Օրվա լրահոսը

ԿՈԼԵՐՈՎԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը lragir.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին «Ռեգնումի» կայքում եղած տեղեկատվությունները: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն տարածեց Քոչարյանի եւ Պուտինի ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման մասին, «Ռեգնումը» հրապարակեց՝ հղում անելով ՌԴ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Երեկ լրագրողական 3 կազմակերպությունների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր վերամշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով բազմաթիվ քննադատական գնահատականները: Աշխատանքային խումբը 2011 թվականի փետրվարին հիմք ընդունեց

ԽԱԼԱՖՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐ

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 8 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ համաներման հիման վրա պատժի չկրած մասը կրճատվեց 1/3-ով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր անցյալ տարվա ապրիլի 13-ին գողության կասկածանքով իրենց վարչական շենք բերման ենթարկված Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործով: 2

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՎՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ

Բոլոր իշխանությունները պատասխանատու են իրենց քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների անվտանգության համար, սակայն ոչ բոլորն են ստանձնում այդ պարտավորությունը: Այս մասին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում, շնորհավորելով «Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի Ազատ մամուլ-2011»-ի մրցանակակիրներին (այդ թվում «Ա1+»-ին), հայտարարեց երկրի ԱԳ նախարար Յոնաս Գահր Սթորը: Արտաքին գերատեսչության ղեկավարը մի երկրի, որտեղ վերացվել են խոսքի եւ արտահայտվելու ազատության խոչընդոտները, վեց

Միքայելյանը դեմ է հող հանձնելուն

Նա կարծիք է հայտնել, որ Կազանում փաստաթուղթ չի ստորագրվի Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր ու նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը երեկ իր ասուլիսում ասել է, թե՝ չի կարծում, որ Կազանում հունիսի 25-ին տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում ինչ-որ բան կստորագրվի, քանի որ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նա համոզմունք

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԼՂ ՀԱՐՑԸ

«Ամեն մի հակամարտություն ունիկալ է, այդ թվում՝ ԼՂ-ինը»,- լսումների ժամանակ ասել է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ շարունակ ընթանում էին լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին: Բրյուսելում տեղի ունեցած

ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Այսօր իշխանությունը զգո՞ւմ է ընդդիմության շունչը Մեր երկրի ներքաղաքական կյանքում ընդդիմության պակաս, փառք Աստծո, չունենք, ընդդիմություններ շատ կան, նրանք տարբեր են եւ մեկը մյուսին չկրկնող: Կարծում եմ՝ անվիճելի է, որ ընդդիմության տարբեր թեւեր տարբեր կերպ են ընկալվում իշխանության կողմից, մեր տպավորությամբ, կարծես թե առավել գերակա դերակատարություն է վերապահված ՀԱԿ-ին, իսկ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ այլ ընդդիմադիր

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆԵ՞Լ ԷՐ

Ներկայացնելով 2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը՝ «Առավոտի» աղբյուրներից մեկը նշեց, որ այն նախապես պետք է հրատարակվեր մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, սակայն ֆինանսավորումը դադարեցվել էր այն պատճառով, որ գրքում տեղ են գտել լուսանկարներ, թե ինչպես էր «Սկսել ա» կազմակերպությունը 2007-ի փետրվարին նշել «Բարեկենդան» տոնը: Փորձեցինք լուրը ճշտել գիրքը հրատարակության նախապատրաստած ազգագրագետ Հրանուշ

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՀԱՄԱՐՁԱԿ ՌԻՀԱՆՆԱՆ

Ամերիկյան շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Ռիհաննան, երբեք չի հոգնում մազերի գույնը շարունակ փոփոխելուց, այժմ կրակագույն մազերով է: Տարբեր կտրվածքներ, տարբեր գույներ` վառ կարմիր, սեւ, շեկ: Երգչուհին առանց վախենալու, առանց մտածելու շարունակ տարբեր կերպարների մեջ է. եւ ամենակարեւորն այն է, որ դա դուր է գալիս նրա երկրպագուներին:

ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԸ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԸ

Ժողովրդի մեջ հնուց ի վեր տիրում է այն թյուր կարծիքը, թե գարեջուր կամ գինի օգտագործելով՝ կարելի է ավելացնել մայրական կաթի քանակը։ Գարեջրի, գինու, կոնյակի, օղու եւ մյուս ոգելից խմիչքների որոշիչ բաղադրամասը նյարդային թույն հանդիսացող գինու սպիրտն է։ Անցնելով կերակրող կնոջ օրգանիզմ՝ սպիրտը արյան հոսքով տարածվում է բոլոր օրգաններով եւ հյուսվածքներով եւ հասնելով կաթնագեղձերին՝ խառնվում կաթին։

«FACEBOOK»-Ը ԿՓՈԽԻ ԴԻԶԱՅՆԸ

Աշխարհի ամենամեծ սոցցանցը, որն ունի արդեն 600 մլն օգտագործող, մոտակա ժամանակում նախատեսում է փոխել էջերի դիզայնը: Այս նպատակով «Facebook»-ը գնել է «Sofa» ընկերությունը, որը զբաղվում է ինտերֆեյսային ու հավելվածային դիզայնով: Ըստ կնքված համաձայնագրի՝ «Sofa»-ի աշխատակիցները մոտակա շաբաթների ընթացքում Ամստերդամից կտեղափոխվեն Պալո Ալտո: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը: Թե որքան է վճարել «Facebook»-ը «Sofa»-ի

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ՝ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Նման մաշկի տեր մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն արեւի տակ մնալու ժամանակին, հայտնում է med2.ru-ն։ Եվ այսպես, արեւից պետք է զգուշանան բաց գույնի մաշկով մարդիկ, ովքեր վառվում են արեւից եւ վատ արեւայրուք ստանում, մարդիկ, ովքեր շատ պեպեններ եւ խալեր ունեն,

Է՞լ ինչ գիտեք

ARIES CATERING ընկերությունը հունիսի 11-ին ONE Club-ի հետ համատեղ կազմակերպել էր Arabian night (արաբական գիշեր) երեկույթը: Ինչպես տեղեկանում ենք այդ մասին «Առավոտին» ուղարկված հաղորդագրությունից՝ «Երեկույթի ամենաթեժ պահին ARIES CATERING-ը մատուցեց հյուրերին խոստացված անակնկալը: Չորս հաղթանդամ տղամարդ՝ մերկիրաններով եւ սպիտակ գլխաշորերով, իրենց ուսերին ներս բերեցին սպիտակ մետաքսով զարդարված սկուտեղը: Արաբական ռիթմերի ներքո դանդաղ մոտենալով՝ նրանք զգուշությամբ

ՄԱԼԱԽՈՎՆ ԷԼ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

Հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ամուսնացել է: Իր հարսանյաց հանդեսը նա կազմակերպել է Ֆրանսիայի Վերսալյան ապարանքում: Հաղորդավարի ընտրյալը «HFS» հրատարակչական տան տնօրենի աղջիկն է՝ Նատալյա Շուկլեւան: Dni.ru-ի փոխանցմամբ, նախապես հարսանյաց հանդեսը պլանավորված էր հուլիս ամսին, բայց ԶԼՄ-ների հետաքրքրությունից հեռու մնալու համար՝ նորապսակները փոխել էին հանդեսի օրը: Ընդհանրապես, նրանց սիրո պատմության մանրամասները միշտ գաղտնի են պահվել: Միայն

ՏՈՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԹ

Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացավ ասուլիս՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ անցկացվող տոնական քայլերթին։ Տոնական քայլերթը կանցկացվի հունիսի 15-ին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Տոնական քայլերթը կազմակերպվում է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Քայլերթը կմեկնարկի հունիսի 15-ին, ժամը 20-ին, Հանրապետության հրապարակից։ Ակնկալվում է, որ ամբողջ քայլերթին

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՕՐՐԱՆԸ»

Ինչպես զբաղվել գործարարությամբ, ինչպես զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու նորարարական մտածելակերպը, ինչպես ստեղծել ճիշտ հարաբերություններ հաճախորդների հետ եւ ինչպես կազմակերպել արդյունավետ թիմային աշխատանք: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանը ստանալու համար երեկ «Գործարար այցելություններ» միջոցառման շրջանակներում ավելի քան 15 դպրոցականներ այցելեցին «Մերի Քեյ Արմենիա» ընկերություն: «Գործարար այցելությունները» «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող Entrepreneurship and Civil

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ

Այսօր սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում հունիսի 15-25-ը անցկացվելու է մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է հետեւյալ բռնցքամարտիկներին: 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյան 52 կգ՝ Նարեկ Աբգարյան 56 կգ՝ Հովհաննես Բաչկով 60 կգ՝ Վլադիմիր Սարուխանյան 64 կգ՝ Հրաչյա Ջավախյան 69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան: Հայաստանի

Գյումրեցիները բողոքում են, Մինասի որդին՝ նույնպես

Չնայած գյումրեցիների բողոքներին, Մինաս Ավետիսյանի «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարները արդեն Երեւանում են: Երեկվա ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը պարզաբանումներ տվեցին: «Ինչպես հայտնի է, այս երկու որմնանկարները պետք է տեղափոխվեն «Արմենիա» միջազգային օդանավակայանի նորակառույց տերմինալ,

Էդուարդ Մարգարովի երրորդ փորձը՝ «Միկայում»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում սեփական հարկի տակ «Գանձասարից» վերջին րոպեին 0:1 հաշվով կրած պարտությունը «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի համար ճակատագրական եղավ: «Ակումբի ղեկավարությունը երիտասարդ մասնագետին գահընկեց արեց»,- տեղեկացնում է «Armsport.am»-ը: Գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել է «Արարատ 73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովը, որն առայժմ թիմը գլխավորելու է մինչեւ մրցաշրջանի ավարտը: Մարգարովը

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Հայաստանցի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը այս օրերին Վորոնեժում հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված խոշոր փառատոնում: Սկզբում անցկացված արագ խաղի մրցաշարում մեր շախմատիստները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ: 3. Արթուր Գաբրիելյան՝ 7,0 միավոր 4. Զավեն Անդրիասյան՝ 7,0 5. Գեւորգ Հարությունյան՝ 6,5 18. Լիլիթ

Համարձակ, ազդեցիկ գույներով

Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի հիշատակին Հունիսի 22-ին ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանը կդառնար 63 տարեկան: Անցյալ տարի հունիսի 16-ին նա հեռացավ՝ երկնային կյանքով ապրելու… Նրա գործերում հրաշալի ներդաշնակվում են ազգային-ավանդականի ու արդիականի ձեւն ու բովանդակությունը: Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ցուցադրվող անվանի նկարիչների աշխատանքների շարքում նաեւ մեկ տարի առաջ մեզնից հեռացած Վարուժան Վարդանյանի 4 կտավներն են,

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՐՈՐ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ նախագիծ եւ ոչ թե ցուցահանդես Աշխարհում Վենետիկի բիենալեն ընկալվում է իբրեւ ժամանակակից արվեստի ներկայացման հզոր հարթակ, խելահեղ գաղափարների հրավառություն: Այս տարի արդեն 54-րդ անգամ անցկացվող բիենալեն (ընդհանուր համադրող Բիչե Կուրիգեր) մեկտեղեց արվեստի բոլոր ճյուղերը` վիդեոարտ, երաժշտություն, թատրոն, ֆոտո, պերֆորմանս: Հունիսի 3-ին Պալացո Զենոբիոյում` Մխիթարյան միաբանությանը պատկանող նախկին Մուրադ Ռաֆայելյան վարժարանում բացվեց մեր տաղավարը.

Թուրքիայում էլի ավտովթար է եղել

Թուրքիայի Մուղլա հանգստավայր քաղաքում վթարի է ենթարկվել Բելառուսի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում տուժել է 14 զբոսաշրջիկ եւ նրանց գիդը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Ոստիկանության նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել վարորդի կողմից արագությունը գերազանցելու եւ ղեկը կառավարել չկարողանալու արդյունքում. ավտոբուսը ուղղակի շրջվել է: Հիշեցնենք, որ մի քանի օր

Ադրբեջանի պայմանները հայտնի են

Հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի հետ կապված այն պայմանները, որոնք մտադիր է առաջադրել Բաքուն: Հիշեցնենք, որ կայանն այսօր վարձակալությամբ տրվել է Ռուսաստանին, եւ դրա ժամկետը սպառվում է արդեն 2012թ. հունվարին: APA-ի փոխանցմամբ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող քննարկումներում կարեւոր տեղ են զբաղեցնում ֆինանսական հարցերը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը

Իտալացիները Բերլուսկոնիին զրկեցին անձեռնմխելիությունից

Իտալիայում տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե՝ երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած կառավարության կողմից առաջարկված մի շարք բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Հանրաքվեի արդյունքում Բերլուսկոնին ջախջախիչ պարտություն է կրել. իտալացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է արտահայտվել կառավարության նախաձեռնություններին, որոնք ներառում էին նաեւ մի օրինագիծ, որով սկանդալային համբավ ունեցող վարչապետին օժտում է դատական հետապնդումներից մասնակի անձեռնմխելիությամբ: Քվեարկությունը տեղի է ունեցել

ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔԸ

Իրաքում տասնյակ ահաբեկիչներ գրոհով վերցրել են երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորությամբ գտնվող ծայրամասային Դյալա թաղամասի իշխանության վարչական շենքը: Կառավարական համալիր ներխուժելու համար նրանք պայթեցրել են ականապատված մի ավտոմեքենա: Շենքը գրոհելու ժամանակ զոհվել է 8 մարդ, 28-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Այլ աղբյուրների մատուցմամբ, ականապատված մեքենաները երկուսն են եղել: Տեղի ոստիկանության մատուցմամբ, նախ՝

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄՍԱՂԱՑՈՒՄ

Ահա եւ ավարտեցի Մասքի ամերիկյան կրթաթոշակով ինձ բաժին հասած երկամյա կրթական ծրագիրը ԱՄՆ-ում: Մեր ծրագիրն իրականացնող IREX ընկերությունը գնեց ինքնաթիռի տոմսերը իմ խնդրած օրվա համար, եւ ես կապեցի երկու տարի կուտակած իրերս, այդ թվում տասնյակ գրքեր, ու ճանապարհ ընկա դեպի տուն՝ Հայաստան, ուր պիտի հասնեի հունիսի 1-ի երեկոյան, ինչպես նախատեսված էր չվացուցակով: Երկու թռիչքն էլ՝

ՄԱՔՐԵԼՈՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆ

«Պրահայի Քվադրինալեն» խոշորագույն եւ ճանաչված միջազգային թատերական փառատոնն է՝ բեմական ձեւավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային եւ երաժշտական ձեւավորում), բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր եւ այլն: Փառատոնը կազմակերպվում է 1967թ.-ից՝ Չեխիայի մշակույթի նախարարության, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, Չեխիայի նախագահի հովանու ներքո: Փառատոնն անց է կացվում չորս տարին

Ընդդեմ կեղծարարների

www.armin.am-ի շնորհանդեսը Երեկ ԵՊՀ-ում կայացավ բուհի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների կողմից 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների եւ ինստիտուտի պաշտոնական կայքի՝ www.armin.am-ի շնորհանդեսը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի տեղեկացմամբ, ինստիտուտն արդեն 3 տարեկան է: Նրա փոխանցմամբ, 2008-2011 թվականներին շուրջ 40 մենագրություն է հրատարակվել, 149 հոդված, Հայոց մեծ եղեռնին նվիրված օտարալեզու 4 թարգմանություն, 49

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031