետնանցումի պատերի վրա գրություններ կային նույնիսկ խորհրդային տարիներին, սակայն… Այսօր պատերի վրա ոչ թե հին գրություններ են, այլ «թարմացված», արդեն մի քանի «շերտապատ» նոր գրություններ եւ «նկարչություն»:

Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է

Արման Նավասարդյանն ու հետաքրքրաշարժ դիվանագիտությունը Լույս է տեսել արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտական մատենաշարի» «Հերմեսից մինչեւ մեր օրերը» գիրքը: Առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, նկարները Վահե Գասպարյանինն են: Հեղինակը գիրքը նվիրել է տիկնոջը՝ Լաուրային: Ա. Նավասարդյանը գրքում հանրամատչելի ներկայացրել է դիվանագիտությունը՝ իր գրված եւ չգրված օրենքներով,

Զաքյանը մերժում է էրոտիկ բեմադրությունները

Երգչուհին հայերից առաջինն է, ով Գերմանիայի Berlin Cathedral-ում մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը: Շոու-բիզնեսի «գործող» կանոններին համապատասխան, հավանաբար երիտասարդությանը գրավելու, նրանց դասական երաժշտության հետ կապելու համար որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակներին: Ցանկության դեպքում հայերս, առայժմ հատվածաբար, դրանց ակնդիրը կարող ենք

Մի՞թե այդքան վատ է

«Մարդահամար-2011»-ին մասնակցելու կոչը քաղաքացիներին առանձնապես չի ոգեւորել Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, ինչը գովելի չէ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք՝ ինչը պախարակելի է: Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում

Նախաքննությունից հետո

«Առավոտի» նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ հարուցված քրեական գործերին՝ տեղեկացնելով նախաքննության արդյունքների մասին: Ինչ եղավ դրանից հետո: «Առավոտը» փորձել է գնալ այդ գործերի հետքերով: Դատապարտյալներին միացավ ՔԿՀ աշխատակիցը ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության էր եկել դատապարտյալների հետ

ՀԴՄ կտրոնների գործով

Մեղադրյալներից մեկը հետախուզվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու եւ առեւտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական

Վախենում են սուրճ խմելիս հարեւանից վարակվեն

Մարդիկ ՄԻԱՎ վարակակրի օգտագործած համակարգչից չեն ուզում օգտվել,  իսկ նրանց հետ հարեւանություն անելու մասին խոսք լինել չի կարող: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի քանի օր առաջ սոցիալական ներառման վերաբերյալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույց էր հրապարակել: Զեկույցում մի ուշագրավ հատված կա, որը վերաբերում է հայ հասարակության հանդուրժողականությանը՝ որպես հարեւան: Հետազոտություն անցկացնելիս մարդկանց հարցրել են, թե ի՞նչ տիպի,

Պաշտոնանկություններ դեռ կլինեն

Երեկվանից սկսվել է պաշտոնանկությունների եւ նշանակումների մի զարմանալի հոսք. ըստ էության, այն, ինչ չի կարողանում անել ընդդիմությունը, անում է իշխանությունը` մարդկանց տեղաշարժում է եւ տեղափոխում այս կամ այն պաշտոնի: ՀՀ ոստիկանապետի փոփոխությունն ամենից զարմանալին թվաց, քանի որ դեռ երկու օր առաջ Ալիկ Սարգսյանը ջերմեռանդորեն «պաշտպանում էր» կառավարության անդամներին ցուցարարներից, իսկ այսօր արդեն տեղափոխվել է այլ

«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք» Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սկիզբը՝ նախորդ համարում – Կարծում եք՝ կա՞ հնարավորություն բանակի խնդիրները հասարակության հետ միասին լուծելու: – Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներից, այդ թվում՝ տասնյակ հասարակական կազմակերպություններից ստանում ենք համագործակցության առաջարկություններ, բանակում առկա խնդիրները համատեղ կարգավորելու գործնական ծրագրեր: Մենք ընդունում, քննարկում եւ հավանության դեպքում կյանքի

Բանակը հասարակության հայելին չէ

Բանակն առանձին համակարգ է, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ Հայկական բանակը շարունակում է մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դա նորմալ է, որովհետեւ հասարակությունը սովորաբար բուռն է արձագանքում այն խնդիրներին, որոնք իրենն է համարում: Այդպես մտածողներից մեկն էլ ընդդիմադիր գործիչ Հովհաննես Իգիթյանն է, որը «Առավոտի» հետ զրույցում նախընտրեց խոսել ոչ թե որպես քաղաքական եւ

Իսկ տուրուդմփոց կլինի՞

Քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերվում կադրային փոխատեղումներին «Ճգնաժամի խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել… Իսկ որ այդ ճաքերը խորանալու են՝ բացարձակապես մի կասկածեք… Այդ հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ: Բանը կարող է հասնել նույնիսկ տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Այդպիսի որոշում ընդունվել է այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի պարտականությունները դրվել են Հովիկ Աբրահամյանի վրա: Վերջինս ընդունել է ոչ միայն այս առաջարկը, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, ինքն է հանդես եկել

Իշխանական ճամբարում ցունամիներ են

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Այդպիսի որոշում ընդունվել է այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ  շտաբի պետի պարտականությունները դրվել են  Հովիկ Աբրահամյանի վրա: Վերջինս ընդունել է ոչ միայն այս առաջարկը, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, ինքն է հանդես եկել

Բանակում բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում

 «Բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- մեկնաբանելով Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօր բանակի   ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի հետ միասին՝ տեղակալներով եւ ողջ կենտրոնական ապարատով   իրենց պաշտոններին են»,- ասել է ՊՆ նախարարը: 2012թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է պաշտպանության  

ԲՀԿ պատգամավոր Արմեն Մելիքյանը հայտնվել է նախկին պատգամավորների ցուցակում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ռաֆայել բժշկական կենտրոնի սեփականատեր Արմեն Մելիքյանը օրերս վայր է դրել իր մանդատը: Այս փաստը «գաղտնի» էր պահվում մինչ այն պահը, երբ ԱԺ պաշտոնական կայքում նա հայտնվել է նախկին պատգամավորների ցանկում: ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Մանրամասները՝ վաղը տպագիր “Առավոտում”

Ոստիկանության գնդապետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա չի ուզում աշխատել Վովա Գասպարյանի հետ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում միանշանակ չի ընդունվել ոստիկանական համակարգի աշխատակիցների կողմից: Ըստ որոշ տեղեկությունների, առաջինը, որն իրեն վատ է զգացել այդ տեղեկությունը ստանալիս՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է եղել, որն, ըստ մինչ այդ շրջանառվող լուրերի, վաղուց ախորժակ ուներ զբաղեցնելու ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Սակայն, ոստիկանությանը մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ,

Թռչկանի համար Գյումրիում էլ հանրահավաք կանեն

Շիրակից ընտրված պատգամավորներից պահանջելու են Թռչկանի հարցը բարձրացնել ԱԺ-ում: Վաղվանից Գյումրիի Թատերական հրապարակում կսկսվեն բողոքի գործողություններն` ընդդեմ Թռչկան ջրվեժի ոչնչացմանը: Կտեղադրվի վրան ու կսկսվի ստորագրահավաք, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենա հանրահավաք: Այնուհետ գյումրեցի ակտիվիստները Շիրակի մարզից ընտրված պատգամավորներին կստիպեն այս հարցը բարձրացնել Ազգային ժողովում, հատուկ գրությամբ կհստակեցնեն նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի դիրքորոշումը: Ակտիվիստները մտադիր

Ժողովուրդն իրեն ավելի պաշտպանվա՞ծ է զգալու

«Այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի»,- այսօր Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին, նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: President.am-ի տեղեկացմամբ, հանրապետության ղեկավարը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է

Իրինա Զաքյան. «Մերժում եմ էրոտիկ բեմադրությունները»

Շոու բիզնեսի գործող «կանոններին» համապատասխան՝  որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակների բեմադրությանը: Դրանցով լցված է նաեւ համացանցը:  Սոպրանո Իրինա Զաքյանն առաջինն է մեր արվեստագետներից, որ վերջերս Գերմանիայի Berlin Cathedral-ում  հաջողությամբ մասնակցեց  Վերդիի  «Ռեքվիեմի» բեմականացմանը: Հետաքրքրությանը, թե հրավերի դեպքում արեւմուտքում երգչուհին հանդես

«Ռոբշին հեռացիր, Թռչկանն ազատիր…»

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ակցիայի ակտիվիստներն այսօր բնապահպանության նախարարության շենքի առջեւ նույն պահանջով էին համախմբվել՝ դադարեցնել Ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցումը: Ակտիվիստ Սամվել Վերմիշյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ռոբշին» ընկերության կողմից երեկ տարածած հայտարարությունը, թե ջրվեժի մոտ դադարեցրել են շինարարական աշխատանքներն ու հեռացրել շինտեխնիկան, դեռ չի նշանակում, որ խնդիրը վերջնական ու դրական լուծում է ստացել: Նրա

Ամլացնել մանկապիղծներին. մասնագետները դեմ են Վիկտոր Դալլաքյանի առաջարկին

«Մանկապիղծների նկատմամբ որպես հարկադրանքի միջոց քիմիական եղանակով ստերջացման կիրառության հնարավորությունը կամ անհնարինությունը» խորագիրը կրող քննարկման կազմակերպիչ «Կանանց ռեսուրսային կենտրոնը» այսօր անդրադարձավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծին, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ օրենքի 15-րդ գլխում նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը պետք է համալրվի եւս մեկով՝ «քիմիական եղանակով ստերջացումով»:

Ի՞նչ խնդիր է լուծելու Վովա Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատել է Ալիկ Սարգսյանին եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել է ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Այս նշանակման առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Գասպարյանի նման մարդու նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ցույց է տալիս,

Արամ Կարապետյան. «Վարչապետի խոսքերն ուղղակի շանտաժ են»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետի «կոտրած տաշտակին». «Վարչապետի խոսքերն  ուղղակի շանտաժ են կոալիցիայի մյուս կուսակցությանը: Լինում են նման դեպքեր՝ մարդիկ սայթաքում են թույլ տալիս, միգուցե մտածված, միգուցե՝ ոչ, հետո բացատրություն է գտնվում դրան եւ բացատրությունը պարզ է, որ շատ վատ է լինում, որովհետեւ ճշմարտությունը չկա դրա մեջ: Անընդունելի

Լեռնապատում հանքը շահագործել են խախտումներով /ձայնագրություն/

LernapatԱյս գյուղի գործարար Սամվել Հարությունյանը ամիսներ շարունակ շահագործել է գյուղի սարը՝ մեծ վնասներ հասցնելով համագյուղացիներին ու գյուղի միակ դպրոցին: Լեռնապատի բնակիչ, հանքի  պահակ Կամսար Թամարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գյուղում հանքօգտագործող Սամվել Հարությունյանը 2 անգամ պայթեցում է արել, ինչի հետեւանքով վնասվել են գյուղացիների տները եւ գյուղի դպրոցը, կրթօջախի եւ հանքին հարակից տների պատերը, գյուղացիների

Արմեն Աշոտյան. «Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար»

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների եւ մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական եւ զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: ԿԳ նախարարը հուշագրի շրջանակում կարեւորել է հատկապես  դպրոցական ծրագրում  տնտեսագիտական եւ ձեռներեցության հմտությունների ներգրավումը: Տնտեսագիտություն առարկան պարտադիր չի լինելու, այն ներառվելու

Դատապարտյալը մահացել է: Պատճառը դեռ չի ասվել

«Առավոտի» տեղեկություններով, մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 72-ամյա  Նորայր Թումանյանը : Սպանության փորձի համար ՀՀ քրեական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Թումանյանի մահվան պատճառի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ նախնական վարկածի, դատապարտյալը մահացել է ինֆարկտից:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031