Օրվա լրահոսը

Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն

Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը. Հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը յոթ օրից, կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով,

ԿՈԿԱԻՆ՝ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՈՒՏԵԼԻՔԻ ՄԵՋ

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հայտնաբերել է, որ իր ծանոթները՝ Three Dog Night խմբի երաժիշտները, իրեն կասկածելի ծառայություն են մատուցել։ Պարզվում է, որ զվարճանքի սիրահար ընկերները Ջոնի ուտելիքի մեջ կոկաին են լցրել, որպեսզի երգիչը երեկույթի ժամանակ հյուրերին ավելի երկար զվարճացնի։ Ջոնն ինքը, երեւում է, այնքան էլ չի տխրել. «Ես փողոց դուրս եկա առավոտյան 08:30 եւ

ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ԿԸՆԴՈՒՆՎԻ

Մոսկովյան պատրիարքարանում խիստ հրատապ են համարում Պետդումայում քննարկվող՝ «Երեխաների պաշտպանությունը նրանց առողջությանը եւ զարգացմանը վտանգող տեղեկատվությունից» օրինագիծը: «Քանի որ մանկական գիտակցության ձեւավորումն ընթանում է արդի հասարակության մեջ, որի վրա ազդեցություն ունեն ԶԼՄ-ները, ամենից առաջ՝ հեռուստատեսությունը եւ համացանցը, ապա այդ ոլորտը չի կարող չգտնվել ռուս օրինաստեղծների եւ ընդհանուր առմամբ հասարակության ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է Սինոդական տեղեկատվական

ՀԱՄԲՈՅԻՆ ԴԱՏԵՑԻՆ

Օրերս Ստեփան Զորյանի տուն-թանգարանում Վանաձորի «Թռիչք» կրթամշակութային եւ խորհրդատվական հ/կ-ի կազմակերպած բեմադրությունը նվիրված էր գյուղացի Համբոյի դատավարությանը: Նախ հատվածներ բեմադրվեցին «Գիքորը» պատմվածքից, ապա դատավարության կողմ եւ դեմ կողմերը որոշեցին Համբոյի դերը Գիքորի ողբերգական ճակատագրի մեջ ու նրան մեղավոր համարեցին ազնվության, միամտության, աշխարհ չտեսած լինելու մեջ, ինչը մեր օրերում, ինչպես նկատեց ներկաներից մեկը, «հարիֆության դրսեւորում» է:

Դիտե՛ք հեռուստատարբերակը

«Արտիստը» ֆիլմի կինոտարբերակը բավականին խտացված էր Հոկտեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսականի դատին հանձնվեց Ա. Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը՝ Զառա Սարգսյան-Կասպարյանցի ռեժիսուրայով: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Հարությունյանը  «Առավոտին» ասաց, որ նախապատրաստական աշխատանքներն ու ֆիլմի նկարահանումը տեւել են մոտ մեկ տարի: «Ֆիլմի գործողությունները կատարվում են 110 տարի առաջ, Օդեսայում: Մեզ համար շատ կարեւոր էր

«ՓԱԽԱԾ» ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ «ՓԱԽԱԾ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

«Daeron» մետալ խումբը Վրաստանում ներկայացրեց Հայաստանը Հոկտեմբերի 17-ին Վրաստանում կայացած «Blitzkrieg» միջազգային մետալ փառատոնում Հայաստանը ներկայացել է black metal պրոպագանդող «Daeron» խմբով: Խմբի անդամները «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ իրենց վրացիները դիմավորել ու ճանապարհել են «հայավարի»: Խմբի ղեկավար, առաջին կիթառահար Վլադիմիրը պատմեց, որ փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին զարմացրել է այն, որ Հայաստանում այդ աստիճան զարգացած

Գրատպության ավանդույթները՝ «Զվարթնոցում»

 «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում օրերս բացվել էր հնատիպ եւ նորատիպ գրքերի ցուցահանդես՝ հայ գրքի տպագրության հինգհարյուրամյակին ընդառաջ: ՀՀ մշակույթի նախարարության «Արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանային ֆոնդի մի արժեքավոր մաս ցուցադրված էր թանգարանի ցուցասրահում: «Երիտասարդներն այսօր կտեսնեն հայ գրքի տպագրության իսկական արվեստը: Սրա նպատակն է արթնացնել գրքի նկատմամբ սերը եւ վերջերս մեր հասարակության

Դոմինգոն կգա Երեւան

Ինչպես «Արմինֆոյի» փոխանցմամբ երեկ լրագրողներին հաղորդել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը, աշխարհահռչակ օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: «Առաջին բաժնում կհնչեն հայտնի օպերային արիաներ, երկրորդում՝ հանրածանոթ երգեր, այդ թվում՝ նեապոլիտանական ստեղծագործություններ»,- հաղորդել է Ռոստոմյանը: Նրա խոսքով, տենորի համերգի դիրիժորը կլինի Իսրայել Գուրսկին: Երգչի հետ միասին ելույթ կունենա նաեւ հանրահայտ երգչուհի,

Դահլիճը լքողներ չեղան

Սարտրի «Դռնփակ» պիեսը այնքա՞ն էլ ալավերդցու սրտով չէ Օրերս «Թատերական Լոռի 2010» փառատոնի շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացրեց Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսը՝ Հրաչյա Պապինյանի ռեժիսուրայով: Վերջինս ասաց, որ այս պիեսը հատուկ բեմադրվել է փառատոնի համար: Առաջնախաղն էլ կայացել է 2009-ին: Նկարչական եւ երաժշտական ձեւավորումը նույնպես արել է Հ. Պապինյանը: Ռեժիսորի խոսքերով՝ «Դռնփակ» պիեսը այնքան

Առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

Հունաստանի Պորտա Կարրաս քաղաքում ընթացող շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում երեկ հանգստի օր էր հայտարարված: Իսկ մինչ այդ, մասնակիցները խաղացել էին վեց տուր: Հայաստանի 19 շախմատիստներից գերազանց մրցելույթ է ունենում ավագ տարիքային խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը, որը տարել է հինգ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 5,5 միավորով գլխավորում է 18

Բարձր ցուցանիշ

Ռոտերդամում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Հարություն Մերդինյանը, նժույգի վրա վարժություններում մտավ եզրափակիչ փուլ եւ 15,166 միավորով ցույց տվեց վեցերորդ արդյունքը, ինչը բարձր ցուցանիշ է:

Մեկ քայլ չբավականացրեց

Հայաստանի ազգային հավաքականի հինգ բռնցքամարտիկներից երկուսը՝ 64 կգ քաշային Վոլոդյա Հայրապետյանը եւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը Կազանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում հասան մինչեւ եզրափակիչ, սակայն վճռորոշ մարտերը տանուլ տվեցին ու զրկվեցին պատվավոր մրցանակները նվաճելու ռեալ հնարավորությունից:

«Միկա»-ի աղջիկները Եվրոպայում երրորդն են

«Mika Yerevan» աղջիկների քառյակը, Պլովդիվում եզրագիծը հատած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթանակ տանելով «Lokomotiv 2000»-ի նկատմամբ, արժանացավ բրոնզե մեդալի: Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը յոթ տուրում վաստակեցին թիմային 9,0 եւ անհատական 18,0 միավոր: Ցավոք, պայքարը գերազանց սկսած եւ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում ընթացող մեր տղաները վերջին երկու

Հրատարակիչների ու թարգմանիչների համաժողով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ,  ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո հոկտեմբերի 25-28-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը: Հայաստան են ժամանել շուրջ 130 պատվիրակ՝ 22 երկրից: «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում երեկ

260 նկարիչ՝ մեկ ներկապնակում

Հնագետ Ստեփան Եսայանի մշակութային ժառանգությունը Անվանի գիտնական, հնագետ, 30 մենագրության եւ 180 գիտական հոդվածների հեղինակ Ստեփան Եսայանին ներկայացնելու հարկ չկա, իսկ գեղագետ ու արվեստասեր մարդու մասին արժե եւս մեկ անգամ հիշեցնել: Ս. Եսայանն ունի 260 աշխատանք՝ ծովաքարերի վրա, այսինքն՝ բոլոր ճանաչված նկարիչներին նրա հավաքածուն ներկայացնում է մեկ ներկապնակով: Հավաքածուի ներկայիս տերը գիտնականի որդին է՝ Հայկ

«ՀԵՌԱՑԱՎ՝ ԵՐԳԵԼՈՒ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արաքս Դավթյանի հիշատակին «Աստվածային Արաքս Դավթյանը», «Հայկական Մոնսերատ Կաբալյե», «Եվ ոսկյա, եւ թավշյա ձայն», «Լավագույն «մոցարտյան» երգչուհիներից մեկը», «Վերդիյան ձայների փնտրտուքը կարելի է դադարեցնել». արտերկրում երաժշտական քննադատները այսպես են վերնագրել մեծանուն երգչուհի Արաքս Դավթյանի մասին իրենց հոդվածները: Դժվար է խոսքերով հաղորդել այն մթնոլորտը, որ տիրում էր վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Նվիրում Արաքս

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իրոք, Իրանից կանխիկ որոշակի գումար է ստացել: Ընդսմին, Քարզայը շեշտել է, թե դա ընդամենը բարեկամական երկրի կողմից ֆինանսական օգնություն է եղել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան New York Times թերթը հաղորդել էր, թե Աֆղանստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ումար Դաուդձեյը Իրանից պարբերաբար միլիոնների հասնող դոլար է

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ

Ուկրաինան հույս ունի, որ մինչեւ 2012թ. կեսերը՝ երկրում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը, Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիր կստորագրվի: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Վերջինս ակնկալում է, որ գործողության ծրագրի շուրջ փաստաթուղթը կարող է ստորագրվել Բրյուսելում, նոյեմբերի 22-ին տեղի ունենալիք Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում:

ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նեապոլի հարեւանությամբ գտնվող իտալական քաղաքների քաղաքապետերը մերժել են երկրի կառավարության՝ նոր աղբավայրի բացումը անորոշ ժամանակով սառեցնելու առաջարկը: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հետաձգել Տերզինիոյում նոր աղբավայրի բացումը, եթե շրջանի բնակիչները դադարեցնեն արդեն մի քանի շաբաթ ընթացող բողոքի ակցիաները: Նեապոլին մոտ գտնվող քաղաքների իշխանությունները պահանջում են ընդհանրապես հրաժարվել նոր աղբավայրերի ստեղծման ծրագրերից: Բողոքի ակցիաների մասնակիցները, BBC-ի փոխանցմամբ,

ԵՄ-Ն ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ

Եվրամիությունը մտադիր է օգնել Հունաստանին՝ Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու հարցում: BBC-ի փոխանցմամբ, նկատի ունենալով այն, որ Հունաստանն արդեն չի կարողանում վերահսկել ու կասեցնել թուրքական սահմանում անօրինական ներգաղթյալների հոսքը, Եվրամիությունը նրան որպես օգնություն կտրամադրի արագ արձագանքման սահմանապահ զորքեր: Հաղորդվում է, որ գլխավորապես Աֆրիկայից եւ Աֆղանստանից փախստականները օգտագործում են թուրք-հունական սահմանի հատվածը՝ ԵՄ երկրների ապօրինաբար ներթափանցելու նպատակով:

Տոկիոն պաշտոնական բողոք է հայտնել Պեկինին

Տոկիոն պաշտոնական բողոք է հայտնել Պեկինին՝ վիճելի կղզիների մոտակայքում չինական ձկնորսական երկու տեսչական մոտորանավակների ի հայտ գալու առնչությամբ: Անմարդաբնակ կղզիները, որոնք Ճապոնիան անվանում է Սենկակու, իսկ Չինաստանը՝ Դյաոյույդաո, տեղակայված են արեւելաչինական ծովում: Դրանք գտնվում են Ճապոնիայի վերահսկողության տակ, բայց Չինաստանը դրանց առնչությամբ որոշակի հավակնություններ է դրսեւորում: Կղզու շրջակա ջրերը հարուստ են ձկան պաշարով, ենթադրվում է

Սլովենիայում առաջին անգամ սեւամորթը քաղաքապետ դարձավ

Սլովենիան իր պատմության մեջ առաջին անգամ սեւամորթ՝ ծագումով գանացի քաղաքապետ ունեցավ: Associated Press-ի մատուցմամբ, Պիտեր Բոսսմանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, 17 հազար բնակչություն ունեցող Պիրան քաղաքի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է գործող քաղաքապետ Տոմազ Գանտարին՝ ստանալով ընտրողների 51,4 տոկոսի քվեն: Նրա մրցակցի օգտին քվեարկել է քաղաքի բնակիչների 48,4 տոկոսը: «Այն փաստը, որ ինձ

Իրաքի իշխանությունները քննադատել են Wikileaksi-ի նոր մերկացումները

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, թե Պենտագոնը մտադիր չէ նորից հետաքննել իրաքյան անվտանգության ուժերի կողմից չարաշահումների գործերը, որոնց մասին ասվում է Wikileaks կայքում վերջերս հրապարակված փաստաթղթերում: BBC-ի հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե ամերիկյան զինվորականները կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ իրենց դիրքը չարաշահելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը փոխանցել են իրաքյան կողմին՝ այն բանից անմիջապես

Ի՞ՆՉ ԷԻՆ ԿՈՐՑՐԵԼ ԳԻՇԵՐՈՎ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

«Առավոտի» հոկտեմբերի 22-ի համարում տպագրված «Դպրոցական «բեզպրեդել» հոդվածում տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին եւ «Առավոտ» թերթին են դիմել Էրեբունի համայնքի թիվ 68 հիմնական դպրոցի նախկին մանկավարժներ՝ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ու նախկին ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Բաղրամյանը: Հայտնել էինք, որ նրանք տնօրենին մեղադրում են խարդախության, շանտաժի, փաստաթղթային զեղծարարությունների ու իրենց ահաբեկելու

Փոխադարձ մեղադրանքներ

Արթիկի թիվ 5 դպրոցը հայտնվել է բարոյահոգեբանական խորը ճգնաժամում Օրերս Արթիկի թիվ 5 դպրոցի մի քանի ուսուցիչներ բողոք-նամակ էին հղել մեր խմբագրությանը՝ դժգոհելով դեռեւս Ռոմիկ Մանուկյանի մարզպետության օրոք տնօրեն դարձած Գոհար Ղուլիջօղլյանի «քմահաճ ու անօրինական» գործողություններից, նրա ստեղծած բարոյահոգեբանական վատ մթնոլորտից, կադրային սխալ քաղաքականությունից, դպրոցը «ապօրինի» հաստիքներով, իր ազգուտակով լցնելու փաստից: Նամակում մասնավորապես շարադրված է.

ՁԵՎԱԿԱ՞Ն ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Ըստ որոշ մանկավարժների՝ իրենց բժշկական զննումը զուտ «գալոչկա» է Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմակերպվում է ՀՀ հանրակրթական դպրոցի ուսուցիչների բժշկական ստուգում: Սակայն այն սահմանափակվում է միայն թոքերի ստուգմամբ՝ ֆլյուրոգրաֆիայով: Այնինչ,  ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի որոշմամբ սահմանված է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ, բացի թոքային հիվանդություններից, տեղ են գտել էպիլեպսիան, հոգեկան խանգարումները,

ԵՐԲ Է ՀԱԼՎԵԼՈՒ ՁՅՈՒՆԸ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՈՒՄ

…Որքա՞ն քաղաքներ կան գրքերում, որ այլեւս չկան աշխարհում: Եվ ինչպե՞ս է լինում, որ քաղաքներն անհետանում են ու պահպանվում են, իսկ նրանց բնակիչները ապրում են ընթերցողի հետ: Թուրք գրող Օրհան Փամուկի 2001թ. հրապարակված եւ 2006-ին Նոբելյան մրցանակի արժանացած «Ձյունը» վեպը, ի տարբերություն ամբողջ աշխարհի ընթերցողների, որեւէ հայ երբեւէ չի կարդա իբրեւ … ընթերցող: Չի կարդա իբրեւ

Ուղղում

«Առավոտի» հոկտեմբերի 14-ի «Վարչապետը «մաքրեց հայրենիքը» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: Գրել էինք, թե Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի ութ գյուղերում՝ Լուսաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Գեղասար, Գոգարան, Սարահարթ, Արեւաշող բնակարանների շինարարությունը շարունակվում է, իսկ վեց՝ Ջրաշեն, Լեռնավան, Լեռնանցք, Ծաղկաբեր, Սարամեջ, Կաթնաջուր համայնքներում ավարտվել է, եւ բնակիչները վարչապետից ստացել են վկայականները: Իրականում հակառակն է. առաջին խմբի

Նաեւ էներգետիկայի նախարարությանը

Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը դատական հայցեր է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ՝ Կապանի խմելու ջուրը աղտոտելու համար, այժմ պատրաստվում է դիմել դատարան եւ բողոքարկել 2009 թվականի օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ անցկացրած հասարակական

Զոհվել է հատուկ նշանակության զորամասի սպա

Շաբաթ օրը, հոկտեմբերի 23-ին, Արզնիում գտնվող վարժական կենտրոնում՝ բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ, զոհվել է Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի մի սպա: Այդ վարժությունը կատարում են պարաշյուտից ցատկելու հմտություն ձեռք բերելու համար: Հավանաբար, սպայի զոհվելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սպան դրանից առաջ այդ վարժության ժամանակ վնասվածք էր ստացել, կաղում էր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031