Օրվա լրահոսը
Համագումարին ընդառաջ
Երեկ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանը եւ կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը հանդիպել են Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանի հետ: Հաշվի առնելով իրավիճակային սրընթաց զարգացումները՝ որոշվել է ձեռնարկել միջոցառումներ, որոնք թույլ կտան համախմբել հայությանը նրա մի հատվածի՝ ադրբեջանահայության խնդիրների լուծման համար: Երկու ավանդական ազգային
15-հազարանոց հանրահավաք Լիբանանում
HayNews.am-ին Լիբանանից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը տեղեկացրել է, որ Նահատակաց հրապարակում հայկական համայնքի բողոքի հանրահավաքն ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հուժկու է եղել: Հիշեցնենք, որ լիբանանահայ երեք քաղաքական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բողոքի ցույց եւ հանրահավաք էին կազմակերպել ընդդեմ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Լիբանան այցելության: «Ողջ հրապարակը լեփ-լեցուն
«ԴԵԴԱՎՇՉԻՆԱ» ՉԷ, ԳԱՂՈՒԹԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ
Հայկական բանակում ստեղծված իրավիճակը, ըստ նախկին բարձրաստիճան սպայի, պետական հոգածության բացակայության արդյունք է: «Արցախյան պատերազմում հաղթանակեց բարոյականությունը, նվիրվածությունը, որը հետագայում ռեժիմը փուլ առ փուլ, կամաց-կամաց տրոհեց եւ բերեց անբարոյական վիճակի: Իսկ այնտեղ, որտեղ հասարակությունն անբարոյական է, բարոյական զինվոր չի կարող լինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտոնաթող փոխգնդապետ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով
«ՁԳԵԼ ՎԻՆՏԵՐԸ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով՝ «Կարծես թե բանակի վրա էս վերջերս ոնց որ, էն որ ասում են, է, աչքով տվեցին, ինչ արեցին։ Այո՛, միջադեպերը չենք էլ թաքցնում, բայց նորից եմ կրկնում՝ այս միջադեպերը, այս գողական ռազբորկեքը նաեւ մեր մենթալիտետի հետ են կապված։ Ես այն կարծիքին եմ, որ, այո՛, բանակում պետք է վինտերը ձգել»:
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ
Այսօր, ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ, տեղի կունենա Հայաստանի լրագրողների ակցիան, որի ժամանակ կբարձրացվեն «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժախցում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցն ու նրան անհապաղ ազատ արձակելու պահանջը: Ակցիային մասնակցելու են տարբեր ԶԼՄ-ների խմբագիրներ ու լրագրողներ: Ի պաշտպանություն Փաշինյանի, եւս մեկ ակցիա՝ պիկետ, ժամը 14-ին տեղի կունենա
ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ
Պատանեկությանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջավախքից գալիս էի Երեւան՝ տեսա Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թե գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ բացիկների վրա: Եվ Թալինից Արարատյան դաշտ իջնելուց տեսա Լեռը Սրբազան: Հետո ոչինչ, որ մեր պատմության դասատուին երեւանյան կրկեսի ժամանակավոր հյուրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու
Գագաթաժողով՝ հանուն գագաթաժողովի
ՀՀ ԱԳ նախկին նախարարի կանխատեսումները ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Project Syndicate-ի կողմից հրապարակված «Կովկասի հրամայականը» իր հոդվածում Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի նախաշեմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կանխատեսումներ է արել: Այդ մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը: Նախկին նախարարի հոդվածում նշվում է, որ Աստանայում ԵԱՀԿ-ն վերջին 10 տարվա ընթացքում առաջին եւ սառը պատերազմից հետո ընդամենը չորրորդ անգամ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք իշխանությունն ունի, մնում է, որ ընդդիմությունը եւս ունենա: – Ի՞նչ տվեց ընտրական օրենսդրությանը նվիրված համաժողովը, օգտակա՞ր էր արդյոք, թե՞ հերթական ոչինչ չտվող միջոցառումն էր, որն անցկացվեց: – Նախ, ասեմ, որ ընդդիմադիր հատվածի մոտ մի կարծիք է ձեւավորվել, թե ներկայացվել է օրենքի նախագծի
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՎԵՃ
«Դուք՝ այդպե՞ս, մենք էլ՝ այսպես» թեմայի շուջ Հայրենի իշխանությունների ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը դարձել է «պրինցիպի հարց». սա արդեն պարզ ու միանշանակ է վաղուց: Կոնգրեսը, որին 2008թ. մարտի 1-ից հետո արգելվում է Ազատության հրապարակում ոչ միայն հանրահավաք, այլեւ 10 հոգանոց նստացույց անցկացնել, իր ձեւակերպմամբ՝ «հրապարակը վերանվաճելը» դիտարկում է որպես
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Երեկ Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարեւորել է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը: Նա հիշեցրել է, որ միջնորդներն Ադրբեջան են ժամանել Մոսկվայից, որտեղ հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որ Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ ու հաջորդ օրը՝ արդեն այսօր, լինելու են Երեւանում։ «Եթե հիշում եք,
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ
Նոր հետազոտությունը պարզել է, որ 20 տարեկանում ճարպակալության խնդրի առջեւ կանգնած տղամարդկանց մոտ կրկնակի մեծանում է վաղաժամ մահվան վտանգը: 5000 զինակոչիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20 տարեկանում ճարպակալած տղամարդկանց մոտ կրկնակի մեծանում էր վաղաժամ մահվան վտանգը՝ մինչեւ 60 տարին բոլորելը: Սա անհանգստության տեղիք է տալիս, քանի որ հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում նկատվում է
ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Պարզելու համար լրացրեք այս թեստը 1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա. ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ- 1, բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս- 3, գ. նեղ շրջանակում՝ միգուցե, բայց ոչ հասարակության մեջ- 2: 2. Կհանդգնե՞ք համարձակ շոր հագնել. ա. բնավ, կազմվածքս այն չէ- 3, բ. այո- 1, գ. թերեւս միայն դիմակահանդեսի
Երեխային հեքիաթ չպատմելը՝ բռնություն
Հայաստանում բռնություններն անպատժելի են Այսօր Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված է գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ: Այդ առթիվ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Այս տարվա հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում մահացած Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչ Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել են
ԱՄՈՒՍՆԱՑԵՔ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ՀՈՒՆԻՍԻՆ ՈՒ ՕԳՈՍՏՈՍԻՆ
Հարսանիքի օրն էլ փռշտացեք, հարսին լացացրեք, բայց ոչ մի դեպքում ջրափոսերը մի ընկեք Ասում են, որ ամուսնության օրն ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ դրանից է կախված երջանկությունդ… Ըստ սնահավատության այս կանոնների, եթե հարսանիքը կայանա մարտ ամսին, ամուսինն ու կինն անհավատարիմ կլինեն եւ պարբերաբար իրար կդավաճանեն, իսկ եթե հունվարին՝ կողակիցը նախատեսվածից շուտ կմահանա, փետրվարին
ՎԱՐՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ
«e3e5.com» շախմատային կայքը տեղեկացնում է, որ երեկ Պենզայում արագ եւ կայծակնային շախմատի մի անսովոր մրցամարտ պետք է կայանար, որում միմյանց դեմ ելնելու էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ շախմատի Պենզայի դպրոցի ներկայացուցիչ, միջազգային վարպետ, մեր հայրենակից Պողոս Նահապետյանը: «Penza Press» տեղեկատվական գործակալությունը 21-ամյա Պողոս Նահապետյանի մասին գրում է, որ նա արդեն
ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՆՆԵՐՈՐԴՆ Է
Ավարտվեց շախմատի Ուկրաինայի կանանց առաջնությունը, որտեղ մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան 34 մասնակիցների պայքարում գրավեց իններորդ տեղը: Նա շվեյցարական մրցակարգով անցկացված ինը տուրում վաստակել է 5,0 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճած Տատյանա Վասիլեւիչին զիջելով 1,5 միավորով:
ՀԱՅԵՐԸ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Գարուշ Մանուկյանը Լոս Անջելեսում անցկացված «Մետրոպոլիտեն» անունը կրող մրցաշարում ինը հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ բաժանել է 3-4-րդ տեղերը, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը 3,5 միավորով ճանաչվել է յոթերորդը:
ԱՆԴՐԻԱՍՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Շախմատի ՌԴ գավաթակիր, հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որպես այդ պատվավոր մրցանակի գործող տիրակալ, եկող տարի եւս այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ունի: Դա է պահանջում մրցաշարի կանոնադրությունը:
ՖԻԴԵ-Ն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հայտարարել է, որ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կանցկացվի եկող տարվա մայիսի 3- 27-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Բոլոր ութ մասնակիցները պարտավոր են մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 13.00-ն ՖԻԴԵ-ի հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: Կազմվել է երեք հուգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որոնք կարող են փոխարինել այս կամ այն հավակնորդին՝
«Արցախի աշնանային գույները»
«Արցախի աշնանային գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց Ստեփանակերտում: Այն արդյունք է համանուն նկարչական փառատոնի, որն անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի եւ Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ, «Բեյզ մետալզ» ընկերության աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են 10 նկարիչների 70 գեղանկարչական աշխատանքներ: Դրանց ասելիքը 3 հիմնական շերտ ունի՝ Արցախի հրաշալի բնությունը, պատմաճարտարապետական
ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՆՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ
Սակայն պայքարը դեռ շարունակվում է եւ հավատում ենք, որ չեմպիոն կամ չեմպիոններ անպայման ունենալու ենք: Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան աղջիկների եւ տղաների առաջնություններում երիտասարդ ծանրորդները շարունակում են պայքարը: Երկրորդ օրվա ավարտին թեեւ հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել էին 9 մեդալ (արծաթե՝ 6 եւ բրոնզե՝ 3) եւ այդ հաշվարկով ընթանում էին 11-րդ
ԶԻՆԱՄԹԵՐՔ՝ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄՈՏԻՑ
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացին զանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող շինարարության աղբարկղերի մոտ զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված «ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ եւ ինքնաձիգի մասեր:
Պեւցովը թքած ունի Սպիլբերգի վրա…
Դերասանը չի սիրում նաեւ Ռուսաստանի առաջին ալիքը եւ դեղին մամուլի ներկայացուցիչներին Երեկ համերգից առաջ լրագրողների հետ hանդիպեց ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը, ով Երեւանում է գտնվում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Դ. Պեւցովը ասուլիսի սկզբում նախ խոսեց համերգի մասին, ասաց, որ այն սովորաբար երեք մասից է բաղկացած լինում ու ներկայացրեց Անդրեյ Վիրտուզաեւին, ով եւս Երեւանում
«Հարկավոր է մի լավ ջղայնանալ»
Կամ ինչու են խախտվում երգահանների, հեղինակների ու ստեղծագործողների իրավունքները Հայ երգիչների կատարումները, երգահանների հեղինակային երգերը ադրբեջանական, վրացական եւ անգամ տեղական կայքերի կողմից հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքի կոպիտ խախտումների են ենթարկվել: Երեկ այս թեմայով «Կոնգրես» հյուրանոցում խոսեցին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխտնօրեն Արամ Ոսկանյանը, «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանություն հ/կ ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը, երգահան Կարեն Գրիգորյանն ու
«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ» ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
Հիմնադրամը նաեւ շնորհալի պատանիներ է ներկայացնում աշխարհին Հայ իրականությունում բարեգործական մշակութային միջոցառումների ավանդույթը ձեւավորել է կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը՝ 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրա կազմակերպած առաջին համերգները նվիրված էին Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի սոցիալապես անապահով հիվանդներին, Պոլսի հայկական վարժարանում սովորող անապահով երեխաներին եւ այլն: Մեր օրերում բարեգործական համերգները նոր թափ ստացան 1988թ. երկրաշարժից հետո, որի
ՊԵՆՏԱԳՈՆՆ ԷԼԻ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Պենտագոնի զեկույցի համաձայն, Աֆղանստանում բռնության մակարդակը հասել է 2001թ.-ին այդ երկրում ՆԱՏՕ-ի գործողությունների իրականացման մեկնարկից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին: BBC-ի մատուցմամբ, այդպիսի գնահատական կա ամերիկյան պաշտպանական գերատեսչության կողմից ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված զեկույցում: Պենտագոնը Աֆղանստանում իրականացվող ռազմական արշավի ընթացքի վերաբերյալ նման զեկույցներ է ներկայացնում տարին երկու անգամ: Այս մի զեկույցում ասված է, թե կոալիցիոն
ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Ղրղըզստանում Ջալալ-Աբադի մարզի Սուզակի շրջանային դատարանի որոշմամբ 17 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2010թ. հունիսի 12-13-ը ազգամիջյան հակամարտության ժամանակ կատարած սպանությունների համար: Նույն դեպքերի առնչությամբ եւս երկու ամբաստանյալ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման: Դատաամարել, որ ամբաստանյալները մասնակից են այդ իրադարձությունների ժամանակ 16 անձի սպանության մեջ: Մեղադրող կողմի պնդմամբ, տեղի բնակիչների մի խումբ կանգնեցրել է Բիշքեկ-Օշ
ԹԵՀՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒՆ
Իրանի իշխանությունները ընդդիմադիր առաջնորդ, երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն ձերբակալելու հրաման են արձակել: Մեհդի Ռաֆսանջանին (նկարում), որը մեղադրվում է հետընտրական անկարգություններ հրահրելու մեջ, 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն: Նույն աղբյուրը Իրանի վերաբերյալ նաեւ մեկ այլ տեղեկություն է հրապարակել: Ըստ այդմ, Իրանը նոյեմբերի կեսից
ՔԻԼԼԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Է ԹԱՔՆՎՈՒՄ
Ավստրիայում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին թիկնապահի սկանդալային սպանության գործով անցնող եւ թիկնապահի սպանության մեջ կասկածվող Լեչա Բոգատիրովը անսպասելիորեն եւ նկարահանող խմբի շնորհիվ «երեւակվել» է Ռուսաստանում՝ այդ երկրի պետական հեռուստաընկերության եթերում: 26-ամյա Ումար Իսրայիլովի ենթադրյալ մարդասպանը հայտնվել է «Ռոսիա 2» հեռուստաալիքով հեռարձակված Գրոզնիից պատրաստված ռեպորտաժի կադրում: News.ru-ի մատուցմամբ, այդ մասին գրել է Der Spigel-ը: Վիեննայում