Օրվա լրահոսը
Դանիայում էլ բացվեց Հայաստանի դեսպանատունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկու օր առաջ ներկա էր Չեխիայի հանրապետությունում Հայաստանի դեսպանատան բացմանը, իսկ երեկ արդեն Հայաստանի դեսպանատունը բացվեց Դանիայում՝ Կոպենհագենում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից՝ պարոն նախարարը Դանիայում է գտնվում պաշտոնական այցով: « ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին
Լիբիայի բանտերը լցված են «հեղափոխականների» կողմից կտտանքների ենթարկվող բանտարկյալներով
Ներկայումս շուրջ 7 հազար մարդ է պահվում Լիբիայի բանտերում`զրկված լինելով դատարանի առաջ կանգնելու հնարավորությունից: Այդ մասին ասված է նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելիք զեկույցում, որից մեջբերումներ է արել France-Presse-ը: Փաստաթղթում նշվում է, որ քաղաքական բանտարկյալները, որոնք բանտարկվել էին Մուամմար Կադդաֆիի իշխանության օրոք, վերջինիս տապալումից հետո ազատ են արձակվել, բայց նրանց փոխարեն բանտարկվել են
Խուլիգան չի, քաղաքական անհնազանդ է
«Հայկական ժամանակը» գրում է.«39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան։ Այս մասին երեկ մեզ հայտնեց նրա մտերիմ ընկեր Հայկը։ «Ինքը դա հասկանալով ա արել։ Թեկուզ հարբած, բայց հասկանալով։ Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել։ Բողոքել ա իր սոցիալական
Քթի վիրահատության պատճառով կոմայի մեջ է
Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ ընկել։ Պարզվում է՝ աղջիկը դեռեւս գիտակցության չի եկել, մինչդեռ արդեն մեկուկես ամիս է անցել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝
Բեգլարյանին տարել են սրտաբանական հիվանդանոց
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սրտանոթային սուր խնդիրների պատճառով նախօրեին՝ երեկոյան, Նորքի սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել հայտնի օլիգարխներից «Ֆլեշ» ընկերության ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Վերջինիս հիվանդանոցում ցուցաբերվել է բուժօգնություն. օլիգարխին ստենտավորել են։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ ներկայումս Բեգլարյանի առողջական վիճակը նորմալ է։ Սակայն նա շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ ապաքինման համար։
Կզիջե՞ն պատգամավորները իրենց տեղը
«Չորրոդ ինքնշխանությունը» գրում է.«Հայ ազգային կոնգրեսը վաղը՝ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ներկայացնելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել հռչակագրի բովանդակությունը՝ նշելով, որ հանրահավաքի օրը այն կներկայացվի հասարակությանը։ «Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին»- երեկ «Ազատություն» ռադիոկայանի
Ձեր տան աղբի դույլը չի՞ լցվում, թե կեսից տանում-թափում եք
«Հայացքը» զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյորջյանի հետ, եւ արծարծել է նաեւ աղբահանության խնդիրը: Կենտրոնում շարունակում է չլուծվող խնդիր մնալ նաեւ աղբահանությունը։ Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը։ – Երբ որ մարդկանց մեջ վերանա փնթիությունը, իսկ ծառայություններն ավելի ուշադիր աշխատեն, այդ խնդիրը չի լինի։ Բայց մենք աշխատում ենք, թեեւ բոլորը չեն հետեւում մաքրությանը։
Ավազակային հարձակում Կոտայքում. ոսկեղենը տիկնիկի մեջ էր (Տեսանյութ)
Երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot. am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիմակավորված ժամը 19-ից 19:30 սահմաններում, միայնակ մուտք է գործել Քանաքեռավան համայնքի, 11 փողոցի թիվ 19 տուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված սեփական տան հարեվանությամբ բնակվողները, ովքեր հրաժարվել են ներկայանալ, հայտնել են, որ հանցագործը բռնություն է կիրառել
Հոու Յիֆանին կես միավորն էլ բավական է
Տիրանայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար Հոու Յիֆան (Չինաստան)-Համփի Կոներու (Հնդկաստան) մրցամարտը, որում երեկ գործող թագուհին երրորդ հաղթանակը տարավ` հաշվի տարբերությունը հասցնելով երեք միավորի: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, որոնցում չինացի գրոսմայստերին գահը պահպանելու համար լիովին բավարարում է կես միավորը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մասնակիցների ուղիղ կեսը առաջատարներ են
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված 22-րդ կարգի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Մասնակից տասը գրոսմայստերներից հինգը` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը եւ Վասիլի Իվանչուկը 4,0-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականները: Իսկ վերջնական հաղթողի կոչմանը հավակնում են եւս երկուսը` նրանցից կես միավոր պակաս վաստակած Վիշվանաթան
Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուտի երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Հինգշաբթի գիշերը տեղի ունեցած ստորգտնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 101 կմ հեռավորությամբ: Սա այն քաղաքն է, որտեղ տեղակայված է «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ը: Ամերիկացի սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել 37,7 կմ
ԱՄՆ-ն համաձայնել է քննարկել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է գործընկերների հետ ուսումնասիրել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հնարավորությունը, որի օգտին ավելի վաղ արտահայտվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Այդ մասին հաղորդում է France Press-ը: Չորեքշաբթի օրը, Սիրիայի ընդդիմության` Ազգային խորհրդի առաջնորդ Բուրխան Գալյունի հետ հանդիպումից հետո, Ժյուպեն հայտարարել էր, թե Սիրիայի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԵՄ-ին կառաջարկի քննարկել
Կիեւի երկաթգծի կայարանն ականապատվա՞ծ է
Նոյեմբերի լույս 24-ի գիշերն անհայտ մեկն ահազանգել է Կիեւի գլխավոր երկաթգծի կայարանը ականապատված լինելու մասին: Անմիջապես սկսվել է մարդկանց տարհանումը կայարանից: РИА Новости-ի մատուցմամբ, ականատեսները պատմել են, որ կայարանի մոտ կուտակվել են շտապօգնության մեքենաներ, նաեւ հատուկ մեքենաներ, որոնք, ըստ ամենայնի, ականզերծողների են տեղափոխել:
Շվոնդերի հետնորդները
Իմ հոդվածներից մեկի արձագանքը ինձ, ճիշտն ասած, բավականին զարմացրեց: Ինձ այնքան ակնհայտ է թվում, որ զոհերի, արյունահեղության եւ քաղաքացիական պատերազմի գնով հնարավոր չէ կառուցել ավելի արդար եւ ժողովրդավարական համակարգ, եւ Լիբիայի օրինակն այդ առումով այնքան ցայտուն է, որ թվում էր, թե այս խնդրով բանավեճ չի ծավալվի: Բայց արի ու տես, որ այդ միտքը շատերին վիճելի
Մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում
Նոյեմբերի 23-30-ը Երևանում կանցկացվի Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը: Նոյեմբերի 23-30-ն է ժամանակահատվածը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ աջակցում է: «Վերջապես երկար վակուումից հետո մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում »,-ասում է Հայաստանի երիտադասրդ գործիչների միության քարտուղար Լևոն Մութաֆյանը: Փառատոնին ներկայացվելու են մինչև 35 տարեկան ռեժիսորների աշխատանքները, որոնք հիմնականում Մոսկովյան ամառային դպրոցի սաներն են: Նրանցից Գոռ
Նշվեց «Ալիք» օրաթերթի 80-ամյակը
Ibna իրանական կայքը հաղորդում է, որ Թեհրանում նոյեմբերի 22-ին նշվել է Իրանում հայերի համար լույս տեսնող առաջին եւ միակ թերթի՝ «Ալիքի» 80-ամյակը: Թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մալեկյանը նշել է, որ չնայած «Ալիքը» հիմնականում անդրադառնում է հայկական խնդիրներին, փորձում է նաեւ առաջ մղել իրանական հասարակության արժեքները:
«Հայաստանին ծնկի բերել չի ստացվել եւ չի ստացվելու». հայ գործարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր, երբ հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման վերաբերյալ թեժ քննարկումներ այլեւս չկան, հայ եւ թուրք գործարարները Երեւանում փորձում են փակ սահմաններով տնտեսական կապեր հաստատել, ընդլայնել գործարար միջավայրի միջեւ համագործակցությունը: «Անկախ Թուրքիայի կառավարության կոշտ, միջնորդավորված, քաղաքական 3-րդ կողմի շահերով պայմանավորված ցանկություններից՝երկու երկրների հասարակություննները, հատկապես բիզնեսմենները, աշխատում են: Նույնիսկ իրենք` թուրքերը, քաղաքական կամքի
«Ով կխախտի որոշումը, լուրջ խնդիրներ կունենա». Արմեն Մազմանյան
«Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին, փակեց իր էջը: Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի 9 անդամները այդ օրերի ընթացքում քննարկել են բոլոր 17 ներկայացումները եւ որոշել մրցանակակիրներին. «Այս փառատոնն աչքի է ընկնում իր համարձակությամբ: Սպասում էինք, թե կլինեին ավելի թույլ աշխատանքներ, սակայն, բոլորն էլ մեկը մեկից հետաքրքիր եւ բովանդակալից էին »,- ասում
Ֆրանսիացի նոր համանախագահը՝ հունվարի՞ց
Դիվանագիտական աղբյուրն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն այսօր հայտնել է, որ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը կանցնի իր պարտականությունների կատարմանը հունվարին: Հիշեցնենք, որ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է:
«Գերդաստան ստվերացի» հայերեն տարբերակը՝ նաեւ ԱՄՆ-ում
«Ասպարեզը» հաղորդում է, որ Նյու Յորքի HarperCollins հրատարակչությունը հրատարակել է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը: Նոր հրատարակությունը կարելի է ձեռքբերել Amazon.com-ում եւ գրախանութներում: Գիրքը դրական գրախոսականների է արժանացել New York Times-ում եւ Washington Post-ում: Հիշեցնենք, որ գիրքը հայերեն է թարգմանել Սամվել Մկրտչյանը:
Պարուհուն կիսամերկ վիճակում դուրս էին բերել ակումբից եւ ստիպել, որ պարի մայրուղում
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները 2 օր առաջ Արտաշատ քաղաքից նշված արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկում Արտաշատի Աթարբեկյան
Պաշտոնանկ լինելով Բեռլուսկոնին գտավ «Իրական սեր»
Կառավարությունից հեռանալը չկասեցրեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ստեղծագործական ջիղը: Նրա բառերով գրված երգերի սկավառակը լույս է տեսել երեքշաբթի: CNN-ն այս մասին հաղորդման մեջ նշում է, որ «Իրական սեր» անվանյալ այդ սկավառակը պարունակում է 11 երգեր, որոնք գրվել են անցած երկու տարիներին: Երգերը կատարում է նեապոլիտանական կիթառահար եւ երգիչ Մարիանո Ապիչելլան, որն անցած շաբաթավերջն անցկացրել
Նա զոհվեց մեզ համար
Նոյեմբերի 20- ին Ղարաբաղում ադրբեջանցի սնայպերի գնդակից զոհված հայ զինծառայողներից մեկը` Միհրան Մարգարյանը, Հայաստանում Եվրոպական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից էր: Այսօր առավոտյան ակադեմիայի և քոլեջի Երևանի մասնաճյուղերի ղեկավարությունը, մտնելով հերթով բոլոր լսարանները, հայտնեց դեպքի մասին և խնդրեց ուսանողներին մեկ րոպե լռությամբ ժամը 1.00-ին հարգել Միհրան Մարգարյանի հիշատակը, ով զոհվել էր խաղաղ պայմաններում: Ամբողջ շենքը ուղիղ
Սալեհը հանձնեց իշխանությունը
Նոյեմբերի 23-ի երեկոյան Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը ստորագրել է երկրի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու մասին փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին հաղորդում է reuters-ը՝ վկայակոչելով տեղի պետական հեռուստաընկերությունը: Պարսից ծոցի արաբական երկրների առաջարկած այս ծրագիրը ենթադրում է իշխանության փոխանցում Եմենի փոխնախագահին, ինչպես նաեւ՝ ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորում ու ազատ ընտրությունների անցկացում: Իշխանությունից հրաժարվելու դիմաց Սալեհին խոստացվել
Իսրայելի հասարակական գործիչները ներողություն են խնդրել հույն հոգեւորականներից. հաջորդը հայերն են
Իսրայելի հասարակական գործիչների եւ մտավորականների մի խումբ անցած ուրբաթ այցելել է Երուսաղեմում Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ ներողություն խնդրելու հրեա ծայրահեղական երիտասարդների՝ հույն հոգեւորականների վրա հարձակումների համար: Այս մասին հաղորդելով՝ Haaretz.com-ը մեջբերում է պատվիրակության անդամներից մեկին՝ Րաբբի Արիկ Աչերմանին, որը «Րաբբիները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության գլխավոր քարտուղարն է, թե իր կազմակերպությունը դատապարտում է նման հարձակումները: Պատվիրակության
Կլունին եւ Ռոնալդուն Բերլուսկոնիի գործով վկայություն կտան
Իտալիայի դատարանը որոշում է ընդունել ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Կլունիին եւ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին որպես՝ վկաներ դատակոչել Սիլվիո Բերլուսկոնիի դեմ անչափահասների մարմնավաճառությանն առնչություններ ունենալու կասկածով հարուցված գործով: Մարոկացի անչափահաս մարմնավաճառի, այսպես կոչված, «Ռուբիի գործը» մեկնարկել է այս տարվա ապրիլի 6-ին: Ըստ մեղադրողների, անչափահասը մասնակցել էր Բերլուսկոնիի առանձնատանը կազմակերպված մի քանի երեկույթների
Արամ Կարապետյան. «Ես դեմ եմ Սերժ Սարգսյանի լեգիտիմացմանը»
«Ես չեմ ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, ավելին, ես մեծ կողմնակիցն եմ, որ օր առաջ արտահերթ ընտրություններ լինեն, օր առաջ ամեն ինչ փոխվի: Բայց եթե դա պիտի վերածվի Սերժ Սարգսյանի լեգիտիմացման մի նոր սցենարի, ապա ես կատեգորիկ դեմ եմ նման սցենարին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ վստահեցնելով,
Մեդվեդեւը հանձնարարել է քննարկել սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումները
Նախագահ Մեդվեդեւը Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարել է քայլեր մշակել ավելի քան 20 հազար կոսովցի սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումներին պատասխանելու համար: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Ավելի վաղ սերբական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վուկ Երմիչը հաստատել էր, թե մոտ 20 հազար կոսովցի սերբեր դիմել են Մոսկվային՝ իրենց ՌԴ քաղաքացիություն
ԱՄՆ դեսպան. Հայ-թուրքական արձանագրություններում որեւէ նախապայման չպետք է լինի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցումը չի փոխվել: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել գործընթացին, երկու կողմերի հետ աշխատում ենք: Թուրքիայում ամենաբարձր մակարդակներում այս հարցը բարձրացրել ենք, եւ հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի կողմից կիրականացվեն»,- քիչ առաջ Հրազդան հյուրանոցում հայ եւ թուրք գործարարների համաժողովի փակման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն ընդգծեց, որ արձանագրությունների ստորագրման


















































