Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը հրաժարվեց պաշտոններից մեկից

Այսօր Երեւանում կայացած Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հրաժարականն անակնկալ չէր միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  համար, որին, ինչպես նախարարն ինքը հայտարարեց՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Նարեկ Սարգսյանը խնդրում եւ առաջարկում է ընդունել իր խնդրանքը: «Պետք չէ ինձ հարգել, իմ խնդրանքը

Հոսթինգի մասին. Բացատրում են դրանից հասկացողները

Բլոգեր Վահե Շահվերդյանն ասում է՝ տիրապետում է հոսթինգի բոլոր նրբություններին, նշում է՝ սերվերից է կախված ներբեռման արագությունը: Ըստ նրա՝ Հայաստանում նորմալ սերվեր չկա: Ամենաուժեղը գերմանականներն ու ամերիկյաններն են: Հինգ տարի առաջ, երբ լսել է հոսթինգ տերմինը, կողքին եղած ծրագրավորողը միանգամից աչքով է արել և հետո բացատրել, թե ինչ է դա: Հոսթինգը իրենից ներկայացնում է  համակարգչային

Ժամը 17.30-ին Սահմանադրական դատարանը հրապարակելու է իր որոշումը

Մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանին  հարցեր տալը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես եկավ 2010թ. հունվարի 1-ից մինչ այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի վիճակագրության տվյալների հրապարակմամբ: Ընդհանուր իրավասության վարչական դատարանները, որպես պատասխանող կողմ ԶԼՄ-ի մասնակցությամբ քննել է 29 դիմում: Բավարարվել է  մասնակի՝ 7 , ամբողջությամբ՝ 1 գործ: Գործի վարույթը կարճվել է՝ հաշտության համաձայնությամբ՝ 3, դիմումի ընդունումը մերժվել

Սեքս-թրեյնինգներ՝ մարմնավաճառների շնորհիվ

Ըստ սեքսոլոգ Արսեն Պետրոսյանի՝ «Մեկ-երկու անգամ մարմնավաճառ կնոջ հետ շփվել, դեռ չի նշանակում՝ տիրապետել ամբողջ «Կամասուտրային»  «Հայերը տառապում են «չտեսության սինդրոմով»: Նոր-նոր սեռական կյանքով ապրող տղամարդը, երբ սկսում է ճաշակել սեքսուալ կյանքի քաղցր պտուղները, ձգտում է միանգամից ամեն ինչի, փորձում մեկ օրում, թեկուզ ուշաթափության հասնելու գնով, որքան հնարավոր է շատ զբաղվել սեքսով: Սա շատ վատ

Ստիպեց սավառնել, որ հետո…

  Գրեթե բոլոր աղջիկների նման հարյուրավոր ֆիլմեր եմ դիտել ողբերգական ավարտ ունեցող սիրային պատմությունների մասին,  վերապրել ենք հերոսուհիների ցավն ու նրանց հետ հավասար սրտնեղել ենք, տխրել ու արտասվել  դրանք դիտելու ընթացքում, սակայն գիտակցության մեջ արմատավորել դրանք սոսկ որպես դրամատիկ պատմություններ և ոչ ավելին: Այդ տրագիկ մելոդրամաներին զուգահեռ դիտել և ընթերցել ենք նաև անթերի թվացող սիրային պատմություններ, որոնք նույնպիսի

Սկսվեց աշնանային զորակոչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Էրեբունու զինկոմիսարիատում կայացավ աշնանային զորակոչի բացումը: Բազմաթիվ զինակոչիկներ առավոտյան ժամը 9:00-ից իրենց հարազատների, ընկերների հետ զինկոմիսարիատի բակում սպասում էին մեկնմանը: Զինկոմիսարիատ գալուց հետո զինակոչիկները գրանցվեցին, անցան վերջին բուժզննումը: Հետո խոսեցին զինկոմիսարիատի փոխգնդապետը եւ Երեւանի քաղաքապետարանի Էրեբունու վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը՝ մաղթելով զինվորներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ: Հետո պարային համարով հանդես եկավ հայկական մի

Նախկին ազատամարտիկին ասել են՝ «այս կողմերում չերեւաս»

«Ոչ ոք իրեն չի ասել՝ այլեւս այս կողմերում չերեւաս: Ինքը կարող է գալ ու սահմանված կարգով նորից հանդիպման համար հերթագրվել»,- երեկ «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի օգնականը՝ պարզաբանելով, որ Հրայր Կարապետյանը գործուղման մեջ էր, այդ իսկ պատճառով չի կարողացել ընդունել եւ լսել նախկին

«Ես ծնվել եմ, ինքը եղել է, ես չկայի, ինքը կար, ես չլինեմ, ինքը լինելու է, ես կամ, ինքը կա»,-Արամ MP3

Արամ MP3-ի հետ  ժամադրությանը երկար սպասեցինք:  Այն  պետք է տեղի ունենար ավելի քան 10 օր առաջ, բայց Արամը Հայաստանում չէր: Տասը օր հետո մեր ժամադրավայրը եղավ  «Վիտամին» ակումբը: -Հիշու°մ եք ձեր մանկությունը: Ինչպիսի°ն էիք փոքր ժամանակ: – Ոնց կարելի է մոռանալ մանկությունը: Ես իմ բարեկամներից շատ եմ լսել, որ փոքր ժամանակ շատ չարաճճի էի: Ինձ

Կնոջը օրգազմի հասցնելու համար 1 րոպեն էլ է բավական

Այն տղամարդկանց, որոնք բռերով սեքսուալ խթանիչներ են խմում, որպեսզի իրենց զուգընկերուհուն օրգազմ «պարգեւեն»՝ մասնագետները խորհուրդ են տալիս նախեւառաջ կնոջը տանել բժշկի: Կանայք, որոնք սեռական կյանքով ապրում են, բայց այդպես էլ օրգազմի քաղցրությունը չեն զգում, չպետք է մեղադրեն իրենց տղամարդկանց: Aravot.am-ի հետ զրույցում սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նման կանանց խորհուրդ է տալիս դիմել բժշկի, քանի

Ընդդիմադիր դաշտի մեկ ուժով ներկայանալը դժվար իրականանալի է. Գագիկ Մելիքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների խնդրանքով մեկնաբանեց վերջերս ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի Գյումրիում արած այն հայտարարությունը, թե իրենց կուսակցությունում չկան «արյունոտված մարդիկ», «խուժաններ ու գողեր»: Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր գործընկերոջ այդ հայտարարության մասին ասել էր. «Հաճախ մարդիկ խոսքի ընթացքում ընկնում են էյֆորիայի կամ էքստազի մեջ»: Գ. Մելիքյանը չցանկացավ

Կաթնառատում անասուն չի սատկում

Այսօրվա ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանն անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վերջին շրջանում Կաթնառատ գյուղում անասուններն իրար հետեւից սատկում են, վստահեցրեց, որ նման բան չկա: Նրա խոսքերով, անասունների շրջանում նկատվել է անհայտ հիվանդություն, որի պատճառները բացահայտելու համար նախարարության մասնագետները գյուղում անասուններին են ուսումնասիրում. «Համապատասխան նմուշները ուղարկվել են անասնաբուժական կենտրոնական լաբորատորիա, վերջնական պատասխանը տալուց հետո կոնկրետ քայլեր

Վարչապետի ելույթը ԱԺ-ում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ

Այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երեք կարևագույն խնդիրների վրա, որոնց լուծմանն է միտված լինելու պետական բյուջեի նախագիծը: Այդ առումով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթի վրա, որը նա հնչեցրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում: Այդ ելույթում ֆիքսվել են այն հիմնական թիրախները, որոնցով պետք է առաջնորդվի կառավարությունը: Առաջին հերթին ցանկանում

Ականատես պատգամավորը ենթադրում է, որ Սյունիքի մարզպետը հետո ներողություն է խնդրել

ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը, որը երեկ «Մարիոթ» հյուրանոցում ներկա է եղել Սյունիքի մարզպետի հերթական «սխրանքին», «Առավոտի» խնդրանքին՝ ներկայացնել դեպքն, ասաց. «Դե ինչ ասեմ, ավելի բան պատմելու առանձնակի բան չկա»: Այսինքն` ինչ-որ ասում է տիկինը` հենց այդպես էլ եղե՞լ է՝ մեր այս հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Դե, մի քիչ բարդացրել է, ծեծել-բան չի եղել, քաշքշուկ

Տնօրենին դատում են. պետությանը պատճառել է խոշոր վնաս

Թիվ 61205010 քրեական գործն այս տարվա օգոստոսի 18-ից գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործը հարուցվել է Գառնիկ Սարգսյանի դեմ: Ըստ մեղադրական եզրակացության, նա հանդիսացել է ՀՀ ՊԵԿ Էրեբունու տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մոնդիկո» ՍՊ ընկերության տնօրեն: Մեր տեղեկությունների համաձայն, Գ.Սարգսյանը ընկերության տնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու, իսկ ներկայացվածներում ակնհայտ

Չելսի Քլինթոնը՝ NBC-ի հաղորդավարուհի

Ամերիկյան NBC հեռուստաալիքը, որպես լրատվական բաժնի թղթակից, աշխատանքի է ընդունել Չելսի Քլինթոնին:  Նա  ԱՄՆ- ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրն է: Ըստ ընկերության, նա ռեպորտաժներ կպատրաստի «Մարդիկ, ովքեր փոխել են աշխարհը» հեռուստահաղորդման համար: Չելսին  իր աշխատավարձը կբաժանի որպես բարեգործություն: «Վեստի FM» ռադիոյի փոխանցմամբ, նույն հեռուստաալիքում են  աշխատում նաեւ ամերիկյան նախկին նախագահ

Գրիշա Բաղիյան. «Ո՞վ է ասում միսը թանկացել է»

Նոյեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանում 574.000  խոշոր եղջերավոր անասուն  կա, նախորդ տարվա համեմատությամբ՝ գլխաքանակն էճել է 3000-ով: Այսօր  ասուլիսում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատ  35.000-ով աճել է նաեւ ոչխարների ու այծերի գլխաքանակը, դրանք հիմա  568.000 են: Հայաստանում խոզերի գլխաքանակը հասնում է մոտ 120.000-ի, նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել է 5000-ով: Ընթացիկ տարվա

Տարոն Մարգարյանը հրավիրեց երդմնակալությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, երբ պարզ դարձավ, որ միձայն ընտրվել է Տարոն Մարգարյանը, նա Երեւանի ավագանու անդամներին եւ ՀՀԿ-ին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ասելով, որ նոյեմբերի 18-ին հրավիրում է իր երդմնակալության արարողությանը: Անուշ ԽԵՉՈՉԱՆ

Գյուղատնտեսության փոխնախարար. « Ամանորին ձվի խուճապ չի լինի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է նախատոնական անխափան  առեւտուր: Այսօրվա ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը  վստահեցրեց, թե չեն թողնի, որ նախորդ տարվա նման շուկայում առաջանա ձվի խուճապ: Չնայած՝  ըստ Գրիշա Բաղիյանի, ներկայումս կա կենդանական ու բուսական մթերքի անբավություն: Փոխնախարարի խոսքերով՝ կներկրեն ինչի պակաս լինի: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Տարոն Մարգարյա՞նն էլ է «դրայվով» աշխատելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստակամություն հայտնեց պատասխանել լրագրողների հարցերին: Սա իսկական խառնաշփոթ առաջացրեց, քանի որ լրագրողները մեկը մյուսին հերթ չտալով՝ ցանկանում էին հարցեր տալ, նկարահանել ու ձայնագրել: Լրատվամիջոցներին մասնավորապես հետաքրքրում էր, թե նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պես «դրայվո՞վ» է աշխատելու Տ. Մարգարյանը կամ կրպակների ապամոնտաժումը պարոն Մարգարյա՞նն էլ է շարունակելու, կադրային

Սյունիքի մարզպետի գործով պետք է զբաղվեն իրավապահները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղեկացրել էինք, որ երեկ «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Այսօր առավոտյան Aravot.am-ը փոխանցել էր Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը, ըստ որի լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը բացարձակ սուտ է: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այդ դեպքն անընդունելի համարեց: Ասաց,

Նոր մանրամասներ` Խանջյան փողոցում տեղի ունեցած վթար-վրաերթից. «Մերսեդես»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես երեկ` նոյեմբերի 14-ին,  Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20.30-ի սահմաններում՝ Խանջյան փողոցում, Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց «Մերսեդես» C 180 մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, հարվածել մայթեզրին կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի «Վերնիսաժ» տաքսի ծառայությանը պատկանող Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ «Մերսեդեսը» հայտնվել էր մայթին

Աստղիկ Գեւորգյանը դրական է վերաբերվում եւ նոր քաղաքապետին, եւ նախորդ երկու քաղաքապետերին

Երեւանի ավագանու անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի կարծիքով, Տարոն Մարգարյանն իրեն ցույց է տվել դեռեւս Ավան համայնքը ղեկավարելու ժամանակ. « Բոլորս տեսանք, որ ի տարբերություն շատ տարածքների՝ Ավանը կանաչի մեջ կորած է: Ես Ավանի բնակիչ չեմ, բայց լսել եմ իմ ընկերներից, որոնք ապրում են Ավանում: Շատ դրական վերաբերմունք ունեմ Տարոն Մարգարյանի նկատմամբ: Համեստ, մարդկային

Կմեռնի, արդյո՞ք, վերջին հույսը

Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ «Մարիոթ» հայուրանոցում կատարված դեպքը երեկ երեկոյան անընդհատ լուսաբանելով՝ մի տեսակ ժամանակ չունեցա հարցի բարոյահոգեբանական  ասպեկտի վրա ծանրանալու: Ու երեկվանից ամբողջ ընթացքում հիշել եմ բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Սուրիկ Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ եւ որոնց մասին իր բլոգում այսօր արդեն գրել է Աննա Իսրայելյանը: Երեկվանից մի տեսակ ուրախ էի, որ

Aram Khachaturian

https://www.youtube.com/watch?v=6hspNqedyUU

ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի կարծիքը

Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այսօր այն, ինչ կատարվում է ներքաղաքական դաշտում՝ ամբողջովին տեղավորվում է նախընտրական շրջանի տրամաբանության մեջ:  Գառնիկ Իսագուլյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտում»

Ի՞նչ է խոստանում եկող տարվա բյուջեն. Ըստ կառավարության` «լիքը լավ բաներ»

Ազգային ժողովում սկսվեցին 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի քննարկումները: Բյուջեն ներկայացնելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական ծավալուն մեջբերումներ կատարեց ՀՀ նախագահի ելույթից, որը հնչել էր Արդյունաբերողների եւ գործարարների համագումարի ժամանակ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին ներկայացնելով որոշ թվեր՝ հայտարարեց, թե բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն եւ կառավարությունը նախատեսել է եկող տարվա համար ավելացնել եւ կենսաթոշակները,

ՍԴ-ում ավարտվեց զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հոդվածների սահմանադրականության հարցի քննությունը

ՀՀ սահմանադրական դատարանում ժամը 11-ից սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում էր  3 ներկայացուցիչներով: Դիմումի ներկայացումը տեւեց շուրջ 45 րոպե: Կարեն Անդրեասյանն առաջարկեց իջեցնել զրպարտության

Ըստ Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ Տարոն Մարգարյանը դադարեցնելու է կրպակների ապամոնտաժման գործընթացը

Ավագանու անդամ,  ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը հույս ունի, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին կտեսնի ավելի կատարելագործված: Այսօր Երեւանի քաղաքապետարանում մինչ կամփոփվեին Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Aravot.am-ը ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի մասին: «Նա Երեւանի փոխքաղաքապետն է եղել եւ նրա հասցեին բացասական որեւէ բան

Միայն մասնագետի օգնությամբ

Ըստ Նոր Զելանդիայում կատարած ուսումնասիրությունների՝ 50-55 տարեկանից հետո կալցիումի չարաշահումը կարող է անոթային խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Փորձի ընթացքում գիտնականները խորհուրդ են տվել մասնակիցներին շաբաթական հինգ անգամ ընդունել 200գ կալցիում՝ վեց ամսից մինչեւ հինգ տարի տեւողությամբ: Փորձի հեղինակներից մեկը՝ Մարկ Բոլանդը նշում է, որ ի զարմանս փորձագետների, կանանց մոտ նկատվեց սրտանոթային խնդիրների զգալի աճ: «Արդյունքներն

Նախավերջին «աշխարհի վերջը»

Մեկնաբանում են հայ եւ օտարազգի հոգեւորականները ՄԻ քանի օր առաջ 2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրն էր: Որոշ ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող կրոնական կազմակերպությունների համար «հերթական» աշխարհի վերջն էր: Նույն տրամաբանությամբ, աշխարհի հաջորդ «վերջը» կգա 2012 թվականի 12-րդ ամսվա 12-ին: Քանի որ 13-րդ ամիս չկա՝ 12.12.12-ը կլինի ամենավերջին «գոլդ» աշխարհի վերջը: «Առավոտի» հետ զրույցում Երեւանի Նուբարաշեն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031