Օրվա լրահոսը
Կոռուպցիոն ռիսկերը՝ հեռակայում
Այս համակարգ ընդունվելու եւ ավարտելու սակագները Օրերս երթուղայինում ականջալուր եղանք մի երիտասարդի հետեւյալ խոսակցությանը. «Ախպեր, հեռակայի դեկանը բոլոր ավագներին հավաքել ասել է, որ պետական քննությունը ստանալու համար մարդա 100 դոլար ենք հավաքում»: Փաստորեն, կոռուպցիոն երեւույթներն այնքան ակնհայտ ու այնքան տարածուն են դարձել, որ դրանց մասին հանրության շրջանում բացեիբաց խոսելը որեւէ նեղություն անգամ չի պատճառում ուսանողներին:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՑԱԾՐ
ԳԹԿ-ի վերլուծություններից մինչեւ դիմորդների հայտագրում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից սկսվում է շրջանավարտ- դիմորդների հայտագրման գործընթացը: Ըստ կարգի, ԳԹԿ-ն հունվարի 20-ից ԶԼՄ-ներում առնվազն 5 անգամ պետք է այդ մասին հայտարարություն տպագրի: Կ. Նասիբյանի ձեւակերպմամբ, այս տարին տարբերվում է նախորդներից այն պատճառով, որ, ըստ
Շարունակում են «լավամարդ» խաղալ
Երկու անգամ դիմել ենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ խնդրել տրամադրել «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով ՀՀ պետական բյուջեից մարզին տրամադրված 20 միլիոն դրամի բաշխման ցուցակը: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե 2010 թվականին մարզի անապահովներին տրամադրված գումարները ի՞նչ նպատակով են տրամադրվել: Սակայն երկրորդ անգամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Դավթյանը պատասխանեց, որ մարզի բնակիչներին տրամադրված օգնությունների
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Անկյունային» անունով հայտնի շենքի բնակիչները բողոքում են, որ գիշերը վախենում են տնից դուրս գալ: Դրսում նրանց դարանակալ սպասում են թափառող, անտեր շները: Մարդիկ հատկապես վախենում են իրենց երեխաների համար: Բնակիչները այդ մասին 2 անգամ հայտնել են քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, սակայն արդյունք չկա: Նախորդ տարիներին քաղաքում թափառող շների՝
ԲԱՇԽՎԵՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ 37 ԲՆԱԿԱՐԱՆ
Հունվարի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջան էր ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա տարածաշրջանում տեղակայված զորամասի զինծառայողներին հանձնեց վերանորոգված 37 բնակարան, ծանոթացավ վերանորոգված սանիտարական մասի պայմաններին:
Սյունիքում կրկին անհանգիստ է
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով մշակմանն անցնելու համար ներկայումս բանավանի տարածքում իրականացնում է լրատվահետախուզական հորատման աշխատանքներ: 2010 թվականին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել այս թեմային եւ ներկայացրել Կապանի հասարակական կազմակերպությունների՝ բաց հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ խիստ բացասական դիրքորոշումը: Երեկ Կապանի «Օրհուս» կենտրոնում հանքի վերաբերյալ հերթական հանրային քննարկումն էր,
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՌԱՄՍՅԱԿԸ ՄԵԿ
Նրանք պնդում են, որ եթե իրենք իրենց գործին վերաբերվեն այնպես, ինչպես պետությունն է վերաբերվում անասնաբույժներին, տեղական արտադրության կաթնամթերքն ու մսամթերքը խիստ կասկածելի որակ կունենան: Արմավիրի մարզում թռչնային ժանտախտից փետրավորները սատկում են, իսկ Էջմիածնի անասնաբուժական տեսչությունում մասնագետներն անգործությունից նարդի են խաղում: Անասնաբույժների հարկադիր պարապուրդը ոչ այնքան մասնագիտական խղճի բացակայությամբ է պայմանավորված, որքան պետության, մասնավորապես՝ գյուղատնտեսության նախարարության
Պահանջում են «Առավոտից»
Փետրվարը դեռ չի սկսվել, սակայն «Առավոտի» համար այն կլինի դժվարին ամիսներից մեկը: Փետրվարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել են մի քանի հայցերի քննության հետ կապված նախնական նիստեր: Փետրվարի 4-ին, ժ.11-ին նշանակվել է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Վիճարկվելու է «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել է
Oղու գործարանի մենեջերը ձերբակալվել է
Էդգար Մելքոնյանը Վարդան Բաղդասարյանը Վարուժան Ասլանյանը Հայաստանի ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ կեղծ թղթադրամներ պահելը, ձեռք բերելը եւ իրացնելը հոդվածով: Հունվարի 16-ին Արենի գյուղի 36-ամյա բնակիչ Հայկանդուխտ Արտաշեսի Խաչատրյանը, ով աշխատում է «Արփա-1» ՍՊԸ-ում որպես վաճառողուհի, ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում հայտնել է, որ գիշերը
ՀԵՐԹԱԿԱՆ ԽԼՈՑԻՆ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց դատական նիստը, քանի որ փաստաբան Արմեն Օհանյանը 4 էջից բաղկացած ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Մեզանում ավանդույթ է դառնում նույն տարածքը տարբեր մարդկանց վարձակալության հանձնելը: Բարեխիղճ վարձակալի պայմանագրի ժամկետը չլրացած, վարձատուն անակնկալ պայմանագիր է կնքում նոր վարձակալի հետ (հասկանալի է, թե ինչ-ինչ հարցեր լուծելուց հետո): Օրինակները բազմաթիվ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՐԻ՞Ն ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց էր: Հավաքվել էին բաց երկնքի տակ սնունդ եւ այլ ապրանքներ վաճառողները, որոնք երկար տարիներ մայրաքաղաքի թաղամասերում առեւտուր էին իրականացնում, սակայն քաղաքապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի օր է՝ արգելել է բացօթյա առեւտուրը, իսկ առեւտրականները չեն ուզում ենթարկվել քաղաքապետի որոշմանը եւ երեկ հավաքվել էին, որ քաղաքապետի հետ անձամբ հանդիպեին
Բարեփոխումներ անօթեւանների հաշվի՞ն
Գյումրիում այս տարի 188 բնակարան նախատեսվածից պակաս կհանձնվի Այս մասին օրերս հայտարարություն էր տարածել «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ղեկավար, բնակբաշխման հանձնաժողովի դիտորդ Վահան Թումասյանը: Նրա հայտարարությունը սթրես է առաջացրել կարիքավորների հերթացուցակում ընդգրկված անօթեւանների շրջանակում: Նրանց սարսափեցնում է կառավարության այն մտադրությունը, որ իրենց զրկելով բնակարան ստանալու հաճույքից՝ դարձյալ բնակարանների գնման վկայագրեր են «վզներին փաթաթելու», գցելու են դռնեդուռ,
ՆՄԱՆԱԿԵԼՈՎ՝ ԵՐԵԽԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Հոգեբանների կարծիքով, ծնողները պետք է ուշադիր լինեն, որ զարգացումը ճիշտ ընթանա Վերջերս լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Նորքի 2-րդ զանգվածի մի բարձրահարկից 2 փոքրահասակ երեխա թռել են ցած եւ տեղում մահացել: Ըստ հրապարակված նյութերի, երեխաները հագած են եղել «սարդ մարդու» (spidermen) հագուստներ, որը նրանց Նոր տարվա կապակցությամբ նվիրել էր իրենց հորեղբայրը. նրանք կարծել
Ստացեք ձեր շահումները
Այսօրվանից «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում կսկսի ՀԴՄ շահած կտրոնների պարգեւավճարների վճարումը: 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցում են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Այս մասին հիշեցնում են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխարինող չեն գտել
«Վազգեն Խաչիկյանն ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ նրա ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումները դեռ շարունակվում են, որն իրականացնում է ֆինանսների նախարարության վերահսկող ծառայությունը: Արդյունքները դեռ հայտնի չեն, թե ինչ խախտումներ կան: Առաջիկայում մեր նախարարությունն արդեն պետք է հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնի այդ պաշտոնի համար իր թեկնածուին: Առայժմ չենք որոշել, թե ում ենք ներկայացնելու»,-
Սրա՞նք էլ են անմեղ
«Ոչ մի բեռնափոխադրող ընկերության ձեռք չի տալիս արհեստական գին բարձրացնելը, քանի որ դրա արդյունքում բնականաբար տուժելու է»,- Panorama.am-ին հայտնեց «Յունիտրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերության փոխտնօրեն Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով բեռնափոխադրումների գների բարձրացման վերաբերյալ հայ առեւտրականների երեկվա բողոքի ակցիային: Նրա խոսքերով, հունվարի 1-ից Վրաստանում հարկային փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքում յուրաքանչյուր մեքենայի համար, որը պետք է մուտք
Ճտերն աշնանն են հաշվում
Գյուղնախարարի «լավ ըսենք, որ լավ ըլլա» ոճի կանխատեսումներին պատասխանում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը: «Գյուղատնտեսության զարգացման ամենաարդյունավետ ճանապարհը գյուղացիական հողերի խոշորացումն է»,- երեկ աշխատանքային 10-րդ օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով, հատկապես Արարատյան դաշտավայրում շատ կան մանր հողակտորներ, որտեղ մեքենայացված աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Մանր հողակտորները, նախարարի խոսքով, դժվարություն են առաջացնում
«ՄԵՆՔ ԷՇ ԱՌՆՈՂ, ԷՇ ԾԱԽՈՂ ՉԵՆՔ»
Առեւտրականները կրկին բողոքի մեծ ալիք են բարձրացրել, այս անգամ՝ ՊԵԿ-ի սահմանած վճարների կրկնակի ավելացման դեմ, սակայն ՊԵԿ-ից պնդում են, որ իրենք ոչինչ չեն թանկացրել: Երեկ առավոտյան, ժամը 10-ի սահմաններում, Մալաթիայի տոնավաճառի առեւտրականները գործադուլ էին անում: Նրանք հրաժարվում էին բացել իրենց տաղավարները՝ բողոքելով, որ այս հարկային ու մաքսային ճնշումների պայմաններում չեն աշխատելու: Հավաքվելով տոնավաճառի մուտքի մոտ՝
Պատրաստ է «հալածվել ու մեռնել»
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն իշխանություններին վերջնագիր ներկայացրեց, իրեն «կասկածողներին» խորհուրդ տվեց՝ «գնալ՝ Զանգվի ջուրը խմել»: Հարգելի ժողովուրդ. ես ձեր ցավը տանեմ». երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում այսպես սկսեց իր խոսքը ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Իսկ մինչ այդ, ուղիղ մեկ ժամ պահանջվեց, որ նա հասնի հարթակ, ու ժամը 15.00-ին հայտարարված հանրահավաքը 16.00-ին հազիվ սկսվեց:
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՈՇՏ ԿԼԻՆԻ
Համենայնդեպս, նրա հետ հանդիպումից հետո այդպես արձանագրեց քաղբանտարկյալներից մեկի կինը 2008-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան էր այցելել երկու անգամ. մեկ՝ մարտյան դեպքերից անմիջապես հետո, մեկ էլ՝ տարեվերջին, երբ արդեն ավարտվել էին մարտիմեկյան գործերով դատավարություններն ու «Յոթի» գործով նախաքննությունը: Այն ժամանակ, նոյեմբերին, պարոն Համմարբերգը բացահայտ ասել էր, որ քննադատելու է «Մարտի 1»-ի գործերով
ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԲՈՒՆՏ ԿԼԻՆԻ
«Իշխանությունն իմիտացիա է անում՝ ցույց տալով, թե իբր ցանկանում է փոխզիջման գնալ ընդդիմության տարբեր թեւերի հետ, մինչդեռ իրականում հակված է վերից վար աղճատել ընտրական գործընթացի միասնականությունն ու խախտել դրա կառավարման ու վերահսկման տրամաբանությունը,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:- Եթե իշխանությունները չեն ուզում գնալ համագործակցության սցենարով մյուս ընտրություններին, այլ պատրաստվում
Ամենաազդեցիկը Սերժ Սարգսյանն է
Ահարոն Ադիբեկյանը հերթական սոցհարցումն է անցկացրել Ներկայացնելով նախորդ տարվա հոկտեմբերին անցկացրած «Ամենաազդեցիկ քաղաքական գործիչները եւ նրանց վստահելիության վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, թե ամենաազդեցիկ քաղաքական գործիչը ՀՀ նախագահն է: 1650 հարցվողներին առաջարկված քսան գործիչների թվում իր ազդեցիկությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը՝ 35 տոկոս, երկրորդ տեղում 13
ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Մինչդեռ կոալիցիայի ներկայացուցիչները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ իրավական են համարել մարտի 1-ից հետո ձերբակալությունները: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հանդիպել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին, որը նախկինում գլխավորում էր «Մարտի 1»-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Նա «Առավոտին» պատմեց պրն Համմարբերգի մի հարցադրման մասին.
«ԲԱՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ»
Հայոց բանակում զինվորների եւ հրամանատարների հոգեւոր դաստիարակության մասին ասում է Համլետ սարկավագ Մովսիսյանը: – Մեր բանակում հոգեւորականների գործունեությունը երբվա՞նից է արմատավորվել, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ Եկեղեցին աշխատանքներ իրականացնի նաեւ բանակում, եւ ո՞րն է բանակում նրանց գործի էությունը: – Մեր նորանկախ պետականության հաստատումից հետո՝ 1997 թ. նոյեմբերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ
ԿԽՈՍԻ ԲՋՋԱՅԻՆՈՎ
ՀՌԱՀ-ի անցկացրած թվայնացման մրցույթի արդյունքում այսօրվանից արդեն եթեր չի հեռարձակվի ԱԼՄ հեռուստաընկերությունը: Երեկվա հանրահավաքում հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ դա չի նշանակում, թե իր եւ ժողովրդի միջեւ կապը կկտրվի: Հանրահավաքի ողջ ընթացքում հավաքվածներին բաժանվում էին պարոն Կարապետյանի հեռախոսահամարները: Ի դեպ, հանրահավաքում, ի թիվս քաղաքական բնույթի պաստառների, վեր էին խոյացել՝ «Չկամեցողը ներսից է», «Անգլուխ ձիավորներ»,
Նոր մաստակ
Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ շուտով վաճառքում կհայտնվի հատուկ մաստակ՝ երեք ստանդարտ մասերից բաղկացած ճաշի համային որակներով։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։ Գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա տարբեր համային հավելումներ մտցնել դրանց մեջ։ Մեկ մաստակն իր մեջ կպարունակի մի ամբողջական ճաշ. ծամելու ընթացքում մաստակի համը կփոխվի՝ սկսելով առաջին կերակրից եւ ավարտվելով աղանդերով։ Գիտնականները
Երեխան փորձել էր կախվել
Նա կրկնօրինակել էր սերիալի հերոսին Երեկ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ու ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Բանախոսներին առաջարկվել էր խոսել հեռուստաեթերում հայկական կինոյի սակավության եւ ցուցադրվող ֆիլմերի թողած ազդեցության մասին: Պարոն Գեւորգյանն ասուլիսի հենց սկզբից ասաց, որ առաջարկված թեմայի շուրջ ճիշտ կլիներ խոսել որեւէ հեռուստաընկերության ներկայացուցչի
ՀՈՒՆՎԱՐԻ 19
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր
«Խնդրեմ, վայելեք այն»
Ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովան որոշել է ուրախացնել ամբողջ աշխարհին՝ իր բլոգում ցուցադրելով մերկ լուսանկարները, որոնք արվել են ընտանիքի՝ մայրիկի, դուստր Արիշայի եւ դեռեւս հանրությանն անհայտ իր սիրելի անձնավորության հետ Մալդիվյան կղզիներում հանգստի ընթացքում: Նրա խոսքերով՝ «սա նվեր է պապարացիներին, ովքեր երազում են ինձ մերկ նկարահանել: Ես ամաչելու բան չունեմ, դրա համար էլ սիրելիիս հետ որոշեցինք
ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ք
Փորձեք պարզել այս թեստի միջոցո վ 1. Ընդհանրապես ես շուտ եմ հասկանում, թե ինչ է ուզում ասել զրուցակիցս եւ հետագան լսելը դառնում է անհետաքրքիր: Այո-1, ոչ- 0: 2. Ես համբերատար սպասում եմ, երբ զրուցակիցս կավարտի իր ասածը: Այո-0, ոչ-1: 3. Իմ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է զրուցակցիս ասածի վրա: Այո-0, ոչ-1: 4. Ես աշխատում եմ հասկանալ,