Օրվա լրահոսը
ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱՍԵՐԸ
ԱԺ-ում գրեթե լիակատար անտարբերության պայմաններում երեկ քննարկվեց «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ եզրակացությունը: Ընդամենը մի քանի րոպե տեւած քննարկում, հն չած մեկ հարց, ոչ մի ելույթ՝ այս պայմաններում երեկ ԱԺ-ն օրվա ավարտին քննարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի եւ արդյունքների մշտադիտարկման վերաբերյալ: Մինչդեռ
ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է
Վլադիմիր Կարապետյանը մտահոգված է, որ ԼՂՀ հարցում միջազգային ճնշումը մեծացել է Ֆրանսիական Դովիլ քաղաքում երեկ գումարված Մեծ ութնյակի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում նախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին կոչ են արել՝ «բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ
ՆՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ
Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հյուր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մայիսի 27-ին համաներումն ուժի մեջ կմտնի, եւ անմիջապես ձեռնամուխ կլինեն Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատմանը:
Եվս մեկ աստղ
Օրերս Հոլիվուդում հայտնվել է Սայմոն Ֆուլերի աստղը: Մարդ, ով 2001 թվականին զարգացրել է բրիտանական «Pop Idol» շոուն: Այն գնել են 120 երկրներ, այդ թվում, նաեւ ԱՄՆ-ն, որտեղ նախագիծը ստացել էր «American Idol» անվանումը: «Երբ ես նայում եմ այս աստղին, նրանում ոչ թե տեսնում եմ իմ անունը, այլ այն բոլոր մարդկանց անունները, ում հետ աշխատել եմ,
«Միշայի հետ ամեն ինչ այլ է»
Սիրված երգչուհի Քրիստինա Օրբակայտեն երեկ դարձավ 40 տարեկան: Ինչպես նշում է dni.ru կայքը՝ երգչուհին տարեդարձը շատ մեծ չի նշելու. նա նեղ, մտերմիկ երեկույթ է կազմակերպել, նախատեսված միայն հարազատների համար: Քրիստինան իր ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի հետ որոշել է մեկնել Եվրոպա: Երգչուհին նաեւ ասել է, որ բիզնեսմենը նրա միակ ամուսինն է, քանի որ Քրիստինայի հարաբերությունները Վլադիմիր Պրեսնյակովի
ՁԱԽԼԻԿՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
Աշխարհի բնակչության մոտավորապես 10%-ը ձախլիկ է Նախկինում՝ հատկապես խորհրդային տարիներին ձախլիկ լինելը համարվում էր թերություն: Ձախլիկ երեխաներին զոռով աջլիկ էին դարձնում, որպեսզի երեխան որեւէ միջավայրում արատավոր չընկալվի եւ չկոմպլեքսավորվի, սակայն ժամանակակից գիտությունն ապացուցեց, որ ձախլիկությունն ամենեւին էլ թերություն չէ, դա ապրելակերպ է: Այն ոչ սովորույթ է, ոչ հիվանդություն, ոչ էլ մանկավարժական դաստիարակության վրիպում, եւ չի
«Գանձասարի» հարցը համարենք փակված
Անչափ զգայուն հայկական ֆուտբոլում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, առավել եւս, եթե դա իր մեջ բացասական հետեւանքների վտանգ է պարունակում, լայն քննարկման թեմա է դառնում ֆուտբոլասերների շրջանում: Եվ եթե անգամ պարզվում է, որ խնդիրն արդեն հարթված է, ոչ բոլորն են դրան միանգամից հավատում: Այլ բան է, որ հայկական ֆուտբոլի ներկայով ու ապագայով անկեղծորեն անհանգստացողները նման դեպքերում
ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՎ ՈՒՍՄԱՆՈՎԸ
BBC-ն տեղեկացնում է, որ Լոնդոնում բնակվող ռուսաստանցի բիզնեսմեններ Ալիշեր Ուսմանովը եւ Ռոման Աբրամովիչը տեղ են զբաղեցնում Մեծ Բրիտանիայում բնակվող ամենահարուստ մարդկանց առաջին եռյակում: Համաձայն «Sunday Times Rich List 2011»-ի կազմած վարկանիշային ցուցակի, այդ երկրի ամենահարուստ մարդը նույնպես արտասահմանցի է՝ հնդիկ մագնատ Լակշիմ Միտալը, որ մետաղաձուլական ձեռնարկությունների սեփականատեր է: Ցուցակում երկրորդը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ալիշեր
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Թե շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում անակնկալ անհաջողության մատնված գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այժմ ինչո՞վ է զբաղվում, ոչինչ հայտնի չէ: Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցներն էլ նրա մասին ոչինչ չեն հաղորդում: Երեկ «Առավոտը» Հայաստանի լավագույն շախմատիստի մասին հետաքրքրվեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից: «Առանձնապես շատ բան չգիտեմ, – ասաց նա: – Իմ իմանալով՝ Լեւոնը հիմա հանգստանում
Հաջող են հանդես գալիս
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Բեյրութում անցկացված շախմատի բաց առաջնությունում, որին մասնակցում էր 68 շախմատիստ, ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարում հանդես են եկել նաեւ սփյուռքահայ շախմատիստներ, որոնք, սակայն, մրցանակային տեղեր չեն զբաղեցրել: Նրանցից պաղեստինցի Րաֆֆի Ճիգիրյանը վաստակել է 5,5, լիբանանցիներ Ժիրայր Օգնայանը՝ 5,0, Դանիել Պետրոսյանը՝ 3,5, Հրակ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն
Մի քիչ սիրավեպ, մի քիչ դրամա, մի քիչ էլ՝ թրիլեր
«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսոր, ամերիկաբնակ Գոռ Կիրակոսյանը նոր՝ «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ռոմանտիկ կատակերգական լիամետրաժ ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի մի մասն արդեն նկարահանվել է, իսկ շարունակությունը արվելու է Հայաստանում, որի կապակցությամբ օրեր առաջ Գոռը ֆիլմի պրոդյուսերների՝ Վալերիա ՄըքՔեֆրիի եւ Մարալ Ջերաջեանի հետ ժամանել է Հայաստան: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց,
Չուբարյաններն ընդդեմ «Ֆանտոմասի թիմի»
Քաղաքապետի անվան տակ սպառնում են քաղաքացիների սեփականությանը Երեկ առավոտյան ժամը 9-ից Նալբանդյան 106 հասցեում՝ անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցում աժիոտաժ էր: Նախօրդ օրը անհայտ անձինք քանդակագործի դստերը՝ գեղանկարչուհի Անուշ Չուբարյանին սպառնացել են, որ ամենաուշը երեկ առավոտյան ժամը 9-ին քանդելու են նրա արվեստանոցը: Նշենք, որ 106/1 հասցեում, անմիջապես բնակելի շենքերի հարեւանությամբ, «Ավագ Շին» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք
ԿԱՅՔԷՋԸ՝ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Ուսանող կոմպոզիտորների դիտարկումները Ժամանակակից աշխարհում արվեստագետների, մասնավորաբար՝ կոմպոզիտորների ստեղծագործությունների միջազգայնացման եւ տարածման լավագույն միջոցը վեբկայքն է: Հայաստանում մեր կոմպոզիտորներից քչերն ունեն սեփական կայքէջեր, ինչի առկայության դեպքում դրանցում կտեղադրվեին ստեղծագործողների ինչպես ամբողջական երկերի նոտագրությունները, այնպես էլ ձայնագրությունները: Այս հարցը մտահոգել էր վերջերս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից անցկացված «Հայ երաժշտության փառատոնին» մասնակից ուսանող կոմպոզիտորներին, ովքեր փառատոնի
ԿԻՄ ՉԵՆ ԻՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ՝ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը չորեքշաբթի օրը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Ինչպես միշտ՝ նրա այցը հույժ գաղտնի է պահվել, թեեւ լրագրողներին, այդուամենայնիվ, հաջողվել է ֆիքսել նրա զրահապատ գնացքի մեկնումը: ԿԺԴՀ առաջնորդի զրահապատ գնացքը Պեկին է ժամանել մայիսի 225-ի առավոտյան: Չինաստանն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել ո՛չ Չեն Իրի այցը
ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՏԱՋԻԿՆԵՐԻ ԴՐՈՇՆ Է
Մայիսի 24-ին Դուշանբեում բարձրացվել է Տաջիկստանի Հանրապետության դրոշը՝ աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի վրա: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ձողի բարձրությունը 165 մետր է՝ 3 մետրով ավելի, քան ադրբեջանական դրոշի կայմը: Դուշանբեում Տաջիկստանի դրոշը բարձրացվել է Ազգային պալատի մոտ, բայց դեռ պաշտոնական բացումը տեղի չի ունեցել: Asia-Plus գործակալությունը հաղորդում է, որ դրոշի երկարությունը 60 մետր է,
Եմենում ապստամբները մի քանի շենք են գրավել
Եմենի ապստամբները գրավել են երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող պետական լրատվական գործակալությունը՝ Saba-ն: Այդ մասին փոխանցում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չի նշում: Երկրի ընդդիմության կողմնակիցները, որոնք մասնակցում են երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հավատարիմ ուժերի հետ բախումներին, ներկայացնում են Եմենում ազդեցիկ ցեղերից մեկը՝ հաշիդներին: Աղբյուրի մատուցմամբ, ապստամբների վերահսկողության տակ է
Նեթանյահուն բարդացրել է վիճակը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրն առաջին անգամ բացահայտ կերպով հայտարարել էր, թե պատրաստ է Հորդանան գետի Արեւմտյան ափին կառուցվող որոշ բնակավայրերը զոհել՝ հանուն Պաղեստինի հետ խաղաղության, միաժամանակ կտրականապես մերժելով ճանաչել պաղեստինյան պետությունը՝ 1967թ. սահմաններով: Իսրայելի վարչապետը փոխարենը մի քանի փոխադարձ պահանջներ է դրել, որոնք ոչ միայն անընդունելի են Պաղեստինի ինքնավարության համար, այլեւ ի ցույց
ՄՈՍԿՎԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, որտեղ փորձելու է հստակեցնել՝ արդյոք Լիբիայում ծրագրվո՞ւմ է ցամաքային գործողություն իրականացնել, նաեւ հերթական անգամ պահանջելու, որ Մոսկվան իրավահավասարության սկզբունքով ներգրավվի հակահրթիռային պաշտպանության համակարգում: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ռոգոզինը: Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Բրիտանիան
Փչացած ալյուր՝ դպրոցականների համար
«Դպրոցական սնունդ» ծրագիրը ոչ միշտ է նպատակին ծառայում Երեկ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում մեկնարկեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՆ-ը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Ռուսաստանի սոցիալական եւ արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի եւ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի ներկայացուցիչները խորհրդաժողովի ընթացքում ներկայացրին «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման միջազգային փորձը, ինչը հայ
«Գլաձորի» ռեկտորը վիրավորել է մարդկանց
Կառավարության որոշմամբ ոչ պետական բուհերի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվել քննություններ հանձնել եւ դիպլոմները փոխարինել պետական նմուշի դիպլոմներով: Եվ, չգիտես ինչու, իրավագիտական բլոկի քննությունների անցկացման համար ընտրվել է «Գլաձոր» համալսարանի տարածքը, հանձնաժողովում էլ ընդգրկված են «Գլաձորի» ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն ու իր տիկինը: Այլ բուհերի շրջանավարտներից ոմանք «Առավոտին» պատմեցին, որ պարոն Ջհանգիրյանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում, շատ
ՎԵՐՋԻՆ ԴԱՍ՝ ԱՌԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
Այս տարի էլ 9-րդցիներն են հայտնվել տարեվերջյան դրամահավաքության կենտրոնում Այսօր ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Այս ուսումնական տարվա առանձնահատկությունն այն է, որ ՀՀ հանրակրթական դպրոցները չունեն շրջանավարտ: Պատճառը անցումն է 12-ամյա կրթահամակարգին: Առաջին հայացքից թվում է, եթե չկան շրջանավարտներ, ապա չի լինի նաեւ ամեն տարի ուսումնական տարեվերջին գրանցվող վերջինզանգյան եռուզեռը եւ դրանից բխող
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով՝ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. 1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի` 1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված
Մանկական կենտրոն` Սյունիքի մարզկենտրոնում
Երեկ Կապանում բացվեց «Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը: Նախաձեռնության հեղինակներն են Կապանի քաղաքապետարանը, «Վորլդ Վիժնի» եւ «Փի-էյջ Ինտերնեյշնլի» Հայաստանի գրասենյակները: Նորաստեղծ կենտրոնը տեղակայված է քաղաքի թիվ 6 մանկապարտեզում եւ իրականացնելու է կանխարգելիչ ու վերականգնողական ֆունկցիաներ` մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում նպաստելու համար կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական պաշտպանությանը: «Համայնքում
ՇՆՈՐՀԱՇԱՏ ՏՆՕՐԵՆԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐԻՑ
Լույս է տեսել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հենրիկ Արզումանյանի ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Անուրջների միջով քայլող ստվերը»: Հենրիկ Արզումանյանը համատեղության կարգով դասախոսում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Մանկավարժության բնագավառում մեծ ավանդի համար նա պարգեւատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, ԽՍՀՄ կառավարության պատվոգրով, վերջերս էլ արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի: Արզումանյանը հայտնի է էլեկտրոնիկայի
«Կարտոֆիլին հասրաթ մնացինք»
Այս օրերին, անկախ եղանակից, Լոռու մարզի անտառներում ու դաշտերում ավելի շատ մարդ կարելի է տեսնել, քան քաղաքի բանուկ հատվածում: Կանաչեղենի՝ բանջարի սեզոնն է, ու մարդիկ կամ տան համար են հավաքում ու պահածոյացնում, կամ՝ վաճառելու: Տիկին Հասմիկն էլ գարնան շունչը զգալով՝ անտառ է գնում. «Անտառում անձրեւից էլ ես պաշտպանվում, շատ առողջարար աշխատանք է, բնության գրկում մաքուր
ԱՐՄԱՎԻՐԸ ՔԻՉ-ՔԻՉ ԶՐԿՎՈՒՄ Է ԹՈՔԵՐԻՑ
Հանրապետական կուսակցությանն ու Մայր աթոռին չի հուզում եւ հետաքրքրում արմավիրցիների առողջությունը Հատված ծառերից հեռու չէ այս խաղահրապարակը, որը, ըստ ցուցանակի, նվիրել է Հանրապետական կուսակցությունը: Ցուցանակով խաղահրապարակը ընտրակաշառք է, թե ոչ՝ թող իրավապահները որոշեն, բայց դատելով իրերի այսօրվա դրությունից, մի օր հանրապետական քաղաքապետը արմատախիլ կանի նաեւ հանրապետականի նվերը: Արմավիրի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը իսկական կոտորած է
ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Երեւանի Գայի պողոտայի հարակից շուկայի մոտից դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա Անուշ Աբրահամյանը: Դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի 1-ին բնակարանի բնակիչ՝ 47-ամյա Ելենա Ղազարյանը, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ԱՎՏՈԿՌՈՒՆԿԸ՝ ՓՈՍԻ ՄԵՋ
Տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի թիվ 188 միջնակարգ դպրոցի (Բեկնազարյան փողոց թիվ 5) հարակից տարածքում շրջվել է ավտոկռունկ: Տեղում պարզվել է, որ «Լիբհեր» մակնիշի 04 86Օ պետհամարանիշի ավտոկռունկի ընթացքի ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, փլուզվել է դպրոցի հարակից ստորգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետեւանքով ավտոկռունկը շրջվել է՝ հայտնվելով առաջացած փոսի մեջ: Ավտոկռունկի վարորդ՝ 47-ամյա Ավետիս
ԴԻԱԿ՝ ԱՌՎԻ ՄԵՋ
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում՝ առվի մեջ, հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա Պարգեւ Ազատյանի դին, որը դուրս է բերվել տեղի ուժերով:


















































