Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշկակարի «բուդկեն»՝ ՀԱԿ-ի շտաբ

Նոյեմբեր 29,2011 12:38

Նոյեմբերյան քաղաքի նախկին կենցաղի տան կողքին տեղավորված է ՀԱԿի Նոյեմբերյանի շտաբը:

Այն միաժամանակ կոշիկի վերանորոգման արհեստանոց է: ՀԱԿի նոյեմբերյանցի ակտիվիստ Նորիկ Սահակյանը ընդդիմադիր կառույցի տեղի շտաբում քաղաքացիների կոշիկներն է նորոգում՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, համակրանքհակակրանքներից: Տարածքի համար Կոնգրեսը ամսական 30 հազար դրամ վարձ է տալիս: ՀԱԿը պատրաստ է ավելի մեծ տեղի համար 50 հազար վճարել, սակայն քաղաքում տարածք ունեցողները վախենալով իշխանությունների հետ խնդիր ունենալուց՝ ՀԱԿին տարածք չեն տրամադրում: Նախագահական վերջին ընտրություններում Նոյեմբերյանում

Լեւոն ՏերՊետրոսյանը կրկնակի ավել ձայն ստացավ, քան Սերժ Սարգսյանը: Բայց դա բացատրվում է ոչ թե ՏերՊետրոսյանի հանդեպ նոյեմբերյանցիների մեծ սիրով, այլ սահմանամերձ քաղաքի

բնակիչների՝ իրենց իսկ կյանքից դժգոհությամբ:


ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930