Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴԻՆ

Աղանդավորները սպառնում են հայր Ղեւոնդին Youtube-ում տեղադրված տեսանյութի համար՝ տեղեկացնում է emedia.am-ը: Պատճառն էլ այն է, որ հայր Ղեւոնդ վարդապետը վերջերս Youtube- ում տեսանյութեր է տեղադրել, որոնք պատմում են «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին: Հոգեւորականը մարդկանց իրազեկելու նպատակով  տեղադրել էր 6 մասից բաղկացած տեսանյութ, ինչն  էլ, տեր Ղեւոնդի խոսքով՝ առաջացրել է «Կյանքի խոսքի» ներկայացուցչի զայրույթը:

Փառատոնի բացումը՝ Քիառոսթամիի ֆիլմով

Հուլիսի 10-17-ին անցկացվող «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր՝ միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, Հայկական համայնապատկեր, ինչպես նաեւ նոր՝ «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որից ընտրվել է 150-ը՝ 45 երկրից: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը

ԿԳՆ-ն արձագանքում է

Երեկ կրթության եւ գիտության նախարարությունից ստացել ենք հաղորդագրություն, որում ասված է. «Առավոտի» հունիսի 10-ի համարում տեղ գտած «Խոստումներով մի կերակրեք» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները հաջորդ շաբաթ վերջապես կստանան ՀՀ ԿԳ նախարարության խոստացած մրցանակները: Հարցի ձգձգումը պայմանավորված էր նախարարության բյուջեում նման միջոցների նախատեսված չլինելով, ինչպես նաեւ՝ պետական բուհերում, որոնց աջակցությանը դիմել

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ վրացիները ձերբազատվել են թեստային համակարգից «Ահավոր լարված եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ լավ գրել, բարձր միավոր վաստակել եւ ընդունվել Տնտեսագիտական համալսարան»,- երեկ մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ դիմորդ Լուսինե Գյոքչյանի պես շատերը հուզված էին եւ խուսափում էին լրագրողների հետ զրույցներից: Մաթեմատիկայից հանրապետության բոլոր քննական կենտրոններում քննություն պետք է հանձներ 544 դիմորդ: ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոնում

ԽՈՂՈՎԱԿՆԵՐՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ

ՀՀ գլխավոր դատախազի մոտ հրավիրվել է օպերատիվ խորհրդակցություն՝ Երեւանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների՝ խմելու ջրից թունավորվելու դեպքի հանրային վտանգավորությունը, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, բոլոր հնարավոր վարկածներով քննություն կատարելու, դեպքը ծնող պատճառների եւ դրան նպաստող պայմանների բացահայտման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ մեղավոր անձանց ու կազմակերպությունների շրջանակը պարզելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են

ԲՈՋՈԼՅԱՆԸ՝ ԴՐՍՈՒՄ

Երեկ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 10 տարվա ազատազրկման դատապարտված, լրտեսության մեջ մեղադրված թուրքագետ, ՀԱԿ անդամ Մուրադ Բոջոլյանը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՉԷ

Արսեն Բաբայանն ազատվել է ՔԿՀ մամուլի բաժանմունքի պետի պաշտոնից: Նա տեղափոխվելու է արդարադատության նախարարություն:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնը վերջերս ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը դիտարկման արդյունքներով ճանաչեց ամենաօպերատիվն ու հանրության համար մատչելին: Նշենք, որ երկրորդ անգամ է կայքէջը ճանաչվում մատչելի: Կայքէջի պատասխանատուն Սոնա Տռուզյանն է, ով ուսուցողական ծրագրով գտնվում էր ԱՄՆ-ում եւ հունիսի 25-ին կանցնի իր՝ մամուլի պատասխանատուի պարտականությունների կատարմանը: Սոնա Տռուզյանը կայքէջի կապակցությամբ երեկ «Առավոտին» ասաց. «2006-2010թթ. արդեն

«Մենք սիրում ենք մեր քաղաքը» շարքից

«Արցախ-91» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ավետիսյանը 3 տարի առաջ իր համադասարանցուց՝ Արտեմ Եղոյանից 5 միլիոն 600 հազար դրամ պարտք է վերցնում, խոստանալով գումարը չմարելու դեպքում նրան տրամադրել իրականում գոյություն չունեցող առեւտրի տաղավար: Սակայն մինչ օրս նա Ա. Եղոյանին ոչ գումարն է տալիս, ոչ խոստացած տաղավարը:  Ա. Եղոյանը, տեսնելով, որ անօգուտ է, դիմում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն

ՍՊԱՆԵԼ, ՓՈՐՁԵԼ ԷՐ ՓԱԽՉԵԼ

Հունիսի 9-ին Երեւանում՝ Սարի թաղում սպանություն է տեղի ունեցել Զոհը տեղափոխվել է այս մեքենայով: Այդ օրը, ժամը 08.10-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ՝ անգիտակից վիճակում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորը Սարի թաղի 34-ամյա բնակիչ

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հետեւյալ սմարթֆոններն ապառիկ եղանակով կարելի է գնել առանց կանխավճարի. BlackBerry Bold 9700, BlackBerry Bold 9000, BlackBerry Pearl 9105, BlackBerry Storm2 9520, BlackBerry Torch 9800, HTC Desire, HTC Desire HD, HTC Desire Z, HTC Gratia, HTC Legend, HTC Wildfire, Samsung GALAXY S:

ԱԹՈՌԻՆ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼՆ Է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մհեր Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ըստ գործի նյութերի, նա 3 տարի առաջ՝ հուլիսի 16-ին գնացել էր Շ. Ղարիբյանի առանձնատուն, ատրճանակի գործադրմամբ ձեռնաշղթայով կապել էր նրա ոտքը աթոռից: Կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԸ ՍԱՏԿԵ՞Լ ԵՆ

«Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ին հասած տեղեկություններով, Երեւանի կենդանաբանական այգու 2 սեւաթույր կարապները սատկել են: Այս կարապները «Էրեբունի-Երեւան» տոնախմբության սիմվոլներն էին եւ ամեն տարի ամառային-աշնանային եղանակներին Երեւանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականով տեղափոխվում էին Կարապի լիճ եւ մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգեւում։ Այժմ այդ կարապների դիերը լաբորատորիայում հետազոտվում են՝ պարզելու համար դրանց մահվան պատճառը: Երեկ մենք դիմեցինք Երեւանի

Կարկուտը սնանկացրել է շիրակցիներին

«Թուրքերը կրակեցին, իրենց կարկուտն եկավ՝ մեր գյուղն ավերեց: Հարկ հավաքելուց մարդ են խեղդում, բայց մի հակակարկտային կայան տեղադրելուց մեռած են, եթե էդպիսի մի սարք ունենայինք, հո էս օրը չէի՞նք ընկնի: Ինչքա՞ն կարելի է գյուղացուն բոմժ սարքել, խոպանները գցել,…իբր էժան տոկոսադրույքով՝ 14%-ով վարկ էինք վերցրել, գարի ու ցորեն ցանել, սեւ վարկ եկավ գլխներիս: Մեր նախարարներն էլ

«ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՐՍ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Այդ տարիներն անցկացրած հարսներին համարում են պոտենցիալ չբեր ու հիվանդոտ Այսօր Հայաստանում ամեն 5-րդ ընտանիքում կա անպտղություն: Մասնագետները տարբեր պատճառաբանություններով են բացատրում չբերության այսքան մեծ ցուցանիշը. ոմանք կարծում են, որ պատճառը էկոլոգիական աղտոտվածությունն է, գենետիկորեն ձեւափոխված սնունդը, սթրեսները, ոմանք պնդում են, որ հղիության արհեստական ընդհատումներն են կամ սեռավարակները: Բայց մի բան միանշանակ է, որը հաստատում

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ-60

Եթե Անդրանիկ Մարգարյանն այսօր մեր կողքին լիներ, ապա հարազատները եւ կուսակից ընկերները սիրով եւ ջերմությամբ կասեին նրան՝ ծնունդդ շնորհավոր, վարչապետ: Այդուհանդերձ, կան Մարդու գործերը, ընկերները, ընտանիքը եւ հիշատակը: Ուրեմն՝ ծնունդդ շնորհավոր, Անդրանիկ Մարգարյան, եւ թող Ձեր անավարտ գործերը շարունակեն Ձեր կուսակից ընկերները, որդիդ՝ Տարոն Մարգարյանը, եւ բոլոր նրանք, ովքեր Ձեր կողքին էին դժվար եւ հեշտ

Ա. ԲԱԽՇՅԱՆԸ՝ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ՀԱՐՑՈՎ

«Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք շնորհալի ջութակահար, արտերկրում ապրող մեր հայրենակից Հրաչյա Ավանեսյանի խնդրին, ով հնարավորություն չունի Հայաստանը ներկայացնել ՌԴ-ում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը  ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հարցով երեկ դիմել է վարչապետին. «Առավոտ» օրաթերթից ու սոցիալական ցանցերի քննարկումներից տեղեկացա, որ Գերմանիայի

ԱՐՏԱՇԱՏԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ ԿՈՒՆԵՆԱ

Այստեղ հետաքրքիր ընտրապայքար է սպասվում Քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող այս կիսակառույցը քաղաքապետի սեփականությունն է: Խորհրդային տարիներին այն նախատեսված էր որպես երաժշտական դպրոցի մասնաշենք: Թե հետո ինչի համար այն կծառայի՝ մարդիկ չգիտեն: Քաղաքապետի սեփականության հարեւանությամբ գտնվող Մեծ հայրենականի մասնակիցների հուշարձանն ու այգին բավականին անխնամ եւ լքված են: Այս գազալցակայանը նույնպես քաղաքապետի սեփականությունն է: Արարատի մարզի մարզկենտրոն

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՆՆՋԱՐԱՆԻ՞Ն

Վարչական դատարանում երեկ ընդամենը մի քանի րոպե տեւեց «Ա1+»-ի հայցի քննության նախնական դատական նիստը՝ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 96-Ա՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով: Բայց այդ մի քանի րոպեների ընթացքում արձանագրվեցին մի շարք արտառոց փաստեր: Նախ՝ դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելեց «Ա1+»-ին նկարահանել դատական նիստը: Եվ լրագրողի հիշեցմանը՝ իրենց մասնագիտական

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԱՐԱ՞ԾՔ Է ՎԱՃԱՌԵԼ

Հայաստանի միակ երաժշտական գրադարանը երեկվանից լարված վիճակում է: Ըստ տեղեկությունների, գրադարանի տարածքը վաճառվել է, եւ մոտ ապագայում գրադարանի աշխատողները եւ հարուստ գրական ֆոնդը հայտնվելու են փողոցում: Երեկ մենք այցելեցինք գրադարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Գրադարանի աշխատակիցները, ծնողներ, գրադարանից օգտվող աշակերտներ եւ երաժիշտներ անհանգիստ էին: Տեղեկությունները, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վաճառել է գրադարանի տարածքը, այստեղ արագ

Հայաստանի նկատմամբ ճնշումների մեծացո՞ւմ էր ուզում

Այսպես է գնահատում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ՀԱԿ առաջնորդի հորդորը ՀՀ նախագահին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com, հրապարակել է «Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը. ակունքներ, ընթացք եւ հանգուցալուծում» վերլուծության երկրորդ մասը: Այստեղ նա դարձյալ հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Սերժ Սարգսյանին հարցազրույցով հորդորեց իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի

ԿԱԶԱՆՈՒՄ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ

Ասում է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Կազանում հունիսի 25-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները: Եվ արդյոք այդ հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման հարցում նկատելի առաջընթաց կարձանագրվի՞: Մեր այս հարցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ամեն մի փուլն ունի իր նոր տարրերը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ»

Վստահ է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 9-ին Երեւանում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեցին «խուսափել սադրիչ գործողություններից կամ այնպիսի հայտարարություններից, որոնք բանակցային գործընթացի այս ճգնաժամային շրջանում պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն»: «Առավոտն» այս մասին գրել է, միաժամանակ տարակուսանք հայտնել, որ նման հայտարարություններ արվում են ոչ թե Բաքվում, որը մասնագիտացել է «սադրիչ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ

«Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ առավելագույն հորդորը, որ արվում է բանակցող կողմերին, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալն է»,- երեկ Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա խորհուրդ է տվել առաջ չընկնել եւ ինչ-ինչ տարբերակներ չքննարկել, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԿՈՄԻՔՍ` ՔԼԻՆԹՈՆԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կոմիքսների գիրք, որի գլխավոր հերոսուհին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Կոմիքսը լույս է տեսել «Քաղաքական ուժ» սերիայի շարքում, որը հրատարակում է ամերիկյան «Bluewater Productions» ստուդիան, որի նպատակն է ցույց տալ այն բոլոր խարդավանքներն ու դավադրությունները, որոնք ուղեկցել են Քլինթոնին: 32 էջանոց կոմիքսի արժեքն է շուրջ 4 դոլար:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «СУМЕРКИ»-Ն

Լոս Անջելեսում անցկացվեց «MTV movie awards» կինոփառատոնի 20-րդ մրցանակաբաշխությունը: Արդեն երրորդ տարին անընդմեջ հանդիսատեսը լավագույն ֆիլմ է հայտարարում «Сумерки» ռոմանտիկ թրիլերը: Ըստ glamour.ru-ի՝ ֆիլմի գլխավոր հերոսները` Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստեն Ստյուարդը, ճանաչվեցին լավագույն դերասաններ: Նրանք նաեւ մրցանակ ստացան ամենագեղեցիկ համբույրի համար: Ճիշտ է` դահլիճում Ռոբերտը հրաժարվեց համբուրել ընկերուհուն, սակայն դրա փոխարեն նա շատ կրքոտ համբուրեց

Լեդի Գագան՝ «փշոտ» հետույքով

Լեդի Գագան հանդիսատեսին ներկայացել է «փշոտ» հետույքով: Երգչուհին կրկին շոկի մեջ է գցել իր երկրպագուներին. Նյու Յորքում «CFDA Fashion» մրցանակաբաշխությանը հանրության առջեւ հայտնվել է արտասովոր երեկոյան զգեստով: Սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշից կարված սիրամարգի պոչ: Լեդի Գագան կրել է հսկայական պլատֆորմներով կոշիկներ, գլխին դրել է Մալվինայի փիրուզագույն կեղծամ: Սակայն սա դեռ ամենը չէր:

Հյուսթոնը հիվանդ է

47-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Սկզբում բուժվում էր թմրադեղերից ունեցած կախվածությունից: Իսկ այսօր արդեն բժիշկները նրան վատագույն ախտորոշումն են տվել՝ թոքերի էմֆիզեմա: Բժիշկները ասել են, որ այն շատ վտանգավոր հիվանդություն է եւ կարող է մահացու լինել երգչուհու համար: Հիվանդությունը կարող է շատ արագ տարածվել եւ նպաստել ոչ նորմալ շնչելուն,

Մերկապարը «Rabiosa»-ում

Շակիրան ուրախացրել է երկրպագուներին իր նոր տեսահոլովակով: Տեսահոլովակում երգչուհին մերկապարով է հանդես գալիս: Մերկապարը ավելի շատ բնորոշ է երգչուհի Ռիհանային: Ամեն դեպքում կոլումբիացի երգչուհին ապացուցել է աշխարհին, որ դեռ ասելու եւ ցույց տալու շատ բան ունի: Տեսահոլովակում Շակիրան նկարահանվել է «Pitbull»-ի հետ: «Rabiosa» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը շատ ուրախ է, գունավոր եւ դրական էմոցիաներով

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031