Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա չի ուզում աշխատել Վովա Գասպարյանի հետ

Նոյեմբեր 01,2011 20:12

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում միանշանակ չի ընդունվել ոստիկանական համակարգի աշխատակիցների կողմից: Ըստ որոշ տեղեկությունների, առաջինը, որն իրեն վատ է զգացել այդ տեղեկությունը ստանալիս՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է եղել, որն, ըստ մինչ այդ շրջանառվող լուրերի, վաղուց ախորժակ ուներ զբաղեցնելու ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Սակայն, ոստիկանությանը մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, Ներսիկ Նազարյանն իրականում Վովա Գասպարյանի նշանակմանն ամենեւին էլ դեմ չէ, քանի որ անհամեմատ ավելի լավ հարաբերություններ ունի նորանշանակ ոստիկանապետի, քան ուներ Ալիկ Սարգսյանի հետ:

Վովա Գասպարյանի նշանակմամբ ոչինչ չի սպառնում նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին՝ թեկուզ, միայն այն պատճառով, որ նրա նշանակումը այդ պաշտոնում ժամանակին եղել է ոչ թե նախկին ոստիկանապետի, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկ-հրահանգով:

Փոխարենը երեկ, ըստ մեր տեղեկությունների, առանց սպասելու Վովա Գասպարյանի նշանակման մասին պաշտոնական հայտարարությանը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ»  մականունով Կարեն Բաբայանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այսօր առավոտյան իր աշխատակիցների մասնակցությամբ ժողով է արել ու հայտարարել, թե Գասպարյանի հետ չի պատրաստվում աշխատել եւ հրաժարական է տալիս: Աշխատանքից ազատվելու դիմումը նա ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930