Լրահոս
Օրվա լրահոսը

Մունդիալ 2014-ի ժամանակացույցը որոշվեց

Նոյեմբեր 30,2011 13:27

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված հավաքականների՝ Իտալիայի, Դանիայի,  Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիների ղեկավարության հետ  Պրահայում քննարկել է խաղացանկը, որի վերջնական ժամանակացույցը հաստատվել է: Հայաստանի ազգային հավաքականը պայքարն սկսելու է եկող տարվա սեպտեմբերի 7-ին: Այդ օրը մեր տղաներն արտագնա խաղում կհանդիպեն Մալթայի ընտրանու հետ: Իսկ խմբի խաղացանկն այսպիսին է.

2012 թվական

07.09

Բուլղարիա-Իտալիա, Մալթա-Հայաստան, Դանիա-Չեխիա

11.09

Իտալիա-Մալթա, Դանիա-Չեխիա

12.10

Չեխիա-Մալթա, Բուլղարիա-Դանիա

16.10

Իտալիա-Դանիա, Չեխիա-Բուլղարիա

2013 թվական

22.03

Բուլղարիա-Մալթա, Չեխիա-Դանիա

26.03

Մալթա-Իտալիա, Հայաստան-Չեխիա, Դանիա-Բուլղարիա

07.06

Հայաստան-Մալթա, Չեխիա-Իտալիա

11.06

Դանիա-Հայաստան

06.09

Իտալիա-Բուլղարիա, Չեխիա-Հայաստան, Մալթա-Դանիա

10.09

Իտալիա-Չեխիա, Հայաստան-Դանիա, Մալթա-Բուլղարիա

11.10

Դանիա-Իտալիա, Մալթա-Չեխիա, Հայաստան-Բուլղարիա

15.10

Իտալիա-Հայաստան, Բուլղարիա-Չեխիա, Դանիա-Մալթա:

Ժամանակացույցը եւ հանդիպումների հաջորդականությունը պետք է որ մեզ բավարարեն: Ընդհանուր առմամբ անցկացվելիք 10 հանդիպումներից երեքը կայանալու են մրցաշրջան 2012-ին, յոթը՝ 2013 թվականին: Ընդ որում, կարեւոր է, որ 2013 թվականին մեր ընտրանին յոթ խաղերից չորսն անցկացնելու է սեփական հարկի տակ, ինչը կարեւոր նշանակություն կարող է ունենալ միավորների պաշարն ավելացնելու, հետեւաբար՝ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելու համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930