Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿԱԿԱՆ ԿԻՆՈ»՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Իսկական կինո» խորագրով կարճ ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը կինոյի տարբեր ընկալումների, կինոդիտողի տարածված շերտավորումների մասին է. կինոդիտողները բաժանվում են երեք խմբի` ինտելեկտուալներ, քաղքենիներ եւ, ընդհանրապես, կինո սիրող հանդիսատես: Գործողությունները կատարվում են կինոդահլիճում եւ էկրանին, որտեղ առանձին ֆիլմ է պատկերվում` ինտելեկտուալ հատվածով, ռոմանտիկ հատվածով եւ կիսամարտական տեսարանով: Ներկայացված կինոդիտողի երեք շերտերից յուրաքանչյուրն ունի իր համար ընկալելի, ընդունելի մասն ու անընդունելին, անհանդուրժելին։ Բայց կան փոքրաթիվ ֆիլմեր, իսկական կինո, որ բոլորի համար է: Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Հրաչյա Զաքարյանն է, բեմադրող օպերատորը՝ Նարեկ Մարտիրոսյանը, երաժշտությունը գրել է Հայկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել