Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականը տուն է ուզում

Հունիս 23,2011 00:00

Արդեն 23 տարի պայմանագրաին զինծառայող Վազգեն Քարամյանն իր ընտանիքով ապրում է Հայաստանում: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի ջարդերից մազապուրծ Վ. Քարամյանը՝ թողնելով տուն, ունեցվածք ու աշխատանք, բնակություն է հաստատել Հոկտեմբերյանի Լեռնագոգ գյուղում եւ ամեն ինչ սկսել զրոյից: Ներկայումս Քարամյանների բազմանդամ՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է շատ փոքր բնակարանում՝ ամուսինները, 5 դուստրերը, 1 որդին եւ հաշմանդամ տատիկը: Վ. Քարամյանի խոսքերով, բնակարանային պայմաններն այնքան ահավոր են, որ ընտանիքի անդամների միակ երազանքը փոքր-ինչ հարմարավետ պայմաններով բնակարան ունենալն է դարձել:
«Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես շատերի նման անդամագրվեցի կամավորական ջոկատներից մեկին եւ մեկնեցի Արցախ: Հիմա էլ եմ զինվորական, ծառայում եմ սահմանի վրա, երբեւէ չեմ ցանկացել, որ ինձ մեծարեն կամ պաշտոններ տան, ուզածս մի բան է միայն՝ հարմարավետ բնակարան, որտեղ բոլորս միասին կապրենք՝ իրար նեղություն չտալով»,-ասում է Վ. Քարամյանը:
50-ամյա զինվորականը հույս ունի, որ իր խնդրանքը տեղ կհասնի եւ երկրի ու քաղաքացիների համար պատասխանատուները նրան կապահովեն բնակարանով՝ մանավանդ որ՝ վերջին մի քանի ամիսներին նման նվիրատվություններ եղել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել