Լրահոս
Օրվա լրահոսը

Գազից հրաժարված արմավիրցիներին չի գայթակղում վարկ վերցնելու հնարավորությունը

Նոյեմբեր 29,2011 11:38

Երեկ տեղեկացրել ենք , որ Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով  աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով, գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է: Նաեւ կեսկատակ նկատել էինք, թե ժամանակին, երբ գազի սակագինը մեծացնելու որոշումն էր քննարկվում՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում էր աթար վառել: Փաստորեն նրա առաջարկները կյանքի են կոչվում:

Ինչպես եւ կարելի էր ենթադրել Սյունիքն ու Տաթեւը միակը չեն: Արմավիրում էլ այլեւս հույս չկապելով բնակարանը գազով տաքացնելու հետ՝ հատկապես փոքր համայքներում, մարդիկ նորից անցել են տները ջեռուցելու պապենական մեթոդներին: Չնայած նրան, որ գրեթե բոլոր բնակավայրերը գազիֆիկացված են, այդուհանդերձ, մասնավորապես գյուղական շրջաններում մարդիկ տաքանում են աթարի, իսկ քաղաքաբնակների մի որոշ  մաս`փայտի վառարաններով: Մարդկանց չի ոգեւորել նաեւ «Հայռուսգազարդի» ու «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի» նախաձեռնությունը. սպառած գազի դիմաց վճարելու համար բնակչին տրամադրել վարկ:

 

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Մանրամասները՝ դեկտեմբերի 1-ի տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930