Օրվա լրահոսը
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԻՏԻ ՄԻՋԱՄՏԻ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Լրագրողների համար միջազգային կենտրոնի (ICFJ) ծրագրի մասնակից հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողները երեկ հանդիպումներ ունեցան Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Կիրո Մանոյանը Թուրքիայում ամենամեջբերվող հայ գործիչն է Քանի որ Անկարայում հանդիպել էինք խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ կուսակցության հետ՝ Երեւանում էլ էր ընտրվել նույն ձեւաչափը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԽՆԴԻՐԸ ԲԱՐԴ Է
Թուրքագետ Մուրադ Բոջոլյանը կարծում է, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի բարդ է, քան ԼՂ հիմնախնդիրը: Այդ մասին նա ասել է «Ա1+»-ի հետ զրույցում՝ նշելով, որ այն ԼՂ հիմնախնդրի հետ կապել են թուրքերը, բայցեւ հավելել է. «Եթե նույնիսկ այսօր ԼՂ հարցը լուծվի, ապա դա չի նշանակում, որ վաղը Թուրքիայի հետ մեր հարաբերություններն անմիջապես
«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՁԵՎԱՉԱՓԸ ՍԽԱԼ Է
«Գոյություն ունի երեք սկզբունք, որոնց շուրջ ձեռք է բերվել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Ղարաբաղի համաձայնությունը: Սկզբունքներից առաջինը ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն է, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք: Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է. այս հարցում մեր հստակ դիրքորոշումն ունենք: Եվ երրորդը՝ ինքնորոշման իրավունքն է, որի հիման վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը»,- ինչպես
ՀԱԿ-Ը ԵՐԵԿ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՇՐՋԱՆՆԵՐ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների համար բավականին հագեցած օր է եղել. ՀԱԿ-ի ներկայացուցիչների մի պատվիրակություն մարզեր էր մեկնել: Այսպես, Դիլիջան քաղաքում բացվել է ՀԱԿ-ի 45-րդ գրասենյակը: Բացմանը ներկա են եղել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ-ից՝ Ստեփան Մինասյանը, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես Զուրաբյանն իր խոսքում նշել է, թե՝ որոշ
«Ազգովին դիմագրավել ոչ անհավանական պահը»
Կոչ արեց Դաշնակցությունը կազանյան հանդիպումից ժամեր առաջ՝ դեռեւս չիմանալով, որ ոչ մի «պահ» էլ չի լինի: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իր ծավալուն ելույթում անդրադարձավ ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, այլեւ ասաց, թե Դաշնակցության դիրքորոշումը հստակ է եւ փոփոխություն չի կրել.
Է՞Ս ԷՐ ՁԵՐ ԿԱԶԱՆԸ
Իզո՞ւր էինք երեկ ազգովին շունչներս պահած սպասում կազանյան հանդիպման ավարտին՝ արդյունքում ընդունվեց մի փաստաթուղթ, որով երկրների ղեկավարները ընդամենը հաստատել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռք բերումը: Երեկ՝ հունիսի 24-ին, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ այս նախագահները եռակողմ ձեւաչափով 2008-2011թթ. ընթացքում հանդիպել են երեք անգամ՝ Սանկտ Պետերբուրգում, երկուական
ԿԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՐԹԱԿԱՆՆ ԷՐ
Ու ամենակարեւորը՝ ապարդյուն էր, որովհետեւ հակառակ ակնկալիքների՝ հեչ պատմական ու շրջադարձային չէր: Երեկ Կազանի Կրեմլի պալատում ղարաբաղյան hակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով ընդամենը շնորհակալություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ մշտական ուշադրության համար: «Ադրբեջանի, Հայաստանի
ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը Կազանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում կողմերն արձանագրել են առաջընթաց. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»: Կարդացեք
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
«FACEBOOK»- Ը «ԾԵՐԱՆՈՒՄ» Է
«Facebook» սոցցանցը, որն աշխարհի երեք ամենաայցելվող վեբ-ռեսուրսներից է, աստիճանաբար թուլացնում է դիրքերը երիտասարդ օգտագործողների շրջանում: Այս մասին հաղորդում է Forbes-ը: Վերջին շրջանում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Կանադայում զգալիորեն աճում է 50-ն անց օգտագործողների թիվը: Ինչ վերաբերում է սոցցանցի հայաստանյան օգտագործողներին, ապա նշենք, որ նույն միտումը նկատվում է նաեւ մեր երկրում:
Ուղեղը մարզեք, որ «չժանգոտի»
Հազարավոր նոր նյարդային բջիջներ՝ նեւրոններ կարող են առաջանալ ամեն օր ինչպես մարդու, այնպես էլ կենդանու ուղեղում, մասնավորապես հիպոկամպում՝ ուղեղում տեղակայված օրգան, որը պատասխանատու է սովորելու գործընթացի եւ հիշողության համար եւ որի վնասումը, ըստ բրիտանացի գիտնական Բրենդի Միլլերի բացահայտման՝ կարող է հարուցել նոր հիշողությունների կազմման անհնարինություն: Ըստ վերջին հետազոտությունների՝ նյարդաբջիջները ի վերջո օգնում են ուսուցման բարդ
Հարրին ու Պիպպան՝ միասին
Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում են այն մասին, որ Քեյթ Միդլթոնի քույր Պիպպա Միդլթոնը նույնպես հնարավոր է դառնա թագավորական ընտանիքի անդամ: Տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ Պիպպան ու արքայազն Հարրին բավականին երկար ժամանակ է՝ միասին տարբեր վայրեր են գնում, գրեթե ամեն օր հեռախոսով զրուցում: Բայց հարկ է նշել, որ զույգի մոտ հարաբերությունները դեռեւս
Հայտնի դարձրին, ապա վռնդեցին
«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ կողմը» կինոնկարի պրեմիերայից առաջ ռեժիսոր Մայքլ Բեյը բացատրել է, թե ինչու է կինոնկարի 3-րդ մասում Մեգան Ֆոքսին փոխարինել բրիտանացի մոդել Ռոզի Հանթինգտոն-Ուեյթլիով: Theplace.ru-ն գրում է. պարզվում է՝ նախագծի գործադիր տնօրեն Սթիվեն Սփիլբերգը ապշել է, երբ Ֆոքսը իր հարցազրույցներից մեկի ժամանակ վիրավորել է «Տրանսֆորմերների» ռեժիսոր Մայքլ Բեյին՝ նրան համեմատելով Հիտլերի հետ: Բարկացած
ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Էֆորիայում (Ռումինիա) մեկնարկած շախմատի ավանդական երրորդ փառատոնում, որին մասնակցում է 50 շախմատիստ, մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը երեք տուրից հետո ընդամենը կես միավորի կորստով բաժանում է 2-10-րդ հորիզոնականները: Իսկ առաջատարը Բելգիայի դրոշի ներքո հանդես եկող Վադիմ Մալախատկոն է, որը միայն հաղթանակներ է տոնել:
ՍԿՍՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ
Երեկ Հունգարիայի Պակշ քաղաքում սկսվեց Դյորդ Մարքսի հուշամրցաշարի երկրորդ շրջանը: Առաջին շրջանից հետո երկրորդ տեղում ընթացող Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղում էր հունգարուհի Իլդիկո Մադլի հետ: Մյուս երկու զույգերը կազմել էին. Աննա Շարեւիչը (Բելառուս) եւ Աննա Ռուդոլֆը (Հունգարիա), Էսթեր Դուդաշը (Հունգարիա) եւ Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան):
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐ
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար:
Շիլաշփոթ՝ մարզադպրոցների «մասով»
Որը խոստանում են շտկել առաջիկայում Նախորդ տարի հունիսի 18-ին Երեւանի ավագանու խորհուրդն իր նիստում հաստատեց մի նախագիծ, ըստ որի՝ Երեւանի 25 մարզադպրոցներ պետք է միավորվեին մեկ ընդհանուր համայնքային ոչ առեւտրային կազմակերպության մեջ, այսինքն՝ կղեկավարվեին կենտրոնացված համակարգից եւ կկորցնեին իրենց ինքնուրույնությունը: Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի եւ ավագանու որոշմամբ երեւանյան մարզադպրոցները միաձուլվեցին «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի կազմում:
Ջերմուկում առաջատարը փոխվեց
Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը: Նախորդ համարում գրել էինք, որ յոթերորդ տուրը կարող է էական փոփոխություններ մտցնել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում եւ, ինչպես ցույց տվեցին խաղատախտակների առջեւ ծավալված իրադարձությունները, չէինք սխալվել: Երկու առաջատարների միջեւ կայացած կենտրոնական հանդիպումում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը սեւերով կարեւոր հաղթանակ տանելով Կոնստանտին
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ՄԵԴԱԼՈՎ
Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Չնայած նորանշանակ ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմը մրցավայր մեկնել էր ոչ ամբողջական կազմով (ութ քաշային կարգերից մենք ներկայացուցիչ ունեինք վեցում), այդուհանդերձ, մեր հավաքականն ընդհանուր թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: «Երեւան սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի Ռուդոլֆ Կարապետյանի անվան թիվ 18
Սասուն Պասկեւիչյանին հենարան է պետք
Միայն հեղաշրջումը կփրկի այսօրվա երգարվեստը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը հավատացնում էին երգահան Սասուն Պասկեւիչյանը եւ հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Այս վիճակը համահայկական ցավ է»-, ասում է երգահանը եւ ընդունում, որ բոլորն են խոսում այդ մասին, որոշներն ասում՝ ինչի՞ է այդպես, գրեթե բոլորը գիտեն՝ ինչ պետք է արվի, բայց շատ քչերն են ասում՝ ինչպես: Այս հարցի պատասխանը
Չարենցի թանգարանի ճապոնական շունչը
Երեկո՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին Օրերս Ե. Չարենցի տուն-թանգարանում ճապոնական մթնոլորտ էր: Կիմանոներով ու համապատասխան դիմահարդարմամբ կանայք յուրաքանչյուր այցելուի գլուխ էին տալիս, ճապոնական թեյ ու աղանդեր առաջարկում: Հիմա շատերը կհետաքրքրվեն, թե ի՞նչ կապ ունի հայազգի գրողը ճապոնացիների եւ ճապոնական մշակույթի հետ. Չարենցի անվան տուն-թանգարանում «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի եւ թանգարանի նախաձեռնությամբ մշակութային մերձեցման երեկո էր՝
ՃԱՆԱՉՎԻ ՈՉ ԹԵ ՊԱՐՈՂԸ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԵՏԸ
Այս նպատակին է ջանքերն ուղղել բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը Համաշխարհային բալետային դպրոցների մասին խոսելիս հիշատակվում են երեք՝ 18-րդ դարում ձեւավորված ֆրանսիական, 19-րդ դարի վերջի ռուսական եւ 20-րդ դարասկզբի ամերիկյան դպրոցների ներկայացուցիչները: Վերջին շրջանում նրանց ինտեգրվել են կուբայական, չինական, անգլիական եւ դանիական դպրոցների արտիստները: Չնայած այն բանին, որ գովեստի ու հիացմունքի խոսքեր են շռայլվում նաեւ վերջին տարիներին
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
Հունաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Փաստաթուղթը առաջարկում է բյուջեի կրճատում, որի շնորհիվ հնարավոր կլինի Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ վարկ՝ դեֆոլտից խուսափելու նպատակով: Սոցիալական ծրագրերի սառեցման փաստը հուզումների նոր ալիք է առաջացրել երկրում: Հիշեցնենք, որ երեքշաբթի երկրի խորհրդարանը վստահություն էր հայտնել նոր կառավարությանը:
ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱՏՕ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Իտալիան առաջարկել է դադարեցնել Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունները, բայց նրա կոչը դիմադրության է արժանացել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, ինչը վկայում է արեւմտյան ռազմական կոալիցիայում նկատվող ճաքերի մասին: Reuters-ի փոխանցմամբ, այս շաբաթ ՆԱՏՕ-ն առաջին անգամ խոստովանեց, որ իր ռմբահարումների արդյունքում կարող են սպանված լինել խաղաղ լիբիացիներ: Այդ հայտարարությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ՄԱԿ-ի
Լուկաշենկոն՝ ինչպես որ կա
Հունիսի 22-ի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում տեղի են ունեցել այդ երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ բողոքի՝ «Հեղափոխություն՝ սոցիալական ցանցի միջոցով» անունը կրող «լուռ» ակցիաներ, որոնց մասնակիցներից 450-ը ձերբակալվել է: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը: Միայն Մինսկում ցույցի ցրելու ընթացքում ոստիկանները կալանավորել են ակցիայի շուրջ 200 մասնակիցների: Իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեի
Սալեհը դեռ երկար ժամանակ Եմեն չի վերադառնա
BBC-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետը, որն այցով Եմենում է գտնվում, հայտարարել է, թե Եմենի նախագահ Սալեհի ստացած վնասվածքների պատճառով իմաստ չունի ակնկալել, որ նա շուտով հայրենիք կվերադառնա: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանի ասելով, այդ առնչությամբ անհրաժեշտ է, որ Եմենում իշխանության արագ փոխանցում լինի: Հիշեցնենք, որ ներկայումս Եմենի առաջնորդի պարտականությունները կատարում է Աբդ-ռաբբու Մանսուր Խադին: Ավելի վաղ
ՕԲԱՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին՝ առաջին քայլն անելով երկարատեւ ու թանկարժեք պատերազմն ավարտելու ուղղությամբ: Reuters-ի մատուցմամբ, Օբաման ասել է, թե մինչեւ տարեվերջ տուն կվերադառնա 10 հազար զինվոր, ապա՝ մինչեւ հաջորդ տարվա ամառ եւս 32 հազար, եւ հետո աստիճանաբար Աֆղանստանից դուրս կբերվեն նաեւ մնացած ստորաբաժանումները: Հանդես գալով հեռուստատեսությամբ, նա
«ՔԵՆԴԼԻ» ՀԱՐՑԸ
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի եւ նախագծի իրականացման առաջին փուլի՝ լազերային բարձր հաճախականության գծային արագացուցչի (LINAC) աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ
ԽԱՇԱԾ ԳՈՐՏԻՑ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանող Սոկրատ Մխիթարյանը երեկ նամակ է ուղարկել ԶԼՄ-ներին, որտեղ համալսարանում տիրող իրավիճակը բնորոշել է կառավարման ոլորտում հայտնի «Խաշած գորտի սինդրոմով» (syndrome de Grenouille ռbouillantռe). «Երբ գորտը դնում են կաթսայի մեջ եւ ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ երբ գորտին նետում են տաք ջրի մեջ,
«Ուսանողության ձայնը»՝ ուսանողների համար
Ինչպե՞ս կրթության պատասխանատուներին հասցնել խնդիրները Համաձայն ՀՀ «Կրթության մասին» օրենքի՝ բուհի կառավարման մարմիններում առնվազն 25%-ը պետք է կազմեն ուսանողները: Այդ ամենի նպատակը ուսանողներին ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցը դարձնելն է, սակայն ուսանողակենտրոն մոտեցումը երբեմն ճիշտ չի ընկալվում ուսանողների եւ դասախոսների կողմից եւ հաճախ ուսանող-դասախոս ընդհարումների պատճառ է դառնում: Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի


















































