Օրվա լրահոսը
ԿԻԵՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՆՈԹ ՊԱՏԿԵՐ Է ՏԻՐԵԼ
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն արդեն որերորդ անգամ հեռացվել է Պեչերսկի շրջանային դատարանի նիստերի դահլիճից՝ դատավորների հետ բանավեճի մեջ մտնելու համար: Դատական այս օրվա նիստը տեւել է մոտ 1,5 ժամ: Տիմոշենկոյի դեմ դատական գործով նախագահող դատավորը նրան նիստերի դահլիճից հեռացրել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է դատարանում ոտքի կանգնել: Դատավորը նախկին
ՄԱԳԱՏԷ-Ն ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՍԻՐԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Անվտանգության խորհրդին է ներկայացրել մի փաստաթուղթ, որը Սիրիայի միջուկային գաղտնի ծրագրի գոյության ապացույց է համարում: Այդ մասին հաղորդում է reuters-ը ու հավելում, որ, այդուհանդերձ, ԱԽ-ն չի շտապում իր անդամ երկրների միջեւ առանցքային հարցերում տարաձայնությունների ֆոնին որեւէ գործողություն սկսել: Հունիսին ՄԱԳԱՏԷ-ի անդամները քվեարկել էին այդ հարցը ԱԽ-ի քննարկմանը ներկայացնելու օգտին:
Պուտինը պահանջված դեմք է նաեւ գովազդային արշավներում
BBC-ի մատուցմամբ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խիստ դժգոհություն է հայտնել Պուտինի լուսանկարները գովազդային նպատակներով օգտագործելու առնչությամբ: Բանն այն է, որ այս շաբաթ Մոսկվայի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակների վրա եւ հասարակական ավտոկանգառներում հայտնվել են գովազդային մեծադիր պաստառներ, որոնցում Պուտինը ներկայանում է «գործակալ 007»-ի կերպարով՝ ատրճանակը ձեռքին: Պաստառները, որոնք գովազդում են ջեյմսբոնդական ֆիլմաշարի
Բուլղարիայում նախկին ՊԱԿ-ի գործակալներին այլեւս չեն վստահի
Բուլղարիայի խորհրդարանն այս շաբաթավերջին հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք արգելում են սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց դիվանագիտական բարձր պաշտոններ զբաղեցնել: Reuters-ի փոխանցմամբ, երկրի աջակենտրոն կառավարությունն օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես էր եկել այն բանից հետո, երբ պատմական հանձնաժողովն անցած տարվա դեկտեմբերին պարզել էր, որ երկրի գործող դիվանագետներից եւ հյուպատոսներից ավելի քան 45
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑԸ
Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի է ունեցել Լիբիայի հարցով շփման խմբի 4-րդ նիստը, որտեղ մասնակից երկրները փորձելու էին Լիբիայում ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Շփման խմբում, հիշեցնենք, ընդգրկված են շուրջ 40 երկիր, ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան ու Աֆրիկյան միությունը: Աղբյուրի մատուցմամբ, հիմնական դերակատարներն այդ հանդիպման ժամանակ հստակորեն եղել են ԱՄՆ
«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՄԱՐԶԵՐԻՑ
Հուլիսի 14-ին Իջեւանի տուրիզմի կենտրոնում «Համերաշխություն» կուսակցության նախագահ, նույնանուն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը հանդիպել է Տավուշի մարզի լրագրողների, մտավորականների հետ: «Համերաշխություն» կուսակցությունը հիմնվել է 2003թ.-ին, նույնանուն շարժումը` 2007-ին: Տավուշում Սարգիս Ավետիսյանը ասել է, որ տեւական ժամանակ պասիվ էին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում: Բայց հասցրել են լուրջ վերլուծություններ կատարել եւ որոշել
ՍԱԴԱԽԼՈՅԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ` ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Հուլիսի 14-ին, ժամը 12-19-ը հայ-վրացական սահմանի Սադախլոյի մաքսակետում էլեկտրական հոսանք չի եղել: Չեն գործել նաեւ էլեկտրական հոսանք արտադրող դիզելային շարժիչները, որոնք նախատեսված են նման դեպքերի համար: Այս ամենի հետեւանքով վրացական տարածքում մոտ 1 կմ ձգված է եղել Հայաստան մտնող մեքենաների շարասյունը:
Կապանում կարուսել գրեթե չի մնացել
Սյունիքի մարզկենտրոն Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու կարուսելները տեխնիկական փորձաքննություն անցնելուց եւ բացասական եզրակացություն ստանալուց հետո շարունակում էին աշխատել: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» Սյունիքի բաժնի կողմից զբոսայգու վտանգավոր օբյեկտներ համարվող 3 կարուսելներից 2-ին դրական եզրակացություն չէր տրվել, իսկ մեկն էլ անցած տարվանից է կոնսերվացվել, այգու տնօրինությունն էլ տուգանվել է: Գործն այժմ գտնվում է արտակարգ
Փրկարարներին փրկել է պետք
Լոռու փրկարարները կրակը ձեռքով եւ բահով են մարում, իսկ հակակարկտային կայանները դիպուկ չեն կրակում: Նախօրեին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում անցած վեց ամսում 213 արտակարգ պատահար է եղել, զոհվել է 34 մարդ, նյութական վնասը՝ 480,206 միլիոն դրամ: Երեկ ամփոփելով այս տվյալները, մարզի փրկարարները նշեցին, որ փաստերից պարզ է դառնում, որ բնական եւ տեխնածին աղետների դեպքում
ԵՐԵՔ ՕՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ
Նոյեմբերյան քաղաքի ծայրին, դեպի Իջեւան ձգվող ճանապարհի եզրին թափված է 47-ամյա Ալիսա Քառյանի համեստ ունեցվածքը՝ անկողինը, հագուստը, դույլեր, աթոռներ եւ այլն: Կողքին կանգնած է ինքը: Նա արդեն 3 օր ու գիշեր անցկացնում է բաց երկնքի տակ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այս հատվածով երթեւեկողները տարակուսած նայում են այդ ուղղությամբ: Ալիսան լրագրողիս հետ զրույցում ասաց, որ ինքը ամուսնացած
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ
Դեղորայքային թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ՝ 27-ամյա Աննա Վիրաբյանը: Ա. Վիրաբյանը հիվանդանոցում մահացել է: Նորից դեղորայքային թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 116-րդ բնակարանի բնակիչ՝ 37-ամյա Զարուհի Եղիազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է
ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Հունդայի Ակորդ» մակնիշի 05 ՏՕ 192 պետհամարանիշով (վարորդ՝ Վահե Սիմոնյան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՏԼ 764 պետհամարանիշով (վարորդ՝ Աղասի Մելքոնյան) ավտոմեքենաները, այնուհետեւ «Հունդայի Ակորդ» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ Եվա
ԿՈՐԵԼ ԷՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2011թ. հուլիսի 13-ին Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 15-ամյա Յուրա Սիմոնյանը: Նա բերման է ենթարկվել որպես վկա մի վեճի արդյունքում, որն ուղեկցվել է կրակոցներով: Փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը փաստաբանին ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց
ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՄԻ ՈՒՂԱՐԿԵՔ ՀՔԾ
«Շարունակական բնույթ է կրում այլ մարմինների կողմից առանց նախնական ուսումնասիրության, կամ հանցակազմի ակնհայտ բացակայությամբ, կամ վիճարկվող հարցի ակնհայտ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող դիմումները, նյութերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի խախտմամբ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու արատավոր պրակտիկան»,- ՀՔԾ-ի 1-ին կիսամյակի աշխատանքները ամփոփելիս հայտարարել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը՝ արձանագրելով, որ դա ընդամենը խանգարում է ՀՔԾ-ի աշխատանքներին՝
1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ 122 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության՝ 2011թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները: Տարեկան աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը: 2011թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 122 քրեական գործ, որոնցից 40-ը՝ 80 անձի նկատմամբ,
ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԱԲՈՐՏ ՄԻ՛ ԱՐԵՔ
Դեղորայքային աբորտն ավելի անվտանգ է կնոջ համար, քան բժշկական աբորտը, քանի որ այդ դեպքում գործիքներ չեն օգտագործվում եւ վիրաբուժական միջամտության փոխարեն օգտագործվում է դեղորայքային մեթոդը: Նման համոզմունք է հայտնել Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Երեկ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցել են մայրաքաղաքի, Գյումրիի եւ
Դատախազը ճնշում է դատարանի վրա
Առաջարկել է անգամ ոստիկանության գործակալ դառնալ Այս տարվա մայիսի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության էր առել ԱԱԾ քննչական վարչության քննիչ, 7 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքը: «Առավոտն» իր մի քանի հրապարակումներում տեղեկացրել է, որ քննիչին ազատազրկել են՝ թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, հաշվառված, մեկուսարանում թմրամիջոցի ազդեցության տակ ցուցմունք տված Հովհաննես Գեւորգյանի
ՄԻ ՕՐ ԷԼ ՁՎԵՐԸ, ԵՐՇԻԿՆ ՈՒ ՕՂԻՆ ԿԴԱՌՆԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ
Եթե գովազդի մասին օրենքին չհետեւեն 2-3 տարեկանը բջջայինո՞վ է խոսում: ԻՄ պատկերացմամբ՝ ազգային արժեք են մեր խաչքարերը, եկեղեցին, դրոշը, զինանշանը, բայց ոչ երբեք «Արմավիա» ընկերությունը: Բայց, չգիտես ինչու, արդեն քանի տարի է՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում զետեղված արտաքին վահանակներով մեզ հավաստիացնում է, որ «Արմավիան» ոչ թե ինչ-որ ազգային ավիափոխադրող է, ինչպես մտածում ենք, այլ «ազգային արժեք
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ Ի ՎՆԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՞
Հուլիսի մեկից 10-20 տոկոսով պակասել է մետրոյից օգտվող քաղաքացիների թիվը: «Մետրոյի սակագների բարձրացումն է պատճառը»,- երեկվա ասուլիսում բացատրեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը՝ ասածը հիմնավորելով քաղաքացիների շրջանում անցկացրած իրենց հարցումներով: Ասուլիսին ներկա Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով էլ՝ կան հարցեր, որոնց չպետք է որպես բիզնես նայել: Նրա խոսքով, օրինակ, Երեւանի նոր քաղաքապետը առաջնորդվում
«ՍՊԱՅԿԱՆ» ՊԱՀԱԾՈ ԿՊԱՏՐԱՍՏԻ
Օգոստոսին «Սպայկա» ընկերությունը Երեւանում կբացի պահածոների արտադրության նոր գործարան: Այս մասին երեկ լրագրողներին ասաց ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը: Կառավարությունից տեղեկացնում են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սպայկա», որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր:
«Վախենում եմ, դրա համար էլ պարում եմ»
Դիմորդներին վախեցնում է բանավոր քննությունը Я не дружу с русской литературой, ասում է ռուս բանասիրության ֆակուլտետի դիմորդը՝ ռուսաց լեզվի բանավոր քննությանը: Տոլստոյի «Պարահանդեսից հետոն» չի հիշում, չի հասկանում՝ ինչ է նշանակում «Ռուսական կյանքի հանրագիտարանը Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունում», միայն գիտե, որ Եվգենի Օնեգինը հենց Պուշկինն է, իսկ նրան այնքան էլ չի հավանում: «Սիրում եմ միայն
ԳՆՈՒՆՈՒ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՆ ԷԼ ԿԿԱՆԱՉԱՊԱՏԵՆ
Բայց տուժած կրպակատերերին կփոխհատուցե՞ն Երեւանի քաղաքապետարանը որոշել է Գնունու փողոցում գործող շինանյութի շուկայի տարածքը կանաչապատել: Դա իրականացնելու համար առաջին քայլերն արվել են. քաղաքապետարանն արդեն ծանուցագրեր է ուղարկել Վարդանանց փողոցի 20, 22, 24 շենքերի դիմաց գտնվող շինանյութ, սանիտարական տեխնիկա եւ մեքենաների պահեստամասեր վաճառող, ինչպես նաեւ տարադրամի փոխանակում իրականացնող կրպակատերերին: Հուլիսի 9-ից սկսած, այստեղ գործունեություն ծավալողները պետք
ՍԴ-Ն ՈՐՈՇԵՑ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի
Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, որը Վճռաբեկ դատարանը կիրառել է «Ա1+»-ի նկատմամբ: ՍԴ-ն երեկ «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» հեռուստաընկերության հայցը քննարկել է միացյալ գործում, որտեղ միավորվել են ՀՀ ՍԴ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման օրենսդրական ընթացակարգերի սահմանադրականությունը վիճարկող գործերը: «Մենք դիմել էինք ՍԴ՝ վիճարկելով այն նորմը, որը կիրառվել էր Վճռաբեկ դատարանի կողմից,
«ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Սակայն իր հոգեւոր ուսմունքի պատճառով այդքան տուժելուց հետո՝ ԱՄՆ-ում որոշ ժամանակ անց գտնվելուց հետո նա դադարեց լինել կրիշնայական: Դիտարկմանը, թե կրիշնայականությունն ուղղակի ԱՄՆ-ում ապաստան ստանալու պատրվա՞կ էր՝ Արա Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կարող է նման մեկնաբանություն լինել, բայց երբ ես 16 տարեկան էի, ու ԿԳԲ-ն ինձ ձերբակալում էր՝ այն ժամանակ չէի մտածում, թե հետագայում ես դա կօգտագործեմ Ամերիկա գալու համար: 10 տարուց ավելի տեւեց իմ պայքարը՝ կրոնական գաղափարներին հետեւելու իրավունքի համար»:
ՎԱՏՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ «Որքան էլ քննադատենք մեր տնտեսական վիճակը եւ մեր երկրի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պետք է հաստատել, որ Հայաստանը ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ վատագույն տնտեսությունը ունեցող երկիրն է: Աշխարհում կան տասնյակ երկրներ, որոնք ոչ միայն ունեն վատ տնտեսություն, այլեւ նույնիսկ կարելի է ասել՝ ընդհանրապես տնտեսություն չունեն: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր համաձայնվում
ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել «Կոշ» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրեն տույժի ենթարկելու որոշումների դեմ հայցերից: Երեկ ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց դատական նիստը, որն, ի դեպ, առաջինն է Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելուց հետո: Նիստը հետաձգվեց պատասխանող կողմի չներկայանալու պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին: Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ին ասաց,
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սահմանել է քաղաքական ուժերի երկխոսության տեղն ու ձեւը: Դրա համար կա խորհրդարան: Քաղաքական ուժերի դերակատարությունն արդարացված է, եթե նրանք ունեն ժողովրդի քվեն կամ ներկայացնում են ժողովրդի մի հատվածի շահերը: Քաղաքական ուժ լինելն ինքնին բավարար չէ պետական քաղաքական կյանքի մասնակից լինելու համար: Պետք է ընտրությունների արդյունքում խորհրդարանի մաս կազմել եւ այնտեղ էլ զբաղվել
Մարզպետը գոհ է իր աշխատանքից
Իսկ Արարատի արտեզյան հորերը ցամաքում են Երեկ Արարատում, իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ամփոփեց մարզի վերջին մեկ տարվա տեղաշարժը: Ասաց, որ այս տարին, ի տարբերություն նախորդ տարվա, բարեհաջող էր ծիրանի բերքի հարցում: Ըստ պաշտոնական տվյալի, մթերվել է 21 տոննա ծիրան, որից 7 հազարը արտահանվել է: Իսկ ՌԴ
«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ»
Չի թաքցնում իր կարծիքը Ստյոպա Սաֆարյանը – Դուք, որպես ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը կողքից նայող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ եք մտածում՝ ինչի՞ մասին են խոսելու աշխատանքային խմբերը: – Ամիսներ առաջ էինք մենք ասում, թե չենք հասկանում, թե իրենք ինչ են անում, որովհետեւ կողմերի պատկերացումները, ակնկալիքները, իրենց միջեւ անվստահությունը այնպիսի մի մակարդակի վրա են, որ անհասկանալի է, թե
ԱՐՏԱՀԵՐԹԻ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է
Վստահ է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը «Ընտրական օրենսգրքում» առաջարկված փոփոխությունների քննարկման փուլում, որոնցից մեկը վերաբերում էր հենց ԿԸՀ-ի եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, իշխանության ներկայացուցիչները ջանք չէին խնայում՝ համոզելու, որ ապակուսակցականացված հանձնաժողովները միայն կօգնեն ավելի ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն: Բայց անվստահությունը, որը կար ընտրական հանձնաժողովների, մասնավորաբար՝ Կենտրոնականի նկատմամբ, էլ ավելի մեծացավ՝ նոր ԿԸՀ-ի ձեւավորման առիթով


















































