Օրվա լրահոսը
«Զոհերի» ծնողները շարունակում են պնդել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը բարերար է
«Հայկական ժամանակը» զրուցել է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի «զոհերից» երկուսի մայրերի հետ` չհրապարակելով նրանց անունները: Նրանցից մեկը, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճռին` 15 տարով ազատազրկմանը, ասել է. «Շատ վատ, շատ սխալ դատավճիռ է, մենք կբողոքարկենք երեւի: Ճիշտ չեն մոտեցել…Մարդիկ նույնպես բողոքարկում են: Մեր տանը նստած հարեւաններ կան, բոլորն էլ բողոքում են,
Կյանքի ու մահվան պայքար երթուղային տաքսում
Գալիս է երթուղային տաքսին, բացում եմ դուռը` մինչ այդ մեղքերի թողություն կատարած, խորը շունչ եմ քաշում և դիմում ռիսկի: Բարձրանում եմ: Փորձում եմ գնալ դեպի մեքենայի վերջը. այդտեղ հնարավորությունը ողջ մնալու ավելի մեծ է: Այս ամբողջ ընթացքում մտածում եմ երազանքներիս, արածներիս ու չարածներիս մասին: Հասնում եմ նպատակիս, ես գոհ եմ: Մեջքերի արանքից նայում եմ «Ուղևորների
«Որ ես քեզ սիրե՞մ, դու ինձ կսիրե՞ս»
Ռուզաննան ու Արարատը ժպիտով են հիշում իրենց առաջին հանդիպումները, հեռախոսազրույցները, կռիվները: «Ռուզանի նկարներն էի տեսել, ու շատ էր դուրս էկել: Մենք ընդհանուր բարեկամ ունեիք, ովքեր ապրում են Ռուզանենց շենքում. որոշեցի գնալ նրանց տուն»,- պատմում է Արարատը: Բարեկամներն էլ որոշեցին նրանց ծանոթացնել: Աննան` Ռուզանի զարմուհին, զանգում է ու Ռուզանին կանչում իրենց տուն: «Պատրաստվում էի գնալ, մեկ
Մայրաքաղաքի բանկոմատները չեն աշխատում
Այսօր առավոտվանից մայրաքաղաքի բանկոմատներից հնարավոր չէ օգտվել: Հաճախորդները ոչ միայն չեն կարողանում գումար կանխիկացնել, այլեւ անկանխիկ առեւտուր անել: Aravot.am-ի թղթակցին պատասխանում են, որ կապի խափանում կա, եւ խնդիրը շուտով կլուծվի:
Էդվարդ Նալբանդյանը կայցելի մի շարք եվրոպական երկրներ
Նոյեմբերի 21-26-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա ու Լիտվա: Նախարարը հանդիպումներ կունենա այդ երկրների իր գործընկերների հետ: Այցելությունների ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին:
Աստծո շաղ տված թաշկինակները
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ /Հատվածներ վեպից/ Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Երեք հաղթանակ Բրազիլիայում
Բրազիլիայում մեկնարկած շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում բարձր տարիքային խմբերում հանդես եկող Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը մեկնարկեցին հաղթանակով, իսկ մեկը կես միավոր վաստակեց: 16 տարեկանների մրցաշարում Թուրքիայում համաշխարհային օլիմպիադայի թիմային արծաթե մեդալ նվաճած Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեցին մրցակիցներին: Հաղթանակով սկսեց նաեւ18 տարեկան Սամվել Տեր-Սահակյանը, իսկ ահա Ռոբերտ Աղասարյանը բաժանեց միավորը: Այսօր երկրորդ
Մերկասառույց Սևանի ոլորաններում
Նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սևանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել «Դիլիջանի Ճանշին» ՓԲԸ-ի 2 տեխնիկա. կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան.«Ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են»
«Հայոց աշխարհը» տպագրել է հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԻ հետ: Խոսելով մահմեդականացած հայերի մասին` արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է. «Դիարբեքիրի եկեղեցու օծումը առիթ դարձավ, որ 8 հոգի մկրտվեր, հայեր, որոնք մինչ այդ իրենց անձնաթղթում իսլամ էին գրված։ Այժմ նրանք քրիստոնյա են գրվում եւ մկրտվելով դարձել են Հայ Եկեղեցու անդամ։ Բայց տակավին
Բունդեսթագը ԵԽԽՎ-ից պահանջում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
«Ազգը», անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պահանջին, գրում է. «Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից ակնկալում է ստանձնած պարտավորությունների կատարում, նաեւ համագործակցություն լիազորված զեկուցողների հետ: Ակնհայտորեն եւ ուղղակիորեն Բունդեսթագի այս պահանջը, որ ձեւակերպված է նոյեմբերի 9-ին նշված հանձնաժողովի ընդունած բանաձեւում, ցցուն մատնանշում է Ադրբեջանի ուղղությամբ: Բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական
Սկսնակ վարորդի նոթերից, կամ՝ ինչպես կորցրի մեքենաս
Երբ բնակվում ես Երեւանից դուրս` Զովունիում, իսկ աշխատավայրդ, երեխաներիդ կրթօջախները քաղաքի մեջ են, ավտոմեքենան դառնում է անհետաձգելի անհրաժեշտություն: Ու մինչ ամուսինս կգնի մեր սեփական մեքենան` հայրս ինձ տվեց իրենը: Երկու ամիս հաճախեցի ավտոդպրոց` տեսական դասերի, Գրիգորի մոտ գործնական պարապմունքներ արեցի, եւ ահա, վերջապես, սեպտեմբերից 4-ից սկսեցի վարել: Ինչպես ամեն բան` մեքենա վարելն էլ փորձառության հետ
Գրաֆիտին պահի տակ ստեղծվող արվեստ է
Երիտասարդ նկարիչ Հայկ Հակոբյանը կարծում է, որ գրաֆիտին ինքնաբուխ, պահի տակ ստեղծվող արվեստ: Նա սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում, իսկ 2001թ-ից սկսած՝ լուրջ հետաքրքրվել է փողոցային արվեստով` «Գրաֆիտի»-ով և այժմ էլ շարունակում է նկարել այդ ոճի մեջ: «Տեսահոլովակների մեջ տեսել էի, թե ինչպես են նկարում և սկսել էր լուրջ հետաքրքրվել այդ արվեստով, ուստի
Դատապարտյալներն ապրում են անմարդկային պայմաններում
«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին քրեակատարողական հիմնարկներում ունենք որոշակի գիտելիքների առկայություն, իսկ, օրինակ, հեպատիտ C-ի մասով տեղեկատվությունն ընդհանրապես բացակայում է: Բոլորը կարծում են, թե դա ցերոզ վիճակն է կամ այն վիճակը, որը գալիս է շատ խմելուց կամ թմրամիջոց օգտագործելուց»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքների իրավիճակը նախնական կալանքի վայրերում եւ կալանավայրերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց բժշկական փորձագետ Աշոտ
Քիթն իր մասին
Հաաաաաաաաաա~, փսի… Առողջություն Երևի արդեն հասկացաք, որ ես քիթն եմ` մարդու ամենակարևոր օրգաններից մեկը: Բոլորիդ կյանքում շատ մեծ նշանակություն ունեմ, բայց չգիտեմ` ինչու ինձ հետ միշտ վարվում եք շատ կոպիտ ու, կներեք, անտաշ: Ես, երևի, ի ծնե եմ տուժած, Աստված ինձ ստեղծել ա էնպիսին, որ մարդ հենց հիվանդանում ա, առաջին նախանշաններն ու ամենազզվելի զանգվածը
ԱՄՆ-ում աճում են սիֆիլիսով վարակվածության դեպքերը
4 տարվա ընթացքում ԱՄՆ-ում 36 տոկոսով ավելացել են սիֆիլիսի դեպքերը, որը համարվում էր վերացման եզրին. հաղորդում է Businessweek.com-ը: 2006-2010 թվականների ընթացքում աճի այս տեմպերը վկայում են, թե սեռական ակտիվ կյանք վարող մարդիկ պետք է հետազոտվեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ երեք ամիսը մեկ՝ ասված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հրապարակած զեկույցում: Ստուգումների հետեւանքով՝
«Ներեցեք, Դուք հիմա՞ր եք». մահու չափ ուզում է հարցնել բլոգերը
Դասախոսը հերթական անգամ ամոթանք էր տվել. «Լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եք՝ ո՛չ բլոգ ունեք, ոչ էլ գիտեք՝ ինչ է»: Նույն կուրսի ուսանողներից Շուշան Շատիկյանն էլ նախկինում միայն «բլոգ» բառը լսած լինելով՝ դասախոսի ամոթանքը միանգամից իր վրա էր վերցրել եւ սկսել իր «փնտրտուքները» ինտերնետում: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Շուշանը պատմում է՝ այդ ընթացքում նրան նաեւ
Վարչապետին սպառնում են եւ շանտաժի ենթարկում
Քիչ առաջ ստացանք ՀՀ կառավարության հաղորդագրությունը, որում գրված է. Քաղաքացի Հարություն Առաքելյանը փորձ է անում շանտաժի ենթարկել և սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել
Փոփոխություններ «В Контакте» սոցիալական ցանցում
Ինչպես տեղեկացանք Blognews.com կայքից, «В Контакте» սոցիալական ցանցում վերացվում է «բաժանորդագրվել» ծառայությունը: Հիմնադրի`Պավել Դուռովի խոսքով, ցանցում գրանցվածների մեծամասնությունը չի օգտվում այդ ծառայությունից, այդ պատճառով, նրանք անիմաստ են համարում դա: Ցանցից օգտվողները, բաժանորդագրվելով,կարող էին տեղեկանալ ինչ-որ մեկի թարմացումների մասին, իսկ հիմա` կտեղեկանան միայն «ընկերության» դեպքում: Առաջինը գրանցվածների համար սա արդեն գործում է, իսկ բոլորի համար`
Ջազմենը՝ ներշնչված հայ բանաստեղծներից
Jazztimes.com-ն անդրադարձել է 24-ամյա դաշնակահար Տիգրան Համասյանի չորրորդ ալբոմի լույս ընծայմանը: Հրապարակման մեջ մասնավորապես շեշտված է Համասյանի սերը պոեզիայի հանդեպ, որն արտահայտվել է «Լուսնի լեգենդը» ստեղծագործությամբ, որի ներշնչանքի աղբյուրը Գեղամ Սարյանի բանաստեղծությունն է: Եվս մի ստեղծագործության մեջ Համասյանը երգում է տողեր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից:
Պաշտոնական Թուրքիան պատրաստ է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը
Ադրբեջանական Թրենդ գործակալությունը, վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ հաղորդում է, որ Ֆրանսիայի իր գործընկեր Ալեն Ժյուպեի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուն անդրադառնալով Ցեղասպանության խնդրին՝ ասել է. «Թուրքիան պատրաստ է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ իրականացնելու աղբյուրների մանրակրկիտ հետաքննություն այս հարցով»:
Մի քիչ փոշի՝ առկախվելու ճանապարհին
Քաղաքը անկախացել էր մի քանի տասնյակ տարի առաջ, անկախացել էր ինքն իրենից ու ինքն իր կամքից անկախ: Թեպետ ոմանք գլուխ են գովում ու խոսում ինչ-որ վերածնունդի, ոգու, զարթոնքի ու անկախության մասին, սակայն իրականում Քաղաքը ինքն իր համար էլ անսպասելի էր անկախացել: Հանգամանքներն էին այդպես դասավորվել ու դրա դեմ ոչ ոք չէր կանգնել: Կամաց-կամաց փոշին շատացել
Կայցելեն ցմահ ազատազրկվածներին
Գլխավոր դատախազը նոր հանձնարարական է տալիս Օրերս «Առավոտին» էին դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ ազատազրկվածները: Քրեական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված պետք է նրանց գործերը վերանայվեին: Թվով 70 ցմահներ մինչ բողոքի հերթական միջոցին դիմելը, խնդրել էին, որպեսզի իրենց հանդիպեն արադարադության նախարարը, գլխավոր դատախազը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Քիչ առաջ ՀՀ գլխավոր
Զինծառայողը վիրավորվել է հրազենից
Նոյեմբերի 16-ին հրազենային վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Համլետ Մկրտչյանը: Փաստի առիթով Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը ՀՀ Քր.օրենսգրքի 239-րդ հոդվածի (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը) հատկանիշներով:
«Գոնե բրեյքդանսում ռաբիս չկա»
Դեկտեմբերի 12-ին և 13-ին` A.M. Group – ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի բրեյքդանսի թիմային առաջնություն: Այս մասին «Առավոտ երիտասարդականը» զրուցեց առաջնության կազմակերպիչ և պրոդյուսեր Արտակ Մուսաելյանի հետ, ում խոսքով` Հայաստանում բրեյքդանսը տեղեկատվության պակաս ունի, նրա մասին գիտեն միայն նրանք, ովքեր հետաքրքրվում են, իսկ ովքեր չեն հետաքրքրվում գուցե անունն էլ չիմանան: Կազմակերպիչների նպատակն էլ Հայաստանում
Ֆրանսիան պատրաստ է հայ – թուրքական քննարկումներ հյուրընկալել
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այսօր Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ – թուրքական քննարկումները։ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ։ Նման աշխատանք կարող է կատարվել
«Մենք հոգնում ենք միօրինակությունից»
«Մարզերում չեն կարողանում ապահովել աշակերտների ակտիվ ժամանակը»,- բողոքում են տեղի բնակիչները: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնականրգ դպրոցի աշակերտներն ոչ մի առանձնահատկությամբ չեն տարբերվում մյուս դպրոցներիններից: Դպրոցական առօրյա, դասեր ու տուն: Աշակերտներն ասում են, որ իրենք դպրոցական առօրյայի մեջ փորձում են հետաքրքրություն մտցնել՝ ժամանակ առ ժամանակ փոքրիկ միջոցառումներ անցկացնելով: «Դասարանցիներով հավաքվում ենք ու իրար հետ պարում
Ինչպես կարգավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
«Հայաստան-Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցել միայն պրոֆեսիոնալ հիմքի վրա: Շիտակ եւ հստակ լինենք: Օրինակ, մեկը եկավ Հայաստան՝ լահմաջոն բերեց, պահանջարկը կար ու հաջողեց: Ճարտարապետության կամ այլ պարագային այլ բնագավառներում քիչ ավելի դժվար է, օրենքների տարբերություն կա: Մեր ավանդական կուսակցությունների պահվածքի տկար կետն այն է, որ իրենց գլուխները զատած են շատ հարգելի մարդկանցից ու այդ պրոֆեսիոնալ
Սիլվա Համբարձումյանը ցուցմունքում վերահաստատել է իր հայտարարությունները:
Նոյեմբերի 14-ին Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից բռնության ենթարկված գործարար Սիլվա Համբարձումյան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Սիլվա Համբարձումյանից տեղեկացանք, որ հարցաքննությունը տեւել է մոտ երկու ժամ, ինքը վերահաստատել է այն, ինչ ասել է դեպքից հետո լրագրողներին եւ մամուլի ասուլիսի ժամանակ: Տիկին Համբարձումյանը ասաց, որ հաշտության
«Սպայկա» ՍՊԸ-ն արձագանքեց «Ա1+»-ի հրապարակմանը
Սպայկա» ՍՊԸ-ի տնօրինությունը տարածել է պարզաբանում «Ա1+»-ի հետեւյալ հրապարակման վերաբերյալ Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի յուրաքանչյուր ընտանիք մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել: Կաղամբի 6.5 հեկտար ցանքատարածությունները մնացել են ձյան տակ: Նախնական հաշվարկներով փչացել է 500-600 տոննա բերք: Գյուղացիները կաղամբ են մշակում «Սպայկա» ընկերությանը հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 1 կգ-ը 50 դրամով մթերելու պայմանով:


















































