Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթ Խանջյան փողոցում. մոտ 50 տարեկան տղամարդը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2011 10:43

Այսօր` դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 07.40-ի սահմաններում, Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Հետիոտնը տեղում մահացել է: Նա անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված հատվածում:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշ Վանյանը: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` պարզելու վրաերթի ենթարկվածի ինքնությունը և հայտնաբերելու վրաերթ կատարած վարորդին: Վրաերթի ենթարկվածը 50-60 տարեկան տղամարդ էր:
PrevPhoto
NextPhoto

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031