Օրվա լրահոսը
ԹԱԳԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
«Art-house»՝ հասկացություն, որը կինոիրականություն մտավ մոտ տասը տարի առաջ եւ վերաճեց գնահատականի, ասենք՝ «կինո՝ ոչ բոլորի համար»: Գնահատական, որը թվում է ցանկացած արվեստի տեսակի համար պիտի անընդունելի լիներ: Բայց, ինչպես պատմությունն է վկայում, կինեմատոգրաֆիայի դեպքում հակառակը ստացվեց, եւ այսօր այդ հասկացություն-գնահատականը կինոն փակուղու առաջ է կանգնեցրել, զրկել նրան զարգանալու հնարավորությունից: Փառատոնային եւ էքսպերիմենտալ կինոն է
«Մարիամ»
Պատկերացրեք, որ այս պահից բոլոր բառերը կրկնվելու են 3-4 անգամ: Օրինակ. բեմադրություն, բեմադրություն, բեմադրություն, խուլ-համրերի ակումբում, ակումբում, ակումբում: Հայացք, հայացք, հայացք, քայլեր, քայլեր, քայլեր եւ այսպես շարունակ: Ինչքա՞ն կդիմանաք: Նույն դաժանությամբ է վարվում Էդգար Բաղդասարյանը «Մարիամ» ֆիլմում: Ժամանակը այնտեղ շռայլվում է մի այլ ձեւով: Բնական է ենթադրել, որ դա ծառայում է ռեժիսորական մտքին եւ նպատակին:
ԵՐԿՈՒ ՖԻԼՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Խնկարկում», «Յարխուշտա» Եթե ամեն մի ֆիլմ կյանքի է կոչվում՝ անցնում է երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին ճանապարհին հանդիպում են մի շարք խոչընդոտներ, որոնք, ինչպես վայել է իր մասնագիտությանը լավ տիրապետող ռեժիսորներին, կարողանում են ելք գտնել եւ ամեն մի կադրի նկարահանմանը տալ համապատասխան լուծումներ: Իհարկե, մենք տեսնում ենք միանգամից պատրաստի ֆիլմերը, իրենց գեղեցիկ տեսարաններով, դերասանական ճիշտ
Դո, ռե, մի (Մաեստրո)
Հիմա գարո՞ւն է, թե՞ աշուն: «Տե՛ր Ողորմեա»-ն՝ «Մաեստրո» ֆիլմում: Իսկ ես կասեմ, որ այսօրվա գարունը չի տարբերվում վաղվա աշունից: Այսօրվա լքված, իր պատվանդանից ընկած արվեստագետը կրկին իր տեղը չի բարձրանում աշնանը: Քանզի նա, ինչպես աշնան տերեւ, թափվում է քամու ուժգնությունից: Իսկ ո՞վ է այդ քամին: Հիմա արե՞ւ է, թե՞ քամի: Սա էլ իմ կարգախոսն է:
Ի ՔԱՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ «ՄԵՂՔԻ»
Մեր մեծագույն հայը Ամերիկայում՝ Վիլյամ Սարոյանը, «Ի քավություն ընկերներիս մեղքի» գողտրիկ պատմվածքի վերնագիրը «բացում» է այս կերպ: Տասնամյակներ հույսեր էր փայփայել, որ իր դասարանցիներից ոմանք «լավագույն հանդեսներից մեկի էջերում կպատմեն իր ուշագրավ համբավի մասին», բայց համոզվելով, որ մեկընդմիշտ հրաժեշտ են տվել գիր-գրականությանը, որոշում է ինքը հիշեցնել իր «համբավի մասին»: Հայ կինոքննադատները մեկընդմիշտ հրաժեշտ չեն տվել
«Պետք է զարգացնել երիտասարդական շարժումը»
Այս կարծիքին է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է: Օրվա եւ իր ծննդյան առթիվ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) հանդես կգա հետաքրքիր նախաձեռնությամբ: Հանրապետության հրապարակում վաղ առավոտից ԵԱԴ-ի կամավորներն անցորդներին կխնդրեն իրենց մաղթանքներն ու ցանկությունները գրել կամ նկարել նախապես պատրաստված պաստառին՝ այդ կերպ բոլորին մասնակից դարձնելով Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված ակցիային ու եւս
«ՌՈՔԻ ԼՍԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԼԻՆԻ»
Համոզված է երիտասարդ ռոքերը Հայաստանում վերջին շրջանում կարծես թե ռոք երաժշտության որոշակի ակտիվության գործընթաց է սկսվել: Իշխանությունն էլ է դրան լծվել. հրավիրում է լեգենդար ռոք խմբեր, երաժիշտներ, համերգներ հովանավորում: Նույնիսկ հանրապետության նախագահն է իր նստավայրում ընդունում լեգենդար ռոքերների: Հիշեցնենք, որ մեզանում ռոք երաժշտությունը տարածվել է 1960-ականների կեսերից: Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում գործել են համամիութենական մակարդակի
«ԱՐԱՐԱՏՆ» ԱՆՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
Շնորհավորում ենք ու 2011-ին մաղթում խաղաղ եւ առանց ցնցումների մրցաշրջան: Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երեկ դարձավ Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնության հաղթող: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Բանանց-2»-ը 1:2 հաշվով պարտվեց «Միկա-2»-ին:
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑՈՎ
Այս ամռանը սիրողական բռնցքամարտի Ֆրանսիայի ազգային հավաքականը Հայաստանում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց Հայաստանի ընտրանու հետ: Այդ մասին «Առավոտը» մարզասերներին տեղեկացրել է: Հայաստանում գտնվելու ընթացքում երկու ազգային ֆեդերացիաների միջեւ պատասխան այցելության պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ, ըստ դրա, մեր ազգային հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 1-ին մեկնել Փարիզ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ընտրել է ութ քաշային
ՀԻՆԳ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին մեկնարկելու է ֆուտզալի Հայաստանի 2010/2011 թթ. առաջնությունը, որին մասնակցելու է ընդամենը հինգ թիմ: Դրանք են՝ Երեւանի «Պոլիտեխնիկը» եւ «Էրեբունին», Հրազդանի «Հրազդանը», Գյումրիի «Գյումրին» եւ Վանաձորի «Թալգրիգը»: Առաջնությունն անցկացվելու է չորս շրջանով եւ ավարտվելու է մայիսի 29-ին:
Անձնականը եւ պահանջվողը
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, «Super Six» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամի եւ անգլիացի Կարլ Ֆրոչի մենամարտը անցած ժամանակահատվածում մրցակիցների երկկողմանի հայտարարությունների բավականին հարուստ հիմք է հանդիսացել: Հատկապես Ֆրոչն այս ընթացքում առանձնացել է հավակնոտ կոշտ հայտարարություններով, որոնց «Արքա Արթուրը» պատասխանել է կամ համարժեք, կամ էլ՝ իրեն բնութագրող զսպվածությամբ: Տարբեր վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնների՝
Նալբանդյանն առաջադիմել է
Չնայած այն բանին, որ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բազելում ընթացող «Swiss Indors Basel 2010» միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում 4:6, 4:6 հաշվով պարտվեց ամերիկացի Էնդի Ռոդիկին, ATP-ի՝ օրերս հրապարակած պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային դասակարգման ցուցակում չորս քայլ առաջադիմել է եւ զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: Մինչ այդ, խոսելով այս տարվա իր մրցելույթների եւ ապագա ծրագրերի մասին, Նալբանդյանն ասել
Թույլ՝ ազգային առաջնությունների շարքում
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է եվրոպական երկրների ազգային առաջնությունների վարկանիշային դասակարգման ցանկը, որում Հայաստանի ազգային առաջնությանը 48 երկրների մեջ հատկացվել է 41-րդ տեղը: Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել վերջին 10 տարիներին տվյալ երկրի ակումբների կանոնավոր մասնակցության աստիճանը Եվրագավաթների խաղարկության մրցաշարերին: Իսկ մերոնք, ինչպես հայտնի է, դրանցում հաջող հանդես չեն գալիս: Միակ սփոփանքը,
Կարլսենի փոխարեն Գրիշչո՞ւկը
Արդեն տեղեկացրել ենք, որ ժամանակակից շախմատի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը, անակնկալ հրաժարվել է եկող տարվա գարնանը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցամարտին մասնակցելուց: Արդեն երեկ զանգվածային լրատվամիջոցները, հենվելով հավաստի աղբյուրների վրա, հավաստիացնում էին, որ այդ մրցաշարում 19-ամյա նորվեգացուն փոխարինող կա: Մասնավորապես, «Ria Novosti»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Բերիկ
Գրոսմայստերները երեկ հանգստանում էին
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարում երեկ հանգստի միակ օրն էր: Իսկ նախօրյակին մասնակիցները խաղատախտակների առջեւ հանդիպեցին չորրորդ տուրում: Բոլոր պարտիաներում, այդ թվում նաեւ Շախրիյար Մամեդյարով-Լեւոն Արոնյան, գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի: Հայաստանի լավագույն շախմատիստը պահպանում է միջազգային հուշամրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը: Իսկ մրցաշարային աղյուսակում գրոսմայստերներն ըստ լրացուցիչ գործակիցների դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
Իտալական կինոյի շաբաթ եւ ցուցահանդես
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-13-ը Երեւանում առաջին անգամ կազմակերպել է ժամանակակից իտալական կինոյի շաբաթ: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին օրերս կայացած կինոցուցադրության բացման ժամանակ ասաց, որ ընտրված 6 ֆիլմերը ներկայացնում են իտալական ժամանակակից հասարակությունն ու նրա խնդիրները: Բ. Սկապինին հավելեց նաեւ, որ կինոյի շաբաթը Հայաստանի համար պատուհան է դեպի իտալական մշակույթ:
«Լուրջ չեմ վերաբերվում»
Գրականագետ Դավիթ Գասպարյանը լուրջ չի վերաբերվում ոչ թուրքական մամուլին, ոչ էլ Չարենցին սխալ մեկնաբանած Ջեյմս Ռասելին: Գրականագետ Դավիթ Գասպարյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով թուրքական մամուլում օրերս արծարծված խնդրին, թե Կարսում գտնվող Չարենցի տունը վերածվել է թմրամոլների հավաքատեղիի, հայտարարեց, որ ինքը թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին լուրջ չի վերաբերվում: Գրականագետի փոխանցմամբ, Կարսում կա 2 տուն, երկուսն էլ պայմանականորեն են
«ՈՄԱՆՔ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ, ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ՝ ՈՉ»
Ասում է երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը՝ իր խորհրդական նշանակվելու մասին Մ. Հայրապետյանը՝ հանրահայտ պրոդյուսեր Դ. Քերշենբաումի հետ: «Առավոտը» ամիսներ առաջ տեղեկացրել է, որ երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական է նշանակվել: Նրանից հետաքրքրվեցինք՝ չինովնիկական աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործականին: Մարատն ասաց, որ ընդհակառակը՝ դրանք լրացնում են միմյանց. «Չգիտեմ շատերի համար ինչպես, բայց իմ պարագայում
ԳՅՈՒԼՆ ԷԼԻ ԲՈՂՈՔԵԼ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամներին՝ այդ կառույցին Թուրքիայի անդամակցության գործընթացին խոչընդոտելու փորձերի համար: Նա հայտարարել է, թե Թուրքիայի ճանապարհին դրվում են «անարդար եւ արհեստական» արգելքներ, բայց չի մանրամասել, թե հատկապես ինչ խոչընդոտների մասին է խոսքը: 1news.az-ի մատուցմամբ, Թուրքիայի ղեկավարը միաժամանակ խոստացել է, որ իր երկիրը կպայքարի ԵՄ անդամության համար եւ անհրաժեշտ բոլոր
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԸ ԿՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՆ
«Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի (նկարում) դեմ կատարված հարձակումը հաստատում է Ռուսաստանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների միտումը: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, ասված է ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործերի հետաքննությունը մինչեւ վերջ տանելու՝ ՌԴ իշխանություններին հասցեագրված պահանջին միացել են նաեւ միջազգային իրավապաշտպան Amnesty International եւ Freedom House կազմակերպությունները: Վերջին օրերին
ԵԱՀԿ-Ն ՈՒ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեկ Եվրոպայի խորհուրդն ու նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը անդրադարձել են նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: 1news.az-ի մատուցմամբ, ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ միջազգային դիտորդները պնդել են, թե «ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մասնակից են եղել քաղաքական գործընթացին, բայց ընդհանուր առմամբ դա բավարար չէ ասելու համար, որ երկիրը ժողովրդավարական
Վարչապետը Չինաստանում նաեւ շոտլանդական վիսկիի լոբբինգ կանի
Առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում եղել է շուրջ 50 գործարար: Բրիտանացի վարչապետը այդ այցը որակել է՝ «կենսական կարեւորության առեւտրային առաքելություն»: BBC-ի մատուցմամբ, սպասվում է, որ Դեւիդ Քեմերոնն իր այցի շրջանակներում, բացի տնտեսական թեմաներից, կանդրադառնա նաեւ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մեծ Բրիտանիայի վարչապետը
Բուշը չի ափսոսում Իրաք ներխուժելու համար
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը պնդել է, թե հարցաքննության՝ խեղդելու իմիտացիա ստեղծող մեթոդը, որը իրավապաշտպանները կտտանքներ են համարում, հնարավորություն է տվել կանխել Մեծ Բրիտանիայում ահաբեկչական լայնածավալ հարձակումները, ու մարդկային կյանքեր է փրկել: BBC-ի մատուցմամբ, Բուշն այդ մասին հայտարարել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում, որով ամփոփել է այդ թերթում «Decision Points»՝ «Վճռորոշ պահեր» վերտառությամբ
ԳԱԱ ՄԵԴԱԼ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ
Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՌԴ Ռոստովի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԳԱԱ-ն պարգեւատրում է ակադեմիայի Ոսկե մեդալով Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի կունենա այսօր:
ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, 2012թ. երկրում պարտադիր է լինելու «Դպրոցականի առողջության անձնագիրը», որի առիթով երկրի բնակչությունը սկսել է ընդվզել եւ նամակներ ուղարկել «վերեւներին» ու մասնավորապես՝ ՌԴ կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյին: Այդ անձնագրի պարտադիր պայմաններից է այն, որ դպրոցականը այնտեղ պետք է փակցնի ոչ միայն իր, այլեւ սենյակի լուսանկարը, նշի, թե քանի հոգով է ապրում այդ սենյակում,
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ղազախստանի ԿԳ նախարարությունը կես տարով կասեցրել է տեղի «էլիտար» բուհերից մեկի՝ Մենեջմենթի եւ էկոնոմիկայի ինստիտուտի գործունեությունը: Որոշումն ընդունվել է դատախազության համապատասխան ստուգումներից հետո: Դրանք իրականացվել են ուսանողների ծնողների խնդրանքով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհի շրջանավարտները չեն ստանում պետական նմուշի դիպլոմ, թեեւ բուհը այլ բան է հայտարարել գովազդներում, դիպլոմները ճանաչելի չեն այլ երկրներում, ուր Ղազախստանի
Արվեստի դաս-խաղեր՝ երեխաների համար
Հայաստանում է չեխ ապակեգործ Իվանա Շրամկովան Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում բացվեց չեխ արվեստագետ, ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» քանդակների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նույն սրահում երեկվանից մեկնարկեց նոր մանկական ծրագիր՝ «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» խորագրով: Գունավոր թղթեր, երկրաչափական մարմիններ, մատիտներ, նկարչական տետրեր, մանկական սեղան եւ աթոռ… Այս ամենը նախատեսված է 6-12 տարեկան
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ
Կամ՝ արժե՞ դպրոցի տնօրեն ընտրելիս կիրառել օրենքներին վերաբերող շուրջ 700 հարցից բաղկացած հարցաշար «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է ստանալ հավաստագիր, ինչը ձեռք բերելու համար տնօրենի թեկնածուները պիտի հանձնեն քննություն, որը ստուգում է ՀՀ օրենքների իմացությունը: Ներկայումս ՀՀ դպրոցների մեծամասնությունում նշանակված են տնօրենի պաշտոնակատարներ, եւ շուտով մեկը
Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, պարոնայք
Հայի ճակատագիր է՝ որտեղ ասես, որ հարազատ կամ բարեկամ չունենա, սկսած մոլորակի ամենահեռավոր երկրից, վերջացրած հարեւան երկրներով: Ինչ արած, անհրաժեշտության դեպքում՝ ելքեր, ճանապարհներ միշտ գտնվում են միմյանց այցելելու, միմյանց մատից փուշ հանելու համար: Բայց զարմանքով արի ու տես, որ այս էլ շուրջ երկու տարի նման հնարավորությունից գրեթե զուրկ են Վրաստանի հայաբնակ Ախքյորփի, Չանախչի, Խոմել, Խոժոռնի,
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Բավականին ժամանակ է՝ միայն կարդում եւ դասական երաժշտություն եմ լսում Բանտում ամենակարեւոր արժեքը, որ մարդուս տրված է, ժամանակն է, եւ փորձում եմ դրսում գտնված ժամանակ չունեցած, միշտ ետեւից վազած, բայց չհասած այդ սրբություն սրբոց նորին գերազանցություն ժամանակն ըստ արժանվույն օգտագործելով՝ «իմանալ զբանս հանճարոյ»: Համոզված եմ, որ դրսում գտնվող իմ հայրենակիցներից շատ ավելի ազատ եմ, եւ