Օրվա լրահոսը
ԿԱՊԵԼ ԷԻՆ ԵՐԿՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Ոստիկանության Նաիրիի բաժնում 34-ամյա Արամ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ 57-ամյա Գայանե Մ.-ի տան վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ դիմակավորված 2 անհայտ անձինք, սանդուղք տեղադրելով, մուտք են գործել Գայանե Մ.-ի տուն եւ դանակի ու զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել վերջինիս դստերը՝ Թուրքիայի եւ Հայաստանի երկքաղաքացի Արմինե Ա.-ին, թոռնուհուն՝ 5-ամյա Վիվյեն Ք.-ին, ու
Կալանավորի ցուցմունքը
«Անտոնյանն ասաց՝ հանեն շորերս, անարգանքի ենթարկեն ինձ» Երեկ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի քրեականի պետին՝ Եգոր Անտոնյանին պաշտոնանկ են արել: Ասում էին, որ այն կապված է իր ենթականերից մեկի կողմից 500 դոլար կաշառք ստանալու եւ բռնվելու գործի հետ: Այն կարող է կապված լինել նաեւ Ստեփան Հովակիմյանի գործի հետ: Ստեփան Հովակիմյանը, որը կասկածվում է «Մոսկվա»
ՀԱՅՀՈՅԵՔ ԼԻԱԹՈՔ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈՒՏԱՖՈ՞ՐԻԱ
«Անտիմամուլ» շարքից Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել («Առավոտ», 11.03.2011թ.՝ «Կառավարություն առանց մամուլի», 21.04.2011թ.՝ «Անտիմամուլ» եւ այլն) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 եւ 1087.1 հոդվածների (այսուհետ՝ Անտիմամուլ) անհաջող նորամուծության մասին, ինչի արդյունքում մամուլում հայտնված ցանկացած կարծիք, գնահատողական դատողություն կարող է որակվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, վիրավորանքի համար սահմանելով 1 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամի պատասխանատվություն,
«ԳԱԼՈՒՍՏՈՒԿԱՎՈՐՆ» ՈՒՂԱՐԿԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Նախօրեին ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Միքայելյանը ԱԺ շենքի մոտ անժամկետ հացադուլ էր հայտարարել, սակայն նրան հենց նույն օրը, ազատամարտիկի խոսքերով ասած՝ «գալուստուկով» ինչ-որ պաշտոնյա համոզել է՝ ԱԺ-ից ձեռ քաշի եւ բողոքի ակցիան նախագահի նստավայրի մոտ անցկացնի: Մինչ այդ մարդու մոտենալը՝ ազատամարտիկին փորձել են «ցրել»՝ ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի պահակակետի աշխատակիցները: Երեկ, սակայն, Ս. Միքայելյանը ոչ
ՆՍՏԱՑՈՒՅՑ՝ ԵԱՀԿ-Ի ՄՈՏ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել բացօթյա առեւտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ՝ այս անգամ էլ այստեղ վաճառելով իրենց միրգ-բանջարեղենը: Երբ նրանց են մոտեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ փորձելով գնումներ կատարել, ցույցը «հսկող» ոստիկանները սպառնացել են առեւտրականներին՝ «Եթե որեւէ մեկը որեւէ բան վաճառի, հենց հիմա բաժին ենք տանում»: Tert.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանները արգելել են ակցիայի
Շուկաներում «Ուժս կինո» կարելի է նկարել
Ով շուտ «փորը թափի»՝ գրազը կկրի Հայաստանում սարսափ ֆիլմեր նկարահանելու համար՝ ոչ բեմադրված կադրերով, այլ իրական «էֆեկտներով»՝ արդյունաբերական սպանդանոցների «արյունոտ» տեսարանների կադրեր կարելի է ստանալ հայկական շուկաներում՝ «Գումի», կայարանի եւ այլն: Ընդ որում, դերասանների փոխարեն կարող են հանգիստ նկարահանվել մսագործներից շատերը, որոնք իրենց իրական կերպարներով ֆիլմին մի բան էլ բնականություն կհաղորդեն՝ ականջ ծակող ձայնով ճչացող
ԱՂԲԱՆՈՑԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ
Շենգավիթ վարչական շրջանը պարբերաբար մաքրում է եւ զգուշացումներ անում, սակայն Նորագավիթում աղբը ավելանում ու ավելանում է: Նորագավիթ թաղամասի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող անխնամ եւ անտերության մատնված հողատարածքը արդեն մի քանի տարի աղբանոցի է վերածվել: Այստեղ աղբ են թափում ոչ միայն տարածքի հարեւանությամբ ապրողները, այլեւ մոտակա գյուղի բնակիչները: Շուտով Նուբարաշենի աղբանոցից բացի, մեկն էլ է ավելանալու:
ՀԷՑ-ին տուգանեցին
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր երեկվա նիստում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու 6 որոշում է ընդունել՝ նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացնելու պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Բոլոր որոշումներով էլ սահմանված է 5-ական մլն դրամի տուգանք, հետեւաբար՝ ընդհանուր տուգանքի չափը կազմել է 30 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: Հատկանշական է, որ բողոքների մեծ մասն
Հայաստանն այցելության համար վտանգավոր չէ
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հանել է Հայաստանը այցելության համար վտանգավոր երկրների ցանկից՝ պահպանելով դրանում Վրաստանն ու Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Իսրայելի ԱԱԽ հաղորդագրության մեջ ասվում է, որ «2011 թվականի փետրվարին ճամփորդությունների վտանգավորության մասին կատարված զգուշացումը չեղյալ է համարվում՝ բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի»: Իսրայելի ԱԱԽ ահաբեկչության դեմ պայքարի շտաբը խորհուրդ
Ծիծեռնակաբերդի խճուղին մի ամսով կփակվի
Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից՝ Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով: Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը՝ Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երեւանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետեւյալ ուղեգծերով՝ ավտոբուսային թիվ 19, 26, 33 եւ
Հեղեղատարի մեծ ծրագիր եւ գետնանցումների բարեկարգման մրցույթ
Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շրջել է Կենտրոն վարչական շրջանում, ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 եւ Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանից ստացված հաղորդագրության՝ այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Կենտրոն վարչական շրջանի օրինակելի բակերի շարքը: Բակի բարեկարգ տեսքը ամբողջացրել են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համատիրության
«ՀՈՒՅՍՈՎ, ՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԿՇՏԿՎԻ»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Դիմում եմ Ձեզ բաց նամակի միջոցով՝ չթաքցնելով ոչ ով լինելս, ոչ նամակիս բովանդակությունը, քանի որ հիասթափությունս կատարվածի հանդեպ սահման չունի, եւ պետության գլխում կանգնած պաշտոնյա անձանց շարքում, ես, որպես ՀՀ քաղաքացի, հարկ համարեցի դիմելու Ձեզ՝ ակնկալելով Ձեր փոխըմբռնումն ու իրավիճակը շտկելու աջակցությունը: 2000 թվականին ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԱՔՑՐԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ՞Ն
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Մասնավորապես, ՀՔԾ-ում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ
ՔՆՆԻՉԸ ՊԱՏԻՎ Է ՏՎԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի (Խկի) պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը: Ոստիկանապետը հանձնարարել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը, որպեսզի ծառայողական քննություն անցկացնեն Էդիկ Գալստյանի նկատմամբ: ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ծառայողական քննություն է նշանակվել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի
Նախագահը խոսեց արտագաղթի մասին
«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», եւ վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան եւ իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն»,- երեկ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա երեկ հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված միգրացիոն
«ՓԱՅԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ»
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը դրական զարգացումներ է արձանագրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների, իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ծավալված երկխոսության ու համաներման գործընթացներում: Թեեւ ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստվում են հոկտեմբերին լիագումար նիստում զեկույց ներկայացնել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին՝ այս անգամ Երեւան փաստահավաք այցի օրակարգում ընդգրկված չէին հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ իրավապաշտպանների ու լրագրողական
ՍՊԱՆՎԵԼ Է ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Երեկ առավոտյան, ժամը 9.30-ի սահմաններում, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն եւ հայտնել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կայանված ավտոմեքենայում տղամարդու դիակ կա: Նշված վայրում հայտնաբերվել է ՎԱԶ-21011 մակնիշի 15 ՍԼ 072 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ արնաշաղախ վիճակում գտել են ավտոմեքենայի տիրոջ՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցի 67 շենքի բնակիչ, 69-ամյա Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային
ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ ԸՆԿԵԼ Է ԵՎ ՄԱՀԱՑԵԼ
Երեկ առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել այն մասին, որ Նար-Դոսի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ կա: Նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածը նույն շենքի 97 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հովհաննիսյանն է: Մեզ հետ զրույցում
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Ըստ այդմ՝ Կապանում ռուսալեզու գիմնազիա չի՞ բացվի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հուլիսի 1-ի պատգամավորական հարցմանը Կապանում ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին, որի առնչությամբ «համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն» էր ստորագրվել Հայաստանում ՌԴ դեսպանի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ: Անահիտ Բախշյանը հիշեցրել էր, որ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի
Ադրբեջանը պետք է համակերպվի
Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ Սկիզբը՝ նախորդ համարում – Ղարաբաղի հարցի շուրջ ժամանակ առ ժամանակ լարվածություն է մտնում, հետո կրքերը հանդարտվում են, հետո՝ նորից հայտարարություններ, հանդիպումներ եւ լարվածություն, ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլում ենք այժմ: – Նախ, 88-ից սկսած՝ տարբեր քաղաքական ուժեր փորձել են դիվիդենդներ շահել այդ հարցը շահարկելով։ Օրինակ, Խորհրդային Միության խորհրդարանում մերձբալթյան երկրների պատգամավորների կողմից
ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՏԻԶԲՈՆԻ ՈՒ ՀՌՈՄԻ ՀՈՒՅՍԻՆ
Հայ ազգային կոնգրեսին փաստացի մաս կազմող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը երկխոսության հետ հույսեր չի կապում: – Արդյոք նորմա՞լ է, երբ ՀԱԿ-ը ժամանակին «թաթար-մոնղոլական» ավազակապետություն որակած այսօրվա իշխանությունների հետ նստել է երկխոսության սեղանի շուրջ՝ քննարկելու վերջիններիս հրաժարականի կամ արտահերթ ընտրությունների հարցը, երբ այդ նույն իշխանությունները իշխանության են մնացել «Մարտի 1»-ի արյան ու նույն այդ ՀԱԿ-ին
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԵՋ Է, ՈՉ ԹԵ ԻՐԵՆՑ»
Տիգրան Խզմալյանը հյուրանոցային հանդիպումներին լուրջ չի վերաբերվում «Գործընկերներիցս մեկը նկարագրելով այս իրավիճակը՝ օգտագործեց կարճ եւ շատ պատկերավոր խոսք՝ ցուցք: Դա տարածված շոու բառի հայերեն հոմանիշն է»,- արձագանքելով «Առավոտի» հարցին՝ Հայաստանում հետագա քաղաքական զարգացումներն ի՞նչ ընթացք կստանան այն բանից հետո, երբ իշխանությունն ու ՀԱԿ-ը որոշեցին, այնուհանդերձ, նստել մեկ սեղանի շուրջ, թեկուզ դեռեւս առանց օրակարգի, ասաց «Սարդարապատ»
ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ասուլիսում հնչած հարցին, թե ՀԱԿ-ը պահանջում էր բանակցությունների համար չեզոք վայր, ո՞րն է այն՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է արձագանքել. «Դաշնակցության գրասենյակը»: Իսկ ավելի լուրջ պատասխանելով հարցին, թե երկխոսության համատեքստում ՀՅԴ-ն իրեն մեկուսացվա՞ծ չի զգում, Արծվիկ Մինասյանն ասել է «Եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Կոտրել են Լեդի Գագայի կայքը
Երգչուհի Լեդի Գագան ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ իր կայքի անձնական տվյալները գողացվել են հաքերների՝ «SwagSec» խմբի կողմից: Xakep.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհու բրիտանական կայքը՝ www.ladygaga.co.uk, հարձակումների թիրախ է դարձել դեռեւս հունիսի 27-ից, սակայն տվյալները գողացվել են այսօր: «Universal» ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հաքերները գողացել են տվյալների բազան, գրանցված օգտագործողների անուններն ու էլ-փոստի հասցեները, սակայն գաղտնաբառերն
Ամենաեկամտաբեր «Հարրի Փոթերը»
«Հարրի Փոթերը» «Warner Brothers» ընկերությանը բերել է 21 միլիարդ դոլարից ավելի եկամուտ. այս մասին գրում է dni.ru կայքը: Պարզվում է, գումարի մեծ մասը ընկերությունն աշխատել է պատանի հրաշագործի հուշանվերների ու նրան խորհրդանշող առարկաների վաճառքից: Դրանց հասույթը կազմել է մոտ 7 միլիարդ ամերիկյան դոլար: Ամեն տարի «Հարրի Փոթերի» խորհրդանիշները 1 միլիարդ դոլարի եկամուտ են բերում: Իր
ՎԻԵՆՆԱ՝ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Իսկական կայսերական մայրաքաղաք՝ ահա առաջին միտքը, որ եկավ գլուխս, երբ «չափչփում էի» Վիեննայի փողոցները: Հուլիսի 16-17-ին «Ավստրիական ավիաուղիների» հրավերով հայաստանցի մի խումբ լրագրողներ երկօրյա այցով Ավստրիայի մայրաքաղաքում էինք՝ ավիաընկերությանը եւ Վիեննային ծանոթանալու նպատակով: Ի տարբերություն եվրոպական այլ մայրաքաղաքների՝ Ստոկհոլմի, Վարշավայի, Պրահայի, Կոպենհագենի, էլ չեմ խոսում՝ Բեռնի, Դուբրովնիկի եւ Վալլետայի մասին, Վիեննայում անմիջապես «քթիս խփեց» կայսերական,
ՆՈՐ ՇԱՆՍ՝ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
Մարզական թեմաներ լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որ վերջին տարիներին հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում, «Sauerland Event» ընկերության իր պրոումոթերների պնդմամբ՝ մարզական կարիերան շարունակելու նպատակով նախկին քաշային կարգ վերադառնալու որոշում է կայացրել: «Իմ այս քայլով պետք չէ ինձ արդեն հաշվից դուրս համարել: Սա
Ոչ-ոքի՝ ֆավորիտի հետ
Նինբոյում երեկ կայացավ շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության երրորդ մրցափուլը, որում կենտրոնականը՝ 1-ին տեղում ընթացող Ռուսաստանի եւ մրցաշարային աղյուսակում նրան հաջորդող Հայաստանի հավաքականների դիմակայությունն էր: Միանգամից ասենք, որ պայքարն ընթացավ լարված եւ ավարտվեց թիմային խաղաղությամբ՝ 2,0:2,0: Համեմատաբար կարճ տեւեցին Ալեքսանդր Գրիշչուկ- Սերգեյ Մովսիսյան (2-րդ խաղատախտակ) եւ Վլադիմիր Հակոբյան-Յան Նեպոմնյաշչի (3-րդ) պարտիաները, որոնցում մրցակիցները բաժանեցին միավորը:
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՈՒՐԱԽԱՆԱԼԸ ԹՈՂՆԵՆՔ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ»
Թեթեւագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենամարտելու է Նամիբիայի ներկայացուցիչ Պաուլ Ամբունդայի հետ: Վիկը Երեւանում է: Նա գալիք այդ պատասխանատու մարտին նախապատրաստվում է հայրենիքում: Երեկ սիրված բռնցքամարտիկը, արդեն որպես հին ընկեր, այցելեց «Առավոտի» խմբագրություն՝ իր բարեկամ երկրպագուներին: Քանի որ երեկ Վիկի որդու՝ Ռուբենի ծննդյան օրն


















































