Օրվա լրահոսը
ՆԱԽ՝ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ, ԱՊԱ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»
Էմմին գործունեությամբ փաստում է, որ լավ «մարզավիճակում» էԵրգի «Եվրատեսիլ» միջազգային հեռու ստամրցույթին, որն անցկացվում է 1956 թվականից, Հայաստանն այս տարի կմասնակցի 6-րդ անգամ: Մայիսին Դյուսելդորֆում մեր երկիրը կներկայացնի երգչուհի Էմմին: Փաստորեն, տարիներ պահանջվեց հիշյալ մրցույթի կազմակերպչին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, հասկանալու, որ սա ոչ թե երգիչների, այլ երգի յուրատեսակ ստուգատես է, ուր կարեւորվում է հենց երգը,
ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ
ՌԴ Սահմանադրության 84-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա եւ համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին դաշնային օրենքի», Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ ՌԴ տարածքով դեպի Աֆղանստան սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական գույքի եւ անձնակազմի տարանցման մասին համաձայնագիրը: Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Համաձայնագրի քննարկման ժամանակ կլինի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է
ՆԱԶԱՐԲԱԵՎՆ ԷԼԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը չի ստորագրել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, որի տակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, եւ որով առաջարկվում էր նախագահի լիազորութունների ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականը՝ առանց նոր ընտրությունների անցկացման: Համապատասխան դիմումը նախագահին անցած ուրբաթ ներկայացրել էր երկրի խորհրդարանը: Նազարբաեւը նախկինում էլ է հայտարարել 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու
ԹՈՒՆԻՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Թունիսում, որտեղ պահպանվում է անկայուն իրավիճակը, վարչապետ Մուհամմեդ Գաննուշին (նկարում) հայտարարելու է ազգային միասնության կոալիցիոն կառավարության կազմը: Ինչպես նշում են տեղացի վերլուծաբանները, նոր կառավարության կազմում ընդգրկվելու են հիմնական կուսակցությունների, հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Չի բացառվում, որ ՆԳ եւ ԱԳ նախարարները պահպանեն իրենց պորտֆելները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նախօրեին վարչապետը խոստացել է կարճ ժամկետում «լրացնել
ՍԱԿԻՆԵՀ ԱՇՏԻԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 10 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
Իրանի իշխանությունները կասեցրել են 43-ամյա Սակինեհ Մոհամմադի Աշտիանիի նկատմամբ ավելի վաղ դատարանի կողմից կայացված մահապատժի դատավճիռը: Քարկոծման եղանակով մահվան դատապարտված կինը մեղադրվում էր ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությանն առնչություն ունենալու մեջ: Դատարանը վերանայել է նրա նկատմամբ նախկինում կայացված դատավճիռն ու հիմա Աշտիանիին դատապարտել է 10 տարվա բանտարկության: Այդ մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի
Հարավային Սուդանում հանրաքվեի քվեարկությունն ավարտվել է
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Սուդանի ժողովրդին՝ երկրի հարավի ապագայի համար անցկացված հանրաքվեի առիթով: Օբաման ասել է, որ հանրաքվեի խաղաղ եւ օրինակելի անցկացումը ոգեւորիչ է աշխարհի համար: Սուդանում անցկացված մեկշաբաթյա հանրաքվեն, որն այս շաբաթ ավարտվել է, ողջունել է նաեւ Չինաստանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Չինաստանը հույս ունի միասնական ջանքերով՝ միջազգային հանրության
«ՏԱՐՎԱ ՆՈՐՎԵԳԱՑՈՒՆ» ՆՈՐՎԵԳԻԱՅԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են ինքնաթիռով Մոսկվա վտարել Հյուսիսային Օսեթիայի ներկայացուցիչ, գրող Մարիա Ամելիին (նկարում): Newsru-ի փոխանցմամբ, վլադիկավկազցի 25-ամյա աղջիկը նորվեգական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից կալանավորվել էր Լիլլեհամմերե քաղաքում՝ որպես ապօրինի ներգաղթյալ: Մարիա Ամելի գրական անունով հանդես եկող Մադինա Սալամովային ու նրա ընտանիքին նախ՝ Ֆինլանդիայում, ապա նաեւ Նորվեգիայում մերժել են կեցության իրավունք տալ՝ համարելով, որ նրա
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լույս է տեսել «Բարձրագույն մասնագիտական կրթության տնտեսագիտություն» աշխատությունը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ն. Խաչատրյանի համահեղինակությամբ: Գրքում մասնագիտական կրթությունը չի դիտարկվում միայն որպես մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորման գործընթաց: Հայաստանյան իրականության մեջ այն ներկայացվում է ձեռներեցություն, որի նպատակը համալսարանների կողմից կրթական ծառայությունների
ԱՌՆՎԱԶՆ 2 ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ panorama-ի, խոսելով կրթական ոլորտի կառավարման մասին, քաղաքապետը շեշտադրել է, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի առնվազն երկու թեկնածուի մասնակցություն. «Տարիներ շարունակ ձեւավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում եւ հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում
Կրկնուսույցների դեմ պայքարում են աշակերտները
Խաղարկային դատավարությունն ընթացքի մեջ է Աշակերտներն ընդդեմ կրկնուսույցների: 2010-ի դեկտեմբերի 24-ից սկսած, խաղարկային դատավարությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների նախաձեռնությունն է: Աշակերտուհի Ելենա Չիլինգարյանը, որ հայցվոր կողմն է ներկայացնում, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե հարցը բարձրացրել են այն պատճառով, որ նկատել են, թե կրկնուսույցների մոտ մասնավոր պարապմունքների հաճախող իրենց դասընկերներն ինչքան առաջ են ընկել դասավանդվող թեմայից.
«ՆԵՐՈՒՄ ԵՄ ՇԱՏՈՒՇԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ»
Երեկ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2011թ. կրթության եւ գիտության գերակա ուղղությունները, ծրագրերն ու խնդիրները: ԿԳՆ մամուլի սրահում, որտեղ անցնում էր նախարարի ասուլիսը, նոր պաստառ էր փակցված, որի վրա մեսրոպյան տառերն էին ու ՀՀ զինանշանը: «Առավոտի» հարցին՝ իր թիկունքում ունենալով հայոց այբուբենը պատկերող նոր պաստառ, արդյո՞ք նպատակ ունի մեղմել
Դանակահարություն՝ ռեստորանում
Վիճաբանությունն ավարտվել է՝ 3 անձի հիվանդանոց տեղափոխելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ): Շաբաթ օրը, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում Վանաձորի հիվանդանոցից ահազանգ է
ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՈՒ ՍՊԱՆՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իբր քիչ էր, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայության մասին «Մի վախեցիր» ֆիլմում զոհվեց զինվորը, ով հաստատ որոշել էր պատերազմից հետո քաղաքը մաքրել ամեն տեսակ շեֆերից, եւ քաղաքն ու երկիրը կինոյում ու կինոյից դուրս այդպես էլ մնացին իրենք իրենց չհարգող, հանուն փողի՝ վերեւների հայհոյանքները կուլ տվող տեսակի ձեռքում, հիմա էլ նույն «Հ1»-ը՝ մեր՝ հարկատուներիս հաշվին
Իջեւանի զորամասը նոր հրամանատար ունի
Հունվարի 11-ին եւ 12-ին տեղեկացրել ենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին «կպած» Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասում պատահարի մասին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին
Վրացիները խստացրել են վերաբերմունքը
Տավուշի մարզի հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղի տաքսիստները վկայում են, որ վերջին շրջանում վրաց պետավտոտեսուչները խստացրել են հսկողությունը հայկական ավտոմեքենաների հանդեպ: Մասնավորապես՝ նախնական խմածություն կամ ոգելից խմիչք օգտագործած լինել-չլինելը պարզելու հարցում: Վրաստանի պետավտոտեսուչները վրացական պետհամարանիշներով, ժամանակավոր ներմուծման կարգով Հայաստան ներկրված մեքենաների դիմապակուց պոկում են հայկական ԱՊՊԱ-ի կտրոնները: Նախկինում վրաց պետավտոտեսուչները քիչ ուշադրություն էին դարձնում
2011-Ի ՍԿԻԶԲԸ՝ ԹՎԵՐՈՎ
Նոր տարում՝ հունվարի 1-ից մինչեւ այսօր Սյունիքի մարզում գրանցվել է արտակարգ իրավիճակների 4 դեպք, որից 3-ը Կապանի տարածաշրջանում արձանագրված հրդեհներն են, իսկ մյուսը՝ ավտոճանապարհային վթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու 4 կմ-ում: Զոհեր չկան, կան վնասված ուղեւորներ: Վերջին հրդեհի դեպքը Կապանում գրանցվել է երեկ, այգիներից մեկում տնակն էր հրկիզվել, զոհեր եւ վիրավորներ չկան: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ
«Իմ մանկության հետքերով»
Շվեյցարիայում ապրող գյումրեցի Աստղիկ Մառանջյանը, ոգեւորված իր «Հայկական ժողովրդական հեքիաթներ» գրքի հաջողությամբ, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել. «Միասին» եւ «Արմենիա-Շվեյցարիա» հիմնադրամների օգնությամբ հրատարակվել է հայկական մանկական երգերի եւ ոտանավորների ձայնասկավառակ՝ իր գրքույկով: «Ծափիկ-ծափիկ», «Ծիտիկ-ծիտիկ», «Քեռին եկավ մեր բակը», «Թզուկի երգը» եւ այլ երգեր, որ բոլոր մեծահասակները կարոտով են սովորեցնում փոքրերին եւ մտովի իրենց անհոգ մանկություն
ՁՄԵՌ ՊԱՊԵՐԻ ԳՈՐԾԸ ՎԱՏԱՑԵԼ Է
Լոռու մարզում լույսերի պակաս չկար, քիչ էին Ձմեռ պապերը, լուսանկարվողներն ու հին տարվա մեղքերը մաքրող խարույկի համար հին անվադողերը: 2011 թվականը Լոռու մարզկենտրոն Վանաձորի հրապարակը դիմավորեց միայն մի Ձմեռ պապով: Պատճառը մարդկանց ֆինանսական վիճակն է: Ամեն տարի 10-ից ավելի Ձմեռ պապ էր լինում, այս տարի քաղաքի Ձմեռ պապերը որոշել են, որ միայն մեկն աշխատի: Դա,
ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ՊՆ-ից ստացած հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 14-ին եւ 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում 2 հայ զինծառայողների վիրավորվելու կապակցությամբ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները եւ վերջին օրերին 2 հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու հունվարի 18-21-ը: Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի երկխոսությունը հիմնականում լինելու է մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ: Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ: Այցի կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
«Առավոտի» հունվարի 14-ի համարում «Արգամիկին» անօրինական հանեցին» հրապարակման մեջ, հենվելով «Էկոլուր» հասարակական կազմակերպության տարածած տեղեկությունների վրա, հաղորդել էինք, որ Վայոց ձորի մարզպետարանը իր թիվ 01/10/4011-10 գրավոր եզրակացությամբ անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար: «Արգամիկ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ,
ԱՅՐՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Երեկ ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Ամբողջությամբ այրվել է Յու. Պեզենեւսկու «ՎԱԶ 2108» մակնիշի 10 ԼՕ 636 պետհամարանիշով ավտոմեքենան:
ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հունվարի 16-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 ՏԼ 501 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով 37-ամյա Արման Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 48-ամյա Արթուր Ֆիդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների դեպքի
ԴԻԱԿ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունվարի 15-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի 44/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 75-ամյա Թամարա Մարտիրոսյանի դին: Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ բնակարանում զգացվել է
ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը նշանակվելու է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: Այս շրջանառու լուրը մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՍԴ նախագահը Բրազիլիայում է եւ Հայաստան կվերադառնա շաբաթավերջին:
«ՍԱՐԻ ԹԱՂԻ ՎՐԵԺԸ»՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
«Առավոտի» տեղեկություններով, կալանավորվել է ՀԱԲ-ի եւ «Վրիժառուներ» ջոկատի նախկին հրամանատարներից՝ ազատամարտիկ, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված «Սարի թաղի Վրեժ» մականունով հայտնի Վրեժ Ղազարյանը: Ըստ նախնական տեղեկության, նրա բակում հայտնաբերվել է զենք-զինամթերք: Ի դեպ, նա մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերված զենք-զինամթերքը մի քանի անգամ կամավոր հանձնել էր պատկան մարմիններին:
ՊՆ-ի ամփոփիչ խորհրդակցությունը
Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախարարության իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն: Զեկույցով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ՝
ՍԵՐԻԱԼԻՑ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, երեկ 1 ժամ ուշացումով վերսկսեց Արտավազդ Առաքելյանի եւ 7-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուշացման մեղավորը դատախազի տեղակալ Ռոմիկ Խաչատրյանն էր, որը դատարանին ուշացումով տեղեկացրել էր, թե տարեկան հաշվետվությունների հետ կապված՝ գտնվում է գլխավոր դատախազությունում եւ չի կարող մասնակցել դատական նիստին: Քրեական դատավարության
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԵՆ ՏԱ՞ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
«Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու: Ինքնակամ եւ ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքայինի խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ այդ
«Էշը ժողովուրդը չէ, էշը դուք եք»
Իշխանություններին այսպես է որակում ԺԿ ղեկավարը Տիգրան Կարապետյանի՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բակում անցկացրած հանրահավաքին մասնակցելու էին եկել բացառապես ծերերը, սակայն այն իր մարդաշատությամբ բացարձակապես չէր զիջում ՀԱԿ-ի անցկացրած բողոքի ակցիաներին: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գաղտնի նկարահանում էին մասնակիցներին՝ ուշադրության չդարձնելով, որ հավաքվածների գերակշռող մասը գործազուրկներ են, որոնք եկել էին իրենց սոցիալական վրդովմունքն արտահայտելու: