Օրվա լրահոսը

«ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱ՜Վ Է, ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ԻՆՉԵՐ ԿԱՆ»

Արտահանողների միության նախագահը արտահանման հետ կապված խնդիրներ ունի Մի քանի օր առաջ Մարզահամերգային համալիրում «Արմենիա էքսպո-2011» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է մեր տեղական արտադրողների տաղավարներում ու հարցրել, թե ի՞նչ խնդիրներ ունեն, ինչո՞վ կարող է օգնել: Գործարարներից մեկը՝ Րաֆֆի Մխջյանը, որը զբաղվում է «Ռիո գրանդե» սուրճի արտադրությամբ, օգտվելով հարմար առիթից, նախագահին սկսել է

ՄԵՆՔ «ԱՅՈ» ԷԻՆՔ ԱՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

20 տարի առաջ տրված մեր քվեն անտեսվել է՝ այս պնդմանս հիմքն այն չէ, ինչ օրերս ասաց սոցիոլոգներից մեկը՝ զանց առնելով հանրահայտ տվյալները, թե ընդամենը 10 հազար մարդ է դեմ քվեարկել անկախությանը: Հանրաքվեի մասնակից 99%-ի քվեն կեղծվել է ըստ բովանդակության, քանի որ մենք «այո» էինք ասել հետեւյալ հարցադրմանը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական

Ռուբեն Հայրապետյանը բացահայտումներ է անում

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսում մեկը մյուսի ետեւից հայտարարություններ էր անում, որոնց պատճառով լրագրողները ստիպված էին նորանոր հարցեր հնչեցնել: Նախ, ԱԺ պատգամավորը մի քանի անգամ խնդրեց իրենից հեռախոսով հարցազրույց չուզել, քանի որ, իր ասելով, այդ կարգի հարցազրույցները հիմնականում տպագրվում են աղավաղված, եւ իրեն վերագրվում

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԲՌՆԵ՞Ն

ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանական բուրգը նորից է ճաքել Հայաստանի բնակչությունը փոքր-ինչ անսացել էր նախորդ հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հնչեցրած՝ հաջորդիվ բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնելու կոչերին: Փոքր-ինչ, քանի որ Ազատության հրապարակում ՀԱԿ-ի անցկացրած երեկվա հանրահավաքը փոքր-ինչ ավելի բազմամարդ էր նախորդից, սակայն ոչ այնքան բազմամարդ, որ «աննախադեպ» կամ «հուժկու» որակվեր: Ավելին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն

ԲԱՆԴԱՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ Է

Իսկ թե ովքեր են դրա անդամները՝ պարզ կդառնա առաջիկայում Երեկ, վաղ առավոտյան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ տվյալներն իրացնելիս հիշյալ վարչության եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ինչպես նաեւ Երեւանի վարչության եւ նրա ստորաբաժանումների ոստիկանները համատեղ լայնածավալ գործողություն են իրականացրել, որի արդյունքում վնասազերծվել են վերջին ամիսներին Երեւան քաղաքում նախկին պաշտոնյաների եւ

ԲՌՆՎԵՑԻՆ

    Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են մի ավազակախմբի անդամների, որոնք կասկածվում են ս.թ. հունիսի սկզբից ի վեր «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն Էդուարդ Բեզոյանի տան, Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Հանցախմբի վարձակալած բնակարաններում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԷՐ

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության մեկնարկային երկու խաղերում 11 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը. վեցը՝ պորտուգալացիներից, 5-ը՝ դանիացիներից: Դժգոհել ու զայրանալ, իհարկե, կարելի է, բայց անգամ սրանով կարելի է բավարարվել՝ հիշելով, որ Հայաստանում կանանց ֆուտբոլ առհասարակ գոյություն չունի. չունենք թիմեր, կանոնավոր մրցաշարեր (եթե ոչ առաջնություն), համապատասխան մարզչական դպրոց ու, ամենակարեւորը, ՀՖՖ-ում ցանկություն չկա՝

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ

Հայաստանի անկախության 20-ամյակը Հայաստանի լեռնագնացության եւ ժայռամագլցման ֆեդերացիան, նախագահ Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորությամբ, նշեց համայն հայության խորհրդանիշ Արարատ լեռան գագաթ կատարած վերելքով: Քսան հոգանոց խումբը, որից տասը ֆեդերացիայի անդամներն էին, մյուս տասը՝ սիրող լեռնագնացներ, սեպտեմբերի 21-ին հայոց եռագույն դրոշը ծածանեցին բիբլիական լեռան գագաթին:

ԱՆՑԱԾՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Անկախության 20-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լավագույն նվերը մատուցեց հայ երկրպագուին. անկախ Հայաստանի 20 տարիների լավագույն ընտրական փուլը… Այդ մասին կարելի է փաստել, երբ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր է մնացել: Ու նաեւ՝ միանշանակ կարելի է ասել, որ մեր հավաքականի կատարմամբ սեպտեմբերյան ֆուտբոլային հրավառությունից հետո Հայաստանը ֆուտբոլով ու հույսերով է ապրում: Դրա վառ ապացույցն

«ԻՍԿԱԿԱՆ ԿԻՆՈ»՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Իսկական կինո» խորագրով կարճ ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը կինոյի տարբեր ընկալումների, կինոդիտողի տարածված շերտավորումների մասին է. կինոդիտողները բաժանվում են երեք խմբի` ինտելեկտուալներ, քաղքենիներ եւ, ընդհանրապես, կինո սիրող հանդիսատես: Գործողությունները կատարվում են կինոդահլիճում եւ էկրանին, որտեղ առանձին ֆիլմ է պատկերվում` ինտելեկտուալ հատվածով, ռոմանտիկ հատվածով եւ կիսամարտական տեսարանով: Ներկայացված կինոդիտողի երեք շերտերից յուրաքանչյուրն ունի

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Առավոտում» տպագրված «Վայ այն երկրին, որտեղ ուսումը բիզնես է» հրապարակման հեղինակը՝ Համլետ Մոսինյանը գրում է ինչ-որ աղաղակող փաստերի մասին, իսկ մենք նշենք դրանց՝ աղաղակող հերյուրանք լինելու փաստը։ Հոդվածին կից ներկայացնում ենք Վլադիմիր Բեկթաշյանի ավարտական փաստաթղթի նմուշը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ այն բարձրագույն կրթության փաստաթուղթ է։ Նախքան Հյուսիսային համալսարանի մասնաճյուղի ղեկավար լինելը՝ պարոն

ՄԱԶՈԽԻԶՄԻՑ ՕԳՈՒՏ ՉԿԱ

ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված գլխավոր միջոցառումը իսկապես ճաշակով էր եւ առաջին անգամ զերծ՝ քյաբաբախորովածային միտումներից: Ինչ վերաբերում է զորահանդեսին, այն եւս տպավորիչ էր: Զորահանդեսին առաջին անգամ մասնակցեց նաեւ ՀՀ զինված ուժերում հոգեւոր սպասավորություն իրականացնող շուրջ 40 հոգեւորական, ինչը սոցիալական ցանցերում բուռն ու բացասական արձագանքի արժանացավ: Ոմանց կողմից դա նույնիսկ խայտառակություն ու խեղկատակություն որակվեց: Իմ

Գրողի կյանքը կփրկվի

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի առողջության վերականգնման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է՝ $50 000: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեցին Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրողներ Գուրգեն Խանջյանը եւ Հասմիկ Խեչիկյանը: Լեւոն Անանյանը պատմում է, որ Հովհաննես Գրիգորյանի առողջական տագնապալի վիճակի մասին տեղեկացել են մեկ ամիս առաջ, որից անմիջապես հետո ծագել է առողջության վերականգնման համար անհրաժեշտ գումարի

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մշակութային օջախը ղեկավարում է առանց ցնցումների Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կամո Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Քչերին է հայտնի, որ վարչական աշխատանքին զուգահեռ, նա արդեն 45 տարի զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ: Կ. Հովհաննիսյանը Օպերային թատրոնի կառավարումը ստանձնեց 1998թ.,

ԽՈՐՈՎԱԾԻ ՇԱՄՓՈՒՐՈՎ

Երեկ, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նշավան գյուղի մի բնակիչ: Պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել

ՊԱՆԹԵՈՆԻ ՄՈՏ

Երեկ, ժամը 00.30-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի փառքի պանթեոնի մոտ, բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես Բենցի» ուղեւորուհին՝ 51-ամյա Մելանյա Սանոսյանը, մահացել է: «Պեժոյի» վարորդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

ԱՉՔԵՐՆ Է ԿԱՐԵԼ

7-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել ԱՆ «Սեւան» ՔԿՀ կալանավոր Հայկ Գալստյանը: Նա կարել էր աչքերը: «Առավոտի» տեղեկություններով՝ նրան ծեծի են ենթարկել ընդվզելու համար: 1 կգ խաղողը որպես հանձնուք չհանձնելու համար: Բանն այն է, որ խաղողն ու մնացած բարիքները հասանելի են միայն «զոնն նայողին» ու ինչո՞ւ ոչ՝ ադմինիստրացիային: «Առավոտի» տեղեկություններով, «Սեւանն» այսօր «նայում է»

ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի գործը ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ այն կապված է չարաշահումների հետ, եւ քննվել է հատուկ քննչական ծառայության կողմից:

ԿՈՐԵ՞Լ է

«Առավոտի» տեղեկություններով՝ կորել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը (այս գործը հայտնի է նաեւ «Վանոյի գործ» անվամբ): Այդ կապակցությամբ դիմել էինք ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի նա թույլատրի հանդիպելու ցմահ ազատազրկվածի հետ: Սակայն ՔԿՀ-ն մինչ օրս հստակ չի պատասխանել. ի վերջո՝ թույլատրո՞ւմ է մեկուսարան մտնել, թե՞ ոչ:

ԲԵՐԱՆՆ Է ԿԱՐԵԼ

«Առավոտի» տեղեկություններով՝ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: ՔԿՀ մամուլի պատասխանատուն հաստատեց հացադուլի մասին տեղեկությունը: 1-ին կարգի հաշմանդամ, «հեպատիտ-C» հիվանդությամբ տառապող, թոքի վիրահատություն տարած Արթուրը դիմել է հացադուլի՝ կապված օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողի միջնորդության հետ. նրան դատապարտել 8, 5 տարվա ազատազրկման: Դատարանը դատական ակտը

ԿՈՐԵ՞Լ է

«Առավոտի» տեղեկություններով՝ կորել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը (այս գործը հայտնի է նաեւ «Վանոյի գործ» անվամբ): Այդ կապակցությամբ դիմել էինք ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի նա թույլատրի հանդիպելու ցմահ ազատազրկվածի հետ: Սակայն ՔԿՀ-ն մինչ օրս հստակ չի պատասխանել. ի վերջո՝ թույլատրո՞ւմ է մեկուսարան մտնել, թե՞ ոչ:

Հյուրերի կեսը տեղ չհասավ

Հայաստանի անկախության օրը Կապանում 40-ամյա Արմինե Սարգսյանն ունեցավ իր առաջնեկին՝ Սառային: Մինչ քաղաքում տոնական միջոցառումներ էին անցկացվում, ծնվեց եւս երկու երեխա՝ մեկ աղջիկ, մեկ տղա: Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան օրը երեք երեխա էլ ծնվեց Գորիսում: Այս ուրախալի ծնունդների ֆոնին չէր նայվում տոնական միջոցառումների ավարտ հանդիսավոր նիստի՝ պետական պարգեւների հանձնման արարողության ու համերգի անկազմակերպ բնույթը: Դահլիճի

«Դատվածները» լավ են աշխատում

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հասարակական պարսավանքի ու խրախուսման նոր գործիք է ստեղծել: Երեկվանից բոլորին հասանելի է  www.givemeinfo.am  կայքը, որի ստեղծման նպատակն է հանրության սեփականություն դարձնել պետական, համայնքային իշխանությունների, հանրային նշանակության հաստատությունների եւ տեղեկատվություն տնօրինող այլ մարմինների տեղեկատվության ազատության ոլորտում աշխատանքի որակը: Նախաձեռնության հեղինակը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունն է, ծրագիրը ֆինանսավորել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակն ու

ՕՊԵՐ-ԼԻԱԶՈՐԸ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԳՈՐԾՈՎ

ՀՔԾ քննիչ Ա. Կարապետյանի վարույթում գտնվող գործն ուղարկվել է  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությունը կազմվել է օգոստոսի 31-ին: Ոչ մի տեղ չաշխատող 35-ամյա Սերգեյ Տոնոյանը եւ նրա ոստիկան եղբայրը՝ Ստեփանը, ձերբակալվել են այս տարվա մայիսի 26-ին: Սերգեյ Տոնոյանը մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի պատրաստել, վերամշակել,

Ազատ գոտին՝ շենքերի տեղում

Երեկ կառավարության նիստի ժամանակ որոշվեց «Արմենիա» միջազգային օդանավակայանին անհատույց տրամադրված 0,47 հեկտարի փոխարեն հատկացնել 0,77 հա հող, որը նախատեսված է բազմահարկ հանրակացարանային շենք կառուցելու եւ որպես փոխհատուցում տրամադրելու համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է տարածքից 2 բնակելի շենք դուրս բերել: Կոնցեսիոները բնակարանները կկառուցի իրեն տրամադրված նոր տարածքում, իսկ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ՄԻԱՅՆ «ԶԵՄԼՅԱԿՆԵՐԻ՞Ն»

Գյումրիում անկախության 20-ամյակը նշվեց առանց «ավելորդ» ճոխությունների, աղքատիկ մի միջոցառում էր կազմակերպվել Դրամատիկական թատրոնում, երեկոյան մի համերգ էլ կենտրոնական հրապարակում: Թատրոնում կազմակերպված միջոցառման գլխավոր դերակատարները Շիրակի մարզպետ՝ գեներալ Աշոտ Գիզիրյանն ու ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանն էին, որոնք եւ սեփական ձեռքով հուշամեդալներով պարգեւատրում էին, այսպես ասած, արժանի համայնքապետերին, բուժհաստատությունների ու դպրոցների աշխատակիցներին: Միջոցառման կեսից Անիի տարածաշրջանի

Տոնական «հիվանդանոց»

ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ նախօրեին՝ վաղ առավոտից Երեւանի Անգլիական այգում իսկական տոնական «հիվանդանոց» էր գործում: «Առողջ երեւանցի» բժշկական ակցիայի շրջանակում փուչիկներով զարդարված բժշկական տաղավարներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25 առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ տրամադրում էին բժշկական անվճար խորհրդատվություն: «Այստեղ իրականացվում է առաջնային կանխարգելիչ ծառայություն, խորհրդատվություն: Անցած տարի եւս «Երեւանի օրվա» առթիվ կազմակերպվել է նման միջոցառում»,-

ՄԱՐԱԼԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ՞

Կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում  ՏԻՄ ընտրություններ են սպասվում Մոտ 7000 բնակչություն ունեցող նախընտրական Մարալիկը թերեւս հետաքրքիր է նրանով, որ քաղաքապետի մի թեկնածու ունի՝ գործող քաղաքապետ, 34-ամյա հանրապետական Արտակ Գեւորգյանը: Թեեւ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, մրցակցությունը պարտադիր է, այսինքն՝ մեկ թեկնածուի առկայության դեպքում անընդունելի են առաջադրումները, այդուհանդերձ, այստեղ կարծես թե գտել են ելքը: Մարալիկի

ԱԷԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Սեպտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ-ի 150 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել, «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ մինչ այդ ԱԷԿ-ի աշխատակիցները պահանջել են աշխատավարձի բարձրացում եւ հարկադրված ծայրահեղ միջոցների են դիմել: Նա նշել է, որ դիմում ներկայացրածների թվում են նրանք, որոնց աշխատավարձը բարձր է հանրապետությունում միջին

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԵՐԸ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Տխրահռչակ «տարածքների 20 տոկոս» եւ «միլիոն փախստականներ» կցագրումները ոչ այլ ինչ են, եթե ոչ Բաքվի քարոզչամեքենայի ճղճղանության «դասական» օրինակ: «ԱրմԻնֆո»-ին կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «Ցանկանում են զերծ մնալ կտրուկ խոսքերից, սակայն արդեն ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով՝ կոպիտ, ընդ որում, առօրյա ստախոսություն: Չէ՞ որ նույնիսկ բուն Լեռնային

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031