Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"Պարզելու համար լրացրեք այս թեստը

1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա.
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ- 1,
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս- 3,
գ. նեղ շրջանակում՝ միգուցե, բայց ոչ հասարակության մեջ- 2:
2. Կհանդգնե՞ք համարձակ շոր հագնել.
ա. բնավ, կազմվածքս այն չէ- 3,
բ. այո- 1,
գ. թերեւս միայն դիմակահանդեսի ժամանակ- 2:
3. Ըստ ձեզ՝ ի՞նչն է կարեւոր համատեղ կյանքում.
ա. փոխադարձ հարգանքը- 2,
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը- 1,
գ. միասին լինելու հանգամանքը- 3:
4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում.
ա. ամեն ինչ հնարավոր է- 1,
բ. ոչ մի դեպքում- 2,
գ. այո, համենայնդեպս՝ այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի- 3:
5. Կգայթակղվե՞ք փող աշխատելու առաջարկով.
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում- 1,
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը- 3,
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է – 2:
6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրո՞ւմ եք մերձավորներին.
ա. այո, եթե մեղավոր են- 3,
բ. միայն հոգուս խորքում- 1,
գ. բոլորիս էլ մեղադրում եմ- 2:
7. Մի՞շտ եք ձգտում առաջինը լինել.
ա. այո, միայն առջեւից գնացողն է հաջողության հասնում- 3,
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար- 1,
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում- 2:
Այժմ ամփոփեք միավորները. եթե դուք հավաքել եք 7-11 միավոր՝ չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում եւ հոգեկան անդորր բերում:
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում եւ ընդունում եք ձեր թույլ եւ ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
17-21 միավոր- Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ՝ ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել