Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականների ձերբակալությունները՝ թմրամոլության դեմ պայքարի միամսյակի հետեւա՞նք

Նոյեմբեր 29,2011 11:57

Օրերս ձերբակալվեց, իսկ երեկ արդեն թմրանյութ պահելու մեղադրանքով կալանավորվել է «Արարատցեմենտի» ԲՀԿ-ական ղեկավարներից մեկը, դրանից առաջ կրկին թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալվել էր Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետ, ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը, որը նաեւ թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի որդին է։

ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մխիթար Հարությունյանը  պնդեց, թե իրենց մարզում՝ Կոտայքի Հրազդան քաղաքում, ԲՀԿ-ականների դեմ որեւէ ճնշում չկա, իրենք օրինապահ են։ Ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ականների դեմ արշավը՝ թմրանյութերի գործով, եւ դրա հետ կապված անհանգստություն չկա՞ ԲՀԿ-ում։ «Անհանգստություն չկա։ Դրանք իրավապահ մարմինների օրինական գործողություններ են, որոնք երբեմն դառնում են ավելի լայն քննարկման առարկա»,- պատասխանեց պատգամավորը: Մեր դիտարկմանը, որ կուսակցության անդամներին մեղադրում են  կոնկրետ թմրամոլության մեջ, ԲՀԿ-ականը հայտարարեց. «Թմրամոլության մեջ չեն մեղադրում կուսակցության անդամին, թմրամոլության մեջ մեղադրում են քաղաքացուն, որը կարող է լինել նաեւ որեււէ կուսակցության անդամ»: Մի քիչ շատ չե՞ն վերջերս ԲՀԿ-ի հետ կապված նման դեպքերը։ Հարությունյանը հայտարարեց. «Ոչ։ Դեռ դատարանը պետք է ապացուցի թմրամոլության փաստը։ Ամեն դեպքում, դա ես չեմ դիտարկում որպես ԲՀԿի դեմ ուղղված քայլ»: Ըստ նրա՝ կատարվածն «ուժային կառույցների կողմից հռչակված թմրամոլության դեմ պայքարի միամսյակի հետեւանք է»:

 

Մարինե Խառատյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930