Օրվա լրահոսը
Լարվածություն դատական նիստերի դահլիճում
Այսօր ժամը 11.30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Սամվել Մարդանյանը: Առայժմ միջնորդություն է արել ամբաստանյալ սպա Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, որը հայտարարեց, թե նախաքննական մարմինը պատվեր է կատարել եւ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը չի համապատասխանում նկարագրությունը: Նա ոչ կոռեկտ արտահայտություններ եւ
Շախմատի պատմության մեջ այսպիսի բան դեռ չի եղել
Այսօր Մոսկվայի «Պաշկովի տանը» մեկնարկում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցող 10-ը գրոսմայստերներից 4-ի անհատական վարկանիշը 2800 եւ ավելի է, իսկ 7-ը տեղ են զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին տասնյակում: Ըստ կազմակերպիչների, այսպիսի հզոր կազմով մրցաշար դեռ երբեք չի եղել շախմատի պատմության մեջ: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային
Խոշոր ավտովթար` Երեւանում. «ԲՄՎ X5»-ը կիսվել է, կան վիրավորներ (տեսանյութ եւ ֆոտոշարք)
Այսօր` նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի օդային տրանսպորտի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա Արամայիս Բաբայանը, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 15 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ծովակալ
Տեր-Պետրոսյանը չի մեկնել Խորվաթիա
Խորվաթիայի Օպտիա քաղաքում մեկնարկել է ավագ տարիքի (տղամարդկանց՝ +60, կանանց՝ +50 տարեկան) շախմատիստների աշխարհի 21-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ Հայաստանից ներկայացրել էր Հարություն Տեր-Պետրոսյանը: Սակայն առաջնության պաշտոնական կայքում տպագրված առաջին տուրի մասնակիցների մեջ բացակայում է նրա անունը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկացնում են, որ շախմատիստն ինչ-ինչ պատճառներով չի մեկնել մրցավայր: Մեր ունեցած տեղեկություններով աշխարհի առաջնությանը մասնակցելու
Կարեն Կարապետյանի էջը Facebook-ում այլեւս չի գործում
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցիալական ցանցում այլեւս չի գործում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս պահին Facebook-ի ընթերցողները կարող են գտնել միայն Կարեն Կարապետյանին վերաբերվող Wikipedia-ից վերցրած կենսագրական տվյալների էջը: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մոտ 2 շաբաթ առաջ Կարեն Կարապետյանի էջի «պատը» փակվել էր այցելուների գրառումների համար, եւ գրառումներ կարող էր անել միայն նախկին քաղաքապետը:
Լոռու մարզպետն առաջարկում է տաքանալ Ղարաբաղի ածուխով
Այս տարի ՀՀ պետբյուջեի 53 միլիոն դրամով գազիֆիկացվեցին Լոռու մարզի հունաբնակ Յաղդան եւ Կողես գյուղերը: Թեեւ գյուղերի համար մեծ խնդիր էր նաեւ ճանապարհը, սակայն գյուղացիները նախընտրել են գազիֆիկացումը: Բայց նրանց շատերի համար երկնագույն վառելիքով ջեռուցում ունենալն այդպես էլ մնաց երազանք: «Գիտեինք գազ պիտի ունենաք ձմռանը, այս տարի գոմաղբը օգտագործեցինք հողատարածքների համար, աթար այդպես էլ չունեցանք,,
Խմբագիրները՝ ՍԴ որոշման մասին
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այս անգամ եւս Գագիկ Հարությունյանն իր ոճին ու իր կերպարին հավատարիմ մի կիսահղի որոշում է կայացրել, այսպես ասած, «ո՛չ նալին, ո՛չ մեխին» տարբերակով։ Սա է իմ նախնական, կարծիքը։ Լավ. բա վերջն ի՞նչ է նշանակում այդ վճիռը։ Հասկացանք, որ օրենքը չի ճանաչում հակասահմանադրական,
Հայաստան-Ուելս՝ 0:0
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո 2013-ի ընտրական մրցաշարում հյուրընկալեց Ուելսի հավաքականին: Խաղն ընթացավ ձյան պատճառով սովորականից էլ պակաս հանդիսականների ներկայության պայմաններում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Ոչ-ոքի արդյունքը մեզ ձեռնտու չէր, որովհետեւ խմբում երրորդ հորիզոնականում ընթացող մեր թիմը հաղթանակի դեպքում կարող էր շրջանցել Չեռնոգորիայի իր հասակակիցներին, ինչը չստացվեց:
Հոու Յիֆան-Համփի Կոներու` 1:1
Շախմատի աշխարհի թագուհու կոչման համար Ալբանիայում ընթացող գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանի եւ հավակնորդ Համփի Կոներուի միջեւ մրցամարտի երկրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1:1 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
iPhone 5-ը գոյություն ունի, սակայն այն չի արտադրվել
Apple ընկերությունը պատրաստել է բոլորովին նոր iPhone, որի թողարկումը հետաձգվել է iPhone 4S-ի ներկայացումից մի քանի ամիս առաջ: Հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրին, որը հնարավորություն է ունեցել տեսնել նոր iPhone-ի նախատիպն ամիսներ առաջ: Պարբերականի փոխանցմամբ՝ նոր սմարթֆոնն ունի 4 դյույմանոց էկրան (ներկայիս մոդելների էկրանը 3,5 դյույմ է): Ետնային մասը պատրաստված է այլումինից
Իջեւանյան գիտափորձը ձախողվեց
Մեծ է հավանականությունը, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ընդամենը «լաբորատոր պայմաններում» գիտափորձ է անցկացրել։ Բանն այն է, որ իշխանությունները միջազգային բոլոր կաոույցներին խոստացել են հնարավորինս նորմալ ընտրություններ անցկացնել, եւ չի բացառվում, որ նրանց այդ ցանկությունն անկեղծ է։ Բայց ինչպե՞ս պարզել՝ հնարավոր կլինի՞ առանց լուրջ խախտումների հաղթել ընտրություններում, թե՞ դա գործնականում անհնար է։ Մտածել-մտածել
Հայաստանում այժմ փակ ճանապարհներ չկան
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, գիշերը տեղացած առատ ձյան պատճառով փակ ճանապարհներ հանրապետությունում չկան, ձնաբուք է Ապարան-Սպիտակ ճանապարհին, մառախուղ՝ Թալինում եւ Քաջարան-Մեղրի հատվածում, մերկասառույց՝ Արարատ-Եղեգնաձոր ճանապարհին, Եղեգնաձոր-Մարտունի (Սելիմի լեռնանցք) մասերում, Սիսիան-Գորիս, Սեւան-Գավառ ճանապարհներին:
ԱՄ-ն դարձյալ առաջարկել է ստեղծել «ազգային ճակատ»
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հերթական անգամ հնչեցրեց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «միասնական ազգային ճակատ ձեւավորելու» առաջարկը։ Այն, ըստ էության, նշանակում է նախագահ Սերժ Սարգսյանին սատարող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը նման «ճակատի» ձեւավորումը համարում է իր շահերի ոտնահարում, քանի որ այդ միասնությունը պետք է
Մարգար Օհանյանը գործը շուտով կուղարկվի դատարան
ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում եւ շուտով կուղարկվի դատարան։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը։ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից։ Վասակյանը դժվարացավ
Տատիկին հարկավոր էր մի զույգ կոշիկ
Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը խոսել է հաշմանդամների, աղետի գոտու, զբաղվածության խնդիրներից, սոցիալապես անապահով խավի հոգսերից, մի տատիկ հանդիպումից հետո մոտեցել է նրան եւ ամաչելով խնդրել, որ Բաղդասարյանն իրեն օգնի։ Երբ ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է, թե ինչով կարող է նրան օգնել, տատիկն Արթուր Բաղդասարյանի ականջին շշնջացել է՝ «կոշիկ չունեմ»: Ասում
Սիլվա Համբարձումյանի դեպքո՞վ են «Լիսկայի» հարցերը լուծում
Դատելով հատուկ քննչական ծառայության արագ արձագանքից, որը երեկ տեղեկացրեց, թե քրեական գործ է հարուցվել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նոյեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած դեպքի կապակցությամբ (Սյունիքի մարզպետը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին), կարելի է հետեւություններ անել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցը վաղուց էր հասունացել, ուղղակի պատկերավոր ասած` «Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն» էր դրան պակասում: Մի խոսքով`
Սահմանադրականը վճռեց. դատի տալ կարելի է, սնանկացնել՝ ո՛չ
ՍԴ երեկվա որոշման ամենակարեւոր հանգամանքներից մեկը. «Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս՝ պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»։ Եթե «իրավաբաներենից» թարգմանենք, ապա այս վերջինը նշանակում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար կարող եք դատի
Իջեւանի ընտրությունները` ընթերցողի աչքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է Իջեւանի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը ինչ-որ մեկին գրպանից ինչ-որ բան տալիս, մեզ է ուղարկել մեր ընթերցողներից մեկը: Նա պնդում է, որ Ղալումյանը ընտրակաշառք է բաժանում, եւ որ տեսանյութն արվել է հենց Իջեւանի քաղաքապետի ընտրության օրը` նոյեմբերի 13-ին, Իջեւանի կենտրոնում` Երեւանյան փողոցում, ԲՀԿ գրասենյակի դիմաց, որը
Խելացի լինզաներ. ֆիլմերն ու նկարներն՝ անմիջապես աչքի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոտ ապագայում աչքերի լինզաներում կներդրվի «էկրան», որը թույլ կտա դիտել ֆիլմեր, նկարներ, ընկերների անունները, տվյալները, ճանապարհին նայել «GPS-աչքերով» և շատ ավելին: Վաշինգտոնի համալսարանի գիտնական Բաբակ Պարվիզը ներկայացրել է նման լինզայի նախատիպը, որում ներդրված են միկրոսխեմաներ: «Դրանք թույլ կտան շատ բարձր հստակությամբ դիտել տարատեսակ պատկերներ»,-ասում է Պարվիզը: Նախկինում նման լինզաներ չեն մշակվել, քանի որ դրանց պատրաստումը
Ուժեղ մրցակիցը Վրաստանն է. կարծում է Արտակ Վարդանյանը
«Մանկական Եվրատեսիլ 2011» -ի հաղորդավարներն են լինելու Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը: Այդ մասին այսօր Անի պլազա հյուրանոցում ասուլիսի ժամանակ ասացին ասուլիսի կազմակերպիչներ Գոհար Գասպարյանը եւ Արտակ Վարդանյանը: «Թեկնածուներ շատ են եղել և բավական երկար քննարկումներից ու բանակցություններից հետո կանգ են առել այս անունների վրա»,-ասաց Գոհար Գասպարյանը: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով որ
Մեկ տարի ուշացումով բացվեց Վարուժան Վարդանյանի ցուցահանդեսը
Այսօր Նկարիչների միությունում կայացավ անվանի գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսի բաց ումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն գործերը, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Վարուժան Վարդանյանը գեղանկարչության ասպարեզ մտավ 1960-ականների տաղանդավոր արվեստագետներ Մինաս Ավետիսյանի , Սեյրան Խաթլամաջյանի, Աշոտ Հովհաննիսյանի և մյուս սերնդակիցների հետ : Վ. Վարդանյանի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել
Գյուղում վերջին անգամ 1 տարի առաջ է երեխա ծնվել
Վայոց Ձորի Սալլի գյուղը աստիճանաբար նոսրանում է: Հեռանում են բոլորը, տղամարդիկ` արտագնա աշխատանքի, աղջիկներն` ամուսնանալու համար: Հատկապես կանանց արտահոսքն է ամենամեծ խնդիրը, տղամարդիկ ձմռանը դեռ կվերադառնան, իսկ Սալլի սիրուն աղջիկները` ոչ: Սալլիում, հարսների «արտահանումը» գերազանցում է ներմուծումը»` հարս տալիս են, բայց չեն բերում: Ո՞ր աղջիկը կգա, էս գյուղում կամուսնանա, իսկ գյուղի աղջիկներն էլ էնքան են
Սեւանի հոգեւոր ճեմարանի սաները թունավորվել են
«Առավոտի» չճշտված տեղեկություններով` օրերս սննդային զանգվածային թունավորում է գրանցվել Սեւանի հոգեւոր ճեմարանի ուսանողների մոտ: Ըստ մեր աղբյուրի` թվով քսաներեք ուսանող թունավորվել են, նրանցից ոմանք ներկայումս Երեւանի հիվանդանոցներում են` նրանց «սիստեմա» է միացված: Այժմ քննություն է գնում պարզելու` ինչից են թունավորված սաները` անանասի հյութից, թե ոլոռով ապուրից: Քանի որ այս տեղեկությունը մենք ստացանք ուշ երեկոյան` ճշտելու
Երեխային թողեց քրոջը
Արմենն ու Մարինեն եղբայր և քույր էին: Նրանք դեռ երեխա էին, երբ երկրաշարժից մահացավ իրենց մայրը: Մեծացան հոր խնամակալության տակ: Տարիներ հետո Մարինեն ամուսնանում է և մեկնում Երևան, որոշ ժամանակ անց էլ Արմենն է ամուսնանում. «Կնոջս շատ էի սիրում: Թվում էր` ամեն ինչ կարգին է, ծնվել էր մեր առաջնեկը` Սարգիսը: Սակայն պատահեց ինձ համար ամենասարսափելին.
Դատավորին ներկայացնում էին ուժեղ հսկողության ներքո
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում արդեն 2 ժամ է, հայտարարված է ուժեղացված ծառայություն: Ինչպես դատարանից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան են ժամանել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ովքեր նշված դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ, դատարանի աշխատակազմին են ներկայացնում նորանշանակ դատավոր Արշակ Վարդանյանին, ով, ըստ
Մի քանի րոպե բժշկական քոլեջում
«Սպիտակամորթ, բայց սեւազգեստ մի խումբ տղաներ… Նրանց միջով ամեն օր ստիպված եմ լինում անցնել»,- ասաց բժշկական քոլեջի ուսանողուհին: Առավոտյան ժամը 10-ն էր, երբ «Առավոտ երիտասարդականը» եղավ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Շենք մտնելուն պես՝ դիմավորում են բժշկական խալաթներով ուսանողները: Սկսում է մարմնովդ դող անցնել` ուր որ է կներարկեն, ատամդ կհանեն կամ էլ չգիտես, թե ինչ
ՀՔԾ-ն հարուցեց քրեական գործ՝ Սյունիքի մարզպետի հասցրած հարվածների առնչությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Ս.Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Հարուցվել է
Լարիսա Ալավերդյանը բյուջեն լցնելու աղբյուրներ է ցույց տալիս
ՀՀ ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է «ստվերին» եւ առաջարկել բյուջեն լցնելու աղբյուրներ: Նա, մասնավորապես, ասել է.«Մեր խմբակցությունը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ և առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի այնպիսի բյուջեի ձևավորմանը, որը կնպաստի օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելուն եւ մարդակենտրոն քաղաքական համակարգ ստեղծելուն։ Ամեն անգամ «բյուջեում փող չկա»
Սահմանադրական դատարանի որոշումը
ՀՀ սահմանադրական դատարանը, 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից
ՀՀԿ-ի պատգամավորը շնորհակալ է Թռչկանի համար
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ելույթը նվիրված է եղել Թռչկանի ջրվեժին: Նա, մասնավորապես, ասել է. «Գուցե և մեզանից շատերի համար այդպես էլ աննկատ մնար Թռչկանն իր գեղատեսիլ բնությամբ, եթե չլիներ նրա շուրջ բարձրացված այս աղմուկը: Անշուշտ, մենք նույնպես խրախուսում և կարևորում ենք վերականգնվող այլընտրանքային էներգիաի արտադրությունը, որը մեզ համար


















































