Օրվա լրահոսը

ԲԺՇԿԱԿԱՆԻ ՀՐԴԵՀԸ

ԱԻՆ տեղեկացմամբ, հրդեհ է բռնկվել Երեւանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 5-րդ հարկում: Այրվել էին քիմիայի ամբիոնի միջանցքի հատակը, պատերը, առաստաղը եւ լսարանների հատվածներ՝ մոտ 240 քմ ընդհանուր մակերեսով:

ԱՐՇԱԿՅԱՆԸ ԴԻՄԵՑ ՍԴ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանին իր դիմումն է հանձնել ՀՀ ԳԽ, ՀՀ 2-րդ եւ 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, ով հայտնի փաստաբան Ժորա Խաչատրյանի միջոցով վիճարկում է իր օտարերկրացի փեսայի նկատմամբ կիրառված ՀՀ օրենքի դրույթի սահմանադրականությանը համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանի փեսա, ՀՀ նախկին քաղաքացի Պերճ Հակոբյանն անչափահաս տարիքում՝ 1992թ.-ին ծնողների հետ օրինական կարգով

Մահացավ հիվանդանոցում

Տեսահոլովակը՝ նախորդ համարում Երեկ մայրաքաղաքի Էստոնական փողոցի 12 շենքի հարակից ավտոտնակից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Էդուարդի Ջեւինյանը՝ հրազենային վնասվածքով: Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ա. Ջեւինյանը մահացել է:  

ՀԱՎԱՔԱՐԱՐԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏ ՃԱՆԱՉԵՑԻՆ

Օրենքի առաջ հայցվորն ու հավաքարարը հավասար չէին Վերջերս տեղեկացրել էինք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Արաբկիրի սոցիալական ծառայության տարածքային բաժնի հայցը՝ ընդդեմ Պայծառ Կարապետյանի: Սոցիալական ծառայությունը գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել: Հիշեցնենք, որ պատասխանող, հավաքարար Պ. Կարապետյանի 6 հոգանոց ընտանիքը 2009թ. մայիսին մեկ տարի ժամանակով ստացել էր

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Հոկտեմբերի 9-ին, Սրբոց թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ պատարագ: Տոնի առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Երեկ կառավարությունը հավանության է արժանացրել «Գյումրիի շտապբուժօգնության կայան, Բաղրամյանի պոլիկլինիկա եւ մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիաներ տրամադրելու մասին նախագիծը: Նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ լիցենզիաները տրվում են ընկերությունների հայտերի հիման վրա՝ երեքական տարի գործունեության ժամկետով: Կառավարությունը նաեւ դրական է արձագանքել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից,

«Կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործում»

Այս կարծիքին են շիրակցի գործարարները Երեկ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց «Շիրակ էքսպո 2010» տոնավաճառ-ցուցահանդեսը, որին այս անգամ, շիրակցի գործարարներից բացի, մասնակցում էին նաեւ հյուրեր Վրաստանից: Նշենք, որ «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամը արդեն 7-րդ անգամ է Գյումրիում նման ցուցահանդես կազմակերպում: Այս անգամ իրենց ապրանքը ցուցադրելու էին շտապել գյուղմթերք վերամշակող ընկերությունները, պարենային եւ տեքստիլ արդյունաբերությամբ

ԿՈՂԲՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ «ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Բնությունը Կողբում առատաձեռն է, կառավարությունն է ժլատ Սա Նոյեմբերյանից դեպի Լոռի տանող ճանապարհին գտնվող Հայաստանի ամենաթանկ շուկան է: Այստեղ միջին չափի թզի կիլոգրամն արժե 2000 դրամ: Կողբ գյուղի միակ գրադարանի գրքերը լուրջ խնամքի կարիք ունեն: Աշխարհի կենտրոնը՝ ժամանցի կենտրոն: Այս 92-ամյա միայնակ կինը շինհրապարակից փայտեր է հավաքում, որպեսզի վառարանը վառի ու ձեռքերը տաքացնի: Չնայած Տավուշի

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

«Երկաթուղային համալիրը կայացել է: Մենք մեր զարգացումը տեսնում ենք որպես Հայաստանի ազգային փոխադրող»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, որը ներկայացրել է այս տարվա ինն ամիսների աշխատանքային արդյունքները: Ըստ պարոն Շայդուլինի՝ ազգային փոխադրողի հավակնություններ ունեցող ՀԿԵ-ում, 2010թ. առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, բեռնափոխադրումներն աճել են 12%-ով, իսկ

3 ՕՐ ԳԱԶ ՉԻ ՄՏՆԻ ՀՀ

Ինչպես տեղեկանում ենք «ՀայՌուսգազարդ» ընկերությունից՝ երկուշաբթի օրվանից Հայաստանը գազ չի ստանա: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով, աշխատանքները կտեւեն 3 օր: «ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ գազամատակարարման դադարեցումը ՀՀ գազասպառման շուկայում

Ստուգումներ՝ փոխանակման կետերում

Երեկ օրվա երկրորդ կեսից աշխատանքը դադարեցրել են Եր-անի բազմաթիվ փոխանակման կետեր, այդ թվում`խոշոր սուպերմարկետներում գործող կետերը: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրից, փոխանակման կետերի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է Ոստիկանության սկսած ստուգումներով, որոնք իրականացվում են փոխանակման կետերում անվտանգության ապահովման պահանջներին առնչվող խախտումների հայտնաբերման նպատակով: Աղբյուրը նա- հաղորդել է, որ այդ ստուգումներն անցկացվում են վերջին ժամանակներս

Ոստիկանությունը կոչ է անում

Երեկ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված. հոկտեմբերի 5-ին Երեւանի Բագրեւանդ փողոցի 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի ենթարկված քննիչ Տիգրան Ռոբերտի Սահակյանիլ մահվան հետ: «Նույն օրը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը

Նվազագույն աշխատավարձը կավելանա 2500 դրամով

2011թվականից մեր երկրում նվազագուն աշխատավարձը կկազմի 32500 դրամ: Այսօր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացնեն տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Երեկ կառավարության նիստում պարոն Սարգսյանը հանձնարարեց. «Պատրաստ եղեք այդ հաշվետվություններով ներկայանալ վարչապետին՝ ներկայացնելու ինչպիսին է երեք եռամսյակների կատարողականը: Կասեք, թե չորրորդ եռամսյակում ինչ խնդիրներ եք տեսնում, որ կարողանանք տարին ավարտել կատարողականի

ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՍԱԿԱՎԱԹԻՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

Բացահայտել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Պետական տարբեր գերատեսչությունների համանման պաշտոններում առկա են աշխատողների աշխատավարձերի (հիմնական եւ լրացուցիչ) էական տարբերություններ: Այս եզրահանգման է եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ կառավարության որոշմամբ հետազոտելով պետական կառավարման համապատասխան մարմինների 17056, իսկ ոչ պետական հատվածում՝ 1120 կազմակերպության 5737 աշխատակցի աշխատավարձերի չափերը: Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց քաղաքացիական

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Տեսահոլովակը՝ 06.10.2010-ի համարում Երեկ Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը հարձակվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ նրա հասցեին սեռական հայհոյանքներ տվել: Այս պահին Շամշյանը նկարելիս է եղել, թե ինչպես են շենք մտնում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Հակոբ Հակոբյանը, տեսնելով, որ իրեն նույնպես

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Արցախի իշխանությունները դաշտային առաքելությունից ակնկալում են կառուցողական մոտեցում Բաքվի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: Միջնորդները նախապես էին հայտարարել, որ լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չեն տալու այս հանդիպումների մասին: Համանախագահները Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության ծրագրի շրջանակներում այցելելու են

«ԻՐԵՆՑ ԿՆԻԿՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆ ՉԵՆ ՏԱ»

Հատվածներ երեկ ԱԺ-ում լրագրողների հարցերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխաններից: – Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր: – Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է գործով զբաղվի՝ լիարժեք, հօգուտ մեր ծրագրերի: Արեւիկ Պետրոսյանի մասին աշխատանքի առումով բան չունեմ ասելու՝ նա շատ գրագետ, պատրաստված է: Բայց կուսակցական աշխատանքների առումով՝ Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արեւիկ Պետրոսյանը ԲՀԿ-ն

ԿԻՆԸ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Երեկ տուն վերադառնալու ճանապարհին զանգահարեցի Տիգրան թոռնիկիս, ում հայրն առաջին դասարան գնալու առիթով հեռախոս էր նվիրել, բայց զարմանալի բան՝ թոռնիկս անհասանելի էր: Մտածեցի գրել ժամանակավոր անհասանելի մեր նորագույն սերնդի մասին ու չգրեցի: Եվ չգրեցի, որովհետեւ Շրջանայինի խաչմերուկում պատահաբար տեսա, թե ինչպես մի պառավ գեղեցկուհի հայտնվել էր մեքենաների հարահոսի միջեւ ու չէր գտնում իր ճանապարհը, եւ

ԼՂՀ-ն էր խնդրել Հայաստանին ճանաչել իր ինքնիշխանությունը

Հիշեցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը՝ «ԼՂՀ-ն ճանաչելու մասին», բացասական արձագանքների արժանացավ Արցախի իշխանական շրջանակների կողմից: Մասնավորապես՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր թերթին ասել էր. «Չեմ կարծում, որ այդ հարցի բարձրացումը հիմա ճիշտ է, ժամանակը ճիշտ չէ ընտրված», իսկ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը

ՍԱԲՈՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ

Հայաստանը Լինդբլադի պատճառո՞վ է խոչընդոտում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների գործունեությունը Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆրանսիացի Ժորժ Կոլոմբիեին, նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին: Իսկ նամակում, որը մեջբերում ենք

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Երեկ ԵԽԽՎ-ում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ այս անգամ եւս հետաձգվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելու Չավուշօղլուի նախաձեռնությունը: Երեկ երեկոյան Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ հանդիպումը՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին եւս մի հանդիպում էր եղել, որից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն

ԿԼԱՍԻԿ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

«Առավոտի» խմբագրությունը մի քանի օր շարունակ տարբեր մարզերից ահազանգ էր ստանում, որ մեր թերթի անունը շոշափվում է մի տարօրինակ պատմության մեջ: Մի կին տարբեր մարզերի եւ համայնքների տարբեր գերատեսչություններ է մտնում եւ, ներկայանալով որպես Հ1-ի «բարեգործական բաժնի աշխատակից», փորձում է ինչ-որ «բարի նպատակների համար» գումարներ շորթել, ասելով, որ դրանցից բաժին է հասնելու նաեւ հայաստանյան ամենաընթերցվող

Հոկտեմբերի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր մտերիմները, առավել՝ քան երբեք, ձեր կարիքը կզգան: Աջակցեք նրանց: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր առողջությանը, հակառակ դեպքում ստիպված կլինեք դիմել բժշկի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր զբաղվեք տնային գործերով. երեկոն անցկացրեք կողակցի հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր զբաղված կլինեք անձնական հարցերը կարգավորելով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը լուրջ վերաբերվեք:

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՏՂԱՄԱՐԴԸ

Ամերիկյան շոու-բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին լրագրողական տեսախցիկն այս անգամ ֆիքսել է մի մանկիկի հետ՝ օդանավակայանում: Նյու Յորքի օդանավակայանում Քիմ Քարդաշյանը գիրկն է առել քրոջ որդուն՝  փոքրիկ Մեյսոնին, եւ դուրս եկել լրագրողների առջեւ: Հայտարարելով, որ Մեյսոնն իր ամենասիրելի տղամարդն է, Քարդաշյանը ասել է, որ մի օր անպայման ցանկանում է մայր դառնալ:

Մերկ ուսանողուհիներն ու Պուտինը

Ըստ tert.am-ի,  Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները ներքնազգեստով լուսանկարվել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին նվիրված 2011թ. էրոտիկ օրացույցի համար: Օրացույցները տպագրվել են 50 000 օրինակով եւ արդեն վաճառվում են: Այսպես աղջիկները ցանկացել են շնորհավորել Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին: Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի

Մեծամասնությունը չի ընդունում

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հարցման ենթարկված բրիտանացիների մեծամասնությունը (իսկ հարցմանը մասնակցել է 1636 մարդ) դեմ է կաթոլիկների ավանդական բարոյականությանը: Պատասխանողների 70%-ը կողմ է հակաբեղմնավորմանը՝ որպես սեռական հարաբերությունների ժամանակ սեռական հիվանդություններից եւ անցանկալի հղիությունից պաշտպանության միջոց: Հարցվածներից գրեթե յուրաքանչյուր տասներորդը հայտնել է, թե միասեռականությունն «անբարոյական» է, սակայն 40%-ը կողմ է արտահայտվել միասեռական կապերին: Պատասխանողների երկու երրորդը կողմնակից է

Աստղագետը հնարավոր է համարում

Վատիկանի աստղադիտարանի աստղագետ, Հիսուսյան վանական Գյուի Կոնսոլմանյոն բուռն քննարկում է անցկացնում բրիտանական ԶԼՄ-ներում՝ հայտարարելով, որ ինքը չի հերքում այլ մոլորակների վրա բանական կյանքի գոյության հնարավորությունը: Եղբայր Կոնսոլմանյոն Վատիկանի գլխավոր աստղագետը չէ, սակայն մետեորիտների վատիկանյան հավաքածուի պահապանն է: Նա բացատրել է, որ խոսել է այլ մոլորակների վրա կյանքի գոյության միայն տեսական հնարավորության մասին: Նա ասել է,

Աշխարհի ամենամեծ հավի ձուն

Թուրքիայի Կայսերի նահանգի ֆերմերներից մեկի հավն ածել է 205 գրամանոց հսկա ձու: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ՝ Կայսերիի ձու արտադրողների միության նախագահ Իբրահիմ Աֆյոնը նշել է, թե իրենց կոլեգայի հավն ածում է 150-ից մինչեւ 205 գրամ ձվեր: «Այդ հավն ածել է 205 գրամանոց ձու, որի քաշը, ցավոք, օր օրի իջնում է եւ ներկայումս կշռում է 201,6 գրամ:

ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻՆ

Շվեյցարացիների մեծամասնությունը կուզենար մահանալ իր մահով, սակայն, այնուամենայնիվ, կողմ է էֆթանազիային, եթե կյանքին վերջ տալու կամավոր որոշումն ընդունում է ինքը՝ ֆիզիկական տառապանքներ ունեցող մահացու հիվանդ մարդը: Այդպիսին են Ցյուրիխի համալսարանի քրեագիտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները: 1500 շվեյցարացիների մասնակցությամբ հարցման արդյունքները հրապարակվել են Ցյուրիխում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում հարցման արդյունքները մեկնաբանել է քրեական

ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Խորվաթիայի թանգարանը որոշել է կազմել տհաճ հիշողությունների յուրահատուկ հավաքածու եւ բացել է Կոտրված սրտերի թանգարան: Թանգարանում հաշվվում է ավելի քան 600 ցուցանմուշ, այդ թվում՝ սիրային նամակներ, փափուկ խաղալիքներ, հեծանիվ եւ հարսանյաց զգեստ: Օրինակ, կացինն այդ թանգարանում պարզապես գործիք չէ: Դրանով գերմանացի լեսբուհին մի քանի տարի առաջ ոչնչացրել է այն ամենը, ինչ նրան հիշեցրել է նախկին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031