Օրվա լրահոսը
ՎիվաՍելլը շնորհավորեց լրագրողների Ամանորը
Այս զարմանահրաշ տորթը մեկն էր այն անակնկալներից, որ արեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ լրատվական դաշտի համար կազմակերպվող նախաամանորյան արդեն ավանդական դարձած հավաքույթի ժամանակ: Թերեւս որեւէ այլ առիթ, որեւէ այլ տեղ դժվար է գտնել, որտեղ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր նախասիրություններ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ իրենց այդքան միասնական, ազատ եւ հանգիստ զգան: Այդ միասնությունն ապահովելը «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մոտ ստացվում է միշտ: Երեկ՝
Ստյոպա Սաֆարյան. Սերժ Սարգսյանի արձագանքը անբացատրելի ու անհասկանալի ագրեսիվ էր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիք կատարած իր այցի ընթացքում անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված նամակին: Մասնավորապես, ասել էր, թե «այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը»,
Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի չեմպիոն է
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 18 տարեկանների մրցաշարի վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը ընդամենը 6 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Դեբաշիսի հետ և, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Վաստակած 7-ական միավորով 2-րդ տեղը կիսեցին Դաս Դեբաշիսն ու ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը:
3 ջիփ տեղափոխող բեռնատարը շրջվել է. Վրաստանի քաղաքացին տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց (Ֆոտոշարք)
Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` կեսօրին, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ի ոլորաններում բեռնատար «Սկանիա» մակնիշի LAD 565 վրացական համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Վարորդը Վրաստանի քաղաքացի Համազի Պայիկիձեն է, որը հիվանդանոց
Չափավոր խմելը նվազեցնո՞ւմ է շաքարախտի վտանգը
Միջին տարիքի կանայք, որոնց ուտելիքը պարունակում է շատ ածխաջրեր՝ ըստ Foxnews-ի վկայակոչած նոր հետազոտության, կարող են նվազեցնել շաքարախտը՝ չափավոր օգտագործելով ալկոհոլ: Հետեւելով ավելի քան 80 հազար կանանց 26 տարվա ընթացքում՝ հետազոտողները պարզել են, թե նրանց համար, ովքեր գործածում են այնպիսի ածխաջրեր, ինչպիսիք են սպիտակ հացը, կարտոֆիլը եւ քաղցր ըմպելիքները, մի 30 տոկոսով ցածր է շաքարախտի
Սվարովսկի քարերով են ցանկանում տեսնել այս տարվա տոնածառը
Մոտենում է Ամանորը: Այս օրերին քաղաքը սկսում է ավելի գեղեցկանալ: Զարդարվում են փողոցները, խանութները և իհարկե` Հանրապետության հրապարակը: Այստեղ է տեղադրվում Ամանորի խորհրդանիշ եղեւնին: Եղեւնու տեղադրման աշխատանքները սկսված են: Մեր ժամանման պահին, եղեւնին տեղադրողներն արդեն գնացել էին: Փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք երեւանցիների հետ: Ցանկացանք իմանալ` ինչպիսին կուզեին տեսնել այս տարվա տոնածառը: Քաղաքացիների ցանկությունների մասին կարող եք
Financial times. «Աթաթուրքի շրջանի շուրջ տաբուները սկսում են քանդվել»
«Նոյեմբերի 10-ի առավոտյան, 9 անց 5 Թուրքիայի մեծ մասը կանգ առավ: Մարդիկ դուրս եկան իրենց մեքենաներից: Հետիոտները կախեցին գլուխները: Դպրոցներում եւ գրասենյակներում տիրեց լռություն»,- Financial times-ի թուրք թղթակիցներն այսօր այսպես են նկարագրել, թե ինչպես է ամեն տարի նշվում 1938-ին մահացած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահը: Երկրի ամեն խանութում ու գրասենյակում դեռ նրա լուսանկարներն
Բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են սոցիալական ցանցերը
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին բլոգերները ճանաչում են իր Kornelij Glas բլոգով: 2005 թվականից նա Livejournale-ում վարում է այս բլոգը: Ստորև հարցազրույցում ներկայացնում ենք նրա տեսակետը բլոգոսֆերայի ընկալումների և զարգացումների մասին: Արդեն 6 տարի է` վարում եք այս բլոգը: Ի՞նչ եք կարծում բլոգը կարող է հանդես գալ որպես այլընտրանք ավանդական ԶԼՄ-ներին – Նախ
Սերժ Սարգսյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարց- Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից: Սերժ Սարգսյան– Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու
Ռուբեն Հայրապետյան. «Ձեր վատ խաղի արդյունքում բոլոր մեղքերը բարդվում են ինձ վրա»
Յուրաքանչյուր տարվա ու մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն կազմակերպում է տոնական միջոցառում-մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգեւատրվում ու գնահատվում են մրցաշրջանի ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած թե՛ թիմերը ու թե՛ ֆուտբոլիստները: 2011-ն այդ առումով նույնպես բացառություն չէր, սակայն 2011-ին հայկական ֆուտբոլի հերոսը ոչ թե ազգային առաջնությունն է, այլ հավաքականը, ուստի ՀՖՖ որոշմամբ հավաքականի տղաների մեծարումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տարվա լավագույն
Սիրիացիները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի նաեւ իրենցից ու հայերից
The Daily Star-ի այսօրվա համարում անդրադարձ կա Syriac League-ի հայտարարությանը, որն անբավարար է գնահատել այն, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց իր երկրի քուրդ ազգաբնակչությունից: Հայտարարության մեջ ասված է, որ թեեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը թեկուզ ուշացած, բայց խղճի խայթ էր, ըստ խմբի՝ նման ազգային հաշտությունը չպետք է լինի ընտրովի: Հիշեցնենք, որ Էրդողանը չորեքշաբթի ներողություն խնդրեց 1937-38թթ. Դերսիմում
Վիլնյուսում բացվել է Հայաստանի դեսպանատուն
Այսօր` նոյեմբերի 26-ին, Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից: Իր խոսքում նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել երկու երկրների միջեւ
Թուրքիան հզորանում է տնտեսապես, ռազմապես եւ գիտականորեն, մենք մեր գիտական պոտենցիալը շարունակում ենք կորցնել
«Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման գործընթացը Թուրքիային զսպելու քաղաքականության տարր է, բայց ոչ նրա հետ վերջնականապես հաշիվները փակելու համար»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկման դնելու մասին, ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, Ֆրանսիան եւ Թուրքիան 200-300 տարի, իրար լավ հասկանալով, իրար աչքերի
7 զոհ և վիրավոր. հայկական կողմի պատժիչ գործողությունները
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից,
Մենք ոչ ոքից չենք վախենում, մենք մեր գործն ենք անում». ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սեւակ Խաչատրյան
Ուսանողական խորհուրդը երգերի, պարերի համար չէ, այլ`բողոքների, առաջարկների և ուսանողի կողքին լինելու Կան դասախոսներ, որոնք լսարան մտնելու իրավունք չունեն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է այդ մասին ասում: «Նոր առաջարկով ենք հանդես գալու ռեկտորատ ու անգամ կրթության նախարարություն, որ ուսանողը ընտրի իր դասախոսին,- ասում է նա եւ ավելացնում,- մենք ոչ
Իրավո՞ւնք չունեն գնահատական տալու, կարծիք հայտնելու…
Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի նամակին՝ ուղղված իրեն: Ս.Սարգսյանը, ըստ tert.am-ի, ասել է. «Ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու
Մահացել է Տիգրան Աբգարյանի հայրը
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ մահացել է մարտիմեկյան սպանդի ամենաերիտասարդ զոհի՝ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը: Հիշեցնենք, որ Հատուկ զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ին ընդամենը 19 տարեկան էր:
«Առաջ, դեպի անՍերժ Հայաստան»
Այս կոչով երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փակեց տարեվերջյան հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն եկող տարի՝ փետրվարին, եթե, իհարկե, Ամանորի նախապատրաստությունները եւ տոնակատարությունները Հայաստանում չուղեկցվեն բուռն ներքաղաքական զարգացումներով: ՀԱԿ-ի հրավիրած երեկվա հանրահավաքն առանձնանում էր նրանով, որ այն առաջինն էր նոր ոստիկանապետի օրոք: Իսկ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես ասում են, փորձեց իր նախորդների արժանի հետնորդը լինել:
Տեր-Պետրոսյանի «մեսիջը»՝ օլիգարխներին
«Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար»,- երեկ ելույթ ունենալով
ԲՀԿ-ն Տեր-Պետրոսյանի առաջարկին չի կարող չանդրադառնալ
Այսպիսի կարծիք ունի ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու
Նա ավարտել է «պետական համալսարանի ինստիտուտը»
«Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդը» տեղեկություններ ստացավ այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Կարեն Մալխասյանն իրականում կրթություն չունի եւ իր դիպլոմը գնել է: Զանգահարեցինք Մալխասյանին՝ պարզելու՝ ճի՞շտ է մեր տեղեկությունը: -Պարոն Մալխասյան, ի՞նչ մասնագիտություն ունեք: -Բարձրագույն: -Որտե՞ղ եք ավարտել: -Երեւանի պետական համալսարանի ինստիտուտը: -Որտե՞ղ: -Երեւանի պետական ինտիտուտ, Մոսկվայի ֆիլիալն է: -Ի՞նչ մասնագիտություն
ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ Եվ Վերժինեն ժպտալով Սիրավին ասաց՝ «քառսունքի օրը շատ ուժեղ երգեցիր», եւ Սիրավը թարս նայեց Վերժինեին ու ասաց՝ «դրա համար էի՞ր հետեւիցս ավելպակաս խոսացել», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ խոսացել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «դու ինձնից լավ գիտես՝ ինչ ես խոսացել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու
Անհարմար փոխադրամիջոցով երթեւեկելը վնասակար է
Էլեկտրատրանսպորտը՝ որպես ամենանպաստավոր փոխադրամիջոց Ձմռան հետ դժվարանում է նաեւ մարդկանց մեկ փողոցից մյուսն անցնելը, թե հետիոտների, թե վարորդների համար բարդանում է երթեւեկելը: Իսկ այդ սոցիալական խնդիրը դարձել է պատուհաս ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների համար, որը համապատասխան լուծում է պահանջում: «80-ական թվականներից բոլոր քաղաքապետարանների հետ աշխատել ենք հատկապես ուղեփոխադրումների ուղղությամբ՝ հրապարակելով փոխադրամիջոցների եւ ուղեփոխադրման վերաբերյալ գործընթացները,
«Փյունիկն» ու Վարդան Մինասյանը՝ անցածի ու ապագայի մասին
Յուրաքանչյուր վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Տվյալ դեպքում 2011-ին «Փյունիկի» չեմպիոնական դարաշրջանի ավարտը զուգահեռվեց հավաքականի վերելքի հետ ու, որպես հետեւանք, սկիզբ դրվեց մարզչական նոր սերնդի զարգացմանը նույն «Փյունիկում»: Երեկ ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Փյունիկ» ակումբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ու նախագահ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ: Սակայն, ամփոփումից զատ, մի շարք կարեւոր նորություններ հաղորդվեցին, որոնցում
«Խանգարում ես»` պատճառաբանել են բնակիչները եւ դուրս հանել շենքից
«Մեղավոր են ծնողներս, որ ես հայտնվել եմ այս վիճակում: Նրանք իմ մասին չեն մտածել: Պիտի մտածեին խելքը գլխին ամուսին առնելու մասին»,- ասում է Անահիտ Միկիչյանը: 50-անց այս կնոջը կհանդիպեnք «Վերնիսաժի» կանգառում: Արդեն ամիսներ է, ինչ գիշեր-ցերեկ այնտեղ է: Ամուսինը լքել է ամուսնությունից շատ չանցած: Իր խոսքով, այդ ամիսների ընթացքում սոված է մնացել: Ամուսինը չի մտածել երեխա
Երկրաշարժերից դաս չե՞ն քաղում
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության նորմերը վերանայվեցին, ընդ որում, մասնավորապես Երեւան քաղաքում մինչ երկրաշարժը կառուցված շենքերի համար անհրաժեշտ սեյսմակայունությունը սահմանվեց 9 բալի սահմանում՝ անցյալի 7 բալի փոխարեն: Բնականաբար՝ ծագեց քաղաքի շենքերի սեյսմիկ անվտանգությունն ապահովելու միջոցառումներն իրականացնելու անհրաժեշտությունը, որն իր հերթին կապված է անասելի ծախսերի հետ՝ միջոցների ծայրահեղ սահմանափակվածության պայմաններում: Սա է թերեւս պատճառը, որ այսօր
Հախնազարյանները շարունակում են ավանդույթները
Դիրիժոր Տիգրան Հախնազարյանն առաջին անգամ կներկայանա հայրենիքում Ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի բարձրակարգ երաժիշտներին վիճակված էր ոչ արժանի ստեղծագործական ճակատագիր։ Ընտանիքի հայրը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի շուրջ 30 տարիների երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հայրենիքում անգամ վաստակավորի կոչման չարժանացավ, իսկ որդին՝ թավջութակահար Նարեկը, այս տարի մասնակցելով Չայկովսկու անվան մրցույթին, միջազգային բարձրագույն նվաճումը վաստակեց ոչ միայն ստեղծագործական,
Կարեւորը չափի զգացումն է
Բացվեց Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարչական ցուցահանդեսը Հեռուստաօպերատոր, լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանի մասին գուցե շատերը լսած չլինեն: Նա լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ. տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով հետագա ստեղծագործական կյանքը շարունակել այստեղ: Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ Անդրանիկ Քեշիշյանի ցուցահանդեսը՝ «Ամենակարեւորն արվեստում չափի զգացումն է» խորագրով: 29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ
Ուսանողները մրցեցին ինտելեկտուալ խաղում
Հայաստանում Ֆրանսիական համալսարանում երեկ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-վիկտորինա, որը համախմբել էր ուսանողների՝ տարբեր բուհերից: Մասնակցում էին Երեւանի պետական համալսարանը, Բժշկական համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Երեւանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն
«Վաղեմի երազանքս իրականացավ»
Գեղանկարիչ Վլադիմիր Աբրահամյանն արդեն հինգ տասնամյակ գույնի ու պատկերի լեզվով է խոսում, ապրում, արարում: Վարպետը նշում էր իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Հայաստանի նկարիչների միությունում բացված անհատական ցուցահանդեսը հաճելիորեն զարմացրել էր այցելուներին: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ամբողջական ներկայացումը վերջապես հնարավորություն կտա ավելին պատմել գեղանկարչի ու մարդու մասին: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակը նաեւ շուրջ 250 գեղարվեստական


















































