Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե բրեյքդանսում ռաբիս չկա»

Նոյեմբեր 18,2011 18:29

Դեկտեմբերի 12-ին և 13-ին` A.M. Group – ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի բրեյքդանսի թիմային առաջնություն: Այս մասին «Առավոտ երիտասարդականը» զրուցեց առաջնության կազմակերպիչ և պրոդյուսեր Արտակ Մուսաելյանի հետ, ում խոսքով` Հայաստանում բրեյքդանսը տեղեկատվության պակաս ունի, նրա մասին գիտեն միայն նրանք, ովքեր հետաքրքրվում են, իսկ ովքեր չեն հետաքրքրվում գուցե անունն էլ չիմանան: Կազմակերպիչների նպատակն էլ Հայաստանում պարային այս ոճի զարգացումն է: «Սա պարզապես պար չէ, այն նաև օգտակար է երիտասարդների երաժշտական ու ոճային ճաշակին, որն այսօր ողողված է ռաբիսով», – ասում է պրոդյուսերն ու ավելացնում. «Լավ է գոնե բրեյքդանսում ռաբիս չկա» (ծիծաղում է- Տ. Թ.): Առաջնությունը կրելու է շարունակական բնույթ: Այն անցկացվելու է ամեն տարի: Մասնակցել կարող են բոլոր ցանկացող թիմերը, տարիքային սահմանափակում չկա: Հայտագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Արտակ Մուսաելյանը նշեց նաև, որ այժմ 8 խումբ ցանկություն է հայտնել մասնակցելու, իսկ 2 խումբ` Battle Freeze և Art Drive Crew, արդեն մրցութային կազմում են: Առաջնությունը կանցկացվի Միկա մարզահամալիրում: Այն կլինի երկու փուլով: Առաջին մրցութային օրը լինելու է պարային շոու` թիմերը պարելու են մեկ պար, որը պարտադիր պետք է ունենա սկիզբ, զարգացում և ավարտ ու պետք է լինի 3 – 5 րոպե: Որից հետո ժյուրին կընտրի լավագույն թիմերին, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու երկրորդ փուլին, որի ժամանակ արդեն խմբերը պետք է մրցեն միմյանց հետ: Ժյուրիի կազմը դեռ ամբողջովին ձևավորված չէ, նախատեսվում է ժյուրիի անդամներ հրավիրել նաև Վրաստանից: «Հուսով եմ մեր ակնկալիքները կարդարանան ու Հայաստանում բրեյքդանսը մեկ կամ գոնե կես քայլով առաջ կգնա»,- ասում է պրոդյուսերը:

                                                                                                   Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930