Օրվա լրահոսը
Հին հակառակորդները չեն դավաճանում
Նոյեմբերի 13-ին տեղի կունենա Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ կներկայացնեն հոկտեմբերի 9-14-ը, թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 14-19-ը, նախընտրական քարոզարշավը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 11-ը: Իջեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի չորս թեկնածու՝ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը, ԲՀԿ-ական
ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՍՎԵՑ
«Առավոտի»՝ «Դիմել է Փաստաբանների պալատի նախագահին» (2011թ. մարտի 8) հրապարակմամբ տեղեկացրել էինք քաղաքացի Գարեգին Շահվերդյանի դատական վեճի մասին: Դատարան էր ներկայացել հակառակ կողմի փաստաբանը, որը, պարզվել էր, նախկինում եղել է դատական կատարածու՝ նույն գործով: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2011թ. հուլիսի 28-ի թիվ 15/11 Ա որոշմամբ՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանին (արտոնագիր թիվ 305) ճանաչել է մեղավոր՝ «Փաստաբանության
ՏՈՒԺԵԼ Է ՄԻ ՔԱՆԻՍԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 19.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Թարմենյանին պատկանող «ՎԱԶ-2108» մակնիշի 06 ԼՕ 476 եւ Արմեն Զուեւին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 ՍՍ 086 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդ, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ,
ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Երեւան-Գավառ-Երեւան երթուղու միակ ուղեւորափոխադրող «Գավառտրանս» ընկերությունը չնայած գիծը սպասարկելու մրցույթը շահել է երթուղու ուղետոմսի 500 դրամ արժեքով, սակայն սպասարկել է 1000 դրամով: Ուղեւորներից 500 դրամ ավելի գանձելու համար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել: Երեկ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց վարչական վարույթի արդյունքները: Ըստ հանձնաժողովի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար «Գավառտրանսը» տուգանվեց 10 միլիոն դրամով: Հանձնաժողովը
«ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՈՒ ՀՐԴԵՀԵԼ»
Մի քանի օր առաջ Արմենակյան 202վ շենքում հրդեհ է բռնկվել: Բնակիչներին հաջողվել է արագ դիմել հրշեջ ծառայություն ու կրակը մեկուսացնել: Սովորական արտակարգ իրավիճակ հիշեցնող այս լուրը, թերեւս, կարող էր ընկալվել որպես պատահական դեպք, ինչ-որ բնակչի անփութության հետեւանք կամ պարզապես դժբախտ պատահար, եթե շենքի նկատմամբ խիստ հետաքրքրություն չունենային որոշ օլիգարխներ: «Առավոտի» սեպտեմբերի 16-ի համարում մենք հրապարակել
80%-ը գոհ է ԱՊՊԱ-ից
Մասնագետների վստահեցմամբ, ԱՊՊԱ-ն չի կարող նպաստել վթարների ավելացմանը «Բոլոր երկրներում ապահովագրությունն ավելի մեծ վստահություն է ձեռք բերում պարտադիր ապահովագրատեսակների միջոցով: ԱՊՊԱ-ի միջոցով 400 հազար ավտոսեփականատերեր որոշակի հարաբերություններ ստեղծեցին ապահովագրական ընկերությունների հետ: Մեր հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ, ապահովագրական ընկերությունները կսպասարկեն 26-30 հազար վթար»,- օրերս Դիլիջանում հայտարարեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: «Ռոսգոսստրախն» այս
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
Կիրակի օրը գյուղն ու քաղաքը հանդիպեցին Երեւանի Հյուսիսային պողոտայում Երեւանյան էլիտար թաղամասերից մեկը՝ Հյուսիսային պողոտան, կիրակի օրը բավականին յուրահատուկ, երեւանցիների աչքին անսովոր տեսք ուներ: Պողոտայի հենց մեջտեղում փոքրիկ ախոռ էր, որտեղ աշխույժ եռուզեռին ու ուսումնասիրող հայացքներին անտարբեր, առօրյա ռեժիմով իրենց օրն էին անցկացնում «Արզնի» ընկերության տոհմային ցուլիկները, կովերը, ոչխարները: Քիչ այն կողմ կոմբայններ ու տրակտորներ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ 1-Ը ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային 3 զինծառայողներ: Նրանցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ըստ «Panorama.am»-ի, ցավակցելով ավտոպատահարի հետեւանքով մահացած զինվորի հարազատներին, ասել է. «Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն,
ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բարձրաձայնել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին: News.am-ի հաղորդմամբ, երեկ լրագրողները դեսպանին հիշեցրել են, որ նախորդ դեսպանները ներքին խնդիրներ են ունեցել, քանի որ մասամբ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն բարձրաձայն չեն կարողացել արտահայտվել: Ի պատասխան՝ Հեֆերնը նկատել է, որ հպարտ է Հայաստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար: Սերժ Սարգսյանը հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը կարող է հպարտանալ 20 տարվա՝ դժվարությամբ, մրցակցության եւ հետպատերազմյան տարիների պայմաններում եղած իր ձեռքբերումներով: «Հայաստանը հաստատեց քաղաքական նոր համակարգ, որդեգրեց ժողովրդավարության նոր մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց, անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ անդամ դարձավ, հիմա
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անցած շաբաթ օրը Գարեգին Նժդեհի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ քննադատեց ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանություններին եւ այդ համատեքստում հայտարարեց. «2008թ. մարտի 1-ի դիպուկահարները ծնվել են 1996թ. սեպտեմբերի 26-ին: Եվ չի կարելի վիրավորելով ժողովրդի հիշողությունը՝ նրանց դարձյալ հավաքել հրապարակներում ու կեղծ հույսեր ներշնչել: Ժողովրդին խաբել չի
ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյին: Երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի պատվիրակության մասնակցությամբ: Ստանիսլավ Կոզիեյը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների
Հերթական ընտրությունների շեմին
Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է հանդիպումները «Ժառանգությունը» շարունակում է ֆորումների շարքը Հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հանդիպումը քաղաքացիների հետ: Այս մասին հաղորդում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Իսկ մինչ այդ՝ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գյումրեցի լրագրողների ու համակիրների հետ
ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՔ է ՎԵՐԱՑՎԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Դա, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, նշանակում է առաջին հերթին իրավական արդարացի գնահատական տալ նախորդ տարիների մահվան դեպքերին: Անցած ուրբաթ, մի քանի րոպե առաջ այն բանից, երբ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հերթական բողոքի ակցիան էին անում այդ սպանությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու պահանջով, «Առավոտը» զրուցում
ՖՈՒՏԲՈԼՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Վերջին օրերի համահայկական թիվ մեկ խնդիրը Իռլանդիա-Հայաստան հանդիպումն էր, որի դրվագները քննարկում են ֆուտբոլի սիրահարներից մինչեւ այդ հրաշք խաղի հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ: «Եվրո-2012»-ի մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան ունի ինտելեկտուալ եւ ֆուտբոլային ներբերանգներին ու փիլիսոփայությանը տիրապետող, մտածող մարզիչ, ուրույն ձեռագիր, համախմբված եւ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ խաղացողներ՝ թիմ, որը կարող
ՏՈՆԻՑ ՀԵՏՈ՝ «ԽՐԱԽՃԱՆՔ»
Շաբաթ օրը Հյուսիսային պողոտան վերածվեց նախ՝ տոնավաճառի, ապա՝ գոմի, իսկ վերջում՝ աղբանոցի: Բերքի տոնը, որ նշվում էր քաղաքի կենտրոնում, անշուշտ, լավ գաղափար էր, սակայն այն, ինչ կատարվում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ պաշտոնյաների եւ, մասնավորապես, ՀՀ վարչապետի հեռանալուց հետո, ուղղակի զարմանալի էր: Հայաստանի բոլոր ծայրերից եւ Արցախից բերված բերքն ու բարիքը մարդիկ ուղղակի խլխլում էին իրար
Աբու Դաբիի ձյուդոյի տատամին անհաջողակ էր
NEW Աբու Դաբիում ընթացած ձյուդոյի «Grand Prix» մրցաշարը, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միջոցառումների ցուցակում էր, ավարտվեց առանց Հայաստանի ներկայացուցիչների: Առաջին իսկ գոտեմարտերից պայքարից դուրս մնացին մոսկվաբնակ մեր աղջիկները՝ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Իսկ ահա մեր գլխավոր օլիմպիական հույսերը՝ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ)
Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է
NEW Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում հրապարակային եւ խճուղային հեծանվավազքերից ԽՍՀՄ սպորտի վարպետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ: Ալեքսանդր Բերեզովսկին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրն է:
ԸՆՏՐՎԵՑ ԿԱԼԱՆՔ
NEW Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին կամավոր ներկայացել է 19-ամյա Ա.Չիտախչյանը որը ս/թ հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի` խուլիգանություն, 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
ԿԱՆԱՉ ԶԱՆԳՎԱԾ՝ «ԿԱԼ»-ԻՑ
NEW Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները Գանձակ գյուղի 39-ամյա բնակիչ Նվեր Խ.-ի բնակարանում, վերջինիս հագին եղած սպորտային վերնազգեստի գրպանից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված 3, 8 գ ընդհանուր կշռով կանեփանման բույսի կանաչ զանգված: Ըստ Նվեր Խ.-ի բանավոր հայտարարության` զանգվածը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, քաղել է Գանձակ գյուղի «Կալ» կոչվող տարածքից` իր օգտագործման նպատակով: Նշանակվել
ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է
NEW Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել մի կին — հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 15-ից հոկտեմբերի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Տեղեր գյուղի վարչական տարածքում գտնվող «Ագարակ-2» այգեգործական ընկերության իրեն պատկանող ամառանոցից գողացել են երկաթբետոնե կոնստրուկցիաներ` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության աշխատակիցները Աղձք գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ,
ԱՅՍՕՐՎԱ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
NEW Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, Մոլդովական փողոցի թիվ 36 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին, շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժամը 05.30-ին, Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
NEW «Առավոտի» տեղեկություններով, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Պողոսյանը այսօրվանից հայտարարել է անժամկետ հացադուլ: Ա. Պողոսյանը մտադիր է դադարեցնել հացադուլը արդարադատության նախարարի այցից հետո միայն: «Պատճառն այն է, որ պայմանական վաղաժամկետ ազատվելու միջնորդություն չներկայացրեց քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը»,- ասում է Ա.Պողոսյանը: Դատապարտյալը տեղեկացնում է նաեւ, որ չունի կարգապահական տույժ, առհասարակ՝ խախտումներ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԸ – Չեմ հասկանում՝ ինչի ես էսքան չարացած,- Նանսենին ասաց Տաթեւիկը: – Չարացած չեմ,- ասաց Նանսենն ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.- կարող ա՞ Շիրազն իրանից պակաս գրող ա: – Սիլվա ծյոծյայի՞ց,- փռթկացնելով հարցրեց Ռաֆիկը: – Չէ,- ասաց Նանսենը.- հենց լափ էլ Սարոյանից: – Սփյուռքում Շիրազին լավ էլ սիրում ու
ՇԵՔՍՊԻՐՅԱՆԸ ՍԿՍՎԵՑ
Հոկտեմբերի 14-29-ը Երեւանում տեղի կունենա Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը, վերոհիշյալ փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ այլք: Հայաստանից փառատոնին մասնակցում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվան
ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի բնության պետական թանգարանը «Կրթություն» շաբաթաթերթի միջամտությամբ դեռ մարտ ամսից անցկացնում է միջհանրապետական վիկտորինա՝ բոլոր դպրոցներում: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասում է, որ բոլոր երեխաներն էլ շատ ակտիվ մասնակցում էին վիկտորինային: Երեկ անցկացվում էր վիկտորինայի վերջին փուլը՝ ժյուրիի ներկայությամբ: Այս տարվա հաղթողն էլ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Սարգսյանն է:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ
Գյումրիի «Սամարիթեր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Ա.Օզանյան փողոցի թիվ 207/345 տնակի բնակիչ՝ 70-ամյա Օլեգ Ղափանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Իսկ հոկտեմբերի 14-ին դեղորայքային թունավորումով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ուսանողական հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի 511-րդ սենյակի բնակիչ՝ 24-ամյա Վազգեն Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ
ՓԼՈՒԶՎԵԼ Է ՏԱՆ ՀԻՄՆԱՏԱԿԸ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վատ վիճակն է, նաեւ նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են
ԾԵՐԱՆՈՑԻՑ
2 ամիս է, ինչ վերանորոգում են Նորքի ծերանոցը: Մի քանի օր առաջ տատիկներին ու պապիկներին «քնեցրել» են իրար կողքի: Երեկ վերջապես ծերերի տարածքը զգեստապահարանով անջատել են: Իսկ 80 տարեցներ տեղավորվել են մեկ դահլիճում:


















































