Օրվա լրահոսը
ՃԱՊՈՆԻԱՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյդեզի Մաեհարան արտգործնախարարություն է կանչել Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բելովին եւ բողոք է հայտնել նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հարավային Կուրիլներ կատարած այցի կապակցությամբ: Նա ասել է, թե նման այցը «վիրավորում է ճապոնացիների զգացմունքները»: BBC-ի մատուցմամբ, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն իր հերթին հայտարարել է, թե Մեդվեդեւի գործողություններն «ափսոսանք են հարուցում»՝ հավելելով,
ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼ
Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրի՝ Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել: Բրազիլիայի ընտրական գերագույն տրիբունալի պաշտոնական տվյալներով, կիրակի օրը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է երկրի կառավարության թեկնածու Դիլմա Ռոուսեֆը: Քվեների 92%-ի հաշվարկի արդյունքում Ռոուսեֆը ստացել է ընտրողների ավելի քան 55%-ի աջակցությունը: Բրազիլիայում ընտրություններն անցկացվում են էլեկտրոնային քվետուփերի
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ռազմական դաշինք են ձեւավորում
Նոյեմբերի 2-ին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կհայտարարեն ռազմական ոլորտում համագործակցության շուրջ նոր համաձայնության հասնելու մասին: The Daily Telegraph-ի մատուցմամբ՝ գործարքի պայմաննների համաձայն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնում միայն իրենց բանակների միավորման քայլն անելուց: Իսկ ընդհանրապես համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն է տալու կրճատել իրենց ռազմական
Բաղդադում ազատ են արձակվել եկեղեցում պահվող պատանդները
Բաղդադում կաթոլիկ եկեղեցուց պատանդների ազատ արձակման նպատակով իրականացված գրոհը անհաջող է եղել: Արդյունքում 52 մարդ է սպանվել: Reuters-ի փոխանցմամբ, եւս 67 մարդ վիրավորվել է: Աղբյուրը շեշտում է, որ զոհվածների վերը նշված թիվը ներառում է միայն պատանդներին եւ ոստիկաններին, բայց ոչ գրոհայիններին: Նախօրեին «Ալ-Քաիդայի» կողմից գրավված եկեղեցում գտնվել է ավելի քան 100 հավատացյալ: Կարադայի շրջանում տեղակայված
Քարզայը դատապարտել է ռուս-ամերիկյան համատեղ գործողությունը
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը զայրույթով է արձագանքել Աֆղանստանի տարածքում առաջին անգամ համատեղ իրականացված ռուս-ամերիկյան գործողությանը, որի արդյունքում ոչնչացվել էին թմրանյութերի արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր լաբորատորիաներ: BBC-ի մատուցմամբ, Քարզայն ասել է, թե գործողությունն իրականացվել է առանց աֆղանական իշխանությունների հավանության կամ իմացության, ինչը երկրի ինքնիշխանության ոտնահարում է: «Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ռազմական գործողություն իրականացնել մեր
Իսկ եթե սխալվու՛մ ես
«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում Է. Սիմոնյանի հոդվածը մի շարք ճշգրտումների կարիք ունի: Նախ հոդվածի հեղինակը փորձում է վերակենդանացնել երկլեզու կրթության ուրվականը, «…ինչո՞ւ մեր «շարքային» երեխան պետք է զրկված լինի օտար լեզուներ բավարար ազատ տիրապետելու հնարավորությունից…»: Քանի անգամ կարելի է ոմանց բացատրել, որ օտար լեզուների իմացությանը որեւէ մեկը դեմ չի եղել եւ չէ, եւ որ օտար
Պատգամավորի նամակը վարչապետին
Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գիտական կոչում ունեցող անձանց համար օրենքով նախատեսված հավելավճարները 2000 թվականից չվճարելու մասին նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: «2000 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսվում էր հավելավճար, որի չափն ու տրամադրման կարգը
ՄԵԿ ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԻՇ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կամ՝ աշունը հաշվետվությունների ժամանակ է Մեկ ամիս էլ չկա, ինչ վերադարձել եմ արտասահմանյան գործուղումից: Իհարկե, հրավիրող կողմի հաշվին էր: Բայց մեր իրականությունն արդեն հասցրել է ձանձրացնել: Ոչինչ չի փոխվել՝ չէր էլ կարող: ԷՈՒՇ-աբանության մասին հոդվածից հետո (տես՝ «Գիտական խեղկատակություն», «Առավոտ», 08.24.2010) որոշել էի ոչ մի բանի չխառնվել: Բայց անհնար է: Տարօրինակ մտավոր ընդունակություն ու գիտելիք
ՄՆԱՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՈՂ
Վերջին շրջանում իմ համեստ անձը եւ իմ ընտանիքը, առանց որեւէ լուրջ պատճառի, հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցներում, ուստի պարտավորված եմ զգում մի քանի բառ գրել: Որքան հասկանում եմ, մամուլը շատ է հետաքրքրվում իմ ընտանիքով, մասնավորապես իմ եղբորով՝ Դավիթով: Ուրախ եմ հայտնել, որ մենք չորս եղբայներ ենք եւ չորս քույր, ինչպես նաեւ մոտ երեք հարյուր հորեղբոր տղաներ
Միայն ինքնահաստատո՞ւմն է
Մի հարցազրույցի առիթով Մասնագիտությամբ թատերագետ եմ, տարիներ շարունակ ուսումնասիրում եմ հայ թատրոնի արդի վիճակը, գրում վերջին տասնամյակների թատրոնի տարեգրությունը, ուսումնասիրում եմ Եգիպտոսի եւ Իրանի հայ համայնքների թատերական կյանքը, ուստի ծանոթ եմ այդ ասպարեզի զարգացումներին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում: Ուշադրությամբ հետեւում եմ նաեւ թատրոնին վերաբերող ռադիո եւ հեռուստահաղորդումներին, քանի որ դրանք եւս կարեւոր աղբյուր են
ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումի վերաբերյալ Քննարկելով ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումը՝ թերթի 2010 թվականի հուլիսի 7-ի «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում կրոնական թշնամանք եւ ատելություն քարոզելու վերաբերյալ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացնում է. 1. Յուրաքանչյուր անհատ լրագրող կամ մասնավոր լրատվամիջոց հասարակական ցանկացած խնդրի վերաբերյալ կարող է
ԱՆՀՈՒՍՈՐԵՆ ՈՒՇԱՑԱԾ ՋՐԱԳԻԾ
2006 թ. IFAD-ի՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 2,9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Տավուշի մարզի Կարմիր գյուղ-Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 27կմ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետի վերին հոսանքից սկիզբ առնող ջրագիծը պետք է սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերում ոռոգելի դարձներ ընդհանուր առմամբ 1100 հեկտար տարածք: Ի սկզբանե ջրատարը նախատեսված էր գործարկել 2008 թվականի հուլիսին: Հետո
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դիմաց, միջպետական ճանապարհի եզրին, «ցուցադրված» են ջարդված, կիսաքանդ ավտոմեքենաներ: Կողքին ավտոպահեստամասերի վաճառքի մասին տեղեկացնող ռուսերեն ցուցանակ կա: Գեղեցիկ քաղաք է Իջեւանը, քաղաքի զարգացման գերակա ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է: Ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքը չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը, եթե քաղաքակիրթ կազմակերպվի: Այս գերեզմանոցը որքանո՞վ է հարիր քաղաքի կերպարին
«Փրկեցին» դեբեդցի դպրոցականներին
Հոկտեմբերի 29-ին Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Պտղավան գյուղում ուղիղ կեսօրին երկրաշարժ տեղի ունեցավ, աշակերտներին դպրոցից էվակուացրին, կրթօջախում մնացին միայն «վիրավոր» երեխաները, որոնց՝ ճոպանների ու դրանց ամրացված պատգարակների միջոցով փրկարարները կրթօջախից հանեցին: Սա բարեբախտաբար իրական կյանք չէր՝ ուսումնական վարժանքի սցենար էր: Դպրոցից հետո փրկարարական վարժանքը շարունակվեց Դեբեդի ափին: Գետի մեջ հայտնված ավտոմեքենայից փրկարարները հանեցին երեխայի: Պտղավանցի
ՀԱՇՄԱՆԴԱՄՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ՞
Ադրբեջանում հորը կորցրած հային Հայաստանում ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում Լոռու մարզկենտրոն Վանաձորի բնակիչ՝ 55-ամյա Նորա Քանարյանը տնից դուրս գալ չի կարող, դժվարությամբ է քայլում, երկրորդ կարգի հաշմանդամ է: Իսկ 22-ամյա որդին՝ Համլետ Ռեւազյանն էլ տնից չի կարողանում դուրս գալ եւ աշխատանք փնտրել, որովհետեւ վախենում է, թե պարտքատերերը կիմանան աշխատանք ունենալու մասին, եւ բոլորը
Հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, զրպարտության դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաեւ դատավորին, դատախազին, քննիչին եւ հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ: Գործի վարույթն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: «Հետք» շաբաթաթերթի՝ սեպտեմբերի 13-ի թիվ 31-ում հղում կատարելով նախկին դատապարտյալ, Ռումինիայի
«ԳԱԶ-3110»-Ը՝ ՁՆԱԲՔՈՒՄ
Տեղացող ձյան հետեւանքով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրը դարձել էր անանցանելի: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել մեկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա, իսկ Գորիս քաղաքի «Ճանշինի» աշխատակիցների կողմից մաքրվել է ավտոճանապարհի տվյալ հատվածը:
ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ՝ ԾԱՆՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը տեղեկատվություն է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղակայված ՃՈ պահակակետի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել-Վեկտրա» մակնիշի 05 ՏՍ 146 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի հարակից շինության պատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1968թ. ծնված Հովհաննես Մաթեւոսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով քննությունը, սակայն դատավարությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 8-ը: Գործով ամբաստանյալներ Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանների պաշտպան Անահիտ Ավետիսյանը մոր՝ կաթված ստանալու պատճառով չէր ներկայացել դատարան: Երբ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի հետաձգումը
Էլեկտրոնային գրանցում
Երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախատեսում է կազմակերպել քննարկում՝ նվիրված քրեակատարողական հիմնարկների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությանը: Նա խորհուրդ տվեց հարցեր տալ միայն երեկ քննարկվելիք վարչարարության ոլորտում սպասվելիք փոփոխությունների եւ վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու հարցերի շուրջ: Նախարարը տեղեկացրեց, որ ձեւավորվելու է միասնական էլեկտրոնային համակարգ՝ պետական գրանցում իրականացնելու համար:
ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ «ԴԱՐԻԿՆՈՑՈՒՄ»
Երեկ առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ են մտել երկու դիմակավորված անձ: Նրանք նախ կոտրել են դուռը, ապա ներս մտել, կապկպել այդ պահին սենյակում քնած՝ տանտիրոջ 21-ամյա դստեր ձեռքերն ու ոտքերը, կպչուն ժապավենով փակել բերանը եւ գողացել ոսկյա զարդեր ու գումար՝ անգամ աղջկա ոսկե
ԹԱՂԱՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Առավոտում» (29.10.2010) լույս տեսած «Թաղապետի եղբոր կրպակը փակեք» հրապարակման մեջ, որտեղ նշել էինք, որ Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա հաճախորդների ձեռքը կրակն են ընկել, երեկ պատասխան այցով խմբագրություն էր եկել կրպակի սեփականատեր Մուշեղ Տերյանը: Նա նախ հերքեց բնակիչների այն պնդումները, թե ինքը թաղապետի կամ փոխթաղապետի եղբայրն է՝ վստահեցնելով, որ ինքը որեւէ կապ չունի թաղապետարանի
ԿԱՄՈՒՐՋԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Մոտ օրերս տեղի կունենա Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի ուղետարի պաշտոնական բացումը, որը հասարակության շրջանում ավելի հայտնի է որպես «Վստրեչի» կամուրջ անվանումով: Կամրջի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է: Երեկ այդ հատվածով նույնիսկ ավտոմեքենաներ էին երթեւեկում: Նշենք, որ կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս անցյալ տարի, սակայն դադարեցվեցին, քանի որ մասնագետների ուսումնասիրությունից
Ոչ մի զիջում չի լինի
Ճանապարհային ոստիկանության պետը չի վախենում ոտքով քայլելուց եւ իր ավտոմեքենան արգելված վայրերում չի կայանում: Շուտով մայրաքաղաքի եւս մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը: Այս հանգամանքը մի շարք տնտեսվարողների համար խնդիրներ է առաջացնում: Սայաթ-Նովայի պողոտայում, Թումանյան եւ Տերյան փողոցներում գտնվող ընկերություններն ու խանութներն արդեն կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ իրենց հաճախորդներին չի թույլատրվում անգամ
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ՞
«Նաիրի» հյուրանոցի վաճառքի գործարքում տարօրինակ զուգադիպությունները շատ են Արդեն 2-րդ ամիսն է՝ Նորք-Մարաշում գտնվող «Նաիրի» հյուրանոցի վաճառքի շուրջ դժգոհությունների ալիքը չի հանդարտվում: Մի կողմից՝ հյուրանոցում բնակվող փախստականների ճակատագիրն է օդում կախված, մյուս կողմից էլ՝ առքուվաճառքի մասին գործարքի խիստ գաղտնիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ իմանալ վաճառքի գործընթացի մասին:
ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Մոտ 20 տարի է անցել ղարաբաղյան հերոսամարտում կռված Սամվել Գեւորգյանի մահվանից ու միայն օրերս նրա անունը կրող թիվ 189 ավագ դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին: «Հուզված եմ, բայց նաեւ հպարտ, որ հերոսի այրի եմ ու լավ երեխաներ եմ դաստիարակել: Սամվելը հայրենիքը սիրող մարտիկ էր, նվիրված ամուսին, սիրող հայր եւ ընկերասեր անձնավորություն»,- իր հիշողությունները թարմացնելով՝ մեզ
Ո՞Վ ԿԿԱՌՈՒՑԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող՝ Երեւան-Աշտարակ 11,71 կմ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքից: Մրցույթին մասնակցելու հայտեր է վերցրել 13 կազմակերպություն, բայց փաստաթղթեր ներկայացրել է 3-ը: Ավստրիական STRABAG International ընկերությունը առաջարկել
Հայաստանի PR-ը՝ FT-ում
Օրերս բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթն անդրադարձել է մեր երկրին: Թերթի թղթակիցը, այցելելով Հայաստան, օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայված, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ երկիր Հայաստանը»: Հոդվածում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթեւի համալիրը, որը «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության դեմ: 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում տուժած այս քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել Հայաստանի նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի,
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00։35-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 85 տան բնակիչներ, 1981թ. ծնված Վահագն, 1988թ. ծնված Տիգրան Մ.-երը եւ 1987թ. ծնված Դմիտրի Մաթեւոսյանը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նույն օրը Դ. Մաթեւոսյանը