Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց «ականջները լվանալ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանին հարցրեց, թե ջրային տնտեսությանը տրված վարկը ինչպե՞ս է ծախսվելու եւ ի հավելումն ասաց. «Դուք ուրիշներին եք մեղադրում գրանտակեր լինելու մեջ, բայց ամենամեծ գրանտակերը պետությունն է»: Նաեւ ուզեց իմանալ՝ ՀՀ-ն կարողանալո՞ւ է դուրս գալ այս պարտքերի տակից, հատկապես՝ երբ այս վարկերի ծախսման օբյեկտիվությունը կասկածի տակ

Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը մեկնել է Թուրքիա

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է  Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն  անցկացնելու նպատակով: Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Պաշտպանության նախարարության հաղորդագրություն    

Մունդիալ 2014-ի ժամանակացույցը որոշվեց

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված հավաքականների՝ Իտալիայի, Դանիայի,  Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիների ղեկավարության հետ  Պրահայում քննարկել է խաղացանկը, որի վերջնական ժամանակացույցը հաստատվել է: Հայաստանի ազգային հավաքականը պայքարն սկսելու է եկող տարվա սեպտեմբերի 7-ին: Այդ

ՄԻՊ. «Մամուլի հրապարակումն ինձ համար ահազանգ չէ» (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը մեկնաբանում է հանրահավաքի օրը մարդկանց տեղաշարժվելու իրավունքի ոտնահարումներից հետո իր լռությունը: Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր:  Aravot.am-ը պարոն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ հանրահավաքի օրը ոտնահարվեցին մարդկանց տեղաշարժվելու իրավունքները, ինչի մասին մամուլում հրապարակումներ եղան, ինչո՞ւ չարձագանքեցիք. «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ստանա գոնե 1 ահազանգ,

Սիրանուշ Անդրիասյանը 3-րդ տեղը գրավեց

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը Խարկովում անցկացված նահանգապետի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ եզրափակեց առաջատարների եռյակը: Նրանից կես միավոր ավելի վաստակեց եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող Ալինա Բալայանը: Իսկ 7,5 միավորով հաղթող դարձավ տանտիրուհիներից՝ Իրինա Անդրենկոն: Սիրանուշ Անդրիասյանը երկար ժամանակ մրցումների չէր մասնակցում: «Առավոտը» ժամանակին ընթերցողներին

Խուսափեք խանդի զառանցանքից

Խանդոտ մարդն ունակ է ստեղծելու ֆանտաստիկ պատկերացումներ, որոնք կապ չունեն իրականության հետ «Խանդոտ մարդը դիմացինի մեջ տեսնում է այն, ինչի բացակայությունը չի ուզում նկատել սեփական «ես»-ի մեջ: Մի քիչ խանդոտ լինելը նորմալ է, բայց դրան եւս սահման կա, որը խախտել չի կարելի: Խանդը չունի տարիք, սեռ: Հիմնականում այն ի հայտ է գալիս ընկերոջը, սիրելիին կորցնելու

«Հունաստան մեկնած հույները Հայաստան չեն գա»

Ասում է «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդին Ըստ «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդիի՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրող հույները ոչ միայն զրկված էին իրենց պատմական հայրենիքը գնալ-տեսնելու հնարավորությունից, այլեւ արդեն մոռացության էին մատնվում իրենց ազգային մշակույթն ու լեզուն, քանի որ արգելված էին անգամ հունական երգերի ձայնապնակները: «Հայաստանի անկախացումից հետո շատ բան փոխվեց: Մենք վերականգնեցինք

Երիտասարդները՝ գրական տարեգրքում

Երեկ ՆՓԱԿ-ում կայացավ «Մուգ կապույտ, վառ կարմիր» գրական տարեգրքի շնորհանդեսը, որը կազմել է ճանաչված գրող Ռազմիկ Դավոյանը: Տարեգիրքը նպատակ ունի սատարելու պոեզիայի եւ արձակի ասպարեզում մինչեւ 35 տարեկան ստեղծագործողներին: Ռ. Դավոյանը գրքի առաջաբանում գրել է, որ հիմնականում տեղ է տվել այն հեղինակներին, ովքեր ավելի քիչ են հայտնի ընթերցողին կամ դեռեւս ծանոթ չեն հանրությանը: Ռ. Դավոյանը

Դեբեդի հովտի գույները՝ ցուցահանդեսում

Նոյեմբերի 29-ից ՀՀ նկարիչների միությունում բացվել է «Դեբեդի հովտի գույները» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Մասնակիցներին գրավել էր Դեբեդի հովիտը՝ իր բնաշխարհով, բնակավայրերով, մարդկանցով եւ հուշարձաններով: Ներկայացված էին 28 տարբեր ձեռագրեր ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Դրանցում գերիշխողը պայծառ ու լուսավոր գույներն են` իրենց նրբերանգներով: Ամեն մի նկարիչ ստեղծել էր Դեբեդի իր հովիտը`

«Ղարիբ անունով թուրք չես գտնի»

Էլինար Շահենը՝ աշուղական սիրավեպի մասին Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ պետք է որոշվեր, թե 84 ազգային ավանդություններից որոնք են արժանի ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, ադրբեջանցիները Բալիում դժգոհել էին, թե աշուղական սիրավեպը ադրբեջանական է: Նշենք,

Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը

Դատարանը որոշեց, որ ոստիկանները կասկածյալներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ բռնություն չեն կիրառել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, որ իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները

21-րդ դարում ի՞նչ գաղութ-բնակավայր

Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ – Օրերս հրապարակ նետվեց ՀՀ-ում գաղութ-բնակավայրերի ինստիտուտի ներդրման առաջարկը, որի հեղինակների կարծիքով՝ նման ինստիտուտի գոյությունն անհրաժեշտություն է: Համամի՞տ եք: – Կարծում եմ, որ գաղութ-բնակավայրերի հիմնումը չի բխում ժամանակի պահանջներից եւ չի կարող արդյունավետ կիրառվել Հայաստանում: Նմանատիպ գաղութ-բնակավայրեր մեծամասամբ գործել են ԽՍՀՄ-ի օրոք, երբ ողջ տնտեսությունը գտնվել է

Թիկունքի վետերաններին հաշվի չեն առնում

85-ամյա վետերան Արտաշես Նահապետյանը 20 տարի առաջ որպես ավանդ 5000 ռուբլի է ի պահ տվել «Հայխնայբանկին», որը հիմա գործող ավանդների վերադարձման ծրագրով չի կարողանում հետ ստանալ: Պատճառն այն է, որ նա Հայրենական մեծ պատերազմին անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ իր գործն արել է թիկունքում՝ կոլխոզում աշխատելով, ռազմամթերքներ ապահովելով ու այլ տարբեր աշխատանքներ կատարելով, ուստի չի

Ինչպե՞ս եք 12 հազար դոլարով կուսակցություն պահելու

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր խորհուրդ տվեց իշխող մեծամասնությանը հիշել Նյուտոնի հակազդեցությունների մասին օրենքը եւ հորդորեց առավել ուշադիր լինել «Կուսակցությունների մասին» օրենքի որոշ դրույթների նկատմամբ, քանի որ, ըստ պատգամավորի, ցանկացած ազդեցություն ծնում է համարժեք հակազդեցություն: Եվ եթե մի օր այսօրվա մեծամասնությունը դառնա փոքրամասնություն եւ փոքրամասնությունը դառնա մեծամասնություն, այ, այն ժամանակ Անահիտ Բախշյանը նրանց կհարցնի`

«Թուրքիային օգնում են, իսկ իրենց քաղաքացիներին՝ անտեսում»

Մեկ տարի է՝ հրդեհից տուժած կորյունցիների հարցը չի լուծվում Պոնչիկանոցի հետնամասում գտնվող Կորյունի 23 հասցեում տեղի ունեցած հրդեհից անցել է արդեն 1 տարի, սակայն տուժած բնակիչների խնդիրն այդպես էլ չի լուծվում: Անցյալ տարի հրդեհից հետո որոշ ընտանիքներ մոտ մեկ ամիս բնակվեցին վրաններում: Եվ միայն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ տարածք այցելելուց հետո քաղաքապետարանը նրանց գումար տրամադրեց

Խոսնակի դերում իրեն դեռ երկար է պատկերացնում

«ՀՀԿ խոսնակի դերում ինձ դեռ երկար եմ պատկերացնում»,- երեկ պատասխանելով մեր հարցին՝ եթե ինքը դառնա ԱԺ փոխնախագահ, ո՞վ է լինելու ՀՀԿ խոսնակը, ասաց ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ հայտնելով, որ ԱԺ նախագահի եւ փոխխոսնակի հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել, եւ, հավանաբար, նման քննարկում կլինի առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ: «Առավոտ» օրաթերթ

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ ՀՀ ոստիկանությունում

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Աթանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Պողոս Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետ` ազատվելով ՃՈ Աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության

«Սեքսոտներին»՝ այո

«Այսօր չկա Սովետական Միությունը, չկա այդ հասարակարգը, բայց արտաքին հետախուզության համար աշխատող մարդկանց, գործակալներին չպետք է խառնել, ասենք, մոռդովական ճամբարներում աշխատող գործակալների հետ, որոնց ռուսական գողական բարբառով անվանում են «սեքսոտ»: Այ, նման ճիվաղների բացահայտմանը ես երկու ձեռքով կողմ եմ: Որովհետեւ այդ լագերային առնետները պատրաստ էին ամեն ստորության գնալ՝ իրենց համար ձկան մսով կամ խտացրած կաթով

Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին

Գուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին «Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա,

Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ

Ասում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, հաստատապես գոնե մինչեւ տարեվերջ քննարկման առարկա կմնա: Տեր-Պետրոսյանի առաջարկը, որը ՀԱԿ-ին մաս կազմող որոշ ուժերի համար ընկալվեց որպես հերթական հանճարեղ միտք ու ընդունվեց «ադաբրյամսի» մթնոլորտում, տարակուսանք

ԱԺ մեծամասնությունը ինքն իրե՞ն է բոյկոտում

ԱԺ արտահերթ նիստում այսօր բավականին դժվարությամբ հաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն իզուր էր խնդրում պատգամավորներին մտնել դահլիճ եւ ներկա ստանալ: Ի վերջո, առաջին անհաջող փորձից հետո, երբ պարզ դարձավ, որ քվորում չկա՝ Նիկոյանը խնդրեց նորից «հանել-մտցնել» քվեարկության քարտերը, եւ ինքն էլ օրինակը ցույց տվեց սեփական քարտով: Այդ գործողությունից հետո հանկարծ պարզվեց, որ դահլիճում

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցները

Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետեւյալ նկատառումները: Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը եւ ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլեւ՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը: Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական

30.11.2011

Տեսանյութեր «Մանկական Եվրատեսիլի» փորձերից

Escdaily կայքն անդրադարձել է »Մանկական Եվրատեսիլին» ու ներկայացրել մի քանի կատարումներ: Առաջինը Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան է, իր «Լուսնային շունը» կատարմամբ:  Երկրորդը Մոլդովայից Լերիկան է՝ «Ոչ, ոչ» երգով» Ներկայացնենք նաեւ Բուլղարիայից Իվան Իվանովի կատարումը Ուկրաինայից Կրիստալը ներկայացրել է պարային երգ:  Շատ նրբագեղ է Բելառուսից Լիդիա Զաբլոտսկայի կատարումը:  Փորձին ներկա լրագրողները բարձր են գնահատել Ռուսաստանի ներկայացուցիչ

Թբիլիսիում դադարեցվել է ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը

Թբիլիսիում չորեքշաբթի առավոտից դադարեցվել է ընդդիմադիր «Մաեստրո» հեռուսաալիքի հեռարձակումը: Trend-ի մատուցմամբ, սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե Վրաստանի իշխանությունների «պատժիչ գործողությունների» շրջանակում, այլ` հեռուստաալիքի սեփականատիրոջ եւ ընկերության կառավարչի միջեւ առկա դիմակայության պատճառով: Այսօր առավոտյան հեռուստաալիք է այցելել ընկերության կառավարիչը` ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից Էրոսի Կինցմարիշվիլին, եւ հայտարարել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից Իլյա Կիկաբիձեի հեռացման

Ստեղծվել է ծրագիր, որը նկարների վրա գտնում է Ֆոտոշոփի հետքերը

Ամերիկացի ծրագրավորողները մշակել են հատուկ ալգորիթմ, որը գտնում ու նշում է նկարների այն հատվածները, որոնք «ուղղվել են» Photoshop ծրագրի միջոցով: Հանի Ֆարիդի և Էրիկ Կիի ստեղծած ալգորիթմը ցույց է տալիս՝ քանի տոկոսով է մշակած նկարը: Նրանց խոսքով՝ գովազդային լուսանկարների թվային մշակումը շատ հաճախ առաջացնում է ոչ միայն սպառողների, այլ նաև պետական մարմինների դժգոհությունը: Այսպես, 2009-ին

Իր քաղաքացիների սպանությամբ մտահոգված Դուշանբեն ՌԴ դեսպանին ԱԳՆ է հրավիրել

Տաջիկստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի տարածքում իր քաղաքացիների սպանության հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ,  չորեքշաբթի օրը Տաջիկստանում ՌԴ դեսպան Յուրի Պոպովը հրավիրվել է ԱԳՆ` քննարկելու համար «ՌԴ տարածքում աշխատանքի մեկնած տաջիկ ներգաղթյալների նկատմամբ անմարդկային բռնության ակտերը»: «Նախարարությունը լուրջ մտահգություն է հայտնել նման դեպքերի աճի միտումի կապակցությամբ եւ հայտարարել, որ Տաջիկստանի քաղաքացիներ Բախտիյոր

«Բարսելոնան» 112 տարեկան է. Երեւանում նշեցին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տարեդարձը

Ուղիղ 112 տարի առաջ` 1899 թվականի նոյեմբերի 29-ին շվեյցարացի, բրիտանացի, կատալոնացի եւ իսպանացի մի խումբ ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ Կատալոնիայում հիմնադրեցին «Բարսելոնա» ակումբը: Դժվար թե այն ժամանակ որուէ մեկը պատկերացներ, որ մեկ դար եւ 12 տարի անց Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հենց կենտրոնում մի խումբ հայեր` Դավիթ Խոջասարյանի գլխավորությամբ կստեղծեն իրենց «Բարսելոնան» ու կտոնեն կապտանռնագույնների երազանքի

Սյունիքի մարզպետը չեկավ

Սյունիքի մարզի երկու քաղաքներում իրականացվել է կառավարման ապակենտրոնացմանն ուղղված «Ես գնահատում եմ» քաղաքացիական նախաձեռնություն, որի արդյունքները և փորձագիտական եզրահանգումները ներկայացվեցին այսօր՝ Եվրամիության գրասենյակում կազմակերպված շնորհանդեսում: Նախապես տարածված հաղորդագրության մեջ նշված էր, հրավիրված է նաև Սյունիքի մարզպետը: Սակայն նրա փոխարեն ներկա էր Սյունիքի փոխմարզպետը, որն «Առավոտի» թղթակցի հարցին, թե ինչու չկա Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանեց, որ նա

Չինաստանը աղքատության ցուցանիշի նոր շեմ է հաստատել

Չինաստանի իշխանությունները երկրում աղքատության նոր շեմ են սահմանել. այլեւս աղքատ ապրողներ կհամարվեն նրանք, ում եկամուտը կազմում է օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս(6,5 յուան): Մինչ այս նվազագույն շեմը համարվում էր օրական 55 ցենտը: Նախորդ տարվա տվյալներով, Չինաստանի տարածաշրջաններում աղքատ էր համարվում 27 միլիոն մարդ: Այս նորամուծությունը միլիոնավոր մարդկանց հնարավորություն կտա օգտվել պետական նպաստների համակարգից, մասնագիտական անվճար

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031