Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԸ ՍԱՏԿԵ՞Լ ԵՆ

Հունիս 11,2011 00:00 Share

\"\"«Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ին հասած տեղեկություններով, Երեւանի կենդանաբանական այգու 2 սեւաթույր կարապները սատկել են: Այս կարապները «Էրեբունի-Երեւան» տոնախմբության սիմվոլներն էին եւ ամեն տարի ամառային-աշնանային եղանակներին Երեւանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականով տեղափոխվում էին Կարապի լիճ եւ մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգեւում։ Այժմ այդ կարապների դիերը լաբորատորիայում հետազոտվում են՝ պարզելու համար դրանց մահվան պատճառը: Երեկ մենք դիմեցինք Երեւանի կենդանաբանական այգի՝ կատարվածի մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, սակայն այգու տնօրինությունից տեղեկացրին, որ մեր բոլոր հարցերին կպատասխանեն մի քանի օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930