Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր փուչիկներ` ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի

Նոյեմբեր 30,2011 18:29

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կարմիր խորհրդանշական փուչիկներ պայթեցրին Հյուսիսային պողոտայում: «World Vision» միջազգային բարեգործական  կազմակերպության հայաստանյան գրասենյակի  և հայկական Ֆլեշմոբ Դիվիզիայի նախաձեռնությամբ էր, անցկացվում էր «Ո´չ ՁԻԱՀ»-ին  խորագրով  ֆլեշմոբ:

Ֆլեշմոբ Դիվիզիայի հիմնադիրներից Էդուարդ Լևանյանը նշեց, որ  իրենց նպատակն էր հասարակության ուշադրությունը խնդրին սևեռել այլընտրանքային եղանակով:

«Դասընթացներ և սեմինարներ կազմակերպելուց բացի անհրաժեշտություն կա այլ միջոցառումների միջոցով նույնպես բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կա հասարակությանը իրազեկելու խնդիր», – փաստեց «World Vision»-ի հայաստանյան ներկայացուցիչ Վահե Դարբինյանը:

Այսօրվա ֆլեշմոբի հիման վրա կնկարահանվի սոցիալական գովազդ, որը կտարածվի սոցիալական ցանցերում: Թեմային նվիրված միջոցառումները դեռ  կշարունակվեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930