Օրվա լրահոսը
ՀԱԿ ակտիվիստների դատական առաջին նիստը՝ դեկտեմբերի 8-ին
ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի գործով նախաքննությունն ավարտված է: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 8-ին նշանակված է դատական առաջին նիստը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀԱԿ-ի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին՝ Կարապի լճի մոտ նրանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո,
«էս ինչի՞ համար ա». զարմանում են, երբ լսում են
Էրգոթերապիան միջամտության ուղի է , որի միջոցով վերականգնվում է ֆիզիկական և մտավոր անկարողություններով անձանց նպատակային գործունեությունը և աշխատանքային կարողությունը: 2003 թվականին TEMPUS / Օկուպացիան Թերապիայի զարգացումը Հայաստանում և Վրաստանում/ ծրագրի շրջանակներում ENOTHE–ի / Օկուպացիոն Թերապիայի Բարձրագույն Կրթության Եվրոպական Ցանց/ գործադիր տնօրեն Հաննեկե վան Բրյուգենի անմիջական ղեկավարությամբ հիմնադրվեց և հետագայում զարգացում ապրեց էրգոթերապիա մասնագիտությունը Հայաստանում: 2007 թ–ին հիմնադրվեց էրգոթերապիստների 1-ին հայկական
Կալանավորի հացադուլը
Նոյեմբերի 30-ից անժամկետ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Համբարձումյանը: Այսօր «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանն է դիմել կալանավորի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը: Տեղեկացնենք, որ կալանավորն անցյալ տարվա դեկտեմբերից գտնվում է մեկուսարանում: Նա մեղադրվում է «Ոսկու շուկայի» աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման փորձ կատարելու համար: Հիշեցնենք, որ ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ կրակել էին գետնին
Ումի՞ց է դժգոհ Վանաձորի քաղաքապետը
Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ դժգոհել է քաղաքի մաքրման աշխատանքներից: Քաղաքապետարանի տարածած տեղեկության համաձայն, նա ասել է, որ շատ դանդաղ է ընթանում տերեւների մնացուկների ու պոլիէթիլենային տոպրակների հեռացումը: Քաղաքապետը ու այլ վանաձորցիներ դժգոհ են քաղաքում թափառող շների առատությունից: Քաղաքապետը պատասխանատուներից պահանջել է լրջորեն զբաղվել խնդրով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի, անցյալ շաբաթ վնասազերծվել
Կապանի որոշ բնակիչներ մեկ շաբաթ մնացել են առանց ջրի
Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի առանձնատների թաղամասի մեծ մասը՝ մոտ 50 տուն, արդեն մեկ շաբաթ է՝ ջրազրկված է: Պատասխանատուներն արդեն մեկ շաբաթ է նույն բանն են ասում՝ այսօր կամ վաղն անպայման ջուր են տալու: Բնակիչներին վրդովեցնում է այն, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասն անտարբեր ու ոչ սրտացավ է վերաբերվում իրենց հետ: Նրանց ասելով, երեք
«Դատավոր Թովմասյանը իրեն չի դրսեւորել որպես պետական պաշտոնյա»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 36-ամյա վանաձորցին մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման
«Կադիլակի» փոխարեն՝ Արմեն Սարգսյանը
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր իր դիմումի համաձայն հրաժարական է տվել Շենգավիթ համայնքի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը/«Կադիլակ Սերոժ»/: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, երբեմնի արդյունաբերական տարածքի պատասխանատու կնշանակվի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ, «Մուշ» ջոկատի ազատամարտիկ Արմեն Սարգսյանը: Ռ.Մ.
Մեդվեդեւը « պարեցրեց» ողջ աշխարհը
Օրերս Youtube.com հայտնվեց մի տեսահոլովակ, որը հաշված օրերում անցավ հարյուր հազար դիտումը: Բոլորս էլ հիշում ենք ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պարը` ամիսներ առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:: Հիմա էլ այս տեսահոլովակում, ռուսաստայնան եւ այլ երկրների քաղաքների երիտասարդներ նմանակում են նրան: Այս ամենին մասնակցում է նաև Երևանը: Փնտրեց եւ գտավ՝ Արամ Արարատյանը
ՀՀ վարչապետը նախաճաշել է ԵԽ պատգամավորի հետ
Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարևոր
Կարինե Հակոբյան. բյուջեն անփույթ են ծախսում (տեսանյութ)
Ցրտերն ընկնելուն զուգահեռ, ավելի են սրվել անօթեւանների խնդիրները: Այսօր «Հայելի» ակումբում այս մտահոգությամբ ասուլիս էին հրավիրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն ու գրող-հրապարակախոս Լուսինե Վայաչյանը: Ըստ տիկին Վայաչյանի, անօթեւանների միակ պետական կացարանում տեղ չկա. «Ես եմ միջնորդել, որ ընդունել են մի քանի հոգու: Այստեղ բնակիչներն իրավունք ունեն միայն 60 օր մնալու, հետո
«Ո՞ւր է իմ տղամարդը» հարցին պատասխանում են՝ կալանավայրում
«Ուր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոտեսաերիզը համացանցում տարածած նրա նախկին զուգընկեր Կարեն Արայանի կալանքի ժամկետը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց երկու ամսով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել է, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը
ԿԳՆ-ն ոչ արդյունավե՞տ է ծախսում ֆինանսական միջոցները
«Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ն «Կրթության ոլորտի բյուջեի բացերը՝ ոլորտի ծախսերի արդյունավետության եւ թափանցիկության համատեքստում» ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում բացահայտվել են մի շարք թերացումներ: Ըստ հետազոտության, 2010 և 2011 թվականներին ԿԳՆ բյուջեով դասագրքերի հրատարակման համար նախատեսվել է մոտ 765 միլիոն դրամ յուրաքանչյուր տարվա համար: Ուսուցիչների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ դասագրքերը չեն
«Ալա բալա նիցայի» համար ՀՌԱՀ-ը տուգանեց «Արմենիա» TV-ին (տեսանյութ)
«Արմենիա» TV-ին իր եթերում «Ալա բալա նիցա» ֆիլմը գովազդելու ընթացքում խախտել է գովազդի ժամանակային սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական նորմերը: Սա հարուցել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վրդովմունքը, քանի որ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկն էլ իր մոնիտորինգի արդյունքում սա նկատել է, եւ բողոքով դիմել հանձնաժողովին: Այսօր ՀՌԱՀ-ը նիստ էր հրավիրել, որպեսզի որոշեր, թե ինչ պատասխանատվության է
Լոռիում անտառը հատում են միայն գյուղացինե՞րը
Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտարարեց, որ վերջին տարիները Հայաստանում բեկումնային են տեղական ինքնակառավարման մարմինների համար, այսօր ՏԻՄ համայնքը կայացածներից է: Օրինակ Լոռիում եթե երեք տարի առաջ համայնքները տասնյակ միլիոնների հասնող աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքեր ունեին, այսօր ընդամենը 2,5 միլիոն դրամ, որը կարող է մարվել մինչեւ տարեվերջ: Մարզպետի խոսքով, համայնքները
Հին աղբամանով ու ժանգոտ ցուցանակով մաքրություն չես ապահովի
Միայն մաքրասեր լինելը բավարար չէ՝ աղբն այս աղբարկղերի մեջ լցնելու համար: Սովորաբար տարածքն այնքան բուրավետ ու գարշելի է լինում, որ ամենամաքրասեր մարդն էլ, բասկետբոլիստի հմտությամբ, աշխատում է աղբը մի 10-20 մետրից նետել, որ չառնչվի այդ հակահիգիենիկ միջավայրին: Այս աղբամանները ժառանգություն են խորհրդային տարիներից, եւ որքան էլ բնակիչները կամ աղբահանության պատասխանատուները գրագետ ու անգրագետ ձեւակերպումներով կոչ
Հենրիկ Քոչինյանը տակ փորող չէ, վանաձորցիները նախանձ չեն
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի հավատում, որ իր նախորդի՝ Արամ Քոչարյանին պաշտոնազրկելու գործում, գործուն դեր է ունեցել նրա նախորդը՝ Հենրիկ Քոչինյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիս-հուլիսին, երբ պաշտոնանկ արվեց Արամ Քոչարյանը՝ լուրեր տարածվեցին, թե նրա «ոտի տակը քանդել է» Հենրիկ Քոչինյանը, որ վերստին դառնա մարզպետ: Բայց մարզպետ նշանակեցին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: Այս առթիվ Aravot.am-ը
«Բարգավաճն» ու Հանրապետականը՝ նույն սեղանի շուրջ
«Չի կարելի ոչինչ բացառել, բայց, այսօրվա վիճակով եւ ԲՀԿ-ն, եւ ՀՀԿ-ն, որպես կոալիցիայի անդամ եւ ԱԺ-ում, եւ կառավարությունում, չեմ կարծում, կբաժանվեն: Երկուսի գաղափարախոսություն էլ, նպատակն էլ նույնն է, մի քիչ փոփոխված, բայց՝ նույնը: Եթե կան էլ խնդիրներ, կարելի է փոքրիկ սեղանի շուրջ լուծել: Ընդհանուր առմամբ, գոնե ես չեմ նկատել լուրջ տարաձայնություններ, չկան լուրջ տարաձայնություններ, չկան
Աղջիկները բռնաբարել են Սանտա Կլաուսին
Անցյալ տարի ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի իրավապահները ամանորին ձերբակալել էին մի խումբ աղջիկների, որոնք հարբած վիճակում բռնաբարել էին Սանտա Կլաուսին: Դատարանում ամբաստանյալ գեղեցկուհիները խոստովանել էին, որ դեպքի օրն իրենք շատ հարբած են եղել, բարձր տրամադրություն են ունեցել եւ Սանտան չափից դուրս գրավիչ է եղել ու իրենց գայթակղել է: Աղջիկներն էլ չեն դիմացել,Սանտային հրավիրել են իրենց տուն
Մեր «դուռդոմը» իրոք քվեարկեց Պուտինի օգտին
«Թերթը» հրապարակել է տեղեկություն, թե Մոսկվայի hոգեբուժական հիվանդանոցում «Միասնական Ռուսաստանի» օգտին է գրանցվել ձայների 93%–ը : Մոսկվայի Գիլյարովսկիի անվան Հոգեբուժական հիվանդանոցում իշխող «Միասնական Ռուսաստանի» օգտին են քվեարկել ընտրողների 93,14%–ը կամ 353 մարդ։ Այս տեղեկությունը ստիպեց վերհիշել հանրահայտ երգը:
Ա1+-ի գործով Առաքելյանն է զբաղվելու
«Ա1+» հեռուստաընկերության դիմումի գործով վարչական վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր է նշանակվել Արթուր Առաքելյանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց «Ա1+»-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդեր Սահակյանը: Նրա խոսքերով` «Բացի դատավորի անունից` առայժմ մեզ ոչինչ հայտնի չէ»: Մեր հարցին` վերաքննիչ դատարանից ի՞նչ ակնկալիքներ կան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Դեռ անգամ վարույթ չի ընդունվել, չեմ կարող ասել, գոնե վարույթ
Աշխատանքից ազատվել է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը
Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: NEWS.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքով, վաղը պաշտոնապես կտեղեկացվի, թե ով կփոխարինի Սարգիս Հովհաննիսյանին:
Ռուսաստանում մոտ 350 ընդդիմադիրներ են ձերբակալվել
Ռուսաստանի տարբեր քաղաքներում կիրակի` խորհրդարանական ընտրությունների օրը, ընդդիմության չարտոնագրված բողոքի ակցիաների մոտ 350 մասնակիցներ են ձերբակալվել: Svobodanews.ru-ի փոխանցմամբ` իրավապահ մարմիննեը Մոսկվայում երեք հանրահավաք են կասեցրել, իսկ ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկել 258 մարդու: Ընդդիմադիրները անօրինական են համարում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց նախնական տվյալներով «Եդինայա Ռոսիան» ստացել է ձայների 49.54 տոկոսը: Ազատություն ռադիոկայան
Նիկոյանը խոստացավ սրբագրել Հովիկ Աբրահամյանի կարգադրությունը
Սամվել Նիկոյանը՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու իր ելույթում հայտարարեց, թե իր առաջին քայլերից մեկն այդ պաշտոնում լինելու է լրագրողների՝ խորհրդարան մտնելու կարգի սահմանափակումները վերանայելը։ Նա հայտարարեց, թե ԱԺ-ն նաեւ դրա աշխատանքը լուսաբանող լրագրողների աշխատատեղն է, ու նրանք պետք է իրավունք ունենան ազատորեն եւ աշխատանքային բոլոր օրերին մուտք գործել խորհրդարան եւ հավաքել անհրաժեշտ տեղեկությունները։ Նա խնդրեց դա
Քրեական գործ հարուցելու որոշում՝ ընդդեմ Խաչիկ Մարոզյանի
«Իրավունքի եւ հոգեբանության ակադեմիայի» նախագահ Խաչիկ Մարոզյանը քիչ առաջ հաստատեց մեր այն լուրը, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Դելեյանը պարզել է, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել Սոֆյա Կարապետյանն այն մասին,
Նիկոյանին վաղը կընտրեն ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նոր նախագահի ընտրությունները, որոնք ակնկալվում էր, որ այսօր պիտի անցկացվեն՝ տեղի կունենան երեքշաբթի։ Այդ մասին տեղեկությունը «Առավոտին» փոխանցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նրա ասելով, խորհրդարանն այսօր կսահմանափակվի միայն ԱԺ նախագահի թեկնածուի առաջադրմամբ։ Ինչ վերաբերում է խորհրդարանի փոխնախագահի ընտրությանը՝ ապա այդ պաշտոնում առաջադրումները տեղի կունենան, ըստ ամենայնի, երեքշաբթի՝ ԱԺ նախագահի ընտրություններից հետո, արտահերթ
Արմեն Աշոտյան. Կրթական եւ տնտեսական բարեփոխումները սիամական երկվորյակներ են (տեսանյութ)
Այսօր ԿԳ նախարարությունում ամփոփվեցին ԿԳ նախարարության եւ finans.am պորտալի համատեղ կազմակերպած «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով մրցույթի արդյունքները: ՀՀ տարբեր բուհերի 40 ուսանողներից ընտրվել են 7 լավագույնները, որոնցից 3-ը արժանացել են դրամական պարգեւի, իսկ 4-ին տրվել են հավաստագրեր: finans.am-ի ղեկավար Արա Ադուրյանը հույս հայտնեց, որ ընտրությունը դժվար է կատարվել, իսկ իրենց պորտալը, լինելով մրցույթի կազմակերպիչ,
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում
Այսօր` դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Արծվանիստ գյուղի մոտ «Վոլգա» մակնիշի 05 ՏՏ 397 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Վարդենիսից Երեւան եկող «Գազել» մակնիշի 1750Լ համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Վոլգայի» 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու
Տրանսպորտի եւ կապի նախկին նախարարը ազատամարտիկի արվեստանոցը խլո՞ւմ է (տեսանյութ)
Արդեն երեք տարի է՝ Էրեբունի 11 հասցեում գտնվող կիսանկուղը չեն կարողանում կիսել ազատամարտիկ, Նկարիչների միության անդամ, քանդակագործ Ալեքսանդր Քոչարյանի այրին՝ Վարդուհի Տիգրանյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը: Վ. Տիգրանյանի խոսքերով, 9 տարի առաջ Նկարիչների միությունն այդ կիսանկուղը անհատույց օգտագործման պայմաններով հատկացրել է իր ամուսնուն՝ որպես արվեստանոց, բայց 2004 թվականին սեփականության նոր վկայական
Աստծո շաղ տված թաշկինակները
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ /Հատվածներ վեպից/ Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը: Լոգաու Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում: Ջոն Դոն
Արկադի Անդրեասյանի վտարման պահանջով հայցը կասեցվել է
Նախորդ դատական նիստից հետո Մանասյանն ինսուլտի նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արա Կուբանյանն օրեր առաջ կասեցրել է Արկադի Անդրեասյանի հայցի քննությունը: Հայտնի ֆուտբոլիստի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Միրզոյանը բողոքարկելու է այդ որոշումը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 4-ին այս նույն դատավորի որոշմամբ մի անգամ արդեն


















































