Օրվա լրահոսը
«Պապա Կարլոյի» սիրահարը
20-ամյա Ռազմիկ Ղավալյանը մտել էր Ավագ Հովսեփյանի խանութ, որտեղից աննկատ գողացել էր 30 հատ «Պապա Կարլո» զովացուցիչ խմիչք, թխվածք: Ըստ մեղադրանքի, խանութին պատճառվել է «զգալի չափի»՝ 7000 դրամի գույքային վնաս: «Առավոտ» օրաթերթ
Ժամկետային զինծառայությունից ազատելու համար
Հոկտեմբերի 24-ից Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Համլետ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա ժամկետային զինծառայությունից ազատելու համար Էդուարդ Չիթախչյանից ստացել է 2 541 000 դրամին համարժեք՝ 7000 դոլար գումար: 40-ամյա Շամշյանը նախկինում դատված է եղել: Շամշյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Առավոտ» օրաթերթ
Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Գագիկ Հարությունյանն աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Խորհրդային հարկային տեսչությունում հաշվառված «ԳԱՀԱՎԱ» ՍՊ տնօրեն: Նա Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Եսելեմ» ՍՊԸ տնօրեն Արեւհատ Սարգսյանից, առանց փաստացի ապրանքներ եւ ծառայություններ ստանալու, ձեռք է բերել 369. 729.120 դրամի թվով 87 կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Ըստ մեր աղբյուրի, դրանցից 318.008.880 դրամի թվով 78-ն օգտագործել է որպես ծախսեր
«Ծիծակախառն» մաքսանենգություն
Հայերը հաշվի էին առել Եվրոպայի Ինտերպոլի հնարավորությունները Քրեական գործ է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արմեն Սարգսյանը Երեւանում պատահաբար հանդիպեց ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթին՝ Արման Գեւորգյանին (հայտնի է «Ծիծակ» մականունով): Վերջինից նա ստացավ առաջարկ՝ թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Մեքենաները ԱՄՆ-ից Վրաստան, ապա Հայաստան պետք
Facebook և Twitter սոցիալական ցանցերը հնարավոր է փակվեն
Ինչպես հայտնում է fullgadget.ru-ն, Մեծ-Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պատրաստվում են արգելել մուտքը Facebook և Twitter սոցիալական կայքեր: Պատճառն այն է, որ այս սոցցանցերի միջոցով տարբեր երկներում կազմակերպվում են փողոցային անկարգություններ: Այս կայքերի միջոցով կազմակերպիչները փոխանակվում են ինֆորմացիաներով: Չմոռանանք` մասնագետները Facebook-ն ու Twitter-ը համարում են Եգիպտոսի և Թունիսի հեղափոխությունների հիմնական օղակ:
Տնօրենները պարզաբանում են
Մանկապարտեզներում ջեռուցման համար դրամահավաքի եւ կրթական լրացուցիչ ծառայությունների մասին «Առավոտի» 15.11.2011 թ. լույս տեսած «Ամեն կոպեկն էլ օգուտ է» հրապարակման մեջ ծնողները դժգոհել էին, որ թիվ 91 մանկապարտեզում նկարչության, անգլերենի, ռուսերենի խմբակների համար, օրվա հացի խնդիրը թողած՝ ստիպված 1000-1500 դրամ վճարումներ են կատարում: Ավելին՝ ծնողն ասել էր, որ ինքը «մի 3 ամսվա պարտք ունի»: Երեկ
«Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում»
Ատոմակայանի հատկապես թունավոր արտադրամասի աշխատակիցները պետք է արտոնյալ պայմաններով թոշակ ստանային, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո նրանք էլ կստանան սովորական քաղաքացու պես: Ձեռքի մի թեթեւ շարժումով, մի քվեարկությամբ, ինչպես Մեծամորի ատոմակայանի հատկապես վտանգավոր արտադրամասի աշխատակիցներն են ասում՝ պատգամավորները նրանց զրկել են նորմալ ապրելու հնարավորությունից: Բանն այն է, որ դեռեւս 2003 թվականին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով
Սպանությունը բացահայտվել է. 22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքը ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է տաքսու վարորդին
Երեկ` նոյեմբերի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի խումբ երիտասարդների: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են` Խաղաղ Դոն փողոցի 19 շենքի բնակիչ, 20-ամյա Կարապետ Մելքոնյանը, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, եղբայրներ, 24-ամյա Միքայել Ռաֆայելյանը,
«Որպեսզի իշխանությունները չկտրվեն իրականությունից»
Սպասվո՞ւմ են արդյոք պաշտոնանկություններ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներսում Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե հայրաբար հայտարարել է, որ Տարոնը «լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ «Մարգարյան» անվան հանդեպ: Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունե՛ս: Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ
Երբ Վովան Վանոյի օգնականն էր
Մի քանի խորհուրդ նոր ոստիկանապետին «Երբ ես նոր էի նշանակվել ՆԳՆ գլխավոր վարչության պետ, ինքը Վանո Սիրադեղյանի օգնականն էր, ռեֆերենտն էր… ինքը շատ լավ գիտի իմ մոտեցումները, գնահատականները: Կոռեկտ չեմ համարում ավելին ասել, բայց ինքն այդ բոլորին դեռ չի տիրապետում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը, եւ նկատի ունենալով այն, որ
Հնարավորի արվեստ
Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստ է: Այս պահին հնարավոր չէ կազմաքանդել ավազակապետությունը կամ սահմանադրական կարգ հաստատել: Հնարավոր չէ, որովհետեւ ավազակապետության առկայությունը եւ սահմանադրական կարգի բացակայությունը պայմանավորված են ոչ այսօրվա իշխանությունների կամ այսօրվա ամբողջ քաղաքական վերնախավի բացասական հատկանիշներով, ոչ էլ նույնիսկ գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական համակարգով: Դրանք ածանցյալ են մեր հասարակության արատներից, որոնց հիմքը
Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը հերթական ընտրություններին պատրաստ է
«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հետ, որն ասել է. «Կոնգրեսը ամեն ժամ, ամեն րոպե պատրաստվում է ընտրությունների, հնարավորինս` արտահերթ: Արտահերթը մեր օրակարգում է, որովհետեւ օր առաջ կարող է լինել, եւ մեր թիմը բավականին պատրաստ է: Իսկ եթե հանկարծ չլինի, ապա հերթականին մեր թիմը ամբողջապես պատրաստ կլինի»:
«Զոհերի» ծնողները շարունակում են պնդել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը բարերար է
«Հայկական ժամանակը» զրուցել է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի «զոհերից» երկուսի մայրերի հետ` չհրապարակելով նրանց անունները: Նրանցից մեկը, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճռին` 15 տարով ազատազրկմանը, ասել է. «Շատ վատ, շատ սխալ դատավճիռ է, մենք կբողոքարկենք երեւի: Ճիշտ չեն մոտեցել…Մարդիկ նույնպես բողոքարկում են: Մեր տանը նստած հարեւաններ կան, բոլորն էլ բողոքում են,
Կյանքի ու մահվան պայքար երթուղային տաքսում
Գալիս է երթուղային տաքսին, բացում եմ դուռը` մինչ այդ մեղքերի թողություն կատարած, խորը շունչ եմ քաշում և դիմում ռիսկի: Բարձրանում եմ: Փորձում եմ գնալ դեպի մեքենայի վերջը. այդտեղ հնարավորությունը ողջ մնալու ավելի մեծ է: Այս ամբողջ ընթացքում մտածում եմ երազանքներիս, արածներիս ու չարածներիս մասին: Հասնում եմ նպատակիս, ես գոհ եմ: Մեջքերի արանքից նայում եմ «Ուղևորների
«Որ ես քեզ սիրե՞մ, դու ինձ կսիրե՞ս»
Ռուզաննան ու Արարատը ժպիտով են հիշում իրենց առաջին հանդիպումները, հեռախոսազրույցները, կռիվները: «Ռուզանի նկարներն էի տեսել, ու շատ էր դուրս էկել: Մենք ընդհանուր բարեկամ ունեիք, ովքեր ապրում են Ռուզանենց շենքում. որոշեցի գնալ նրանց տուն»,- պատմում է Արարատը: Բարեկամներն էլ որոշեցին նրանց ծանոթացնել: Աննան` Ռուզանի զարմուհին, զանգում է ու Ռուզանին կանչում իրենց տուն: «Պատրաստվում էի գնալ, մեկ
Մայրաքաղաքի բանկոմատները չեն աշխատում
Այսօր առավոտվանից մայրաքաղաքի բանկոմատներից հնարավոր չէ օգտվել: Հաճախորդները ոչ միայն չեն կարողանում գումար կանխիկացնել, այլեւ անկանխիկ առեւտուր անել: Aravot.am-ի թղթակցին պատասխանում են, որ կապի խափանում կա, եւ խնդիրը շուտով կլուծվի:
Էդվարդ Նալբանդյանը կայցելի մի շարք եվրոպական երկրներ
Նոյեմբերի 21-26-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա ու Լիտվա: Նախարարը հանդիպումներ կունենա այդ երկրների իր գործընկերների հետ: Այցելությունների ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին:
Աստծո շաղ տված թաշկինակները
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ /Հատվածներ վեպից/ Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Երեք հաղթանակ Բրազիլիայում
Բրազիլիայում մեկնարկած շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում բարձր տարիքային խմբերում հանդես եկող Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը մեկնարկեցին հաղթանակով, իսկ մեկը կես միավոր վաստակեց: 16 տարեկանների մրցաշարում Թուրքիայում համաշխարհային օլիմպիադայի թիմային արծաթե մեդալ նվաճած Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեցին մրցակիցներին: Հաղթանակով սկսեց նաեւ18 տարեկան Սամվել Տեր-Սահակյանը, իսկ ահա Ռոբերտ Աղասարյանը բաժանեց միավորը: Այսօր երկրորդ
Մերկասառույց Սևանի ոլորաններում
Նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սևանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել «Դիլիջանի Ճանշին» ՓԲԸ-ի 2 տեխնիկա. կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան.«Ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են»
«Հայոց աշխարհը» տպագրել է հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԻ հետ: Խոսելով մահմեդականացած հայերի մասին` արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է. «Դիարբեքիրի եկեղեցու օծումը առիթ դարձավ, որ 8 հոգի մկրտվեր, հայեր, որոնք մինչ այդ իրենց անձնաթղթում իսլամ էին գրված։ Այժմ նրանք քրիստոնյա են գրվում եւ մկրտվելով դարձել են Հայ Եկեղեցու անդամ։ Բայց տակավին
Բունդեսթագը ԵԽԽՎ-ից պահանջում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
«Ազգը», անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պահանջին, գրում է. «Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից ակնկալում է ստանձնած պարտավորությունների կատարում, նաեւ համագործակցություն լիազորված զեկուցողների հետ: Ակնհայտորեն եւ ուղղակիորեն Բունդեսթագի այս պահանջը, որ ձեւակերպված է նոյեմբերի 9-ին նշված հանձնաժողովի ընդունած բանաձեւում, ցցուն մատնանշում է Ադրբեջանի ուղղությամբ: Բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական
Սկսնակ վարորդի նոթերից, կամ՝ ինչպես կորցրի մեքենաս
Երբ բնակվում ես Երեւանից դուրս` Զովունիում, իսկ աշխատավայրդ, երեխաներիդ կրթօջախները քաղաքի մեջ են, ավտոմեքենան դառնում է անհետաձգելի անհրաժեշտություն: Ու մինչ ամուսինս կգնի մեր սեփական մեքենան` հայրս ինձ տվեց իրենը: Երկու ամիս հաճախեցի ավտոդպրոց` տեսական դասերի, Գրիգորի մոտ գործնական պարապմունքներ արեցի, եւ ահա, վերջապես, սեպտեմբերից 4-ից սկսեցի վարել: Ինչպես ամեն բան` մեքենա վարելն էլ փորձառության հետ
Գրաֆիտին պահի տակ ստեղծվող արվեստ է
Երիտասարդ նկարիչ Հայկ Հակոբյանը կարծում է, որ գրաֆիտին ինքնաբուխ, պահի տակ ստեղծվող արվեստ: Նա սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում, իսկ 2001թ-ից սկսած՝ լուրջ հետաքրքրվել է փողոցային արվեստով` «Գրաֆիտի»-ով և այժմ էլ շարունակում է նկարել այդ ոճի մեջ: «Տեսահոլովակների մեջ տեսել էի, թե ինչպես են նկարում և սկսել էր լուրջ հետաքրքրվել այդ արվեստով, ուստի
Դատապարտյալներն ապրում են անմարդկային պայմաններում
«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին քրեակատարողական հիմնարկներում ունենք որոշակի գիտելիքների առկայություն, իսկ, օրինակ, հեպատիտ C-ի մասով տեղեկատվությունն ընդհանրապես բացակայում է: Բոլորը կարծում են, թե դա ցերոզ վիճակն է կամ այն վիճակը, որը գալիս է շատ խմելուց կամ թմրամիջոց օգտագործելուց»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքների իրավիճակը նախնական կալանքի վայրերում եւ կալանավայրերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց բժշկական փորձագետ Աշոտ
Քիթն իր մասին
Հաաաաաաաաաա~, փսի… Առողջություն Երևի արդեն հասկացաք, որ ես քիթն եմ` մարդու ամենակարևոր օրգաններից մեկը: Բոլորիդ կյանքում շատ մեծ նշանակություն ունեմ, բայց չգիտեմ` ինչու ինձ հետ միշտ վարվում եք շատ կոպիտ ու, կներեք, անտաշ: Ես, երևի, ի ծնե եմ տուժած, Աստված ինձ ստեղծել ա էնպիսին, որ մարդ հենց հիվանդանում ա, առաջին նախանշաններն ու ամենազզվելի զանգվածը
ԱՄՆ-ում աճում են սիֆիլիսով վարակվածության դեպքերը
4 տարվա ընթացքում ԱՄՆ-ում 36 տոկոսով ավելացել են սիֆիլիսի դեպքերը, որը համարվում էր վերացման եզրին. հաղորդում է Businessweek.com-ը: 2006-2010 թվականների ընթացքում աճի այս տեմպերը վկայում են, թե սեռական ակտիվ կյանք վարող մարդիկ պետք է հետազոտվեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ երեք ամիսը մեկ՝ ասված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հրապարակած զեկույցում: Ստուգումների հետեւանքով՝
«Ներեցեք, Դուք հիմա՞ր եք». մահու չափ ուզում է հարցնել բլոգերը
Դասախոսը հերթական անգամ ամոթանք էր տվել. «Լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եք՝ ո՛չ բլոգ ունեք, ոչ էլ գիտեք՝ ինչ է»: Նույն կուրսի ուսանողներից Շուշան Շատիկյանն էլ նախկինում միայն «բլոգ» բառը լսած լինելով՝ դասախոսի ամոթանքը միանգամից իր վրա էր վերցրել եւ սկսել իր «փնտրտուքները» ինտերնետում: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Շուշանը պատմում է՝ այդ ընթացքում նրան նաեւ
Վարչապետին սպառնում են եւ շանտաժի ենթարկում
Քիչ առաջ ստացանք ՀՀ կառավարության հաղորդագրությունը, որում գրված է. Քաղաքացի Հարություն Առաքելյանը փորձ է անում շանտաժի ենթարկել և սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել


















































