Օրվա լրահոսը

Աշխատանքի տեղավորման բարձր գործակից եւ խստապահանջություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարները ամփոփում են տարին Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանում գործող բուհերի մասին, փաստեց, որ դրանցից երկուսն են համապատասխանում միջազգային չափանիշներին՝ Հայաստանի ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանները: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն ասաց, որ ոչ միայն այդ հայտարարությունն է պարտավորեցնում, այլեւ այն, որ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի

«Դժգոհ եմ դատարանից, իշխանություններից, որ թույլ են տալիս ժողովրդին ջարդել»

Լեռնապատցին դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ համագյուղացի Սամվել Թամարյանի: Համայնքի ղեկավարը մեղադրում էր համագյուղացուն իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ: Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել գյուղացուն վիրավորանք հասցնելու եւ զրպարտության համար հօգուտ իրեն

Մամուլում հրապարակելուց հետո

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011թ. դեկտեմբերի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձեւում, ինչպես նաեւ դրանց լրացման ու հրապարակման կարգում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, փոփոխության արդյունքում հիմնադրամների պաշտոնատար անձինք այսուհետեւ պետք է գործունեության հաշվետվությունները լրացնեն ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ձեւի համաձայն: Մամուլում հրապարակելուց հետո, 30 օրվա ընթացքում հաշվետվությունը

ՍԴ խորհրդականը՝ 4 տարի ժամանակով

ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ)՝ 4 տարի ժամկետով: Կոմիտեի գործունեությունը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա. «Ոչ ոք չպետք

Ագրոգործարարներն աշխատում են «Նոյի թվի» սարքավորումներով

Նրանց  բիզնեսը չի զարգանում, քանի որ բանկերից վարկ են վերցնում մյուսներից վերցրածը փակելու համար: Երեկ Գյումրի էին ժամանել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները՝ շիրակցի ագրոգործարարներին, այսպես ասած, լուսավորելու, թե որ դեպքում եւ ինչ պայմաններով կարող է հիմնադրամն իրենց բիզնեսը զարգացնել: Եվ մինչ «Ֆինանսավարկային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը մանրամասնում էր, որ վարկ տրամադրելիս իրենք

Պատգամավոր Սարգսյանը գտնողներին նվեր կտա

Օրերս «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկություն, որ Ամասիայի կարի գործարանը, որր կառուցվել է հայ–գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության՝ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Այդ լուրր չի համապատասխանում իրականությանը։ Եվ քանի որ Ալեքսանդր

«Արտամետը» կստանա՞ «երկրորդ շնչառություն»

Ընկերությունը պարտքեր ունի, մասնավորը վարկ չի տալիս, պետությունը՝ լավ չի աջակցում Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: 90-ական թվականների սկզբին, համանման այլ գործարանների պես, այն լուծարվեց: Շենքն անցավ մասնավոր անձանց, որոնք այն վերափոխեցին բազմաբնակարան տարածքի ու բնակարանները վաճառեցին անտուն նոյեմբերյանցիներին: Այս

Պատրաստ ենք գտնել շահավետ լուծումներ՝ հօգուտ քաղաքացու

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ի պատասխանը՝ Բիզնեսի եւ մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնին Ինչպես գիտենք, 2012-ի բյուջեն լուրջ մարտահրավեր է՝ եկամուտների հավաքագրման առումով: Հայաստանը ներկրող երկիր է, եւ մեր տնտեսության իրական աճն ապահովելու համար առաջին հերթին պետք է զարկ տալ տեղական արտադրությանը: Հաշվի առնելով ներքին արտադրության զարգացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը, մեր կառավարությունն այս տարվա ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի

Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքում

«Եվրասիական տնտեսական միությանը մենք կտրականապես դեմ ենք, քանի որ դա մի նախաձեռնություն է, որն ընդամենը միտված է սպասարկելու պուտինյան Ռոսաստանի արդեն իսկ բացահայտորեն դրսեւորվող ծավալապաշտական նկրտումները: Հայաստանի անդամակցության մասին ընդհանրապես խոսք չպետք է լինի, քանի որ այդ դեպքում Հայաստանի ներկա ֆորպոստի կարգավիճակը մի քանի քայլով ավելի կխորանա: Մենք՝ «Ազատ դեմոկրատներս», Հայաստանի ապագան տեսնում ենք եվրոպական

ՀՀ երեք նախագահները պետք է անցնեն պատմության գիրկը

Ասում է «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը՝ հավելելով՝ «ցանկալի է, որ անցնեն խաղաղ ճանապարհով, առանց երկիրը կործանելու»: 2011-ի սկզբին իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բավականին սառը, եթե չասենք՝ թշնամական, հարաբերություններ էին: Փետրվար-մարտ ամիսներին ներքաղաքական զարգացումներն իրենց կիզակետում էին, ինչին հետեւեց քաղաքական ակտիվության անկումը. սառույցը սկսեց հալվել, ու արդեն տարվա կեսերին մեկնարկեց երկխոսությունը ՀԱԿ-ի եւ կոալիցիոն

Նույնիսկ իշխանությունն ինքն իրեն չի հավատում

Ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը – Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցությունների պակաս չկա, հակառակը՝ կարծում եմ, ավելորդներն են շատ, ուրեմն ինչո՞վ էր պայմանավորված եւս մեկ կուսակցության ստեղծումը, ի՞նչ է անելու «Ազատ դեմոկրատները», որ ուրիշները չէին կարող անել: – Իրականում կուսակցությունների քանակը հակադարձ համեմատական է քաղաքական դաշտի գաղափարական դատարկությանն ու լղոզվածությանը: Կոնկրետ ազատական

Կրկին անպատժելիություն

«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ներողություն չի խնդրել Սիլվա Համբարձումյանից: Վստահ եմ, որ այս դեպքում նա չի ստում. ո՞վ է տեսել, որ իսկական տղեն ներողություն խնդրի կնոջն «ապտակելու» (այդպիսի մեղմ ձեւակերպում է կիրառում ՀՔԾ-ն) համար: Բա «ախպերությունը» նման տղուն կհարգի՞: Իսկական «լավ տղեն» կկատարի խուլիգանությունը, իսկ հետո վկայի (որը նույն «էլիտար

14.12.2011

Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցուցակը

Լոնդոնի հռչակավոր Sotheby’s-ում վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան  Վաճառված ավետարանը Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված իրերից չէ՞ր «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.12.2011: «Sotheby’s» աճուրդի տանը օրերս վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին:Գրքի նախնական արժեքը տատանվել է 4-6 հազար անգլիական

Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում այսօր Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»: Տոնը ՄԱԿ-ի տոնացույցում է 1973 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: Հայաստանում արաբերենի օրը նշելու նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի դեսպանատներն էին, Հայաստանի պետական եւ սլավոնական համալսարանները: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի,

Apple-ը մաքրում է շուկան HTC հեռախոսներից

Այսօր Վաշինգտոնի առևտրային հանձնաժողովը կպարզի՝ արդյոք HTC-ն խախտում է Apple-ի արտոնագրային իրավունքները: Եթե որոշումը կայացվի Apple-ի օգտին, հանձնաժողովը կարող է արգելել HTC հեռախոսների ներկրումն ԱՄՆ: HTC-ն իր հերթին մեղադրում է Apple-ին իր տեխնոլոգիաները յուրացնելու մեջ, սակայն դեռևս հաջողության չի հասել արտոնագրային պատերազմում: Նոյեմբերին ԱՄՆ-ի առևտրային հանձնաժողովը հաստատել է, որ Apple-ի սարքերից և ոչ մեկը չի խախտում

Հրդեհ Երևանում. Հրշեջներին հաջողվեց կարճ ժամանակում մարել կրակը (Ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.58-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի 21 շենքի առաջին բնակարանում հրդեհ է բռնկվել: Շտապ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջների մի քանի մարտական հաշվարկներ: Քիչ առաջ ժամանեց նաև երկրորդ փրկարակական հաշվարկն ու փրկարարական ուժերի

Պետական պաշտոնյայի աշխատավարձով սարքած հյուրանոցը (տեսանյութ)

«Մի՞թե նմանատիպ հյուրանոցային համալիր չպետք է ունենա հանրապետության երկրորդ քաղաքը», զարմացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի շուրջ բարձրացած աղմուկին։ «ՉԻ»- Գյումրիում, իհարկե, անպայման պիտի շքեղ հյուրանոց լինի. այս հարցում Վարդան Ղուկասյանն իրավացի է։ Բայց ամենեւին պարտադիր չէ, որ այդ հյուրանոցի սեփականատերը հենց քաղաքապետը լինի: Սա, համաձայնվեք, մի քիչ կասկածելի է։

Եթե ծեծույթ իրականացնող մարմինը հանդիսանում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա՝ միջադեպը գնահատվում է որպես նվազ կարեւորություն ունեցող

Օրենք ծեծի մասին Հոդվ. 1. Ծեծ է համարվում այն գործառույթը, երբ անձը (անձինք) մեկ այլ անձի (անձանց) ֆիզիկական ցավ պատճառելու ակնհայտ նպատակամղվածությամբ բազմաթիվ հարվաձներ է (են) հասցնում՝ օգտագործելով սեփական վերին եւ ստորին վերջույթները, ինչպես նաեւ այլ առարկաներ։ Հոդվ. 2. Գործընթացը ծեծույթ չի համարվում, եթե. ա. Հասցված հարվածը (չափալախ, աքացի եւ այլ հարվածատեսակներ) կրում է եզակի

Զղջում ենք, որ լուսաբանել ենք միմյանցից շատ չտարբերվող Լիսկայի ու Շաքար Սիլվայի «ռազբորկաները»

Այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը։ Ծեծված տիկինը, որը մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային՝ իրեն ծեծելուց հետո «զղջում եմ» բառերն արտաբերելու համար. «Սա համարում եմ որպես ինձ շնորհակալություն»,- ոչ ավել, ոչ պակաս ասել է տիկինը։ Եվ դա այն

Խաչատրյան 3 եղբայրներից ամեն մեկի դեմ 4 քրգործ է եղել

Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության մեջ յուրահատուկ զուգադիպություն է գրանցվել։ Սյունիքի մարզպետ Լիսկա մականունով հայտնի ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանն ու նրա երկու եղբայրներ Սերոբ (մականունը Հոպոպ) ու Սեյրան (մականունը Աղալար) Խաչատրյաններից յուրաքանչյուրը հասցրել է «արդար քրտինքով» 4-ական քրեական գործ վաստակել (հանցագործությունների տեսակները տարբեր են՝ խուլիգանությունից մինչեւ թմրամոլություն): Ընդ որում, դեռ մինչեւ վերջերս եղբայրներից միայն Լիսկան էր իր

ՊԵԿ-ն իր սեմինարներն անցկացնելու է անտառո՞ւմ

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը, թերեւս, կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում։ Սա կարելի Է թարգմանել եւ ուղարկել, ասենք, ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին։ Ըստ նախագծի, պետք Է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում՝ «հարկային, մաքսային

Շանսատակ են անում ու մնում անպատիժ

Հետաքրքիր է՝ քանի՞ հարված պետք է հասցներ Ս. Խաչատրյանը, որ համարվեր հանցանք։ Ստացվում է, եթե մեկն իր կողմից տուժողի «մեյդը փռի» մեկ հարվածով, ու մանավանդ այնպիսի հարվածով որ չհսացնի անգամ ցավ զգալ, նրան չեն դատի։ Այստեղ, կարծում ենք, կարեւորը Սիլվայի բողոքել-չբողոքելը չէ. կա փաստ, որը պետք է արժանանար իրավական գնահատականի: Սիլվա Համբարձումյանը գոհ է այնքանով,

«Ազատ դեմոկրատների» դեմ պայքարում ՀԱԿ-ը պատրաստ է վարկաբեկել նաեւ քաղբանտարկյալներին

Վերջին օրերին ՀԱԿ-ը աննախադեպ «վարկաբեկիչ» արշավ է սկսել նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դեմ, որի հիմնադիրները դեռ երեկ իր սեփական զավակներն էին: Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը ձեւավորված «Ազատ դեմոկրատները» հիմնադրել են կոնգրեսից հեռացած գործիչները: Երբ ժամանակին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Ով մեզ հետ չէ, տականք է», նրա կողքին կանգնած զինակիցները երբեւէ չէին կարող մտածել, որ կգա

Աբովյանի քաղաքապետի խոսնակ. ՎՊ-ն պլանային ստուգումներ է իրականացնում

Վերահսկիչ պալատը արդեն մի քանի օր է ստուգումներ Է սկսել Աբովյանի քադաքապետարանում։ Այստեղ քաղաքապետը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին Է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը։ Աբովյանի քաղաքապետի օգնական եւ լրատվության պատասխանատու Մանուկ Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՎՊ-ն վերջին օրերին ստուգումներ է սկսել իրենց մոտ։ – Հիմա ի՞նչն են ստուգում։ –

Էդվարդ Անտինյան. Ձեռնտու չէ, որ ՀՌԱԿ անունը բացասական առումով է հնչում

Հատված ՀՌԱԿ ատենապետ Է. Անտինյանի հետ հարցազրույցից – Հարություն Առաքելյանի հետ կապված պատմության լուծումը ո՞նց է լինելու… – Կարծում եմ` որքան նա փորձում է քրեական գործը քաղաքականացնել` դրանով ավելի շատ է խրվում քրեական գործերի մեջ եւ ավելի ծանրացնում իր վիճակը: Ես չեմ կարծում, որ դա նրա օգտին է: Շատ կարճ ժամանակ հետո կհամոզվի, որ շատ

ՀԱԿ եւս մի անդամ չի՞ կիսում «քաղաքագիտական վերլուծությունը»

Անկասկած, զավեշտի են վերածվել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն իբր սրված ներկայացնողների փորձերը, որոնք «չեն նկատում» առնվազն հետեւյալ երկու ակնհայտ փաստերը, այն է՝ 1. Քոչարյան-Սարգսյան անբաժանելիությունը ցմահ է, ավելին՝ հակառակն ինքնասպանություն է նրանցից յուրաքանչյուրի համար, 2. ԲՀԿ-ն գլխիկոր մասնակցում է ՀՀԿ-ական բոլոր օրինախախտումներին եւ, առաջին հերթին, ընտրախախտումներին։ Իհարկե, բացառված չէ նաեւ, որ ընտրությունների շեմին «պատերազմ» ստացվի ՀՀԿ-ԲՀԿ-ական միամիտ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը

Ձայների ճնշող մեծամասնությամբ դեկտեմբերի 13-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը: Թուրքիայում կրոնական ազատություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը երաշխավորել երկրի քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև վերադարձնել եկեղեցիներին պատկանող սեփականությունը: Կալիֆորնիայից հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի նախաձեռնությամբ բանաձևն այս տարվա հուլիսի 20-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Կոնգրեսի

Ֆեյսբուքը գործարկում է ինքնասպանությունները կանխարգելող ծրագիր

Ֆեյսբուք սոցցանցը գործարկում է մի ծրագիր, որը նախատեսված է ինքնասպանության շեմին հայտնված մարդկանց օգնելու համար: Հաղորդում է Associated Press-ը: Ծրագիրը թույլ կտա ակնթարթորեն (չաթով) կապվել ԱՄՆ-ի Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գծի մասնագետների հետ: Բացի այդ՝ սոցցանցի օգտագործողները կկարողանան հայտնել մասնագետներին իրենց ընկերների սուիցիդալ մտքերի մասին: Օգտագործողներին կուղարկվեն էլ. նամակներ՝ թեժ գծից օգտվելու կամ անմիջապես չաթով զրուցելու

Սերգեյ Մովսիսյանը կարող է ղեկավարել ՌԴ շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիան

 Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը  Ռուսաստանի եւս ութ շախմատային գործիչների հետ ընտրվել է ՌՇՊ միության նոր  վարչության անդամ: Այժմ նորաստեղծ վարչության ինն անդամները մինչեւ եկող  տարվա հունվարի 1-ը պետք է իրենցից մեկին ընտրեն ասոցիացիայի նոր նախագահ,  որն էլ առաջիկա չորս տարինեին կմշակի ու կիրականացնի ասոցիացիայի  գործունեության ուղղությունները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930