Օրվա լրահոսը
ՀԵՐՔՈՒՄ
«Առավոտ» օրաթերթի 2011թ. փետրվարի 5-ի համարում, ինչպես նաեւ նույն օրը www.aravot. am կայքում հրապարակվել էր հոդված՝ «Առավոտին» ու news.am-ին դատում են նույն բանի համար» (այսուհետ՝ Հոդված) վերնագրով: Հոդվածը գրված էր միակողմանի, քանի որ չէր ներկայացվել դատական վեճում ներգրավված կողմերից մեկի՝ հայցվոր, փաստաբան Մուրադ Ասրյանի դիրքորոշումը, ավելին՝ հայցի վերաբերյալ արտահայտված լրագրողի կարծիքը արատավորել է փաստաբանի պատիվը,
«Դատարանի վճիռը հո վերջնակա՞ն չէ»
Թեեւ ՍԴՀԿ-ն եւ Հնչակյաններն այլեւս իրավաբանորեն գործող տարբեր ուժեր են, բայց կնիքի եւ մնացյալ ատրիբուտների վեճը դեռ շարունակվում է: Նախորդ օրը ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակ է զանգահարել Կենտրոն համայնքի ոստիկանության «ավագ իրավախորհրդատու Վարդանյան» ներկայացած անձը եւ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հրավիրել ոստիկանության բաժին՝ դիմում-բողոքի կապակցությամբ, որը ներկայացրել է Գեւորգ Պերկուպերկյանը (ՍԴՀԿ-ից հեռացած-հեռացված, նորերս գրանցված Հնչակյան կուսակցության անդամ)՝
ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
Թե ինչ կլինի, երբ Կազանում հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ «Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն»,- Վիեննայում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական համաժողովում պատասխանելով հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, եւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Ա1+»-Ի ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵ՞Լ Է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում հունիսի 8-ին պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Եվրոպական դատարանի վճիռը եւ գործը համարվել է վերջնականապես փակված: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: «Կատարումը ենթադրում է երկու գործընթաց՝ պետք էր «Մելտեքս»-ի իրավունքները վերականգնել այն
ԽՈՍՔՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԵՐԿԻՐ
Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը եւ գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երեւելի հեղինակները իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատները իրենց փնտրտուքների մեջ դատելիս պիտի որ գոնե արդար լինեն, իսկ
Նոր ծնվող կուսակցությունները Սերժի «պրոյեկտն» են
Կարծիք է հայտնում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող ու «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, թե առաջիկայում իշխանությունների կողմից կստեղծվեն նոր քաղաքական ուժեր: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից ստեղծված «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը՝ Ժ. Սեֆիլյանն այսպիսի կարծիք է հայտնել. «Հակառակ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ՝ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ»
Հացպանյանը նեղված է, բայց ոչ խռոված Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Հիշեցնենք, որ Հացպանյանը «սուտ մատնության» մեղադրանքով դատապարտված էր 3,5 տարվա ազատազրկման եւ անազատության մեջ էր 2008 թվականի նոյեմբերից, իսկ փետրվարից ընդհատակում էր: Թերթերից մեկին տված հարցազրույցում Հացպանյանը նշել էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի հարցում
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍ ՉԷ»
Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը երկխոսության վերաբերյալ 2008 թվականի մարտին դիվանագետներն այսպես էին ներկայացնում միջազգային հանրությանը, թե նա հետեւողականորեն մերժում է խոսելու առաջարկները: Երեկվա համարում ներկայացրել էինք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ 2008 թվականի մարտի 1-ին չէր բացառում երկխոսությունն իշխանության հետ: Իսկ այս հրապարակման մեջ մեջբերելու ենք մի օրինակ, թե Հայաստանի դիվանագետները նույն օրերին միջազգային հանրությանն ինչպես էին
ՄԻ՞ԹԵ ԱՅՍՊԵՍ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԻԵԴ ՎՃԻՌԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երեկ ազդարարեցին, որ հունիսի 8-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել, որ Հայաստանը կատարել է «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, եւ այդ գործընթացը համարվում է փակված: Սակայն Եվրոպայի խորհրդի կայքէջում «Առավոտին» չհաջողվեց հայտնաբերել նման տեղեկատվություն՝ նման որոշում առայժմ հրապարակված չէ: Ըստ a1plus.am-ի՝ նաեւ «Ա1+»-ը պաշտոնական նամակ կամ
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՍԵՔՍ՝ ԲԵՄԻ ՎՐԱ
Մայամիի «Mariner Arena» համերգասրահում տեղի ունեցած համերգի ժամանակ աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան ստրիպտիզ է պարել հանդիսատեսներից մեկի համար: Շոուի ժամանակ Ռիհանայի օգնականներից մեկը բեմ է հրավիրել մի երիտասարդ աղջկա, որն էլ այնքան է դուր եկել Ռիհանային, որ երգչուհին աղջկան պառկեցրել է բեմին, նստել նրա վրա ու սկսել սեքսուալ շարժումները:
Ծնեբեկի օգտակարությունը
Ծնեբեկը իջեցնում է արյան ճնշումը, կարգավորում սրտի աշխատանքը, դրական է ազդում օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի վրա: Ունի որոշակի հանգստացնող հատկություն, հակաբորբոքային է: Ծնեբեկը լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը եւ արյան կազմը: Շատ օգտակար է լյարդի եւ երիկամների համար: Առանձնապես համեղ են եւ օգտակար ծնեբեկի երիտասարդ ընձյուղները: Դրանք իրենց կազմի մեջ ունեն վիտամին C, B1, B2, PP եւ
Օգտակար գազար
Գազարը բանջարեղենների մեջ հատուկ տեղ է գրավում: Այն իր բաղադրության մեջ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որն էլ մեր օրգանիզմում վերափոխակերպվում է վիտամին A-ի: Վերջինս էլ մեր օրգանիզմին անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Այն լավացնում է եւ «սրում» տեսողությունը, օժանդակում է մտքի եւ ֆիզիկական զարգացմանը, բարենպաստ է ազդում մաշկի վրա, բարձրացնում է իմունիտետը: Եվ ամենակարեւորը՝
Բաճկոնը հանվելու է վաճառքի
Բաճկոնը, որը Մայքլ Ջեքսոնը կրել է իր «Thriller» տեսահոլովակի նկարահանման ժամանակ, վաճառքի է հանվելու: Նմանատիպ իրերի վաճառքի կազմակերպիչը՝ Դարեն Ջուլիենը, հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնի բաճկոնը դառնալու է աշխարհում ամենաթանկ վաճառվող իրը: Բաճկոնի նախնական գինը 200 հազար ամերիկյան դոլար է լինելու: Աճուրդի մասնակիցները, բացի բաճկոնից, կարող են գնել նաեւ Ջեքսոնին պատկանող այլ իրեր: Օրինակ՝ նրա
Ջիմը վերադառնում է
Սիրված կոմիկ դերասան Ջիմ Քերին պատրաստվում է նկարահանվել «ՁցտՏռ Ռ պքպ Ցցտպպ» եւ «Ամենակարող Բրյուսը» ֆիլմերի շարունակություններում: Տաղանդավոր դերասանն այս մասին հայտարարել է «Comingsoon» ինֆորմացիոն կայքին: Նմանատիպ ֆիլմերում Ջիմ Քերին ունեցել է առավելագույն հաջողություններ: Հիշեցնենք, որ «ՁցտՏռ Ռ պքպ Ցցտպպ» ֆիլմը էկրաններին է հայտնվել 1994 թվականին: Նույն ժամանակ են հայտնվել նաեւ «Էյս Վենտուրան. Տնային կենդանիների
Մատանին «մատնել» է
Արտասահմանյան մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բրիթնի Սփիրսը պատրաստվում է ամուսնանալ Ջեյսոն Տրավիկի հետ: Սա երգչուհու թվով երրորդ ամուսնությունն է: Theplace.ru-ն գրում է, որ այսպիսի բամբասանքներ առաջին անգամ չէ, որ տարածվում են, բայց այս անգամ դրանք այնքան էլ անհիմն չեն: Օրերս Սփիրսին մարզասրահից դուրս գալուց հետապնդել են պապարացցիները: Նրանք երգչուհու մատին նշմարել են
ԳՈՒՅՆԵՐԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ
Սպառվող եւ չսպառվող արտադրանքի համար «մեղավոր» են նաեւ դրանք գովազդող գույները Ընդամենը մեկ գույնը կարող է ներկայացնել մի ամբողջ լեզվապաշար՝ հատուկ տեղ գտնելով մարդու ենթագիտակցության մեջ: Գուցե շատերը չգիտեն, բայց գովազդի հաջողությունների գրավականը նաեւ գույների ճիշտ ընտրությունն է, քանի որ դրանք ազդում են մարդու հոգեբանության եւ տրամադրության վրա՝ հաղորդելով նրանց ծածկագրված տարբեր տեղեկություններ: Օրինակ, համացանցում՝
Մուրադը՝ չեմպիոնության ճանապարհին
Կիսածանր քաշային կարգում IBF-ի վարկածով միջմայրցամաքային (IBF International) չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը նույն վարկածով չեմպիոնական գոտու համար սեպտեմբերին հանդիպելու է չեմպիոնական գոտու տիրակալ, իսպանացի Գաբրիել Կամպլյոյի հետ:
«Զենիթը» հետաքրքրված է Մովսիսյանով
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրի Մովսիսյանը հայտնվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ակումբը մտադիր է հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակաընթացքում: Նպատակը՝ Ալեքսանդր Կերժակովի եւ Յուրայի համագործակցությունով «Զենիթի» հարձակման գիծն ուժեղացնելն է: Համենայնդեպս, «Gazata.ru»-ի փոխանցմամբ, Մովսիսյանն այդ
Նալբանդյանը հաղթում է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ հետապնդող վնասվածքների պատճառով չի մասնակցում «Մեծ սաղավարտի» մրցաշարերին, հանդես գալով Լոնդոնում մեկնարկած միջազգային ներկայացուցչական մրցաշարում, առաջին փուլում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Մարչենկոյին եւ շարունակում է պայքարը:
Տաթեւ Աբրահամյանը՝ կանանց գրոսմայստեր
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ օրերս ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում հրավիրած նախագահական նիստում կանանց գրոսմայստերի կոչում է շնորհել ամերիկաբնակ հայաստանցի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանին: Նորընծա գրոսմայստերն այս օրերին Հայաստանում է: Նա պատրաստվում է մասնակցել հունիսի 15-ին Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարին: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, ՖԻԴԵ-ն տղամարդկանց միջազգային
ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Հունիսի 7-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականի համար մեկնարկեց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլը: Հիշեցնենք, որ մեր ընտրական խմբում առաջնության «բացումն» արդեն կատարվել էր՝ մարտին կայացած Անդորրա-Ուելս հանդիպումով: Մեկ խաղ ու հաղթանակ նույն անդորրացիների հետ իր ակտիվում ուներ նաեւ մեր հունիսյոթյա մրցակից Չեռնոգորիայի ընտրանին: Այն ժամանակ մեր երիտասարդականը դեռ անորոշ վիճակում էր՝
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Երեկ կայացավ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասուլիսը, որը նվիրված է հունիսի 10-ին կայանալիք համերգին: Համերգն էլ նվիրվում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին: Հոբելյանական համերգի ծրագիրը կներառի Երկանյանի 5-րդ սիմֆոնիայի («Խաչված երազներ») համաշխարհային պրեմիերան: Նշենք, որ Երկանյանի այս ստեղծագործությունը նվիրված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ վերջինիս գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին, ում առաջարկությամբ
Նոր աղմուկ՝ Մինասի որմնանկարների շուրջ
Գյումրեցիներն անդրդվելի են Երեկ Գյումրու «Օմեգա» գործարանի պատերից պոկեցին Մինասի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները: Գյումրեցիները, լսելով Մինասին «տանելու» բոթը, շտապում էին գործարանի բակ՝ թուքումուր տալով կառավարությանը, որը առանց շիրակցիների կարծիքն հաշվի առնելու, իրենց հայրենակցի որմնանկարները տալիս է մեծահարուստ Էռնեստո Էռնեկյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի պատերը զարդարելու համար: Ի դեպ, այս հարցի շուրջ դեռեւս մեկ ամիս
Կինոկենտրոնը ամփոփում է արդյունքները
Նախատեսված է նաեւ հայկական ֆիլմեր ցուցադրել «Նաիրի» կինոթատրոնում Հայաստանը, Ազգային կինոկենտրոնի ջանքերով, արդեն երրորդ անգամ մասնակցում է աշխարհի ամենահին եւ խոշոր միջազգային կինոփառատոնի՝ Կաննի կինոշուկային: Հայաստանի պատվիրակությունը կինոշուկայից վերադարձել է ոչ դատարկաձեռն: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Ազգային կինոկենտրոնի խնդիրն է Հայաստանում գործող կինոկազմակերպությունների ու պրոդյուսերների համար
ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Առաջին ցուցադրությունը կկազմակերպվի երկու տարի անց Դեռեւս 1940-ականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծանուն դիրիժոր Միքայել Թավրիզյանի նախաձեռնությամբ ստեղծվել է թանգարան: Այս միտքը դիրիժորը հղացել է 1939թ.՝ մոսկովյան տասնօրյակից հետո: Հետեւաբար, այսօր արդեն 78-ամյա Ազգային օպերային թատրոնը պիտի որ ունենար թանգարան՝ հարուստ հավաքածուով: Մինչդեռ դժվար գտնվի թեկուզ մեկ արվեստագետ, որ իմանա
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԹՈՒԼԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԾԱՎԱԼՎՈՒՄ Է
Սիրիայի ընդդիմության հետ կապված՝ միանգամից մի քանի կայք տեղեկացրել են, որ Սիրիայի հատուկ ծառայությունները գնդակահարել են «Հզբոլլահի» մի քանի գրոհայինի: Այս մասին հաղորդում է 1in.am-ը՝ հղում անելով MIGNews.com կայքին: Այդ տեղեկությունների համաձայն, սպանվածների մարմինները հայտնաբերվել են Լիբանանի Բալաք քաղաքում: Դրանք, իբր, այստեղ են բերվել անցած հինգշաբթի: Կայքերը տեղեկությունը փոխանցել են՝ հղում անելով Սիրիայի հատուկ ծառայությունների
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ վերանայել է նախարարությունների քանակն ու գործառույթները: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախարարների խորհուրդն այսուհետեւ կունենա 25 անդամ՝ վարչապետն ու 4 փոխվարչապետ եւ 20 նախարար: Վերացվել է 8 նախարարություն, որոնց փոխարեն ստեղծվել է 6 նորը: Հունիսի 12-ից հետո ստեղծվելիք
ԻՐԱՆԸ ԽԻՍՏ «ԲԱՐՈՅԱԿԱՆ» ՆՈՐՄԵՐ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Հագուստի որոշ «անբարոյական» տարրեր, ինչպես նաեւ աքսեսուարներ կրելու դեմ պայքարը Իրանի ոստիկանության առաջնահերթ խնդիրն է։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով իրանական Khabaronline.ir կայքին տված՝ Իրանի ոստիկանության պետ Հուսեյն Սաջեդինիայի հարցազրույցը։ Վերջինս ասել է, որ հագուստի որոշ տեսակներ, օրինակ՝ վերնաշապիկները, ինչպես նաեւ պարանոցի զարդերը, որոնք կրում են իրանցի տղամարդիկ, պարզապես «անվայել են ու անբարոյական»։ Ոստիկանապետը
Ռուս պատգամավորներին զրկել են թարմ վարունգ ուտելու հաճույքից
Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի ճաշարանում արգելվել է թարմ վարունգով պատրաստված ուտեստներ ու սերուցքով փքաբլիթներ վաճառել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ճաշարանի կառավարիչն ասել է, թե պատգամավորների կերակրացանկի այդ աստիճան լուրջ վերանայումը պայմանավորված է օրենսդիրների առողջության հետ կապված լուրջ մտահոգությամբ: Նրա ասելով, սերուցքը կարող է փչանալ եւ վնաս հասցնել պատգամավորներին, իսկ վարունգի «անհայտացումը» բացատրել է Եվրոպայում թարմ


















































