Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՈՎԱԾԻ ՇԱՄՓՈՒՐՈՎ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Երեկ, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նշավան գյուղի մի բնակիչ:
Պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, ապա ներկայացել է բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել