Օրվա լրահոսը
Ծաղիկներն էլ կարող են դաջվածքներ ունենալ
Ծաղկի թերթիկը կարող է դառնալ գովազդի տարածք Սովորաբար դաջվածք ասելով հասկանում ենք մարդու մարմնի վրա արվող զարդանախշերը: Գուցե զարմանալի թվա, բայց ծաղիկները նույնպես կարող են դաջվածքներ ունենալ: Խոսքը ծաղիկների ձեւավորման նոր տեխնոլոգիայի մասին է՝ դաջվածք ծաղկի թերթերի եւ տերեւների վրա: Մեր երկրում ծաղիկների զարդարման այս նոր տիպը երկու տարի է, ինչ կիրառում են Սուսաննա Կիրակոսյանն
Դարպասապահներ ենք աճեցնում՝ եղածը «շաղ տալով»
Հայկական ֆուտբոլային լրատվամիջոցների հաղորդմամբ, «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը այս ձմռանը կարող է մեկնել Իրան: Այնտեղի բարձրագույն խմբում էլ, ինչպես մեզ մոտ, արտասահմանցի դարպասապահների բացարձակ սահմանափակում է գործում, ինչը, սակայն, չի տարածվում առաջին դիվիզիոնի վրա: Հենց առաջին դիվիզիոնի մի շարք թիմերի հետ էլ Կասպարովը բանակցություններ է վարում: Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ մեր ֆուտբոլիստները ձմռան ամիսների
«Ավանդական լուսանկարչության հանդեպ անտարբեր եմ»
Կամ՝ Նարեկ Խեչոյանի «Առաջնայնության պրոյեկցիան» Լուսանկարիչ Նարեկ Խեչոյանը այս էլ որերորդ անգամ անհատական լուսանկարների ցուցահանդես է կազմակերպում, վերջին անգամ՝ «Բյուրոկրատ» գրախանութում՝ «Առաջնայնության պրոյեկցիա» խորագրով: Թեեւ լուսանկարչին թվում է, թե հանրությունը այդքան էլ լավ չի պատկերացնում իր աշխատանքների բուն իմաստը, բայց հույս ունի, որ մի օր մարդիկ այս ամենին ավելի փիլիսոփայնորեն կմոտենան: Նա լուսանկարչությամբ զբաղվում է
Ոստիկանապետերի տեղափոխություն Շիրակի մարզում. Գյումրու ոստիկանապետին էլ գցեցին «ռեզերվ»
Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, հետեւելով իր շեֆի` Վովա Գասպարյանի օրինակին, երեկ կադրային մի շարք փոփոխություններ է կատարել համակարգում: Նրա հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը` ընկնելով ռեզերվային կադրերի ցուցակ: Վերջինս եկել էր Դիլիջանից, նախկինում եղել էր հենց այդ քաղաքի ոստիկանապետը, իսկ Գյումրիում պաշտոնավարեց մոտ 2 տարի: Այս պահին նրա աթոռը հանձնվել
Իմաստասիրական կիկոսերգություն
Կամ ընթրիք բոլորի համար Խոսք՝ Դավիթ Երաժշտին, մաեստրո Երկանյանին եւ մյուս երանելիներին՝ «Վարք Հիմարաց» ներկայացման լույսի սահմաններում։ «Տաղարանի» եւ նրա երաժշտական երգեցիկ գունապնակի միջոցով, այս գործի հեղինակները կարողացել են ստեղծել, բեմադրել յուրօրինակ մինի օպերայի ժանրին բնորոշ ներկայացում։ Մաեստրոյի փոքրիկ փայտիկի հանդիսավոր եւ հավասարաչափ շարժման շնորհիվ ներկայացման գույներն արթնանում են։ Ներկայացումը սկսվում է։ Բեմ։ Բեմի գեղարվեստական
Նոր մատենաշար
Լույս է տեսել «Հաշվապահի գրադարան» խորագրով մատենաշար, որի գլխավոր խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն է: Ձեռնարկի նպատակը հանրապետությունում գործող շուրջ 80 000 հաշվապահներին մեթոդական օգնության ցուցաբերումն է հարկային խորհրդատվության, ֆինանսական հաշվետվությունների կազմման ոլորտում: Բացի այդ, այն կիրառելի է ներկայիս բուհական համակարգում ֆինանսահաշվային մասնագիտությամբ սովորող 7 000 ուսանողների շրջանում, որոնք կարիք ունեն հաշվապահական հաշվառումը ուսումնասիրելու
Վիրտուալ գրադարան՝ Հայաստանի համար
Այսօր կազմակերպությունների միջազգային համագործակցությունը պաշտոնապես սկիզբ կդնի Հայկական վիրտուալ գիտական գրադարանի աշխատանքին (ArmeniaVSL.org)։ Վերջինս Հայաստանի եւ ամբողջ աշխարհի գիտնականների կողմից գրված միլիոնավոր գիտական հոդվածներ փնտրելու եւ ներբեռնելու ինտերնետային արդյունավետ պորտալ է, որը հասանելի է մեկ պատուհանի միջոցով։ Համակարգը կգործի Հայաստանի ավելի քան 80 համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում։ Այն հնարավորություն կտա դասախոսական կազմին, ուսանողներին, հետազոտողներին եւ
Մաեստրոյի չորս «մուրազը»
Հովհաննես Չեքիջյանը անկեղծանում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 27-ին, ինչպես 50 տարի առաջ ճիշտ նույն օրը, կայացավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հոբելյանական ելույթը: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ճանաչված նվագախմբերի եւ մենակատարների հետ բեմ բարձրացած հայաստանյան այս կոլեկտիվին, միանշանակ, ներկայացնելու հարկ չկա. կես դար երգչախումբը պրոպագանդել է Կոմիտասից մինչեւ հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ:
Մոսկվայի ոստիկանությունն անցնում է ծառայության ուժեղացված ռեժիմի` ցույցերը կասեցնելու վճռականությամբ
Մոսկվայում տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ դեկտեմբերի 3-4-ը հասարակական կարգը ապահովելու է ՌԴ ոստիկանության եւ ներքին զորքերի ավելի քան 51 հազար աշխատակից ու զինծառայող: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի պետական վարչության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Վյաչեսլավ Կոզլովին: Դեկտեմբերի 1-5-ը մայրաքաղաքի ոստիկանությունն անցնելու է ծառայության ուժեղացված ռեժիմի: Քվեարկության նախօրեին Մոսկվայի բոլոր ընտրական
Ինչո՞ւ է բողոքում ՀՌԱԿ ատենապետը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված միլիոնավոր դոլարների փոշիացման վերաբերյալ մեղադրանքների հիմնական դրդապատճառն իր գործնական հարաբերություններն են եղել «Նաիրիտի» հետ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ բիզնես-հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Ասում են, որ անգամ եղել են հարուցված քրեական գործեր՝ ոչ հօգուտ ՀՌԱԿ ատենապետի, որոնց պատճառով էլ «Նաիրիտը» դադարեցրել է Առաքելյանի
Խորհրդարանական մեծամասնությունը կընտրի
Ըստ խորհրդարանում պտտվող լուրերի՝ դեկտեմբերի 5-ին սկսվող ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ նախագահ կընտրի այժմ ԱԺ Հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանին, իսկ ԱԺ փոխնախագահ՝ այժմ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Առավոտ» օրաթերթ
Իրականությանը չի համապատասխանում
«Առավոտի» նոյեմբերի 25-ի համարում «Զուրաբյանը Մոսկվայից գոհ է վերադարձել» վերտառությամբ տեղեկությունը, որտեղ ներկայացվել էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցն ու նրա հանդիպումները ՌԴ քաղաքական շրջանակների հետ, մեր ճշտված տեղեկություններով, իրականությանը չի համապատասխանում: «Առավոտ» օրաթերթ
Դիրքորոշումները պետք է այսօ՛ր հստակեցնել
Անցած ուրբաթ օրը, երբ «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ նախաձեռնությամբ եւ ՀՀ քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան արտաքին քաղաքականությանն առնչվող քննարկումներ ու բանը հասավ ՌԴ վարչապետ Պուտինի՝ Եվրասիական միություն ստեղծելու առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն, ո՛չ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, ո՛չ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ
Լեւոն Տեր-Պետրոսյանը չորս պորտֆել է առաջարկել
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է՝ կուրսի փոփոխություն է հարկավոր: – Ինչո՞վ եք բացատրում, որ ՀԱԿ առաջնորդը միավորման, համագործակցության, միասին աշխատելու մասին առաջարկները կամ մեսիջները ուղղում է ոչ թե հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, այլ իշխող կոալիցիայի մաս ԲՀԿ-ին, այդուհանդերձ՝ ԲՀԿ-ն դեռ կամ այս պահին իշխանական քաղաքական
ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկ չի՞ արել
Ըստ մեր զրուցակիցների՝ ՀԱԿ-ը փորձում է այլ ընդդիմադիր ուժերի հետ սառը հարաբերություններ պահել դաշտն իրենով անելու նպատակով: ՀԱԿ վերջին հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը կրկին հանդես եկավ հերթական հայտարարություններով, որոնք հերթական անգամ քննարկվում են քաղաքական դաշտում: Սակայն այս անգամ բավականին զարմանալիորեն ՀԱԿ առաջնորդը խոսեց ոչ թե քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի հետ
Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց
Քիչ առաջ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանը հայտնել է, որկառավարությունը 15 օրով հետաձգել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որը մի շարք հ/կ–ների և պատգամավորների քննադատությանն էր արժանացել։ –Մինչև հաջորդ քառօրյան այդ հարցի շուրջ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։ Երեկվա քննարկման արդյունքում ձեր առաջարկությունների հիման վրա
«Զանգ չունենք»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Եկեղեցական կարգ կա, համաձայն որի՝ երբ որեւէ բարձրաստիճան հոգեւորական այցելում է մի բնակավայր, պետք է եկեղեցու զանգերը ղողանջեն: Մի անգամ մի եպիսկոպոս մտնում է մի գյուղ, մոտենում է եկեղեցուն՝ դեռ ոչ մի ղողանջ: Տեր հորը հարցնում է՝ ինչո՞ւ զանգերը չի խփել: Վերջինս պատասխանում է. «Գերաշնորհ տեր,
Չընդօրինակենք Ռուսաստանին
Անցած շաբաթ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իշխանության կուսակցության հավաքի ժամանակ մի քանի թթու խոսք ասաց արեւմտյան ժողովրդավարության հասցեին՝ բացահայտորեն ակնարկելով, որ այնտեղ բոլոր ճգնաժամերի հիմքը հենց ազատական քաղաքական ռեժիմն է: Հենց այդ պատճառով են, ըստ ՌԴ վարչապետի, պարտքերի մեջ խրվել Հունաստանն եւ Պորտուգալիան, ահագնանում են խնդիրները Ֆրանսիայում, անկայունություն է Իտալիայում, էլ չասած Միացյալ Նահանգները, որտեղ
Կոշկակարի «բուդկեն»՝ ՀԱԿ-ի շտաբ
Նոյեմբերյան քաղաքի նախկին կենցաղի տան կողքին տեղավորված է ՀԱԿ–ի Նոյեմբերյանի շտաբը: Այն միաժամանակ կոշիկի վերանորոգման արհեստանոց է: ՀԱԿ–ի նոյեմբերյանցի ակտիվիստ Նորիկ Սահակյանը ընդդիմադիր կառույցի տեղի շտաբում քաղաքացիների կոշիկներն է նորոգում՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, համակրանք–հակակրանքներից: Տարածքի համար Կոնգրեսը ամսական 30 հազար դրամ վարձ է տալիս: ՀԱԿ–ը պատրաստ է ավելի մեծ տեղի համար 50 հազար վճարել,
Կոտայքի մարզպետը պատգամավոր չի ուզում դառնալ` դեռ
«Առավոտը» հաղորդել էր, որ Կոտայքի մարզպետ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար: Սակայն Կոտայքի հանրապետական մարզպետը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ նման մտադրություն չունի. «Ես շարունակում եմ իմ գործառույթները որպես մարզպետ, իսկ ԱԺ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: Բոլորս գիտենք`
Հնդկաստանը սպառնում է բոյկոտել Լոնդոնի օլիմպիական խաղերը
Դելիում դժգոհ են, որ 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի հովոնավորներից մեկը դարձել է «Dow Chemical» ընկերությունը, որը պատասխանատու է Հնդկաստանում խոշորագույն վթարի համար: Ընկերությունը խոստացել է յոթ միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել այն կտորի համար որով պատվելու է Լոնդոնի օլիմպիական ստադիոնի վերնամասը: Մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում դեռ չեն մոռացել 1984 թվականին այդ ընկերության քիմիական
Ջիոեւայի շտաբում պնդում են, որ ԿԸՀ-ն ճանաչել է իրենց թեկնածուի հաղթանակը
Հարավային Օսիայում նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի նախընտրական շտաբը պնդում է, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը` ճանաչելով Ջիոեւայի հաղթանակը: РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թեկնածուի շտաբի ներկայացուցիչը. «ԿԸՀ բոլոր 15 անդամները ստորագրել են ընտրություների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է մեր թեկնածու Ալլա Ջիոեւան»: Հիշեցնենք, որ
Լիցենզավորենք տաքսիստներին, եւ հետո դատենք, որովհետեւ նրանց հաճախորդները հայհոյում են ֆինանսների նախարարին
Հատվածներ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցից – Լրատվամիջոցներում թողած եւ սոցիալական ցանցերում արված քոմենթները պատասխանատվության առումով կարելի՞ է նույն հարթության վրա դիտարկել։ – Կատարյալ ապուշություն է դա բարձրացնել իրավական դաշտ, որովհետեւ փաստացի մի հարթության վրա դնում եք պրոֆեսիոնալ լրագրողի եւ ինչ-որ անոնիմ մեկնաբանություն գրողի։ Դա մոտավորապես նույնն է, որ լիցենզավորենք բոլոր տաքսիստներին,
ԲՀԿ-ականների ձերբակալությունները՝ թմրամոլության դեմ պայքարի միամսյակի հետեւա՞նք
Օրերս ձերբակալվեց, իսկ երեկ արդեն թմրանյութ պահելու մեղադրանքով կալանավորվել է «Արարատցեմենտի» ԲՀԿ-ական ղեկավարներից մեկը, դրանից առաջ կրկին թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալվել էր Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետ, ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը, որը նաեւ թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի որդին է։ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մխիթար Հարությունյանը պնդեց, թե իրենց մարզում՝ Կոտայքի Հրազդան քաղաքում, ԲՀԿ-ականների դեմ որեւէ ճնշում
Էրդողանը հիվանդանոցում է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած հանգստյան օրերին գտնվել է Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում, որտեղ աղիքային վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները: «Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, եւ չորեքշաբթի առավոտյան նա հիվանդանոցից դուրս կգրվի»,- այսպիսի գրառում կա twitter-ում վարչապետ Էրդողանի բլոգում:
Թուրք գործարար. թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը
Թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը, որին ոչ ոք չի կարող դիմակայել: 1news.az-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել թուրքական Turcas էներգետիկ ընկերության նախագահ Էրդալ Աքսոյը: «Կգա մի ժամանակ, երբ հայերը աշխատանք կփնտրեն Ադրբեջանում»,- Բաքվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքսոյը: Թուրքական ընկերության ղեկավարը նաեւ վստահեցրել է, թե 20 տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է աշխարհում
Գազից հրաժարված արմավիրցիներին չի գայթակղում վարկ վերցնելու հնարավորությունը
Երեկ տեղեկացրել ենք , որ Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով, գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է: Նաեւ կեսկատակ նկատել էինք, թե ժամանակին, երբ գազի սակագինը մեծացնելու որոշումն էր քննարկվում՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում
Լեւոն Ջավախյան. Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պիտի գրի՝ դոդացմանն այո՞
Տե՜ր Աստված, ինչքան դժվար է, շատ դժվար է ընդդիմության դեմ խոսել։ Եթե իսկապես ընդդիմությունն ընդդիմություն է, իմ խոսքն էլ կշիռ ունի։ Բերեք ծանր ու թեթեւ չանենք իմ խոսքի կշիռը, պարզապես ծուռ նստենք եւ շիտակ խոսենք։ Ներկա ընդդիմության մասին իմ կարծիքն արտահայտել ես միշտ դժվարացել եմ, դեռ ավելին՝ վախեցել։ Ինչ ուզում եք՝ իշխանության հասցեին ասեմ, ոնց


















































