Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Բաղիյան. «Ո՞վ է ասում միսը թանկացել է»

Նոյեմբեր 15,2011 15:14

Նոյեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանում 574.000  խոշոր եղջերավոր անասուն  կա, նախորդ տարվա համեմատությամբ՝ գլխաքանակն էճել է 3000-ով: Այսօր  ասուլիսում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատ  35.000-ով աճել է նաեւ ոչխարների ու այծերի գլխաքանակը, դրանք հիմա  568.000 են: Հայաստանում խոզերի գլխաքանակը հասնում է մոտ 120.000-ի, նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել է 5000-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում էլ արտադրվել է 107.000 տոննա միս: Դժգոհություններին ի պատասխան, թե միսը բավականին թանկ է, փոխնախարարը վստահեցրեց, որ մսի շուկայում մի բան էլ նկատվում է գնանկում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930