Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼ՝ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ

Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, վերջին վեց ամսվա ընթացքում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի պատկերներով եւ հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն,

Սյունյաց գույները՝ Երեւանում

Ծխախոտը մի ձեռքին, մյուս ձեռքն էլ՝ սրտին: Այսպիսին է նկարիչ Սամվել Խաչատրյանի կերտած՝ Ալեքսանդր Թամանյանի, Արմեն Տիգրանյանի եւ այլ արձանների հեղինակ Արտաշես Հովսեփյանի դիմանկարը, որը երեկ ներկայացված էր Նկարիչների միությունում բացված «Գարնանային Սյունիքի գույները» խորագրով ցուցահանդեսում: Սյունեցի քանդակագործի ութսունամյակն էր, ցուցասրահում հավաքվածներն առավել շատ հետաքրքրված էին այդ դիմանկարով: Սյունյաց աշխարհի գույներն են Երեւանում: Այս տարվա

Ավերակ դպրոցում՝ պարարվեստի կրթություն

Եվ սերունդ, որ կտրվում է փողոցից Վանաձորի պարարվեստի դպրոցը գործում է շենքային ողբալի պայմաններում. ավերակ պատերին նայելով՝ ոչ ոքի մտքով անգամ չի անցնի, որ այստեղ հնարավոր է կրթել մի սերունդ, որը կլինի գեղագիտորեն հասուն եւ կտիրապետի պարարվեստի տեսակներին: Չնայած ամենամյա խոստումներին, որ շենքը կվերանորոգվի՝ հերթական ուսումնական տարին պարարվեստի դպրոցը սկսել եւ ավարտում է Վանաձորի Էդ.

ՀԱՅԿԱԿԱՆ «ՀՈՎԵՐՆ» ՈՒ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ

«Հովերը» ուզում է ամրապնդել տեղը՝ երգչախմբային արվեստի միջազգային ընտանիքում Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը հունիսի 11-19-ը մասնակցել է Իտալիայում 20-րդ անգամ անցկացվող La Fabrica Del Canto երգչախմբային արվեստի միջազգային փառատոնին: Այս հեղինակավոր միջոցառմանն իրենց արվեստն են ցուցաբերել նաեւ ճանաչված երգչախմբեր Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Հունգարիայից, Կանադայից եւ Ինդոնեզիայից: Համերգները կայացել են Միլանի, Օլջիատեոլանայի, Լիսսոնեի, Լենյանոյի, Բարդելլոյի,

ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴԵՊԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Լիսաբոնից դեպի Մադրիդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման էվոլյուցիոն ընթացքի մեջ եղել են մի շարք հանգուցային կետեր, որոնք մի կողմից հանրագումարի են բերել նախորդած ժամանակահատվածի բանակցային արդյունքները, իսկ մյուս կողմից հանդիսացել մեկնարկային արդյունք՝ հետագա գործընթացի համար: Միաժամանակ՝ դրանք եղել են գործող իշխանությունների կենսունակության թեստավորման միջոց: Նման առանցքային դրվագների շարքից առանձնանում են հատկապես մի քանիսը՝ 1997թ. առաջարկված

ՔՈԼԵՋ ՊԼՅՈՒՍ ՀՊՃՀ

2011-2012 ուսումնական տարվանից սկսած, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կազմում բուհի քոլեջին զուգահեռ կգործի եւս մեկ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող քոլեջ. ՀՀ կառավարության, հունիսի 10-ի 781-Ն որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երեւանի պետական արդյունաբերական քոլեջը վերակազմակերպվել է՝ միավորվելով ճարտարագիտական համալսարանին: Որոշումն ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 20-ից:

ԱՇՈՒՂՆԵՐ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Ջիվանու անվան աշուղական դպրոցը վերջերս մասնաճյուղ բացեց Սպիտակում: Մի քանի օր առաջ Սպիտակում տեղի ունեցավ տեղի մասնաճյուղի երեխաների անդրանիկ համերգը՝ «Հայ աշուղներ»  ժողգործիքների անսամբլի հետ համատեղ: Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին «Սայաթ-Նովա»  մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ջիվանու  անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը եւ մերօրյա աշուղներ: Երեխաների կատարումները ղեկավարում էր Սահականուշ Արղամանյանը, ով եւս

Ինչո՞ւ չեք լսում ուսուցիչներին

Մինչեւ ե՞րբ խարխափենք անհասկանալի բառակույտերի լաբիրինթոսում Շուրջ մեկուկես ամիս է՝ մամուլում, համացանցում շրջանառվում է դասագրքերի մրցույթի թեման: Վերջապես դասագրքերից մեկը՝ շահածը, զետեղվեց ԿԳՆ կայքէջում: Դասագրքի հեղինակը չի նշվում, միայն մամուլից ենք տեղեկանում՝ ով է իսկական հեղինակը: Հրամցվող դասագիրքը (խոսքը Փ. Մեյթիխանյանի կողմից Հ. Բարսեղյանի դասագրքի վերաձեւված տարբերակի մասին է, որ նախատեսված է 7-րդ դասարանում հայոց

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԴՊՐՈՑՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը մայիսի 13- 21-ը կազմակերպել է ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Երեւան քաղաքի 25 երաժշտական եւ արվեստի դպրոցների մոտ 2000 երեխաներ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով, հետեւյալ մասնագիտական գործիքների եւ ուսումնական ծրագրի առարկաների անվանակարգերով՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, ժողովրդական, փողային եւ հարվածային գործիքներ, մեներգեցողություն (դասական, ժող.), երգչախումբ, համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ

Մանկավարժականի ուսանողների հույսերն ու ներկան Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)՝ հունիսի 14-ին եւ 15-ին մագիստրոսական թեզեր պաշտպանած 97 շրջանավարտ ստացան ավարտական դիպլոմներ: Շրջանավարտներից 13-ին՝ համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում դիպլոմները հանձնեց անձամբ ՀՀ վարչապետ, բուհի խորհդրի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վերոնշյալ 13 մագիստրոսները ստանում էին գերազանցության դիպլոմներ: Արարողությունը սկսվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական

ԱՐՅՈՒՆՈՏ ԸՆԾԱ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մամուլի ազգային ակումբում այս տարվա ապրիլի 6-ին ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ կայացած լրագրողների հանդիպման ավարտին, ՄԱԱ անդամներից մեկը հարց ուղղեց նրան, թե արտահերթ ընտրությունները կայանալու են հերթական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Հանդիպումների սրահում ծիծաղ պայթեց, ծիծաղեց նաեւ Շահնազարյանը՝ ի պատասխան պատմելով խորհրդային մի հին անեկդոտ, որի իմաստն այն էր, թե այսքան ինչի

«ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ»

Նոյեմբերյանի պետական քոլեջում հիմնական եւ միջնակարգ կրթության հենքի վրա այսօր 154 սովորող յուրացնում է 6 մասնագիտություն: Կրթօջախը շենքային սուղ պայմաններ ունի: Դասերն ընթանում են ավտոմեքենաների նախկին «գարաժներում», քիչ թե շատ հարմարեցված պայմաններում: Հարմարեցված լսարանները ցեմենտե հատակ ունեն: Քոլեջի կառավարման խորհուրդը դիմել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Նոյեմբերյանի լուծարված պոլիկլինիկայի շենքը քոլեջին տրամադրելու խնդրանքով: Տավուշի մարզպետ

Գտիր պատճառը

Հանգստյան օրերին Երեանից հանգստացողների մեքենաները շարժվում են Սեւան՝ մայրաքաղաքի տապից փրկություն գտնելու: Սակայն Սեւանում դեռ չեն լողում, ջուրը սառն է, օրվա երկրորդ կեսին էլ ցուրտ քամի է փչում: Սեւանի ափին թեկուզ մի օր հանգստացողը հասկանում է, թե ինչու հայերը գերադասում են իրենց հանգիստը Վրաստանում՝ Սեւ ծովի ափին անցկացնել: Դեպի Գավառ, Մարտունի եւ Վարդենիս տանող ճանապարհը

Կարճադոշի հրաշքը

1800-ականներին Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակված մշեցիներն ու ալաշկերտցիները գյուղի եզրի Կարճադոշ բլրի վրա փորված մի ճգնարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույս էր իջնում: Ուխտի եկողները ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երեւութանում ու զորացնում է այստեղ եկող հավատացյալներին: Տաշիրի բնակիչ Կատյա Դումիկյանն ասում է, որ երկար

«ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ ԵՎ ՎԵՐՋ»

Թե ինչ եղավ հետո, երբ «Էջմիածնի պլաստմասսաների գործարանը» ձեռքից ձեռք անցավ ու սնանկացավ Խորհրդային կարգերի փլուզումից հետո, շատ գործարանների նման Էջմիածնի պլաստմասսաների գործարանն էլ ձեռքից ձեռք անցավ: Ներկայիս սեփականատերը գործարար Էդուարդ Սախկալյանն է, որն այն ձեռք է բերել 2008 թվականին: Երկու տարի անց՝ 2010 թվականին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով «Էջմիածնի պլաստմասսաների

ՀԱՂԹԵՑ ՆԱԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան էր դիմել Նորաբաց գյուղի բնակչուհի, Մարտակերտի զորամասերից մեկի նախկին խոհարար Մարուսյա Դանիելյանը: Նա ընդդեմ իր մոսկվաբնակ աղջկա վիճարկում է պատվի եւ արժանապատվության հարցը: Աղջիկը պնդում է, որ իր կենսաբանական հայրն այլ անձ է: Թե ընդհանուր իրավասության դատարանում, թե վերաքննիչում 76-ամյա Մ. Դանիելյանը շահեց դատը, քանի որ «կասկածյալ-հայրը» հրավիրվել էր դատարան

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ հայտնեցին, որ հունիսի 21-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել. Ղազարավան գյուղ տանող ճանապարհին մարմնական վնասվածք ստացած տաքսու վարորդ կա: Քիչ անց 2-րդ ահազանգը ստացվել է Աշտարակի բժշկական կենտրոնից. պարանոցի կտրած վերքերով եւ արնահոսությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տաքսի ծառայության վարորդ՝ 43-ամյա Արմեն Կ.-ն: Մեկնած

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ՝ ԽԱՅԹՈՑԻՑ

Օձի խայթոցի թունավորմամբ Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է հոսպիտալացվել Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 35-ամյա բնակիչ Ալեքսան Ներսիսյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

ԲԱԽՈՒՄ ԳԱԶԱՏԱՐԻՆ

Երեւան-Երասխ ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 24 ՕՕ 338 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատարին (հրդեհ չի բռնկվել): Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի 45-ամյա բնակիչ Սուրեն Ավդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի քաղաքային հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

ԴԵՂՈՐԱՅՔԻՑ

Դեղորայքային թունավորման նախանշաններով բուժծառայությանն է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի թիվ 83/4 տան բնակիչ՝ 23-ամյա Գրետա Նահապետյանը:

ՄԱՀ՝ ԼՃՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 21-ին, ժ. 20.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սեւանա լճից՝ Շորժա գյուղի լողափնյա հատվածում, տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացի: Տեղում պարզվել է, որ Երեւանի 52-ամյա բնակիչ Արմենակ Ավագյանը, ջրում լողալիս, ստացել է սրտի կաթված եւ մահացել է մինչ բժիշկների ժամանումը:

ՀԱՑՊԱՆՅԱՆԸ՝ «ԱՌԱՎՈՏՈՒՄ»

3,5 տարվա ազատազրկումից հետո երեկ «Առավոտ» էր այցելել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում 1 տարվա ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար պատրաստել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն դիմելու համար: Ի դեպ, Ս. Հացպանյանն արդեն եղել է Օվիրում եւ բավական լավատեսորեն էր տրամադրված իր կացության հետ կապված: Հացպանյանի առողջական

Ղազարյաններին դանակահարել են

Հունիսի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է ՀՀ քրեական գործ՝ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ըստ մեր տեղեկությունների, հունիսի 21-ին, ժամը 00:05-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներ, եղբայրներ՝

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ «ԸՆԿՆՈՒՄ»

Հայաստանի ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը օրեր առաջ հրապարակեց իր 4-րդ զեկույցը: Դիտորդական խումբն ուսումնասիրել էր ՀՀ-ում առկա 40 ՁՊՎ-ների գործունեությունը՝ ըստ մարզերի: 2010թ. 30 դեպք է արձանագրվել, երբ ձերբակալված անձանց պահելու վայրերում եղել են հոգեկան, սուր վարակիչ եւ մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող մարդիկ: Մինչդեռ, ՀՀ ոստիկանության համակարգում

ԵՐԵԿ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Արիստակեսի Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2011թ. մայիսի 13-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հարբած վիճակում վարելով «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 19 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ

«ԱՍԵԼ ԵՄ՝ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԿՓՈԽԵՄ»

Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսի ջրի խողովակները վթարային վիճակում են՝ ճաքճքված են եւ ջրամատակարարման ժամերին շենքը լցնում են ջրով: Շենքի բնակիչները ջրի խողովակների ճաքած մասերն իրենց ուժերով ցեմենտապատել են, սակայն դա հարցին տվել է ժամանակավոր լուծում: Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացնում էին շենքի բնակիչները, խողովակների ժամանակավոր բարեկարգումն էլ է սկսել

Զինվորականը տուն է ուզում

Արդեն 23 տարի պայմանագրաին զինծառայող Վազգեն Քարամյանն իր ընտանիքով ապրում է Հայաստանում: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի ջարդերից մազապուրծ Վ. Քարամյանը՝ թողնելով տուն, ունեցվածք ու աշխատանք, բնակություն է հաստատել Հոկտեմբերյանի Լեռնագոգ գյուղում եւ ամեն ինչ սկսել զրոյից: Ներկայումս Քարամյանների բազմանդամ՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է շատ փոքր բնակարանում՝ ամուսինները, 5 դուստրերը, 1 որդին եւ հաշմանդամ տատիկը:

Ոստիկանները սկավառակների «ռեյդ» են անում

Նրանք առգրավում են Ջենիֆեր Լոպեսի, Շակիրայի եւ այլ աստղերի սկավառակներ, ստուգելու՝ օրիգինա՞լն են, թե՞ կեղծը Մեր տեղեկություններով, երեկ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել են «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութներ եւ ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք՝ պատճառաբանելով, որ սկավառակները պետք է փորձաքննության ենթարկեն եւ պարզեն՝ դրանք վաճառքի ներկայացնելու

ԱԱԾ-Ն ՉՈՔԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԲԿԻ՞Ն

Այս կառույցի ստուգման վերջին թիրախը Գյումրիի շտապօգնության կայանն էր Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայում կես տարի շարունակ ստուգումներ անցկացնելուց, մի շարք չարաշահումներ բացահայտելուց ու տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին կալանավորելուց հետո, Գյումրիի հիվանդանոցները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Մի այնպիսի լարված մթնոլորտ է ստեղծվել տարբեր բուժաշխատողների շրջանում, որ վերջիններս նեղսրտում են, թե հայտնի թալանչիներին

«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԳՈՎԱԶԴՈՒՄ

Երեկ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատեց Itar-tass.com-ի տեղեկությունն այն մասին, որ Փարիզում ընթացող «Լե բուրժե» կոչվող ավիասալոնում ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է հայկական «Արմավիա» ավիաընկերության գովազդային հոլովակում: Նկարահանումները տեղի են ունեցել Sukhoi Superjet 100 ինքնաթիռում:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031