Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնապատում հանքը շահագործել են խախտումներով /ձայնագրություն/

Նոյեմբեր 01,2011 17:28

LernapatԱյս գյուղի գործարար Սամվել Հարությունյանը ամիսներ շարունակ շահագործել է գյուղի սարը՝ մեծ վնասներ հասցնելով համագյուղացիներին ու գյուղի միակ դպրոցին:

Լեռնապատի բնակիչ, հանքի  պահակ Կամսար Թամարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գյուղում հանքօգտագործող Սամվել Հարությունյանը 2 անգամ պայթեցում է արել, ինչի հետեւանքով վնասվել են գյուղացիների տները եւ գյուղի դպրոցը, կրթօջախի եւ հանքին հարակից տների պատերը, գյուղացիների պատմելով, ճաքճքել են: Ճիշտ է՝ հանքի շահագործումը դադարեցված է, բայց հասցված վնասների դիմաց բնակիչները փոխհատուցում չեն ստացել:

«Մենք վախեցած ժողովուրդ, գյուղապետը  կանգնում ասում էր, բան չկա: Ապօրինի հանք են օգտագործել, իմ իմանալով՝ գյուղապետը փայատեր է, քանի որ Վանոն (Լեռնապատի գյուղապետ, Ա. Ս) ձրի բան չէր տա»,- պատմում էր լեռնապատցի Թամարյանը: Նրա տեղեկություններով, հանքօգտագործող Հարությունյանը  200 միլիոն դրամի արտադրանք է հանել՝ առանց հարկ վճարելու պետբյուջե: Բնակիչ Բորիս Աֆռաշյանի խոսքերով էլ, գյուղապետն իրենց համոզում էր չբողոքել. «Արոտավայրի համար օրենքով մեկ հեկտարի համար 1000 դրամ է վճարը, բայց Հարությունյանը  529.000 դրամ է վճարել, իրենից էլ հարցնում էին, թե բիզնեսմեն մարդ ես , ինչու ես  այդքան շատ վճարել, պատասխանում էր, թե իրեն չի հետաքրքրում, կարեւորը՝  իրեն փող գա»:

Գյուղապետ Վանո Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Կառադ» ընկերությունը իրենց գյուղում ոչ թե հանք է շահագործել, այլ հետախուզական գործունեություն է ծավալել:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունից այս առնչությամբ Aravot.am-ին տեղեկացրին, որ հանքօգտագործող Սամվել Հարությունյանը  հանքը շահագործել է կոպիտ խախտումներով, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ մեր կայքին նախարարությունը կտրամադրի առաջիկայում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930