Օրվա լրահոսը
Փայտ չկա, աթար են վառում
Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ՝ փայտ ձեռքբերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ
Ըստ բնապահպանի՝ մեզ բնապահպանության նախարարություն պետք չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մի խումբ բնապահպաններ Ազգային ժողովի դիմաց կազմակերպել էին բողոքի ցույց: Նրանք որոշել էին իրենց բողոքն արտահայտել ուրախ միջոցներով՝. ռեփ էին կարդում, ազգային երգերը տեղում մշակում էին՝ փոխելով ազգային բնապահպանական երգերի ու երգում: Նրանց նպատակն էր ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանի ՊՆ-ն ապատեղեկատվությո՞ւն է տարածել
Հայկական կողմի տարածած հաղորդագրությունը՝ ադրբեջանական բանակի 7 զինվոր զոհվելու մասին, ապատեղեկատվություն է. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարարության լրատվական ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Ըստ նրա՝ անցած շաբաթների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի ընդամենը մեկ զինվոր. «Դա տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, որի մասին մամուլը տեղեկացվել է անմիջապես»:
Սերժ Սարգսյան. «Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը փորձեն հակադրել միմյանց»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որին մասնակցում են նաեւ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որից ներկայացնում ենք մի հատված. «Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Ապացուցեց, որ սեր կա, բայց չապացուցեց, որ սիրում է ինձ»
Աստղիկն ու Արմենը ծանոթացել են համացանցի միջոցով` «Սիրային ստատուսներ» խմբում: Աստղիկը միշտ գրում էր`սեր չկա, այդ մարդիկ են հորինել իրենց մխիթարելու համար, իսկ նա առարկում էր`«Տենց ես ասում, որովհետև ընկեր չունես»: Այսպես նրանք ամեն օր վիճում էին, ու մի օր էլ Արմենը գրում է . «Եթե հանդիպենք, կապացուցեմ, որ սեր կա, ու, որ դու արդեն
Վարչապետի համար նոտարական համակարգը կոռումպացված է, նախարարի համար՝ ոչ այնքան
Այսօր առավոտից Հայաստանի արդարադատության նախարարությունում անցկացվում են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններ: 70-ից ավելի թեկնածուները քննությունները կհանձնեն երեք փուլով: Նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, թեկնածուներից միայն 20-25-ը նոտարների թափուր տեղերը կհամալրեն: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե նոտարներն ինչքան աշխատավարձ են ստանում: «Նոտարները աշխատավարձ չեն ստանում: Կատարում են գործարք ու ծառայությունների դիմաց գումար ստանում: Գումարի չափն էլ կախված
Միակ երաժշտագիտական գրադարանը ԱՊՀ-ում
«Առաջին անգամ եղա երաժշտագիտական գրադարանում: Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստացա: Մեծ սիրով անհրաժեշտության դեպքում նորից կայցելեմ գրադարան: Իննսուներկու տարեկան եմ, դեռ ջահել եմ, քանի չեմ նշել իմ հարյուրամյակը: Ափսոսում եմ, որ ճերմակել են մազերս: Շատ գոհ եմ և սիրեցի բոլոր աշխատակիցներին: Սիրով` Մակիչ Բագրատի Դալլաքյան»: Երևանի Երաժշտագիտական գրադարանի կարծիքների տետրում արված վերջին գրառումն էր:
Գրքերի ներմուծումը մաքսատուրքով չի՞ հարկվի
Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների` գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել ՀՀ ներմուծվող գրքերի և հրապարակումների համար: Այս առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի Հանրապետություն գրքերի և հրապարակումների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում: Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապետություն
Հարություն Առաքելյանի «ֆաքս-2»-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին
Շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն
«Ժառանգություն» կուսակցության վարչության պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանին
Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա: Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ
Դե հազար ասեցի, որ ես չեմ ծխում
Իմ աշխատանքային ժամերն այդպես էլ չպակասեցին: Ինչպես երեկ, այսօր էլ, վաղն էլ ու միշտ էլ աշխատելու եմ օրը 24 ժամ ու չեմ ունենալու հանգստյան օրեր: Հարց չկա, միայն թե ինձ ծխախոտ մի առաջարկեք, թողե՛ք առողջ մնամ, որ դիմանամ: Աշխատանքս հեշտ չի: Շատ «ուտելուց» չեմ գիրանում, ուղղակի ինձ ժամանակ առ ժամանակ պետք է «դատարկել»: Էհ, մարդիկ
Վրաստանի հայ համայնքի բաց նամակը Վրաստանի եւ Հայաստանի նախագահներին
«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է ձեզ` Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ պարոնայք Միխայիլ Սահակաշվիլիին եւ Սերժ Սարգսյանին: «Վրաստանի Հայ Համայնք»-ը Վրաստանում գործող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին: Մեր կազմակերպության հիմնական նպատակներն են. Վրաստանի հայ ազգաբնակչությանը միավորելը, մեր մշակութային եւ էթնիկական ինքնագիտակցությունը պահպանելը, սոցիալական ինտեգրումը: Պաշտոնական վերջին տվյալներով, Վրաստանում ապրում է ավելի
Պատանի շախմատիստներն այսօր վերադառնում են
Այսօր Հայաստանի պատանի շախմատիստները Փարիզ-Երեւան չվերթով երեկոյան 21.00-ին ժամանում են «Զվարթնոց» օդանավակայան: Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունը լուսաբանելու ընթացքում ստացվեց այնպես, որ հայկական լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը բեւեռված էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Սամվել Տեր-Սահակյանի վրա, որն էլ արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ մեր մյուս մասնակիցների մրցելույթները մի տեսակ ստվերի տակ մնացին: Սամվելի հետ նույն տարիքային
«Եհովայի վկա»-ն դատապարտվեց
Այսօր կայացավ Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկա» Անդրանիկ Մակվեցյանի: Եհովոայի վկան դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման եւ ձերբակալվեց դատարանի դահլիճից: Նա մեղավոր ճանաչվեց Քր. Օր. 143-րդ հոդվածով՝ հոգեւորականին վիրավորելու, սպառնալու եւ եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Սիրախաղերը սոցցանցերում քայքայում են ընտանիքը
Սոցիալական ցանցերում ունեցած սիրախաղերը կարող են ընտանեկան զույգի բաժանման պատճառ դառնալ, հատկապես եթե ամուսիններից մեկն իր էջում ընտանեկան վիճակի մասին տողում նշում է, որ ազատ է: Այս մասին հաղորդում է մարդու հոգեբանության վրա ինտերնետի ազդեցության մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի «Ինֆորմատիզացիայի հոգեբանական խնդիրներ» լաբորատորիայի վարիչ Ալեկսանդր Վոյսկունսկին: «Զուգընկերոջ կողմից վիրտուալ սերը կամ վիրտուալ սիրախաղն ընկալվում է
Ծնողազուրկ զույգը ապահովվեց բնակարանով
Ընդամենը 2010 թվականին նոր ընտանիք ստեղծած՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի ծնողազուրկ սաներ Էմիլն ու Կարինեն ամուսնությունից մոտ երկու տարի անց արդեն ունեն իրենց սեփական տանիքը: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն ու «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արարատ Կարապետյանը հարսանիքի օրը նրանց խոստացել էին ընտանիքում երեխա ծնվելու առիթով նվիրել 1-ական միլիոն դրամ: Ապրիլի 17-ին Էմիլ եւ
Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական 99 կայքեր
EMPORIUM ամսագիրն այսօր հաղորդագրություն է տարածել, որ առավոտյան բացելով իրենց կայքը՝ www.emporium.am տեսել են ադրբեջաներեն տեքստ. «Շուտով նաեւ պարզեցինք, որ ունենք եւս 98 բախտակից ընկեր: Նայելով ցանկը՝ չհասկացանք ադրբեջանական կողմի տրամաբանությունը: EMPORIUM-ը Հայաստանում առաջին մարքեթինգային գիտահանրամատչելի ամսագիրն է: Թե ինչու էր նրանց անհրաժեշտ կոտրել մի կայք, որտեղ ներկայացվում են գովազդային հոլովակների, մարքեթինգային տարբեր գործիքների, հայկական շուկայի որոշ սեգմենտների
Ի՞նչ են անում ծանրորդներ Մելինեն, Հռիփսիմեն եւ Տիգրանը
Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո մեր առաջատար ծանրորդները ներկայումս անցնում են բուժհետազոտություններ: Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Փարիզից վերադառնալու ճանապարհին Տիգրան Գ. Մարտիրոսյանը մնացել էր Մոսկվայում` թիակի լայն ոսկորի հետ ունեցած խնդիրների պատճառով եւ բուժհետազոտություն էր անցնում: «Դրանից հետո որոշվեց նրան ուղարկել Գերմանիա եւ ծանրորդը մոտ չորս օր առաջ մեկնել
Պուտինն ընդունեց նախագահ առաջադրվելու առաջարկը
Կիրակի օրը Մոսկվայում, «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որը վարչապետ Վլադիմիր Պուտինին դիմել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու կոչով։ Համագումարից առաջ կուսակցության բարձրագույն խորհրդի եւ գլխավոր խորհրդի նախագահությունը նիստ են գումարել եւ միաձայն որոշել են կուսակցության անունից Պուտինին առաջադրել նախագահության թեկնածու։ Համագումարին մասնակցել է 11 հազար
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը
Ըստ լրատվամիջոցների` նոյեմբերի 25-ին պատգամավոր Հայկ Սանոսյանը իր ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հայտարարել է, որ չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա «ազգանպաստ քայլերը»։ Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը։ Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական և այլ բնույթի սերտ կապեր ունի
«Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանը կառաջարկի՞ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»,- հեգնում է ՆԺԿ նախագահը
ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որպես քաղաքական փաստաթուղթ հասկանալի է համարում, բայց որպես նախագահին պաշտոնանկ անելու հնարավորություն`չի տեսնում անգամ տեսականորեն: Հռչակագիրը փաստաթղթի վերածելու եւ գործողության մեջ դնելու կարիքն, ըստ նրա, չի էլ զգացվի. «Իրավիճակն այնպես կփոխվի, որ իշխանափոխություն կկատարվի եւ այդ ժամանակ հաշվի չի առնվի թե
Մյասնիկ Մալխասյան. «ԲՀԿ-ին պետք է մեղքերը քավելու հնարավորություն տալ»
Լեւոն Տեր Պետրոսյանը նոյեմբերի 25-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն ուժ գտնի կոալիցիայից զատվելու եւ նպատակ որդեգրի ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ապա ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի համագործակցելու այդ ուժի հետ, բացառությամբ միասնական ցուցակով հանդես գալը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի այս համոզմանը, ՀԱԿ անդամ, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն ասաց,
ՀԱԿ-ի ջանքերն ուղղվելու են իմպիչմենտի իրականացմանը
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` ներկայիս խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը գործող նախագահի կողմնակիցներն են, ինչպե՞ս են Կոնգրեսում պատկերացնում Սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց. «ՀԱԿ-ի օրակարգում դրված է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Կախված հետագա քաղաքական զարգացումներից` մենք մեր բոլոր ջանքերը ուղղելու ենք այդ խնդրի լուծմանը»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վահագն Խաչատրյան. «Քաղաքական զարգացումների ընթացքը ցույց կտա»
«Ձեր հարցը տեղին չէ»,– Aravot.am-ի հարցին` վերջին հանրահավաքից հետո, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր անձնական կարծիքը` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ. ՀԱԿ-ում այլեւս արդիակա՞ն չէ «Ոչ դոդացմանը» կարգախոսը, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Իսկ թե ներկայումս Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործնական հնարավորությունները որքան են, մեր զրուցակիցը ասաց. «Ես չեմ կարող
Խոշոր ավտովթար` Երևանում. 5 ավտոմեքենաներ բախվել են իրար, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 5 ավտոմեքենա: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ, ու քանի որ վթարի հետևանքով առաջացել է
Ուելսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ինքնասպան է եղել
Այսօր ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հարի Սպիսը սեփական տանը գտնվել է մահացած: Բրիտանական մամուլի փոխանցմամբ, նա ինքն իրեն կախել է, իսկ ոստիկանության տարածած հաղորդագրությամբ, շրջակայքում սպանության կասկածելի հանգամանքներ չեն հայտնաբերվել: Հանգուցյալի գործընկերներն էլ իրենց հերթին ասում են, որ վերջին շրջանում Սպիդն իր պահվածքով ինքնասպանություն կատարելու նշաններ ցույց չի տվել: Մարզիչը 42 տարեկան էր,
Ձյունը եկավ դանդաղ, ձյունը հալվեց արագ
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին: Ռուբեն Հախվերդյանի այս երգը կարծես երեկվա համար էր. առավոտյան ամբողջ Երեւանը պատված էր ձյան սպիտակ շերտով: Ուռա, գոռում էին երեխաները և ուրախ, զվարթ շարունակում իրենց խաղը: Ցավոք, ձյունը մեկ ակընթարթի պես եկավ ու անցավ: Այժմ դրանից մնացին միայն հուշեր: Ինչպիսին էր քաղաքը ձյան շերտի
Վարդանիկն ու ռաբիսը (ՎԻԴԵՈ)
Խորհրդային տարիներին տարածված անեկդոտների շարք կար Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին: Այդ անեկդոտները տարբեր տարիքի մարդկանց համար էին՝ կախված իրենց «բացության» աստիճանից… Բլոգում, Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին անեկդոտ պատմել չեմ պատրաստվում, այս անգամ ուրիշ Վարդանիկի մասին եմ ուզում խոսել, բայց ոչ մերօրյա Վարդանիկի` այսինքն Գյումրիի քաղաքպետի: Պատահաբար youtube-ում հայտաբերեցի մի վիդեո, որտեղ փոքրիկ երեխան


















































