Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱԳԵՏՆԵՐ ԷԼ ՈՒՆԵՆՔ

Հասմիկ Եսայանը երեկ մագիստրոսի կոչում եւ սփյուռքի նախարարությունում աշխատելու առաջարկ ստացավ: «Կարող ես վաղն էլ գալ աշխատանքի»,- նրան երեկ անձամբ հրավիրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ: «Մեզ նախարարը խոստացել էր, որ աշխատանքով կապահովի, բայց ինձ համար անսպասելի էր, որ այսօր ինձ

Բանգկոկը՝ 2013թ. գրքի մայրաքաղաք

Բանգկոկ քաղաքը հռչակվել է 2013թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ այս տարվա հունիսի 27-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած ընտրակոմիտեի նստաշրջանի կողմից: Ընտրակոմիտեն բաղկացած է գրքի՝ աշխարհում համաշխարհային համարում ունեցող 3 պրոֆեսիոնալ ընկերությունների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից: Որոշման մեջ նշվում է, որ Բանգկոկն ընտրվել է «այն կամքի համար, որ քաղաքն արտահայտել է գրքաշխարհի գործիչներին միավորելու, ինչպես նաեւ

Շուտով՝ «Տրանսֆորմերներ-4»

Հնարավոր է, որ «Տրանսֆորմերների» մասին պատմող չորրորդ ֆիլմում գլխավոր դերակատար Շայա լա Բեֆին փոխարինի բրիտանացի դերասան Ջեյսոն Ստետհեմը: Ստետհեմի թեկնածությունը լրջորեն քննարկվում է «Paramount» կինոընկերության ղեկավարության կողմից: Որպես լրացուցիչ առավելություն, կարող են նաեւ ի հայտ գալ Ստետհեմի եւ Ռոզի Հանտինգտոն-Ուայթլիի իսկական ռոմանտիկ հարաբերությունները, որոնք, ըստ ոլորտի որոշ մասնագետների՝ կապահովեն կինոշարի զարգացման համար այդքան անհրաժեշտ գլխավոր

ՓՐԿԵՔ ՁԵԶ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ

Կազմակերպեք ձեր հանգիստը ու մի մնացեք տանը «Շոգից ամեն ինչ էլ հնարավոր է, անգամ՝ դեպրեսիա: Տապից պաշտպանվելու շատ միջոցներ կան, բայց ամառային դեպրեսիան անխուսափելի է, հատկապես, եթե ձգձգվում է մարդկանց արձակուրդի մեկնելը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց հոգեթերապեւտ Սարգիս Առուստամյանը: Դեպրեսիան պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների եւ հակազդումների ախտահարումներից մեկի՝ հիպոթիմիայի արտահայտվող ձեւերից է: Դեպրեսիան տրամադրության

«Բրեյք-դանս». երիտասարդների համար ստեղծված սպորտային պար

Հնարավոր է, որ շատերը չհամաձայնեն, որ «բրեյք-դանսը» էքստրեմալ մարզաձեւ է: Եվ՝ իզուր: Այն ոչ պարին, ոչ էլ սպորտին՝ ոչնչով չի զիջում: Դե, իսկ ադրենալինի մասին խոսելն անգամ ավելորդ է: Բրեյքը ժամանակակից քաղաքային էքստրիմի հավաքածու է, որի ներկայացուցիչները երաժշտության նուրբ ընկալում ունեն եւ կատարելապես տիրապետում են իրենց մարմնին: Զուտ ուրբանիստական գնահատվող բրեյքի ծագման մասին տվյալները հակասական

ԵՐԵՔ ՏՈՒՐՈՒՄ՝ ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Անցած դարի աշխարհի ամենաճանաչված գրոսմայստերներից մեկի՝ ռուսաստանցի Լեւ Պոլուգաեւսկու անդրանիկ միջազգային հուշամրցաշարում, որ անցկացվում է Սամարայում, Ռուսաստանի Գեորգիեւսկ քաղաքը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը երրորդ տուրից հետո եւս տասը շախմատիստների հետ հարյուր տոկոսանոց արդյունք է արձանագրել եւ անհատական գործակիցներով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:

ԵԶԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

  Իսպանիայի Բենասկ քաղաքում մեկնարկած «Վիլյա-դե-Բենասկե» շախմատային 31-րդ միջազգային փառատոնն առանձնացավ եզակի արդյունավետությամբ: Առաջին տուրում «A» խմբում հանդես եկող 474 մասնակիցներից 200-ը հաղթանակ տարան: Նրանց թվում են ինչպես Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Կարեն Մովսիսյանը, այնպես էլ Ռուսաստանը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան:

ԳՈՆԵ ԱՅԴ ՄԵԿՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՀԱՂԹԵԼ

Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան (կադետներ) եւ երիտասարդական (մինչեւ 18 տարեկաններ) հավաքականները հուլիսի 15-24-ը Կազանում մասնակցելու են այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիկները հանդես են գալիս «B» դիվիզիոնում, որի վիճակահանությունն արդեն որոշել է մրցակիցներին: «I» խմբում ընդգրկված մինչեւ 15 տարեկան տղաները (կադետներ) ուժերը չափելու են Ադրբեջանի,  Ուկրաինայի եւ Լյուքսեմբուրգի, աղջիկները՝ Հոլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՆ

Ըստ կառավարության հաստատած կարգի, այսուհետեւ ստուգվելու են հանրակրթական դպրոցում աշխատել ցանկացողների գիտելիքները, աշխատանքային կարողությունները, հմտությունները: Արդյունքում՝ կստուգվի հանրապետության ավելի քան 44 հազար ուսուցիչների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին: «Յուրաքանչյուր տարի կատեստավորվի  ուսումնական հաստատության ուսուցիչների 1/5-րդը: Գործընթացը շարունակական է: Նրանք պետք է ատեստավորվեն 5 տարին մեկ: Մանկավարժներից ոմանք դժգոհում են, սակայն  պետք է հասկանան, որ սա միայն նրանց

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով: Վեհափառ հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք առաքելական մեր սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդի արժանավոր եւ տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին։ Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին եւ երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ տ. Վահրամ քահանա Մելիքյանը երեկ «Մեդիամաքսին» ասել է, որ «համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է եւ խեղաթյուրված ձեւով է ներկայացնում կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը»: «Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու

«Ոսկե ծիրանը»՝ կիրակի

ՀՀ մշակույթի նախարարության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ հուլիսի 10-17-ը Երեւանում կկայանա «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը: Երեկ կազմակերպիչները վերջին անգամ կինոփառատոնի մեկնարկից առաջ հանդիպեցին լրագրողներին: «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 8-րդ կինոփառատոնը մյուս տարիներից տարբերվելու է իր անակնկալներով. «Այս տարի հնարավորինս աստեղային ենք դարձրել փառատոնը: Հյուրերի ցանկն ու ցուցադրվող ֆիլմերը կխոսեն փառատոնի միջազգային լինելու

«Եթե այս զենքն Ալիեւի ձեռքին լիներ»

Գեղագիտության ազգային կենտրոնը, որը աշխարհում միակ մանկական պատկերասրահն է, չի ջեռուցվում: Ջեռուցման խնդիր ունի նաեւ Ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ վիճակն ավելի վատթար է՝ խոնավության պայմաններում բացառիկ աշխատանքները փչանում են: «Մենք՝ հասարակությունը, ղեկավարությունը արժեքները գնահատելու խնդիր ունենք: Եթե մեր ոխերիմ հարեւանները նման մշակութային պաշարների, հարստության տեր լինեին, այդ զենքը փայլուն կօգտագործեին, աշխարհը հենց այս զենքով կգրավեին:

«ԴԱ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է»

2008թ.-ից առայսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Այս տարիների ընթացքում այդպես էլ չգտնվեց մի ռեժիսոր, ով կստանձներ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թատրոնը ըստ էության վերածվել է ազատ բեմի, այդպես էլ չունենալով գաղափարաբանություն եւ ծրագիր: Սրա հիմքում, կարելի է մտածել, Մայր թատրոնը լաբորատորիայի վերածելու գաղափարն է, որը չունի հիմնավորում եւ բացատրություն: Ըստ լուրերի,

ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը անցած շաբաթ նախագահական պալատի գրոհի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հեռուստատեսությամբ: BBC-ի մատուցմամբ, Եմենի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթի ժամանակ Սալեհի ձեռքերի դաստակները վիրակապված են եղել, նա ձեռքերը չի շարժել: Իր հեռուստաուղերձում Սալեհը հայտարարել է, թե Եմենում խնդիրների լուծումը պետք է փնտրել երկխոսության միջոցով: Նա նաեւ

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

Եգիպտոսի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի 25 կողմնակիցների՝ փետրվարյան հեղափոխության օրերին ցուցարարների ճամբարը ասպատակելու համար: Նրանք փորձել էին ցրել ամբոխին՝ Թահրիր հրապարակ ներխուժելով ձիերով եւ ուղտերով, որի հետեւանքով տեղի ունեցած բախումների եւ հրմշտոցի արդյունքում ցուցարարներից շատերը լուրջ վնասվածքներ էին ստացել: BBC-ի մատուցմամբ, հետաքննական մարմնի քննիչներն այդ միջադեպի համար պատասխանատուների թվում մատնանշել

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ

Սիլվիո Բերլուսկոնին 2013թ. Իտալիայի հերթական ընտրություններից հետո չի պատրաստվում մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: News.am-ի փոխանցմամբ, Իտալիայի վարչապետը նաեւ ասել է իր իրավահաջորդի անունը. «Իր թեկնածությունը Իտալիայի վարչապետի պաշտոնում կառաջադրի Անջելինո Ալֆանոն (նկարում)»: Խոսքն արդարադատության նախարարի մասին է, ով հուլիսի սկզբին ղեկավարել է Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը: Բերլուսկոնին նաեւ նշել է, որ չի հավակնելու Իտալիայի նախագահի

Կոնգրեսն արգելեց օգնել լիբիացի ապստամբներին

BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից լիբիացի ապստամբներին օգնություն տրամադրելուն: Պենտագոնին արգելվել է նրանց զենք մատակարարել, ուսումնական վարժանքներ իրականացնել եւ նույնիսկ խորհրդատվություն մատուցել: Պատգամավորները արգելել են Լիբիայի ընդդիմությանը ֆինանսապես օգնել, բայց ահա ՆԱՏՕ-ի կազմում Լիբիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցությունը դադարեցնելու մասին առաջարկը մերժել են, թեեւ կոնգրեսականների մի զգալի

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհով վերցրել են Խամայի արվարձանը

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհով վերցրել են Դամասկոսի հյուսիսում գտնվող Խարաստա արվարձանը՝ վիրավորելով երկու մարդու: Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ օրն այդ մասին տեղեկություններ են տրամադրել տեղի բնակիչներն ու իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները: Գրոհը տեղի է ունեցել նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ բողոքի ցույցերի անցկացման նախօրեին: Հինգշաբթի երեկոյան, երկրի անվտանգության ուժերի շուրջ 300 աշխատակից ներխուժել է արվարձան, որտեղ ամեն օր

ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՊՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԿՏՐՎԱԾ Է

Թուրքմենստանի մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աբադան քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի իշխանությունները փակել են քաղաքի մուտքն ու պարեկություն են իրականացնում քաղաք տանող մայրուղիներում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները, որոնց մատուցմամբ, նախօրեին պայթել են ռազմամթերքի պահեստներ, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Չճշտված տեղեկություններով, պայթյուններից հետո տեղի ՀԷԿ-ի

ԵՊՀ-ՈՒՄ ՉԵՆ ԿՐՃԱՏԻ

Lragir.am-ի մատուցմամբ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ լրագրողներին ասել է, որ այսօրվա դրությամբ ԵՊՀ դիմորդների թիվը 1000-ից քիչ ավելի է, անցյալ տարվա 4877-ի դիմաց: Դա կապված է այն փաստի հետ, որ այս տարի դպրոցներում շրջանավարտ չի եղել: Ռեկտորը կարծում է, որ դրա հետեւանքով համալսարանի մի շարք ֆակուլտետներ՝ քիմիական, մեխանիկան, միջուկային էներգետիկայի, 1-ին կուրս չեն ունենա:

Քննություն հանձնեցին ոստիկանն ու դերասանը

Իսկ 40-ամյա տիկինը թեստը հեշտ հաղթահարելի համարեց Երեկ անցկացվեց դիմորդների քանակով ամենածավալուն միասնական քննությունը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Մասնակցելու համար՝ ԳԹԿ դիմում-հայտ է ներկայացրել 840 դիմորդ, Երեւանում ձեւավորվել էր երկու քննակենտրոն՝ ԵՊՀ-ում եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ): ԵՊՀ-ում քննությանը ներկայացել էր 571 դիմորդ, ԵՊՃՀ-ում՝ 219: Երկու քննակենտրոններում կար 52 բացակա: Լեռնային Ղարաբաղում քննություն

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաց նամակ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին Հարգելի տիկին Բախշյան, խորը հիասթափությամբ կարդացի դասագրքերի մրցույթի մասին «Առավոտի» 25.06.20011 թ. Ձեր հրապարակումը: Անկեղծ ասած, ես կարծում էի, թե մրցույթի կազմակերպիչներն իրենց կեղծարարությունները իրագործելիս օգտագործել են Ձեր դյուրահավատությունը, եւ Դուք, լինելով հանձնաժողովի անդամ, հավատացել եք նրանց եւ խորամուխ չեք եղել գործընթացի մանրամասների մեջ: Համոզված էի նաեւ, որ կարդալով

Ինքնահրկիզման պատրաստ

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի շենք էր մտել Մարտակերտի զինվորական խոհարար, ներկայումս Այգաբաց գյուղի 75-ամյա բնակչուհի Մարուսյա Դանիելյանը: Նա եկել էր իր ազգականի հետ, գրպանում՝ լուցկու տուփը, իսկ պայուսակում՝ բեզինի շիշը: Հասցրել էր անգամ հագուստը «թրջել» բենզինով: Նրա ստեղծած տնակը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ անցել է մոսկվաբնակ աղջկան: Ըստ տարեց կնոջ, դատարանը հաշվի չի առել եւ

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՀԱՐՄԱՐՎԵՆՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այն, որ վերջին տարիներին վերանորոգվել եւ վերանորոգվում են ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ ոստիկանության ենթակայության տակ գտնվող գերատեսչությունները եւ բաժանմունքները՝ փաստ է: Բայց արի ու տես՝ «թարմացման ալիքը» դեռեւս համառորեն շրջանցում է ՀՀ ոստիկանության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը: Դեռ 16 տարի առաջ, երբ ստացա ՀՀ իմ առաջին անձնագիրը, բաժանմունքը տրամադրող չէր: Բնականաբար, յուրաքանչյուր խոհեմ քաղաքացու մտքով

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

ՀՀ ոստիկանության ՏՎ-ի տեղեկացմամբ, Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 10-ամյա  Մարիամ Զ.-ին եւ Անի Միքայելյանին: Պատահարի հետեւանքով 10-ամյա Անի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ Մարիամ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում նախորդ օրը սկսվեց եւ ավարտվեց գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանի բողոքի քննությունը: 9 տարվա ազատազրկման դատապարտված Մ. Բաղդասարյանի բողոքը մերժվեց եւ անփոփոխ մնաց ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է մի քաղաքացու ազատությունից զրկելու, վնասվածք հասցնելու համար:

ՏՈՒԺԵԼ ԵՆ

Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:  Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 04 ՍՏ 023 պետհամարանիշի եւ «ՈՒԱԶ 452» մակնիշի 28 ՍԼ 759 պետհամարանիշի (վարորդ՝ 1966թ. ծնված Հայկ Նալբանդյան, ք. Ապարան) ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով Ապարանի բնակիչներ «ՎԱԶ 2106»-ի 28-ամյա վարորդ Ռուբիկ Խալաթյանը

Հուղարկավորման ժամանակ հավասար էին

Սոցիալական իրավունքի առումով՝ անհավասար վիճակ ՀՀ Ազգային ժողովը 2003թ. դեկտեմբերի 29-ին ընդունեց ՀՕ-60-ն օրենքը, որով փոփոխություն կատարվեց 02.12.98թ. «ՀՄՊ վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում. մի շարք արտոնություններ փոխարինվեց դրամական օգնությունով, «փոխհատուցում» համապատասխան իրավական տերմինը միտումնավոր փոխարինվեց դրամական օգնությունով, որպեսզի հետագայում մատուցվող ծառայությունների սակագների փոփոխման դեպքում տրվող գումարներն ինդեքսավորման ենթակա չլինեն: Ղեկավարվելով նշված օրենքով, ՀՀ կառավարությունը

ՍԵՄԻՆԱՐ՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաքում հուլիսի 3-6-ը մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին: Երեկ գլխավոր դատախազն արդեն աշխատավայրում էր: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության հետ համատեղ կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվել են, մասնավորապես, դատապարտված անձանց էքստրադիցիայի, իրավական փոխօգնության, համատեղ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031