Օրվա լրահոսը
Ո՞ՐՆ Է ՁԵՐ «ԵՍ»-ԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂԸ
Մարդու մեջ առկա են եւ «լուսավոր», եւ «մութ» բնազդներ: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր: Թեստ՝ լուսավոր «ես»-ի համար: 1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին: 2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս: 3.Սիրում եմ երաժշտություն եւ ծաղիկներ: 4.Հավատում եմ հավերժական սիրուն: 5. Պաշտում եմ հյուր
«Եվրոպայի կենցաղը հրապուրիչ է»
Ինչքան էլ որ «եվրոպացանք»՝ միեւնույն է՝ «կարմիր խնձորը» չի մոռացվի Եթե մի աչքով նայենք ասիացուն, իսկ մյուսով՝ եվրոպացուն, տարբերությունը ակնհայտորեն կզգանք: Ասիացիները իրենց ավանդույթները, մշակույթը կրող եւ պահպանող ժողովուրդ են, երբեմն սնապաշտ, հետաքրքիր՝ թե՛ իրենց մտածելակերպով եւ թե՛ վարվելաձեւով: Միգուցե ասիացիների ավանդույթները եւ սովորույթները եվրոպացու համար ըմբռնելի չլինեն, ու չի բացառվում, որ նրանց շատ բան
Արթուր Աբրահամ. «Ֆրոչին Միրանդայի ճակատագիրն է սպասվում»
Երեք օր մնաց երկրորդ միջին քաշային կարգում «Super Six Boxing World Classic» մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոններ, առաջին միջին քաշային կարգում՝ Արթուր Աբրահամի (IBF) եւ երկրորդ միջինում՝ Կարլ Ֆրոչի (WBC) մենամարտին: Այս դիմակայությունը դասվում է անցնող տարում ամենասպասվածների շարքը եւ իր առաջացրած հետաքրքրությամբ, գուցե, գերազանցում է նաեւ Աբրահամ-Միրանդա մենամարտին: Բուքմեյքերները նոյեմբերի 27-ին Հելսինկիի ռինգում կայանալիք այդ
Գնացել է ընկերուհուն ոգեւորելու
2010 թվականի շախմատային մրցաշրջանի հերոս, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց անմիջապես հետո մեկնել է Չեխիա: Նա Մարիանսե Լազնեում ընթացող կանանց («Ձնծաղիկներ») եւ վետերանների («Ծերուկներ») մրցաշարի պատվավոր հյուրն է: Թե ինչո՞ւ է Արոնյանը Հայաստան գալու փոխարեն մեկնել Չեխիա, տեղեկացնում է Armchess.am կայքը, որի փոխանցմամբ Չեխիայում «Ձնծաղիկների» թիմում հանդես է գալիս Լեւոնի գեղեցկուհի
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՍԸ
Վաղը հայաստանցի չորս թհեկվանդոիստներ մեկնում են Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 27-28-ին կմասնակցեն Փարիզի բաց առաջնություն ավանդական բաց մրցաշարին: Տատամի մտնելու են Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը, Հայկազ Սամվելյանը՝ 58 կգ, Վահան Հարությունյանը՝ 68 կգ, եւ գերծանր քաշային Արամ Սահակյանը: Մասնագետները նշում են, որ ոչ բոլոր ուժեղներն ու արժանավորներն են մեկնել: Շատերը
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏՈՒՅՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Կամ արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի Հայաստանյան «էլիտայի» շրջանակներում ինչե՜ր ասես, որ տեղի չեն ունենում: Հաճախ այնպիսի զավեշտալի իրադարձություններ կարող են պատահել, որ չգիտես՝ զարմանա՞ս, վախենա՞ս, թե՞ ծիծաղես: Օրինակ՝ վերջերս հայ գործարարներից մեկի քրոջ որդին ամուսնալուծվեց: Իհարկե, զարմանալին դա չէ, այլ՝ ամուսնալուծության պատճառը: Պարզվում է, որ պատճառը կնոջ հետույքի թերզարգացածությունն է եղել,
ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Կիպրոսում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունները: Երեկ Լիմասոլի մրցահարթակ մտավ Հայաստանի միանգամից վեց ներկայացուցիչ (մեկ աղջնակ եւ հինգ տղա): Մարզիչներն ու մարզասերները ոսկու ակնկալիքներ ունեին Եվրոպայի փոխչեմպիոն, Սինգապուրի անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանից: Սակայն 17-ամյա մարզիկը տհաճ անակնկալ մատուցեց բոլորին: Նա
Ա. Օստրովսկու «Իմաստունը»՝ նորովի
Կամ՝ պրեմիերա Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում Գլխավոր դերակատար Ե. Ենգիբարյանը: Նոյեմբերի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հադիսականի դատին կհանձնի Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ է երբեմն միամիտ լինում» պիեսի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանը արդեն 4-րդ անգամ է անդրադառնում այս պիեսին: Առաջին բեմադրությունը նա իրականացրել է 1966 թվականին: Վերջին
«Երգելու եմ սիրո մասին»
Երազում է մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը «Որպես նվեր ծնողներից եղբայրիկ եմ ուզել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող, Հայաստանը ներկայացրած 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: Նա պատմեց Մինսկում եղած ժամանակահատվածում պարապմունքների եւ մասնակիցների համար կազմակերպված զվարճանքների մասին. «Լավ ժամանակ անցկացրի, մտերմացա հասակակիցներիս հետ, ինձ շատ դուր եկան դիսկոտեկները, խաղերը»: Նա խոստովանեց,
«ԵՏ ՆԱՅԵԼՈՎ՝ ԱՌԱՋ ՉԵՍ ԳՆԱ»
Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանն առաջարկում է աշխարհից վերցնել այն, ինչ ժամանակին տվել են հայերը Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր կոմպոզիտոր-սիմֆոնիստ, խորհրդային ավանգարդի հիմնադիրներից մեկի՝ Ավետ Տերտերյանի որդին է, Ֆրունզիկ Մկրտչյանի փեսան: Սակայն նրա անձը չի կարեւորվում այս նշանավոր անունների հետ ունեցած հարազատական կապերով: Երաժշտագետը հոր հռչակին, նրա ունեցած թռիչքներին եւ անգամ շռնդալից քննադատություններին
ԵՄ-Ն ՀԱՅԻԹԻԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀԵՏԱՁԳԵԼ
Հայիթիում Եվրոպայի միության ներկայացուցիչ Լուտ Ֆաբերտը հայտարարել է, թե կղզում բռնկված խոլերայի համաճարակը չպետք է այդ երկրում համընդհանուր ընտրությունների հետաձգման պատճառ դառնա: BBC-ի մատուցմամբ, Հայիթիում մոլեգնող համաճարակի արդյունքում ավելի քան 1300 մարդ է մահացել, եւ նախագահի 19 թեկնածուներից չորսը հանդես է եկել ընտրությունները հետաձգելու կոչով, որպեսզի երկրի իշխանությունները կարողանան կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ: ԵՄ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ԵԱՀԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋ
Երկուշաբթի երեկոյան, Աստանայի արտակարգ իրավիճակների ծառայության հերթապահ մասում անանուն ահազանգ է ստացվել, թե քաղաքի Անկախության պալատի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված: APA-ի մատուցմամբ, անմիջապես դեպքի վայր մեկնած փրկարարները նշված վայրում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Միջադեպի մասին Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է միայն երեքշաբթի օրը՝ շեշտելով, թե ահազանգողը հաղորդել է կասկածելի թղթե փաթեթի մասին: Փրկարարական
ԳԱՄԲԻԱՆ ԽԶԵՑ ԿԱՊԵՐՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Երեքշաբթի օրը Գամբիան հայտարարել է Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, խզելու մասին: Իրանցի դիվանագետներին եւ Գամբիայի տարածքում պետական խողովակներով գտնվող բոլոր իրանցիներին 48 ժամ է տրվել՝ երկիրը լքելու համար: «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ համատեղ իրականացվող բոլոր նախագծերն ու ծրագրերը դադարեցված են»,- APA-ի փոխանցմամբ, ասված է Գամբիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում
ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՀՐՄՇՏՈՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 375 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում տեղի ունեցած ջրային փառատոնի ժամանակ սարսափելի հրմշտոցի արդյունքում զոհերի թիվը հասել է 375-ի, վնասվածքներ է ստացել 755 մարդ: Reuters-ի փոխանցմամբ, զոհվածներից առնվազն 240-ը կանայք են: Զոհերի թիվը կարող է աճել: Այդ մասին հայտարարել են իշխանությունները՝ նկատի ունենալով այն, որ ոչ բոլոր զոհերի մարմիններն են հայտնաբերվել: Ողբերգությունը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան, մայրաքաղաքում
Եվրախորհրդարանը ռուս 60 չինովնիկների զրկեց ԵՄ մուտքի վիզայից
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի իրավաբան, Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում անցած տարվա նոյեմբերին մահացած Սերգեյ Մագնիտսկիի (նկարում) մահվան հետ առնչություն ունեցող ռուս պաշտոնյաների եւ ուժայինների նկատմամբ վիզային պատժամիջոցներ կիրառելու որոշմանը: Հանձնաժողովն այդ որոշման օգտին քվեարկել է միաձայն: Հանձնաժողովի ընդունած բանաձեւում ասված է, թե անհրաժեշտ է կալանք դնել
ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Երեքշաբթի, օրվա կեսին, հյուսիսկորեական հրետանին գնդակոծել է Դեղին ծովում գտնվող հարավկորեական Յոնպխյոնդո (Իյոբենդո) կղզիները: Միջադեպը տեղի է ունեցել ծովային սահմանի ճիշտ այն հատվածում, որտեղ վերջին շրջանում երկու Կորեաների միջեւ լարվածության ակնհայտ դրսեւորումներ են գրանցվում: Հարավկորեական հրետանին պատասխան կրակ է բացել: Reuters-ի մատուցմամբ, Հարավային Կորեան սկզբում հաղորդել է միջադեպի արդյունքում զոհված՝ մեկ եւ լուրջ վնասվածքներ ստացած
«Դոդիկ», «օչկարիկ»
Ըստ Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի, խելացի մարդկանց հաճախ են պիտակավորում Նոյեմբերի 11-14-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 8-րդ առաջնությունում Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը, առաջին տեղում Ուզբեկստանի թիմն է: Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով, աշխարհի առաջնությունում 6-րդ տեղ զբաղեցնելը մեծ արդյունք է, մանավանդ աշխարհի առաջնությանը մասնակցել
Գիշերօթիկ, բայց մանկապարտեզ
Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում գործում է 22 մանկապարտեզ: Դրանցից մեկը՝ թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզը հանրապետությունում միակն է: Գիշերօթիկ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը մեր անսպասելի այցելության ժամանակ տեղեկացրեց, որ չնայած մանկապարտեզը գործում է 1965 թվականից, սակայն քչերը գիտեն նրա մասին: Երեկվա դրությամբ մանկապարտեզ է հաճախում մոտ 180 երեխա, որոնցից ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ է 70-ը: Տնօրենը տեղեկացնում
«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ԲԱՆ ՉԷ»
Քոլեջների տնօրենները խանդավառված չեն կրեդիտային համակարգով Կրեդիտային համակարգի ներդրումը բուհերում բավականին ցավոտ տեղի ունեցավ: Արդյունքում մինչեւ այժմ էլ շատ դասախոսներ եւ կրթության կազմակերպման ղեկավարներ այդպես էլ չհասկացան կրեդիտային համակարգի էությունն ու ներդրման անհրաժեշտությունը: Կրթության բնագավառի պատասխանատուները, համարելով, որ բուհական շրջանակներում այս համակարգի ներդրումը հաջողությամբ ավարտին է հասցված, հիմա էլ որոշել են այն ներդնել միջին մասնագիտական
Ինչպես կանխել ողբերգական միջադեպերը՝ բանակում
Պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկում կատարված ողբերգական դեպքը, որի հետեւանքով 4 ժամկետային զինծառայող զոհվել էր եւ 4-ը՝ վիրավորվել, ցավոք, այս տարի մեր բանակում տեղի ունեցած եզակի դեպքը չէր: ՀՀ ԶՈՒ-ի տարբեր կորպուսներում կատարված դեպքերը եւս առիթ են տալիս մտածելու, որ հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակը վատացել է: Դրանից բխում է, որ մարտական պատրաստությունն էլ լրջորեն տուժում
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՄՏԱՎՈՐ ՏԱՌԱՊԱՆՔ ՊԱՏՃԱՌԵԼԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է
Արտաքին զանգ լինել-չլինելու պատճառաբանությունը անտրամաբանական է Անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սանձազերծած հետապնդումները եւ բռնությունները վտանգ են սպառնում նրա կյանքին եւ առողջությանը: Դրանց վերաբերյալ Նիկոլի հայտարարությունները եւ լրատվության հաղորդումները, որոնք բավարար առիթ են քրեական հետապնդում սկսելու համար, օրինական ընթացք չեն ստանում, ընդհակառակը՝ արվում է ամեն ինչ, որպեսզի կոծկեն ճշմարտությունը: Այսպես. արդարադատության նախարարը գտնում
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՔ ՁՄՌԱՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ, ԱՄՌԱՆԸ՝ ՎԱՐԱԿՎՈՒՄ, ՎՆԱՍՎՈՒՄ
Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ 2010-ի առաջին 10 ամիսներին Գյումրու «Շտապբուժօգնության կենտրոնը» ստացել է 19 001 կանչ: Ուշագրավ է, որ տարվա թե առաջին, թե երկրորդ հինգ ամիսներին կանչերի թիվը գրեթե հավասար է՝ 9212 եւ 9485, սակայն տարբեր է կանչերի բնույթը: Օրինակ, եթե ձմռանը եւ գարնանը յուրաքանչյուր ամիս թունավորման 12, 14, 19 դեպք է եղել, ապա ամռանը
ԿԻՍԱՔԱՂՑՐ ՆԱՏՕ՝ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վրաստանի մայրաքաղաքի խանութներում է 10 լարիով (մոտ 5 ԱՄՆ դոլարով) վաճառվում Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի խորհրդանիշով եւ Վրաստանի ու Ուկրաինայի դրոշներով զարդարված այս գինին: Արտադրանքը նվիրված է ՆԱՏՕ-ի հիմնադրման 60-ամյակին, սակայն հուշանվերային չէ, զանգվածային արտադրություն է եղել: Մեր այցելած խանութի տերը ասաց, որ գինին լավն է, սակայն խորհուրդ տվեց գնել նույն գինին այլ պիտակով: «Դա հիմարների
Վազեցին հանուն կյանքի
Օրերս Վահագնի թաղամասում գտնվող «Արարատ» գոլֆ ակումբում կայացավ մի միջոցառում, որը կրում է «Վազել հանուն կյանքի» խորագիրը: Վազողների պարագայում տարիքային խտրականություն չէր դրվել: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, նրանց թվում՝ ԱՄՆ դեսպանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր, Գրան պրիի տիտղոսակիր՝ 85-ամյա վազորդ Սերգեյ Սարուխանյանը: Նշենք, որ շուրջ 100 վազողներ
Խոստացել են 1,3 միլիոն եվրո
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվել է հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները եւ հանգանակել 1,3 միլիոն եվրո. 1,1 միլիոն՝ Ֆրանսիայից, 70 000 եվրո՝ Գերմանիայից, 18 000 եվրո՝ Շվեյցարիայից, 46 000 եվրո՝ Հունաստանից եւ 21 000 եվրո՝ Հոլանդիայից: Չորս օր, օրական տասներկու ժամ, վեց հարյուր հիսուն
ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՏՆԱԿՆԵՐՈՒՄ
34 հազար ցուցանմուշները տնակից տնակ են տեղափոխում Ավելի քան 20 տարի Լոռու մարզկենտրոն Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանը 12 աշխատողով գործում է տնակներում, հույս ունենալով, որ հաջորդ տարի շենքային բարվոք պայմաններ կունենա, ինչն առաջին հերթին հնարավորություն կտա պահպանել եւ ցուցադրել ավելի քան 34 165-անոց հարուստ ֆոնդը: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանը ստեղծման օրվանից՝ 1938թ.-ից մինչ օրս հիմնական տանիք
ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ճամբարակի զորամասի զինվոր Ռոբերտ Ավետիսյանը (ծնվ.՝ 1987 թ., զորակոչվել է Արմավիրի զինկոմիսարիատի կողմից) նոյեմբերի 18-ին զոհվել է ծառայակիցների հետ միջադեպի արդյունքում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): ՀՀ ՊՆ քննչական վարչության մամուլի ծառայության տեղեկացմամբ, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի 2 զինվոր:
ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆԻ
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելու է Լոռու մարզի դատախազի բողոքը՝ ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճռի: «Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նորիկ Պողոսյանի դատավճիռը՝ վճռելով նրան ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ն. Պողոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2008 թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի
ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր, որ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սահմանափակվում են անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու եւ պաշտպան ունենալու իրավունքները, վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Երեկ պաշտպանը կոչ է արել, «անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի,
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Գորկու փողոցի 22 տան բնակիչը մի քանի օր է բնակարանից դուրս չի եկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 80-ամյա Ռոբերտ Մկրտչյանի դին: